1)Դեղինով նշված բառերի բացատրությունները գտեք և սովորեք:
ընկղմվեց-մտավ
փառավոր-շքեղ
այլանդակ-անճոռնի
շուշաբանդ-պատշգամբ
սաթ-թանկարժեք քար, յանտար
փարատելու-սփոփել
ուռկանով-ձկնորսական ցանց
1)Դեղինով նշված բառերի բացատրությունները գտեք և սովորեք:
ընկղմվեց-մտավ
փառավոր-շքեղ
այլանդակ-անճոռնի
շուշաբանդ-պատշգամբ
սաթ-թանկարժեք քար, յանտար
փարատելու-սփոփել
ուռկանով-ձկնորսական ցանց

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր
դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի
հանգույց, ամեն մի զարդանախշ։
Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։
Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր։ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում` Բագրատունյաց Անի մայրաքաղաքում,
հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի` Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։
Տրդատն առաջին շենքը կառուցել է Արգինայում: Այդ վայրը 965 թվականին դարձել էր Հայոց եկեղեցու կաթողիկոսանիստը:Դրանից շատ կարճ ժամանակ անց, Հայոց նորընտիր կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին որոշում է նոր աթոռանիստի համար այդ վայրում հիմնել մեծ եկեղեցի, որի կառուցումն էլ հանձնարարում է Տրդատ Ճարտարապետին: Այդ եկեղեցուց այսօր, ցավոք, պահպանվել են հյուսիսային պատը և արևմտյանից մեկ հատվածը: Այս պատճառով այսօր հնարավոր չէ հստակ նկարագրել այդ եկեղեցու արտաքին տեսքը, սակայն տեղեկություններ է հաղորդում պարսիկ պատմիչ Մովլանա Իդրիսը, ով Շահ-Իսմայիլի զորքերի հետ հասել էր այստեղ, և իր մատյանում անչափ հիացմունքով է խոսում շինության մասին: Դրանից հետո Տրդատ ճարտարապետը նոր հանձնարարություն է ստանում արքա Սմբատ Բ Տիեզերակալից (977-989 թթ.): Անիում պետք է կառուցվեր մեծ չափերով մի եկեղեցի, որը նվիրվելու էր Քրիստոսի ծննդյան 1000-ամյակին: Դա Անիի հռչակավոր Մայր Տաճարն էր, որ հետագայում հայտնի է դառնում իր հոյակերտ ճարտարապետությամբ: Սակայն Սմբատ արքան տեսնում է միայն Տրդատի գցած հիմքը: Արքայի մահվան պատճառով տաճարի կառուցման աշխատանքները մեկառժամանակ դադարեցվում են:
Մայր տաճարի կառուցման ժամանակավոր դադարը Տրդատն օգտագործում է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս մեկնելու համար, որտեղ նրան հրավիրել էին վերականգնելու կայսրության գլխավոր եկեղեցու՝ հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը:
Տրդատը գերազանցապես կատարեց տրված հանձնարարությունը՝ ցուցադրելով իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են հուշարձանի ոչ միայն ներկա վիճակը, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչագեղ տեսք ստացավ, քան առաջ էր: Կառուցումից ի վեր իր բազմաթիվ փլուզումներից հետո Տրդատ ճարտարապետի վերակառուցածն այդպես էլ ամուր պահպանվեց մինչև մեր օրերը՝ ավելի քան 1000 տարի:
13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ։ Մոմիկի ուշագրավ գործերից են Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը, Անիի Մայր տաճարը ,Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարան-
եկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ։
Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ այն պայմանով, եթե Մոմիկը կարողանա սեղմ ժամկետում մի հոյակերտ տաճար կառուցել։ Երբ վանքի շինարարությունը մոտեցել էր իր ավարտին, իշխանը իր ծառային հրամայում է ամեն գնով խոչընդոտել, որպեսզի Մոմիկը չկատարի իր պայմանը։ Ծառան գաղտնի բարձրանում է վանքի գմբեթի վրա աշխատող վարպետի մոտ, հրում և վայր գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում, իսկ գմբեթի շինարարությունը ավարտին են հասցնում նրա աշակերտները:
Դիտելու նյութեր՝
Նախագծի անվանում՝ հայ ճարտարապետությունը
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ ապրիլի 13-19-ը
Աշխատանքներները ներկայացվում են տեսանյութերի, ֆոտոշարքերի միջոցով:
Աշխատանքներն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. փոստին:
Արդյունքներ՝
Проверочная работа
2.Выделите ряд, где все существительные относятся к среднему роду.
3. Вставьте вместо точек нужное слово. а. мой, моя, мое
Это моя ручка
Это мой карандаш
Это мое пальто
Это мой дом
Это мое окно
Это мой учебник
Это мая мама
Պոլ Վիալար <<Մեռնելու ժամանակ էլ չկա>>
Հրաչյա Մանուկյան <<Փոխիր կյանքդ>>
Նապոլեոն հիլլ <<Մտածիր և հարստացիր
Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգթոնում տարիներ շարունակ Զատիկը նշվում է հատուկ արարողակարգով: Եփված գունավոր հավկիթները դրվում են խոտի վրա եւ մարդիկ դրանք պետք է փորձեն գլորել մեծ գդալների միջոցով: Այս արարողությունը անցնում է երաժշտության ներքո: Կազմակերպվում են նաեւ այլ սպորտային միջոցառումներ` երեխաներին առողջ ապրելակերպ քարոզելու նպատակով:

Задание 1. Допишите окончания.
какой?; какая?; какое?; какие?
Зелёное дерево – зелёные деревья; высокий дом – высокие дома; умный человек – умные люди, хороший друг – хорошие друзья; красивое здание – красивые здания; новая машина – новые машины; жёлтый лимон – жёлтые лимоны; интересный фильм – интересные фильмы; красное яблоко – красные яблоки; солёный огурец – солёные огурцы; зимний вечер – зимние вечера.
Задание 2.Запишите антонимы:
высокий — низкий; дешёвый — дорогой;
громкий -низкий ; умный — тупой;
новый -старый ; горячий — холодный,
зимний — летный ; скучный — интересный
Задание 3. Заполните таблицу
молодой, белая, высокий, жёлтое, глупый, большое, красные, холодная, голубое, красивая, вишнёвое, коричневые, чёрный, низкая, хорошие, зелёная, новый, серое, умные, плохой, громкий, дешёвая, родные, осенний, горячий, культурные, тёплое, важный, светлый, главный, старая, правильный, тихие, цветное.
| какой? | какая? | какое? | какие? |
| молодой высокий глупый коричневые новый плохой громкий осенний горячий важный светлый главный правильный | белая холодная красивая низкая зелёная дешёвая старая | жёлтое большое голубое вишнёвое серое тёплое цветное | красные коричневые хорошие умные родные культурные тихие |
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար դա ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Ազգային մշակույթի մաս
կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կարող է լինել մի կավե սափոր, երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ,
որի վրա հետաքրքրական նախշեր կան։Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի
վարպետ-արհեստավորները` դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների` ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին` Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր
անունով կոչում են ժողովրդական մշակույթ։
Գինեգործություն
Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ
Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս
են։ Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել, բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը
Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։
Ոչ միայն ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը,
գորգերը և մարդու առօրյա կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովրդական մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։
Այսօր էլ թանգարաններում, տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։
Աշխարհի ամենահին կոշիկը
2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփա գետի ձախ ափին
գտնվող քարայրում հնագետները կոշիկ են հայտնաբերել`զարմանալիորեն լավ պահպանված վիճակում: Հայտնաբերված կոշիկը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և շուրջ 400 տարով ավելի հին, քան Քարահունջը: Այսպիսով, 5500
տարվա պատմություն ունեցող կոշիկը աշխարհի ամենահին
կաշվե ոտնամանն է:
Կոշիկի փոքր չափսից ենթադրվում է, որ կանացի է, թեև, գիտնականների հավաստմամբ, այդ դարաշրջանում փոքր չափսի ոտնաման կարող էր կրել նաև արական սեռի ներկայացուցիչը:
Ոտնամանի լավ պահպանմանը նպաստել են սառը եւ չոր եղանակային պայմանները:
Բացի դրանից` քարանձավի հատակը պատված է եղել ոչխարի կաշվով ու գոմաղբի հաստ
շերտով, ինչը նույնպես պաշտպանիչ դեր է կատարել:
Նախագծի անվանում՝ ժողովրդական արվեստի նմուշներ մեր տանը
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ ապրիլի 6-12-ը
Ընթացքը՝ սովորողներն իրենց տներում, եթե ունեն հին իրեր՝ գորգ, կարպետ, զարդեր, տարազային հագուս, կենցաղային իրեր, կոպեկներ, հին պահպանված գինի, կոնյակ և այլն, ներկայացնում են դրանք, պատմում այդ իրերի պատմության մասին:
Աշխատանքներները ներկայացվում են տեսանյութերի, ֆոտոշարքերի միջոցով:
Աշխատանքներն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. փոստին:
Արդյունքներ՝