Рубрика: Մայրենի

Առաջադրանքներ

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։ աղքատ-հարուստ, անգետ-խելացի, գոռալ-լռել, ճշմարիտ-սուտ   
  2. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։
  3. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։ վարուցանք-վարել+ցանք, թագավոր-թագ+ավոր
  4. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դու։ Արդար մարդիկ են:
  5. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։Որովհետև թագավորը ագահ էր, այն ինչը իրեն չէր պատկանում ուզում էր տիրանալ:

Рубрика: Без рубрики

Ուսումնական պլան


Ռոբերտ Մխիթարյան, Հարավային դպրոց, 4-րդ դասարան
(8:30) — Արթնանալ
(9:30) — Նախաճաշել
11:00-12:30 — Մասնակցում եմ առցանց հաշվառմանը, քննարկում օրվա անելիքը
12:30-17:00 — Մասնակցում եմ առցանց դասերին՝ միանում տեսազանգերին, կատարում առաջադրանքներ։
17:00-18:00- Ընդմիջում
18:00-(22:30) — Կատարում եմ առաջադրանքները, պատրաստում եմ նյութեր և հրապարակում բլոգում:Ինքնակրթություն՝ համակարգչային խաղեր եմ խաղում, տրամաբանական կամ բակային խաղեր եմ խաղում, ընթերցանությամբ  եմ զբաղվում, մուլտֆիլմ կամ ֆիլմ եմ դիտում, զբոսնում եմ։

Рубрика: Մայրենի

մայրենի

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

գոյականները

Հրամանատար, ընկերներ, նրանց

ածականները

սիրելի

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)

գոյականները

լույսեր, Անահիտ, հեռվում

ածականները

փոքրիկ, վերջին

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)

գոյականները

Ես, անձրև, հիշողություններ

ածականները

հորդառատ, հաճելի

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)

գոյականները

նա, Մարգարիտ, սեր

ածականները

 կրտսեր, ջերմ

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (4 գոյական, 3 ածական)

գոյականները

նա, ծաղիկներ, տոնը, զույգ

ածականները

գունավոր, հարսանեկան, գեղեցիկ

Բառերը հոգնակի դարձնել:

Մարդ, դաս, սյուն, ձուկ , մատ, ձեռ, ոտ, հարս, գրատուն, ձեռագիր, պատմագիր, հեռախոս, մարդասպան,տղա, աստղ, գնդակ, գլուխ:

Մարդ-մարդիկ, դաս-դասեր, սյուն-սյուներ, ձուկ-ձկներ , մատ-մատեր, ձեռ-ձեռքեր, ոտ-ոտքեր, հարս-հարսներ, գրատուն-գրատներ, ձեռագիր-ձեռագրեր, պատմագիր-պատմագրեր, հեռախոս-հեռսխոսներ, մարդասպան-մարդասպաններ,տղա-տղաներ, աստղ-աստղեր, գնդակ-գնդակներ, գլուխ-գլուխներ:

3. Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները

Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հայսաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:

անձնանիշ- Ռուսներ, մայրիկ, դասընկեր, օդաչու

իրանիշ- Հայսաստան, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, լավություն քաղաք

6. Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով- Մաքուր, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:

Մաքուր-ավելի մաքուր-ամենամաքուր

Կաղ

հին-ավելի հին-ամենահին

Կարմիր-ավելի կարմիր-ամենակարմիր

Դաժան-ավելի դաժան-ամենադաժան

կարճ-ավելի կարճ-ամենակարճ

Рубрика: Հայրենագիտություն,առցանց ուսուցում

Հեռավար-առցանց ուսուցում, մարտի 30-ից ապրիլի 3

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

download

Նախագծի անվանում՝ Կիլիկյայի հայոց պետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից, ապրիլի

Կիլիկյան հայկական թագավորություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Բլոգում հրապարակվող աշխատանք

  1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։
  2. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:
  3. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:
  4. Ո՞ր փվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը:
  5.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։
  6. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:
  7. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:

4—րդ դասարան

Փիլիպոսյան Հայկ

Մուղդուսյան Մարի

Ստյոպա Ադամյան

Էվելինա Հակոբյան

Ալեքսանդա Երնջակյան

Դավիթ Հայրապետյան

Արտաշես Հակոբյան

Առաքել Սերոբյան

Հայկ Բարսեղյան

Մարի Սարգսյան

Մանե Ջավատյան

Վազգեն Քամալյան

Արման Ղուկասյան

Մարիա Գյոզալյան

Ընտանեկան նախագիծ

Նախագծի անվանում՝ իմ նախնիները

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից, ապրիլի 13

Ընթացքը՝ սովորողներն իրենց ծնողներից, տատիկ, պապիկներից հարցազրույց են վերցնում իրենց նախնիների մասին:

Հիմնական հարցեր՝

  • Որտեղի՞ց են ընտանիքի արմատները
  • Որտեղի՞ց և ե՞րբ են գաղթել Արևելյան Հայաստան
  • Ի՞նչ է եղել նախնիների տները
  • Ինչո՞վ են նախկինում զբաղվել
  • Առիթ ունեցե՞լ են վերադառնալ իրենց նախկին բնակավայր

Արդյունք՝ սովորողները ճանաչում են իրենց ապուպապերին, տեղեկություններ ստանում իրենց մասին՝ դրանք հետագայում իրենց երեխաներին փոխանցելու համար:

Աշխատանքներները ներկայացվում են ռադիոնյութերի և տեսանյութերի միջոցով:

Աշխատանքներն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. փոստին:

Արդյունքներ

Рубрика: Հայրենագիտություն,առցանց ուսուցում

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 23-ից, 28-ը

Նպատակը՝ Գարնանային հանգստյան օրերը ուսումնական, հետքրքիր դարձնել՝ զարգացնելով բանավոր խոսքը, երևակայությունը, մեդիահմտությունները, բնության զարթոնքի գնահատում, ուսումնասիրում:

Նախագծի անվանում.

Վիրտուալ այցելություն թանգարաններ

Այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ
Այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Ընթացքը՝

Առցանց-հեռավար հարկադիր ուսուցման այս շրջանում սովորողները հնարավորություն կունենան տանից այցելել իրենց արդեն ծանոթ թանգարանները, վիրտուալ շրջայց կատարել թանգարանում:

Рубрика: Без рубрики

Առաջադրանքներ

  1. Ո՞վ է հիմնել թանգարանը:

    Մադամ Տյուսոն
  2. Որտե՞ղ է առաջին անգամ բացվել թանգարանը:

    Լոնդոնում
  3. Ո՞ր մայրցամաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:

    Հյուսիսային Ամերիկայում, Եվրասիայում, Ավստրալիայում:
  4. Աշխարհի ո՞ր քաղաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:

    Լոս Անջելես, Լաս Վեգաս, Վաշինգտոն, Նյու Յորք, Կանադա,

    Ամստերդամ, Բեռլին, Վիեննա, Լոնդոն, Բանգկոկ, Հոնկոնգ, Շանհայ

    Տոկիո, Սիդնեյ :
  5. Ինչի՞ց են պատրաստվում տիկնիկները:

    Մոմից
  6. Ո՞ր հայտնի մարդկանց քանդակները կան թանգարանում:

    Արքայադուստր Դիանայի, Չարլի Չապլինի, Արքայազն Չարլզի, Լեդի Գագայի, Մերլին Մոնրոյի, Անջելինա Ջոլիի, Եղիսաբեթ 2-րդի, Ջենիֆեր Լոպեսի և այլոց:
  7. Ամենաշատը ո՞ւմ քանդակը հավանեցիք:

    Անջելինա Ջոլիի
  8. Ո՞ւմ քանդակը կցանկանայիք տեսնել թանգարանում:

         Մայրիկիս
Рубрика: Հայրենագիտություն,առցանց ուսուցում

Առցանց ուսուցման շաբաթ, մարտի 16-20

los-angeles-usa-sep-28-2015-shrek-in-the-madame-tussauds-hollywood-wax-museum-marie-tussaud-was-born-as-marie-grosholtz-in-1761-PBCDH3

Առցանց ուսուցման շաբաթվա շրջանակներում սովորողների հետ  վիրտուալ կայցելենք Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարան, այնուհետև սովորողներն իրենց բլոգներում կպատմեն թանգարանի մասին:

4-5-րդ դասարան

  • Վիրտուալ այց Մադամ Տյուսոյի մոմե տիկնիկների թանգարան` 12, 3
  • Ինչպես են ստեղծվում տիկնիկները` 1, 2, 3

Առաջադրանքներ

  1. Ո՞վ է հիմնել թանգարանը:
  2. Որտե՞ղ է առաջին անգամ բացվել թանգարանը:
  3. Ո՞ր մայրցամաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:
  4. Աշխարհի ո՞ր քաղաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:
  5. Ինչի՞ց են պատրաստվում տիկնիկները:
  6. Ո՞ր հայտնի մարդկանց քանդակները կան թանգարանում:
  7. Ամենաշատը ո՞ւմ քանդակը հավանեցիք:
  8. Ո՞ւմ քանդակը կցանկանայիք տեսնել թանգարանում:

Պատասխաններն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. հասցեին:

Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների հայրենագիտության նախագիծ

Նախագծի ամփոփում, սովորողների աշխատանքներ

Սովորողների հետ իրականացրել ենք առցանց դաս տեսազանգի միջոցով՝ Teams հավելվածով:

4-րդ դասարան

5-րդ դասարան

Рубрика: Հայրենագիտություն,առցանց ուսուցում

Առցանց ուսուցում, մարտի 2-ից մարտի 6

Առաջադրանքներ 4-րդ դասարանի սովորողների համար

  1. Ի՞նչ արքայատոհմեր  գիտեք:
  2. Ո՞ր թագավորներն են ունեցել <<Արքայից արքա>> տիտղոսը:
  3. Ո՞ր արքայատոհմի օրոք որ քաղաքները կառուցվեցին:
  4. Վանի թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  5. Արտաշեսյանների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  6. Արշակունիների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  7. Երվանդունիների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  8. Բագրատունիների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  9. Ո՚՞ր թվականին է Էրեբունի-Երևանը հռչակվել մայրաքաղաք, ո՞ր թագավորի օրոք՚:
  10. Ե՞րբ է քրիստոնեությունը ընդունվել Հայսատանում որպես պետական կրոն, ո՞ր թագավորի  օրոք:
  11. Ե՞րբ է ստեղծվել հայկական գրերը, ո՞ր թագավորի օրոք:

Դիտման նյութեր

Բագրատունիների թագավորություն, Անի մայրաքաղաք

Գագկաշեն