Рубрика: Հայրենագիտություն

Կարմիր Վանք

Քեսունի Կարմիր վանքԿիլիկիայի Սև լեռան վրա։ Եղել է հայ իշխան Գող Վասիլի` 1082-1112 թվականներին ստեղծած հայկական իշխանության հոգևոր կենտրոնը, 1105-16 թվականներին` կաթողիկոսանիստ։ Հայաստանից արտագաղթած վանականների ուժերով Քեսունի Կարմիր վանքում գործել է բարձրագույն դպրոց։ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը իշխան Գող Վասիլի և նրա կնոջ հրավերով կյանքի վերջին տարիներն անցկացրել է Քեսունի Կարմիր վանքում, որտեղ էլ 1105 թվականին վախճանվել է ու մեծ շուքով թաղվել։ Նրա հաջորդը՝ Բարսեղ Ա Անեցին, իր աթոռը հաստատել է Քեսունի Կարմիր վանքում՝ 1105 թվականին կաթողիկոսարանը Անիից այստեղ տեղափոխելով։ 1112 թվականին Քեսունի Կարմիր վանքում է թաղվել նաև իշխան Գող Վասիլը։ Բարսեղ Ա կաթողիկոսը Քեսունի Կարմիր վանքում ժողով է գումարել և Քեսունի իշխանությունը հանձնել ծագումով Կամսարական Վասիլ Տղա իշխանին։

Церковь Кармир Ванк (Ягикесен, Западная Армения)
Рубрика: Հայրենագիտություն

Մուսալեռան հերոսամառտը

Հուլիսի 26-ն տրվեց Քեսապի հայության տեղահանման հրամանը, որը տագնապալից ազդանշան էր սվիդեահայության համար և նրանցից պահանջվեց փրկության ելք գտնել։ Հուլիսի 29-ն Յողունօլուկում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որը մեծամասնությամբ որոշեց դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա։ Թեև զենքը քիչ էր, բայց սվեդիահայերը, առանց կուսակցական խտրության, գերադասեցին դիմել անձնազոհ պայքարի, քան հանձնվել թշնամու ողորմածությանը։ Դժբախտաբար ոչ բոլորը ենթարկվեցին խորհրդակցության որոշմանը։ Մի խումբ հոգևորականներ և հարուստներ փորձում էին համոզել, թե իբր փրկությունը միայն հպատակության մեջ է, թե մեկուսացված սվեդիահայությունը հավանաբար չգաղթեցվի և այլն։

Рубрика: Հայրենագիտություն

Մադամ Թյուզոյի թանգարան

  1. Ո՞վ է հիմնել թանգարանը:

    Մադամ Տյուսոն
  2. Որտե՞ղ է առաջին անգամ բացվել թանգարանը:

    Լոնդոնում
  3. Ո՞ր մայրցամաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:

    Հյուսիսային Ամերիկայում, Եվրասիայում, Ավստրալիայում:
  4. Աշխարհի ո՞ր քաղաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:

    Լոս Անջելես, Լաս Վեգաս, Վաշինգտոն, Նյու Յորք, Կանադա,

    Ամստերդամ, Բեռլին, Վիեննա, Լոնդոն, Բանգկոկ, Հոնկոնգ, Շանհայ

    Տոկիո, Սիդնեյ :
  5. Ինչի՞ց են պատրաստվում տիկնիկները:

    Մոմից
  6. Ո՞ր հայտնի մարդկանց քանդակները կան թանգարանում:

    Արքայադուստր Դիանայի, Չարլի Չապլինի, Արքայազն Չարլզի, Լեդի Գագայի, Մերլին Մոնրոյի, Անջելինա Ջոլիի, Եղիսաբեթ 2-րդի, Ջենիֆեր Լոպեսի և այլոց:
  7. Ամենաշատը ո՞ւմ քանդակը հավանեցիք:

    Անջելինա Ջոլիի
  8. Ո՞ւմ քանդակը կցանկանայիք տեսնել թանգարանում:

         Մայրիկիս
Рубрика: Հայրենագիտություն

Իմ բնակավայրը

  1. Ինչ գիտեք ձեր բնակավայրի մասին. որտե՞ղ է գտնվում,– նախկինում ինչպե՞ս է կոչվել: — Ես ապրում եմ Երևանում: Երևանը շատ հնագույն քաղաք է:
  2. Որտե՞ղ են ծնվել քո ծնողները, պապիկներն ու տատիկները։ — Հայրիկս ծնվել է Երևանում, մայրիկս Վայոց Ձոր մարզի քաղաք Վայքում: Հայրիկիս հայրիկն և մայրիկը ծնվել են Երևանում: Մայրիկիս հայրիկը ծնվել է Վայոց Ձոր մարզի Կարմրաշեն գյուղում, իսկ մայրիկիս մայրիկը Վայոց Ձոր մարզի Վայք քաղաքում:
  3.  Ծագումով որտեղի՞ց ես քեզ համարում, ինչո՞ւ։ — Ես ծագումով ինձ համարում եմ Երևանից, քանի որ ծնվել եմ Երևանում և ապրում եմ Երևանում:
  4. .Քո բնակավայրի անունը որտեղից է առաջացել: — Երևանի անունը առաջացել է ուրարտական Էրեբունի անվանումից:
  5. Ի՞նչ հետաքրքրական, ուրախ պատմություններ գիտեք ձեր ծննդավայրի կամ հարևան բնակավայրերի մարդկանց մասին։ — Ես կարող եմ պատմել իմ մայրիկի ծննդավայրի մասին: Իմ մայրիկը ծնվել է Արմավիրում Վայոց Ձոր մարզի քաղաք Վայքում: Վայք քաղաքի բնակիչների մեծ մասը եկել են արևմտյան Հայաստանից: Վայքի միջով է հոսում Արփա գետը, Արփայի վրա գտնվում է “Պասկևիչի” կամուրջը:
  6. Ուրիշ ո՞ր  բնակավայրի անվան ծագման մասին կարող ես պատմել: — Ապարան Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։ Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան։