Рубрика: Հայրենագիտություն,առցանց ուսուցում

Ընտանեկան-հեռավար-առցանց դպրոց, ապրիլի 13-19-ը

Հայ Ճարտարապետությունը

download

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր
դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի
հանգույց, ամեն մի զարդանախշ։
Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։

Մանուել, Տրդատ, Մոմիկ

Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր։ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում` Բագրատունյաց Անի մայրաքաղաքում,
հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի` Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Տրդատն առաջին շենքը կառուցել է Արգինայում: Այդ վայրը 965 թվականին դարձել էր Հայոց եկեղեցու կաթողիկոսանիստը:Դրանից շատ կարճ ժամանակ անց, Հայոց նորընտիր կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին որոշում է նոր աթոռանիստի համար այդ վայրում հիմնել մեծ եկեղեցի, որի կառուցումն էլ հանձնարարում է Տրդատ Ճարտարապետին: Այդ եկեղեցուց այսօր, ցավոք, պահպանվել են հյուսիսային պատը և արևմտյանից մեկ հատվածը: Այս պատճառով այսօր հնարավոր չէ հստակ նկարագրել այդ եկեղեցու արտաքին տեսքը, սակայն տեղեկություններ է հաղորդում պարսիկ պատմիչ Մովլանա Իդրիսը, ով Շահ-Իսմայիլի զորքերի հետ հասել էր այստեղ, և իր մատյանում անչափ հիացմունքով է խոսում շինության մասին: Դրանից հետո Տրդատ ճարտարապետը նոր հանձնարարություն է ստանում արքա Սմբատ Բ Տիեզերակալից (977-989 թթ.): Անիում պետք է կառուցվեր մեծ չափերով մի եկեղեցի, որը նվիրվելու էր Քրիստոսի ծննդյան 1000-ամյակին: Դա Անիի հռչակավոր Մայր Տաճարն էր, որ հետագայում հայտնի է դառնում իր հոյակերտ ճարտարապետությամբ: Սակայն Սմբատ արքան տեսնում է միայն Տրդատի գցած հիմքը: Արքայի մահվան պատճառով տաճարի կառուցման աշխատանքները մեկառժամանակ դադարեցվում են:

Մայր տաճարի կառուցման ժամանակավոր դադարը Տրդատն օգտագործում է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս մեկնելու համար, որտեղ նրան հրավիրել էին վերականգնելու կայսրության գլխավոր եկեղեցու՝ հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը:

Տրդատը գերազանցապես կատարեց տրված հանձնարարությունը՝ ցուցադրելով իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են հուշարձանի ոչ միայն ներկա վիճակը, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչագեղ տեսք ստացավ, քան առաջ էր: Կառուցումից ի վեր իր բազմաթիվ փլուզումներից հետո Տրդատ ճարտարապետի վերակառուցածն այդպես էլ ամուր պահպանվեց մինչև մեր օրերը՝ ավելի քան 1000 տարի:

13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ։ Մոմիկի ուշագրավ գործերից են Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը, Անիի Մայր տաճարը ,Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարան-
եկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ։

Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ այն պայմանով, եթե Մոմիկը կարողանա սեղմ ժամկետում մի հոյակերտ տաճար կառուցել։ Երբ վանքի շինարարությունը մոտեցել էր իր ավարտին, իշխանը իր ծառային հրամայում է ամեն գնով խոչընդոտել, որպեսզի Մոմիկը չկատարի իր պայմանը։ Ծառան գաղտնի բարձրանում է վանքի գմբեթի վրա աշխատող վարպետի մոտ, հրում և վայր գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում, իսկ գմբեթի շինարարությունը ավարտին են հասցնում նրա աշակերտները:

Դիտելու նյութեր՝

Տրդատ ճարտարապետ

Մոմիկ ճարտարապետ

Մանուել ճարտարապետ

Ընտանեկան նախագիծ

Նախագծի անվանում՝ հայ ճարտարապետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝  ապրիլի 13-19-ը

  1. Ի՞նչ աշխատանք է կատարում ճարտարապետը:
  2. Ի՞նչ հայտնի հայ ճարտարապետներ գիտեք:
  3. Ո՞ր կառույցների հեղինակն է Մոմիկ ճարտարապետը:
  4. Ո՞ր կառույցների հեղինակն է Մանուել ճարտրապետը:
  5. Ո՞ր կառույցների հեղինակն է Տրդատ ճարտարապետը:
  6. Անի մայրաքաղաքն ինչո՞վ է հայտնի եղել:
  7. Ձեր թաղամասում ի՞նչ ճարտարապետական կառույցներ կան: Նկարիր և պատմիր այդ կառույցների մասին:

Աշխատանքներները ներկայացվում են  տեսանյութերի, ֆոտոշարքերի միջոցով:

Աշխատանքներն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. փոստին:

Արդյունքներ՝