Рубрика: Պատմություն

Զինված պայքարը սյունիքում

  1. Ինչպիսին՞ էր իրավիճակը Սյունիքում մինչև Դավիթ բեկի ժամանումը։ Սյունիքը շատ վատ վիճակում էր ուներ ֆինանսական և տնտեսակն խնդիրներ,բայց  երբ Դավիթ բեկը ժամանեց Սյունիք իրավիճակը փոխվեց:
  2. Որոնք էին Դավթի բեկի առաջին քայլելը Սյունքիքում: Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։Ծնվել է 1669թ.Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում,իշխանական տոհմից է:
  3. Թվարկեք Սյունիքի ազատագրության համար մղված խոշոր ճակատամարտերը։Չավնդուրի ճակատամարտ Հալիձոր բերդի հաղթանակը, Զևայի և Որոտանի բերդերի ազատագրումը
  4. Ինչ համաձայնություն ձեռք բերեց Դավիթ բեկը պարսից շահի հետ:
  5. Նկարագրեք Հալիձորի ճակատամարտը:
  6. Ինչու թուլացավ Սյունիքի ինքնապաշտպանությունը:
Рубрика: Պատմություն

Առաջադրանք 2

Դասարանական աշխատանք

Պատրաստվում ենք քննարկման

Բաժանվում ենք երկու խմբի, յուրաքանչյուր խումբ հիմնավորում է իր պատասխանը:

Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ:

Իմ կարծիքով Ռուսսաստանի հետ։

Рубрика: Պատմություն

7-րդ դասարանի տարեվերջյան ամփոփում 

  1. Ինչ դասերից էր կազմված ավատատիրական հասարակությունը: Ներկայացրեք ավատատիրական աստիճանակարգությունը: Ավատատիրական հասարակություն դասը կազմված էր ավատատիրական հասարակության ձևավորումը, պետական կառավարման համակարգը, Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն դասերից։ Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը, հաջորդը խոշոր նախարարներն էին բդեշխները, ապա գործակալ նախարարները, հետո սեպուհները, ովքեր կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճան։
  2. Որոնք էին հողատիրության հիմնական ձևերը. Նշեք դրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները: Հորից որդուն անցնող հողատարածքը կոչվում էր հայրենիք, զինվորականներին շնորովող հողերը կոչվում էր պարգևականք, առք ու վաճառքի ենթակա կալվածքները կոչվում էր գանձագին, թագավորից եկեղեցուն շնորվող հողատարածքները բանքապատկան։
  3. Երբ է քրիստոնեությունը հռչակվել Հայաստանի պետական կրոն: ով էր գլխավորում Հայոց եկեղեցին: Քրիստոնեությունը ընդունվել է 301թ․-ին։ Հայոց եկեղեցին գլխավորում էր Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսը։
  4. Գնահատեք հայ Արշակունի արքաների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը: Արշակունիների թագավորությունը թևել է 301 – 428 թթ․։Արշակունյաց թագավորության բոլոր թագավորները վարել են երկրի հզորացման , սահմանների ամրապնդման, բանակի ուժեղացման քաղաքականություն
  5. Ներկայացրեք 5-րդ դարի ազատագրական պատերազմները:: Թվարկեք նշանավոր ճակատամարտերը: Քանի որ 5-րդ դարում Հայաստանում սաստկանում է պարսից գերիշխանությունը Հայերը որոշում են ապստամբել։ 450թ․-ին Վարդան Մամիկոնյանի զորագունդը Կուր գետի անցման տեղում ջախջախում է։ Այնուհետև Հայերի 66 000 անոց զորքը շարժվում է Արտասգավառ և կանգ առնում Տղմուտ գետի ափին։ 451թ․ին մայիսի 26 ին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։ ՈՒժերն անհավասար են։ Վարդան Մամիկոնյանը և 8 նախարարերը հերոսաբար զոհվում են ռազմի դաշտում։ Հայերը կորցնում են 1036 զինվոր իսկ պարսիկները ՝ 3544 զինվոր։
  6. Բերեք փաստեր և հիմնավորեք, որ 6-9-րդ դարերում հայ ժողովուրդը չի կորցրել սեփական անկախ պետականությունը վերականգնելու վժռականությունը և շարունակել է ազատակգրական պայքարը նվաժողների դեմ: 

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն, 7-րդ 

դասարան, էջ 6-74 

1.Ներքին և արտաքին ինչ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել բուն Հայաստանում Բագրատունյաց թագավորության և Կիլիկիայում  հայկական պետության ստեղծման համար: 

8-9 դարերում հայ ժողովրդի իրադրությունը շատ վատ էր։Մենք գտնվում էինք արաբական խալիֆայության ներքո։Նրանք 725 թվականին Հերթ ոստիկանի օրոք ծխնահարկը փոխարինվեց գլխահարկով։Արաբները շատ կեղտոտ քայլեր էին անում,որպեսզի մեզ թուլացնեին։Արտավազդ Մամիկոնյանը 774 թվականին որոշում է ապստամբություն կազմակերպել արաբների նկատմամբ։Նա ամենառաջինը պետք է լուծեր իր զորքի զպառազինությունը։Նա գնում է շատ խելացի քայլի,նա Դվին քաղաքի ոստիկանից խնդրում է զենքեր,պատճառաբանելով,որ գնալու է կռվի արաբների թշնամիների հետ։Նա վերցնում է զենքը և բաժանում իր զորքին դրանից հետո Արտավազդը շարժվում է դեպի հյուսիս և Կումայրի գյուղի մոտ հարձակվում արաբների գլխավոր հարկահանի վրա։ Արաբները չեն
կարողանում դիմադրություն ցույց տալ, և Արտավազդը
նրանցից խլում է հավաքված հարկը։Այս ամենի մասին իմանում է արաբ խալիֆը և 30 հազարանոց զորք է ուղարկում Հայաստան։Այս ամենի մասին իմանալով Աշոտ Բագրատունին նամակ է ուղարկում ապստամբներին,սակայն ապստամբները չեն հավատում Աշոտին և շարունակում են կռվել Կարինում։Ապստամբությանը միանում են իշխաններ,իրենց զորաջոկատով և գնում են,որպեսզի գրավեն մի ուրիշ քաղաք Արճեշը։Արճեշից եկած մարդիկ ասում են,որ այնտեղ կան մեծաթիվ արաբական զորքեր,բայց իշխան Համազասպ Արծրունին շարունակում է գնալ դեպի Արճեշ։Արաբ առաջնորդը իմանալով,որ Արճեշին մոտիկանում է հայկական զորք։Նա իր զորքին ասում է դարանակալել քաղաքը։Հայկական զորքը մտնում է Արճեշ և հանկարծակի լինելով պարտվում է։Իմանալով դրա մասին Կարինի զորքը գնում է ճակատագրական քայլի։Նրանք գնում են Արճեշ վճռական ճակատամարտ տալու համար և իրար քաջարելում էին այս խոսքերով ՝«Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների
և մեր Աստծո փառաբանման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը…»։Հայկական 5000-անոց զորքը և Արաբական զորքերը հանդիպում են Արածանի գետի ափին։Ցավոք հայերը պարտվում են այդ պատերազմում,բայց չեն կոտրվում։Այս ապստամբությունից հետո հայերի մեջ մտնում է մարտական ոգի։804 թվականին Խալիֆը հայոց իշխան է ճանաչում Աշոտ Մսակերին,իսկ դրանից հետո 825 թվականին հայոց իշխան է ճանաչվում Աշոտ Մսակերի որդին Բագարատը ում օրոք հարկերը իջացվում են։849 թվականին խալիֆը նոր ոստիկան է ուղարկում Հայաստան,որպեսզի վերացնի հայ նախարարների արտոնյալ վիճակը։850 թվականին եղավ հերթական ապստամբությունը։Այս ապստամբությունը շատ կազմակերպված էր,քանի որ չկար մի մարդ,ով դեմ լինի այս ապստամոբությունը։Հայերի կազմակերվածությունը ավելի վառ երևաց,երբ 852 թվականին Արյան լճի մոտ Գևորգ Արծրունի իշխանը,իր 900 քաջ զինվորներ հաղթեց(ծնկի բերեց) 15000 Բուղայի զորքին։Բագարատը այդ ապստամբության մեջ շատ մեծ գործ արեց,որովհետև նա սկսեց այս ապստամբությունը ցավոք Յուսուֆի կեղտոտ ձեռքով Բագարատը մահացավ։Այս ապստամբության ժամանակ ճիշտ է մենք պարտեցինք,բայց մենք նպաստավոր պայմաններ ստեղծեցինք,որպեսզի հետագայում կարողանանք անկախանանք։855 թվականին խալիֆը Բուղային և իր զորքին հետ է ուղարկում Արաբական Խալիֆայություն։855 թվականին Աշոտ Բագրատունին դառնում է Հայոց իշխան և սպարապետ,իսկ 862 թվականին Խալիֆի կողմից ճանաչվում է իշխանաց իշխան։876 թվականին Վասիլ 1-ը պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ և թագ է խնդրում Աշոտ Բագրատունուց։Վասիլ 1-ը հայ էր և նրա համար էր Աշոտ Բագրատունուց թագ խնդրում,որովհետև այն ժամանակ Բագրատունիներն էին թագակապ ասպետները և միայն նրանք իրավունք ունեին թագադրել թագավորին։Վերջապես 885 թվականին Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և ճանաչում հայոց թագավոր,իսկ նույն թվականի օգոստոսի 26-ին Շիրակ գավառի Բագարատ բերդաքաղաքում Աշոտ 1-ը(885-890) օծվում է հայոց թագավոր։

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Բարձրբերդն էր, իսկ 1098 թվականից՝ Վահկա ամրոցը։ Դաշտային Կիլիկայի նվաճումից հետո մայրաքաղաքն է դառնում Սիսը, որը վարչաքաղաքական ու մշակութային դերը չի կորցնում նաև թագավորություն շրջանում (13-14–րդ դարեր)։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր սելջուկների իշխանության տակ, կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ իշխանապետությունը վերածվեց թագավորության։

2. ներկայացրեք և բնութագրեք հայ Բագրատունի նշանավոր արքաներին: Ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել նրանց օրոք: 

963-964 թվականներին Աշոտ ողորմածը կառուցել է Անիի աշտարակներով պարիսպներով առաջին գիծը։

987 թվականին Սմբատ II-ը վերջ տվեց ամիրայության գոյությանը։

1001 թվականին Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I-ի դեմ։

998 թվականի Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։

1001 թվականին ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը։

Աշոտ III (953-977թթ)

Արտաքին քաղաքականություն

Երկրում եղավ մեծ ծավալի շինարարական աշխատանք, 961 թվականին մայրաքաղաք Կարսը տեղափոխեց Շիրակի Անի։Նա իր բարի գործերի շնորհիվ ստացավ Աշոտ Ողորմած անունը։

Ներքին քաղաքականություն

Վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։

Գագիկ I (990-1020)

Արտաքին քաղաքականություն

Նա ուներ շահնշահ հայոց պատվատիտղոսը,որի պատճառով ուներ գերադասելի դիրք մյուս հայկական բոլոր թագավորների նկատմամբ,նա կասեցնում է շատ արագ 1001 թվականի Դավիթի ապստամբությունը իր նկատմամբ, վերցնում Դավիթի հողերը և դրա համար պատմիչները վերջինիս հիշատակում են Դավիթ Անհողին անունով,998 թվականի Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան,բայց Հայ-Վրաց զորքերը փայլուն հաղթանակ տարան։

Ներքին քաղաքականություն

Երկրում եղավ մեծ ծավալի շինարարական աշխատանք,1001 թվականին ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը:

3. Կիլիկյան Հայաստանի գահակալներից ով էձեզ դուր եկել. Տվեք նրա պատմական բնութագիրը: 

Լևոն II-ի թագադրման հանդիսությունները տեղի ունեցան 1198թ հունվարի 6-ին Սուրբ ծննդյան օրը,Տարսոն քաղաքում, Արարողություններին ներկա էին օտար պետությունների դեսպանություններ,հայ, հույն ու ասորի բարձրաստիճան հոգևորականներ,անվանի իշխաններ, զորականներ ու բազմահազար ժողովուրդ։ Տոնախմբությունները մեկ շաբաթ շարունակ չէին դադարում։ Ժամանակակիցները հանձինս Ռուբինյանների տեսնում էին Անիի Բագրատունիների օրինական հաջորդներին։ Թագավորություն հիմնադրումով Կիլիկիայում ստեղծված Հայոց պետությանը թևակոխեց զարգացման ավելի բարձր փուլ։Այն դարձավ Միջերկրական ծովի ամբողջ արևելյան ափի զորեղ երկրներից մեկը։Այսպիսով Լևոն II իշխանը դարձավ Կիլիկյան Հայաստանի առաջին արքան,որը հայոց պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։

Լևոն II-ը 1187-1219թթ։Նա նախ հետ մղեց օտարների ասպատակությունները,ապա հոգ տարավ սահմանների ամրապնդման մասին։Լևոն II-ը գրավեց սահմանային ամրոցները,որոնք երկիր ներխուժելու բանալի էին։Դրանք ամրացվեցին և վերաշինվեցին։Ուժեղացվում էր ռազմավարական նշանակություն ունեցող լեռնանցքների ու կիրճերի պահպանությունը։

4.Ովքեր էին Զաքարյանները: Ներկայացրեք նրանց ստեղծած իշխանապետությունը: 

Մինչև Զաքարյանների ի հայտ գալը մենք միշտ բոլոր ճակատամարտերում պարտվել ենք և նաև եղել են դեպքեր,երբ ոչ էլ պայքարել ենք մեր հողի համար,բայց հենց եկան Զաքարյանները նրանք օգտվեցին այն փաստից,որ քոչվորները արդեն սկսում էին թուլանալ։ԵՒ դրա համար սկսեցին նվաճողական քաղաքականություն։Նրանք 1196 թվականին ազատագրեցին Ամբորտ ամրոցը ու Արագածոտնը,1199 թվականին Անին ու Շիրակը,1203 թվականին Դվինն ու Արարատյան դաշտը,1205 թվականին Կարսն ու Վանանդը ապա Բագրևանդը։1207 Խլաթի անհաջող պաշարումից հետո նրանք դադարեցրին առաջխաղացումը դեպի Հայաստանի հարավ։

5. Ինչ հետևանքներ ունեցան մոնղոլների տիրապետությունը Հայաստանի համար: 

Մոնղոլական ցեղերը որ նաև թաթար էին կոչվում ապրում էին Սիբիրի և Չինաստանի միջև ընկած տափաստաններում։Մոնղով ցեղապետներից Թեմուչինը 1206 թվականին միավորելով ցեղերը ստացավ նոր երկիր և իր անունն էլ դարձավ Չինգիզ Խան։Մոնղոլական զորքերը ամենուրեք սարսափ էին առաջացնում բոլորի մոտ։Նրանք գրավեցին Անին,Շամքորը,Լոռին,Կարսը,Դվինը Սուրբ Մարրին և այլ քաղաքներ։ Դրանից հետո նրանք գրավեցին Երզնկանը,Կարինը և նաև գրավեցին Հայաստանի հարավային շրջանները։Այդ նվաճումով ավարտվեց երկրի նվաճումները։

Հայերի դրությունը շատ վատ էր,քանի որ նախ Զաքարյանները չկարողացան լիակատար ազատագրել Հայաստանը,այլև իրենց տնօրինած տարածքներում պետության ստեղծել։Հայերը նաև չէին կարողանում վճռական պահերի իրար հետ գործել։Այսպիսով բոլոր զորեղ թշնամի կարող էր սպառնալ երկրի անվտանգությանը։

1206թթ-Թեմուչինը միավորել բոլոր ցեղախմբեր ստեղծեց երկիր և նա էլ ստացավ Չինգիզ խան պատվատիտղոսը։

1220թթ-Մոնղոլները 20 հազարանոց բանակը հետախուզական նպատակով ներխուժեց Այսրկովկաս

1222թթ-Մոնղոլները հաղթելով հայ-վրացական զորքին 1222 թվականին մեծ ավարով վերադարձան հայրենիք։

1231թթ-Մինչև 1231 թվականը մոնղոլական զորքերի կողմից ջախջախվելը ու սպանվելը Ջալալ ալ Դին ասպատակեց Հայաստանի տարբեր շրջաններ և Արևելյան Վրաստանը։

1236թթ-Մոնղոլական զորքերը 30 հազարանոց զորքով Չարմաղանի գլխավորությամբ ներխուժեց Հյուսիս-արեւելյան Հայաստան։

1236թթ-Ամառ-աշնանը ամբողջ Հյուսիսարևելյան Հայաստանը գրավվեց մոնղոլական զորքերի կողմից

1242թթ-Գարնանը մոնղոլական զորքերը Բաչուի գլխավորությամբ արշավեցին Իկոնիայի սելջուկյան սուլթանության իշխանության տակ գտնվող Հայաստանի արևմտյան գավառներ։

1244թթ-Մոնղոլները 1244 թվականին գրավեցին նաև Հայաստանի հարավային շրջանները։



Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 75-143

Բացատրել  հասկացությունները:

Աթաբեկ-Թագավորահայր

Ամիրայություն -Ամիրայի իշխանություն

Ամիրսպասալար-հրամայող, իշխան + պահլավունի սպահ – զորք և սալարպետ

Աշխարհագիր-մարդահամար

Ավատատիրություն-ֆեոդալիզմ

Ասրուշան-կրակատուն

Բազիլիկ-Բազիլիկ, ձգված ուղղանկյուն հատակագծով կառույց

Գանձագին-հողատիրության ուրույն ձև Հին Հայաստանում

Գործակալություն-գործ արքունիքին կից պետական կառավարչական մարմին հին և Միջնադարյան Հայաստանում։

Գունդստաբլ-սպարապետ

Երդ-օջախ

Կանցլեր-շատ երկրների կառավարություններում օգտագործվող պաշտոն։

Հայրենական հողեր կամ հայրենիք-Հայրենիք» կամ «հայրենական» – ժառանգաբար հորից ավագ որդուն անցնող հողեր

Մամլուք-զինվորական դաս միջնադարյան Եգիպտոսում, որը ձևավորվում էր տարբեր ազգերից (հիմնականում թուրք, չերքեզ, վրացի) գերված պատանիներից, որոնց վաղ հասակից վարժեցնում էին ռազմական գործին։

Շահապ-քաղաքագլուխ

Պարգևականք- Պարգևականք» – պետական պաշտոնյաներին կամ զինվորականներին ծառայության դիմաց հանձնվող հողեր։

Պայլություն-Խնամակալություն, պայլություն, արքունի գործակալություն

Սենեսկալ-գործ արքունիքին կից պետական կառավարչական մարմին հին և Միջնադարյան Հայաստանում։

Սեպուհ-հայ աշխարհիկ ազնվականության մի խավի (սեպուհներ) ներկայացուցիչների տիտղոսը միջնադարյան նախարարական Հայաստանում։

Սպասալար-զորապետ, հրամանատար

Վարդապետարան-բարձր տիպի դպրոց միջնադարյան Հայաստանում

Լրացնել թվականները

301թ. Քրիստոնեություն

350-368թթ Արշակ Բ

354թ Աշտիշատի ժողով

363թ Մծբինի պայմանագիր

370-374թթ Պապ թագավոր

371թ Ձիրավիի ճակատամարտ

405 հայ գրերի գյուտ

451թ մայիսի 26 Ավարայրի ճակատամարտ

481-484թթ Վահանանց պատերազմ

484թ Նվարսակի պայմանագիր

591թ Հայաստանի երկրորդ բաժանում

639թ Թեոդորոս Ռշտունի

640թ Արաբական արշավանքներ

869թ Աշոտ Ա մեծ

885թ, օգոստոսի 26 Աշոտ Ա Բագրատունու (885-890) թագադրումը:

961թ Անի

1071թ Մանազկերտի ճակատամարտ

1187-1219թթ Լևոն մեծագործ

1254թ. Աշուն հայ-մոնղոլական պայմանագիր

Օգտվել Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 169-171

Рубрика: Պատմություն

Հայաստանը և մոնղոլները

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Ներկայացրու հայերի  դրությունը, իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

1220թ-Աշնանը մոնղոլական զորքերն անցան Արաքսը և մտան Զաքարյան Հայաստանի տարածքը

1236-1244թթ-Հայաստանի նվաճումը մոնղոլների կողմից

1259թ-Հայ-վրացական զինական ուժերը հերթական անգամ իրենց երկրներից դուրս՝այս անգամ Եգիպտոս ուղարկելն էր:

1266թ-Սամցխե-Ջավախք հայ-վրացական իշխանության ստեղծումը

1319թ-Հայաստանի երբեմն փառահեղ մայրաքաղաք Անին հիմնահատակ ավերեց և դարձավ անմարդաբնակ

1386թ-Արշավանքի ժամանակ Թեմուրյանները պաշարեցին հինավուրց Վան քաղաքը:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Լրացուցիչ աշխատանք / ձեր ընտրությամբ մեկ  առաջադրանք կատարել/

7 փաստ Բաթու խանի մասին / թարգմանություն/ 7 фактов о жизни хана Батыя

Չինգիզ Խանը հավանական է, որ 1220թ-ին եղել է Հայաստանում/   /վերլուծիր այս հոդվածը/:

Լենկ  Թեմուր/ Տեսաֆիլմը դիտելուց հետո  վերլուծիր նրա կերպարը/

Մոնղոլական արշավանքները/ հետազոտական աշխատանք/

  • Նախաբան
  • «Մեծ Յասա»՝ մոնղոլների հիմնական օրենք
  • Մոնղոլական ցեղերի միավորումը Թիմուչինի կողմից
  • Սիբիրի գրավումը Չինգիզ խանի կողմից և արշավանք դեպի Չինաստան
  • Մոնղոլների արևմտյան արշավանքները
  • Ոսկե Հորդայի ստեղծումը
  • Մոնղոլական տերության անկման հիմնական պատճառը
  • Վերջաբան․ Շատ հնարավոր է, որ Չինգիզ խանը եղել է Հայաստանում

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,7-րդ դասարան դասագիրք, էջ 118-122, համացանց

Рубрика: Պատմություն

7 фактов о жизни хана Батыя

1 Место рождения – Бурятия? Бату-хан родился в 1209 году. Скорее всего, это произошло на территории Бурятии или Алтая. Его отцом был старший сын Чингисхана Джучи (который родился в плену, и есть мнение, что он не сын Чингисхана), а матерью — Уки-хатун, состоявшая в родстве со старшей женой Чингисхана. Таким образом, Бату был внуком Чингисхана и внучатым племянником его жены. Джучи владел самым большим уделом чингизидов. Он был убит, возможно, по указанию Чингисхана, когда Бату было 18 лет. По легенде, Джучи похоронен в мавзолее, который находится на территории Казахстана в 50 километрах к северо-востоку от города Жезказгана. Историки считают, что мавзолей мог быть построен над могилой хана много лет спустя.

1 Ծննդավայր — Բուրյաթիա? Բաթու Խանը ծնվել է 1209 թ. Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել Բուրյաթիայի կամ Ալթայի տարածքում։ Նրա հայրը Չինգիզ խան Ջոչիի (որը ծնվել է գերության մեջ, և կարծիք կա, որ նա Չինգիզ խանի որդին չէ) ավագ որդին էր, իսկ մայրը՝ Ուկի-Խաթունը, ով ազգական էր Չինգիզ Խանի ավագ կնոջ հետ։ Այսպիսով, Բաթուն Չինգիզ խանի թոռն էր և նրա կնոջ ծոռը։ Ջոչին պատկանում էր Չինգիզիդների ամենամեծ մասը: Նա սպանվել է, հնարավոր է, Չինգիզ Խանի հրամանով, երբ Բաթուն 18 տարեկան էր։ Ըստ լեգենդի՝ Ջոչին թաղված է դամբարանում, որը գտնվում է Ղազախստանում՝ Ժեզկազգան քաղաքից 50 կիլոմետր հյուսիս-արևելք: Պատմաբանները կարծում են, որ դամբարանը կարող էր կառուցվել խանի գերեզմանի վրա շատ տարիներ անց։

2 Окаянный и справедливый Имя Бату означает «крепкий», «сильный». При жизни он получил прозвище Саин-хан, что по-монгольски означало «благородный», «щедрый» и даже «справедливый». Единственные летописцы, которые отзывались о Батые лестно, были персами. Европейцы писали, что хан внушает сильный страх, но держит себя «ласково», умеет скрыть эмоции и подчеркивает свою принадлежность к семье чингизидов. В нашу историю он вошел, как погубитель — «злочестивый», «окаянный» и «поганый»

2 Անիծված և արդար Բաթու անունը նշանակում է «ուժեղ», «ուժեղ»: Իր կենդանության օրոք նա ստացել է Սաին Խան մականունը, որը մոնղոլերեն նշանակում է «ազնվական», «առատաձեռն» և նույնիսկ «արդար»։ Միակ մատենագիրները, որոնք շողոքորթությամբ էին խոսում Բաթուի մասին, պարսիկներն էին։ Եվրոպացիները գրում էին, որ խանը մեծ վախ է ներշնչում, բայց իրեն «նրբորեն» է պահում, գիտի ինչպես թաքցնել զգացմունքները և ընդգծում է իր պատկանելությունը Չինգիզիդների ընտանիքին։ Նա մեր պատմության մեջ մտավ որպես կործանիչ՝ «չար», «անիծված» և «կեղտոտ».

3 Праздник, ставший поминками Кроме Бату, у Джучи было 13 сыновей. Есть легенда о том, что все они уступали друг другу место отца и просили деда разрешить спор. Чингисхан выбрал Бату и дал ему в наставники полководца Субедея. По сути, власти Бату не получил, земли был вынужден раздать братьям, а сам выполнял представительские функции. Даже войско отца возглавил старший брат Орду-Ичен. По легенде, праздник, который молодой хан устроил, вернувшись домой, превратился в поминки: гонец принес весть о кончине Чингисхана. Ставший Великим ханом Удэгей недолюбливал Джучи, но в 1229 году подтвердил титул Бату. Безземельному Бату пришлось сопровождать дядю в китайском походе. Поход на Русь, который монголы начали готовить в 1235 году, стал для Бату шансом обрести владения.

3 Տոն, որը դարձավ հիշատակի օր, Բաթուից բացի, Ջոչին ուներ 13 որդի։ Լեգենդ կա, որ նրանք բոլորը միմյանց տվել են իրենց հոր տեղը և խնդրել են պապիկին լուծել վեճը։ Չինգիզ խանը ընտրեց Բաթուն և որպես դաստիարակ նրան տվեց հրամանատար Սուբեդեյին: Փաստորեն, Բաթուն իշխանություն չստացավ, նա ստիպված եղավ հողը բաժանել իր եղբայրներին, իսկ ինքը կատարել էր ներկայացուցչական գործառույթներ։ Նույնիսկ հայրական բանակը գլխավորում էր ավագ եղբայր Հորդ-Իչենը։ Ըստ լեգենդի, տոնը, որը կազմակերպել էր երիտասարդ խանը տուն վերադառնալով, վերածվեց հիշատակի. սուրհանդակը բերեց Չինգիզ խանի մահվան լուրը: Ուդեգեյը, ով դարձավ Մեծ խան, չէր սիրում Ջոչին, բայց 1229 թվականին նա հաստատեց Բաթուի տիտղոսը։ Հողազուրկ Բաթուն ստիպված էր ուղեկցել հորեղբորը չինական արշավի ժամանակ։ Ռուսաստանի դեմ արշավը, որը մոնղոլները սկսեցին նախապատրաստել 1235 թվականին, Բաթուի համար դարձավ տիրապետելու հնարավորություն։

Рубрика: Պատմություն

3 փաստ Բաթու խանի մասին 

1, Место рождения – Бурятия?

Бату-хан родился в 1209 году. Скорее всего, это произошло на территории Бурятии или Алтая. Его отцом был старший сын Чингисхана Джучи (который родился в плену, и есть мнение, что он не сын Чингисхана), а матерью — Уки-хатун, состоявшая в родстве со старшей женой Чингисхана. Таким образом, Бату был внуком Чингисхана и внучатым племянником его жены. Джучи владел самым большим уделом чингизидов. Он был убит, возможно, по указанию Чингисхана, когда Бату было 18 лет. По легенде, Джучи похоронен в мавзолее, который находится на территории Казахстана в 50 километрах к северо-востоку от города Жезказгана. Историки считают, что мавзолей мог быть построен над могилой хана много лет спустя.

1 Ծննդավայր — Բուրյաթիա?

Բաթու Խանը ծնվել է 1209 թ. Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել Բուրյաթիայի կամ Ալթայի տարածքում։ Նրա հայրը Չինգիզ խան Ջոչիի (որը ծնվել է գերության մեջ, և կարծիք կա, որ նա Չինգիզ խանի որդին չէ) ավագ որդին էր, իսկ մայրը՝ Ուկի-Խաթունը, ով ազգական էր Չինգիզ Խանի ավագ կնոջ հետ։ Այսպիսով, Բաթուն Չինգիզ խանի թոռն էր և նրա կնոջ ծոռը։ Ջոչին պատկանում էր Չինգիզիդների ամենամեծ մասը: Նա սպանվել է, հնարավոր է, Չինգիզ Խանի հրամանով, երբ Բաթուն 18 տարեկան էր։ Ըստ լեգենդի՝ Ջոչին թաղված է դամբարանում, որը գտնվում է Ղազախստանում՝ Ժեզկազգան քաղաքից 50 կիլոմետր հյուսիս-արևելք: Պատմաբանները կարծում են, որ դամբարանը կարող էր կառուցվել խանի գերեզմանի վրա շատ տարիներ անց։

2 Окаянный и справедливый

Имя Бату означает «крепкий», «сильный». При жизни он получил прозвище Саин-хан, что по-монгольски означало «благородный», «щедрый» и даже «справедливый». Единственные летописцы, которые отзывались о Батые лестно, были персами. Европейцы писали, что хан внушает сильный страх, но держит себя «ласково», умеет скрыть эмоции и подчеркивает свою принадлежность к семье чингизидов. В нашу историю он вошел, как погубитель — «злочестивый», «окаянный» и «поганый».

2 Անիծված և արդար

Բաթու անունը նշանակում է «ուժեղ», «ուժեղ»։ Իր կենդանության օրոք նա ստացել է Սաին Խան մականունը, որը մոնղոլերեն նշանակում է «ազնվական», «առատաձեռն» և նույնիսկ «արդար»։ Միակ մատենագիրները, որոնք շողոքորթությամբ էին խոսում Բաթուի մասին, պարսիկներն էին։ Եվրոպացիները գրում էին, որ խանը մեծ վախ է ներշնչում, բայց իրեն «նրբորեն» է պահում, գիտի ինչպես թաքցնել զգացմունքները և ընդգծում է իր պատկանելությունը Չինգիզիդների ընտանիքին։ Նա մեր պատմության մեջ մտավ որպես կործանիչ՝ «չար», «անիծված» և «կեղտոտ»։

3 Праздник, ставший поминками

Кроме Бату, у Джучи было 13 сыновей. Есть легенда о том, что все они уступали друг другу место отца и просили деда разрешить спор. Чингисхан выбрал Бату и дал ему в наставники полководца Субедея. По сути, власти Бату не получил, земли был вынужден раздать братьям, а сам выполнял представительские функции. Даже войско отца возглавил старший брат Орду-Ичен. По легенде, праздник, который молодой хан устроил, вернувшись домой, превратился в поминки: гонец принес весть о кончине Чингисхана. Ставший Великим ханом Удэгей недолюбливал Джучи, но в 1229 году подтвердил титул Бату. Безземельному Бату пришлось сопровождать дядю в китайском походе. Поход на Русь, который монголы начали готовить в 1235 году, стал для Бату шансом обрести владения.

3 Տոն, որը դարձել է հիշատակի

Բացի Բաթուից, Ջոչին ուներ 13 որդի։ Լեգենդ կա, որ նրանք բոլորը միմյանց տվել են իրենց հոր տեղը և խնդրել են պապիկին լուծել վեճը։ Չինգիզ խանը ընտրեց Բաթուն և որպես դաստիարակ նրան տվեց հրամանատար Սուբեդեյին: Փաստորեն, Բաթուն իշխանություն չստացավ, նա ստիպված եղավ հողը բաժանել իր եղբայրներին, իսկ ինքը կատարել էր ներկայացուցչական գործառույթներ։ Նույնիսկ հայրական բանակը գլխավորում էր ավագ եղբայր Հորդ-Իչենը։ Ըստ լեգենդի, տոնը, որը կազմակերպել էր երիտասարդ խանը տուն վերադառնալով, վերածվեց հիշատակի. սուրհանդակը բերեց Չինգիզ խանի մահվան լուրը: Ուդեգեյը, ով դարձավ Մեծ խան, չէր սիրում Ջոչին, բայց 1229 թվականին նա հաստատեց Բաթուի տիտղոսը։ Հողազուրկ Բաթուն ստիպված էր ուղեկցել հորեղբորը չինական արշավի ժամանակ։ Ռուսաստանի դեմ արշավը, որը մոնղոլները սկսեցին նախապատրաստել 1235 թվականին, Բաթուի համար դարձավ տիրապետելու հնարավորություն։

Рубрика: Պատմություն

Գրավոր աշխատանք

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045

701 թ. Արաբները արշավեցին հայաստան գրավեցին Վիրքը, Աղվանքը:

725 թ. Հերթ արաբ ոստիկանը ծխահարկը դարձրեց գլխահարկ:

774 թ. Արտավազդ Մամիկոնյանը Դվինի ոստիկանից սպարազինություն է խնդրում:

774 թ. Սկսում է հակաարաբական ափստամբությունը:

804 թ. Խարիպը Աշոտ մսակերին ճանաչում է հայոց իշխան:

826 թ. Հայոց իշխան դարձավ Աշոտ մասակերի որդին՝ Բագարատը:

850 թ. Սկսվում է հերթական հակաարաբական ապստամբությունը:

852 թ. Հայաստան է ուղարկում շատ դաժան թյուրք վարձկան Բուղաին:

852 թ. Վասպուրականցիները հերոսական դիմադրություն են ցուցաբերում Նկան ամրոցում, Արյան լճի մոտ ճակատամարտում հաղթանակ են տանում:

850-855թ. Լրջորեն թուլացրեց արաբների դիրքը հայաստանում:

855 թ. Աշոտ Բագրատունին արաբական իշխանության կողմից ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ:

862 թ. Աշոտ բագրատունին ճանաչվեց իշխանանց իշխան:

869 թ. Զաքարիա ձագեցին կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվում է հատուկ ժողով, որտեղ հայ իշխանները Աշոտ Բագրատունուն հռչակում են հայոց թագավոր:

876 թ. Բյուզադիայի Վասիլ 1 կայսրը, տեղեկացնում է, որ ինքը ծագում է Արշակունիներից և Աշոտ Բագրատունուց թագ է խնթրում:

885 թ. Արաբ Խալիշը թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն:

885-890 թ. Աշոտ բագրատունի

885 թ. Օգոոստոսի 26-ին Շիրակ գառի բագարան բերդաքաղաքում օծվում է Հայոց թագավոր:

Рубрика: Պատմություն

Դասարանական

1. Բացատրել բառերը

Հավիտյանս հավիտենից – Կեղծուրացություն – Մոգ – Ատրուշան – Աշխարհագիր անցկացնել –

Հավիտյանս հավիտենից-անվերջորեն,

Կեղծուրացություն-1․ կեղծ 2․ ուրացություն

Մոգ-զրադաշտական կրոնի hոգևոր պաշտոնյա

Ատրուշան-կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը

Աշխարհագիր անցկացնել-1․աշխարհ 2․հրեղեն տառեր

2.Նկարագրել Արշակունյաց արքայատոհմի անկումից հետո ինչ իրավիճակ էր Հայաստանում:

3. Ներկայացնել Հազկերտ Երկրորդի վարած քաղաքականությունը հայերի նկատմամբ:

4. Փորձիր արդարացնել Վասակ Սյունու դիրքորքշումը:

5.Ավարայրի ճակատամարտի արդյունքները:

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց։ Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն։ Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում։ Այդ կռիվներին սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամբությանը։ Պարսիկներին ծանր հարված հասցրին նաև հոները։

Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին։ Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը։ Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին։ Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից։ Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին։ Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն։

6. V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը ինչ քաղաքականություն էր վարում:

7. Ներկայացրու Ակոռիի, Ներսեհապատի, Ճարմանայի ճակատամարտերի արդյունքները:/Կարող ես նաև գծապատկերի միջոցով:/

8. Ներկայացրու Նվարսակի պայմանագրի արդյունքները:

9.Մի քանի նախադասությամբ ամփոփիր 5-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները:

Рубрика: Պատմություն

ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Կրկին կրոնափոխության փորձ


V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը վերսկսեց կրոնափոխության քաղաքականությունը: Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը։ Այդպիսով պարսից իշխանությունը ձգտում էր խրախուսել կրոնափոխությունը Հայաստանում։
Այս փաստը հարուցեց ուխտապահ նախարարների և
հոգևորականության դժգոհությունը, որոնք ցանկանում էին հաղթական ավարտի հասցնել Վարդանանց պայքարը։


Վարդանանց գործի շարունակությունը

Կրոնափոխության, հայ և վրաց ժողովուրդներին բռնությունների ենթարկելու պարսից քաղաքականությունը պատճառ դարձավ հերթական ապստամբության։ Պատմիչ Ղազար Փարպեցին վկայում է, որ հայերը և վրացիները պատրաստվում էին միասնաբար ապստամբել պարսկական իշխանության դեմ:
Ապստամբության համար առիթ դարձավ վրաց Վախթանգ արքայի հրամանով Վազգեն բդեշխի սպանությունը։ Վրաց Վազգեն բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Վարդենի-Շուշանիկի հետ։ Շուտով Վազգենը գնաց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ հրաժարվեց քրիստոնեությունից։ Վերադառնալով հայրենիք՝ նա պահանջեց իր կնոջից՝
Շուշանիկից, որպեսզի նա նույնպես ուրանա քրիստոնեությունը և ընդունի զրադաշտականություն։ Սակայն, Վարդանանց ուխտի առաջնորդի դուստրը չկատարեց Վազգենի պահանջը։ Վազգենը փորձեց բռնությամբ ստիպել Շուշանիկին՝ կատարել իր պահանջը։ Չնայած սպառնալիքներին ու տանջանքներին՝ Շուշանիկը մշտապես հակառակվեց Վազգենի պահանջներին և նահատակվեց։ Ահա այս ոճրագործության և հավատուրացության համար Վազգենը սպանվեց Վախթանգի հրամանով։ Միաժամանակ, վրաց թագավոր Վախթանգը սկսել էր երկրից վտարել պարսկական կայազորները: Պարսից արքունիքը, այս լուրերը լսելով, Հայաստանում և Աղվանքում գտնվող իր զորքերին հրամայեց շարժվել Վիրք: Հայաստանի պարսկական զորամասերը կազմված էին հիմնականում հայ զինվորներից, որոնք որոշում են չենթարկվել պարսիկներին: Այսպիսի իրավիճակում 481 թ. հայ ուխտապահ նախարարները վճռում են ապստամբել ընդդեմ կրոնափոխության քաղաքականության և կռվել
հանուն ազատության։ Նրանք հետապնդում և երկրից վտարում են պարսից մարզպանին։ Ապստամբության ղեկավարությունը ստանձնում է սպարապետ
Վահան Մամիկոնյանը, իսկ մարզպան է նշանակվում Սահակ Բագրատունին։ Ապստամբության կենտրոն է դառնում Դվին քաղաքը: Դվին է տեղափոխվում նաև կաթողիկոսը։
Այսպիսով՝ հայ ժողովուրդը կրկին համախմբվում և դուրս է գալիս պարսից կառավարության դեմ՝ Ավարայրի հաղթանակը վերահաստատելու վճռականությամբ:


Ակոռիի ճակատամարտը
Նախկին մարզպան Ատրվշնասպը Ատրպատականից զորքով շարժվեց Հայաստան՝ դեպի Արաքս գետը: Հայ նախարարները կազմավորեցին փոքրաթիվ բանակ, որի հրամանատարներ նշանակվեցին Մամիկոնյան, Կամսարական և Գնունի նախարարական տների ներկայացուցիչները: Զորքի փոքրաթիվ
լինելու պատճառով հայկական ուժերի հրամանատարությունը խուսափում է Արարատյան դաշտում ճակատամարտ տալուց, և խնդիր է դրվում անցնել լեռնային պաշտպանության։ Այդ ռազմավարության նպատակն
էր՝ մարտերի անհաջող ընթացքի դեպքում անմատչելի լեռներում պատսպարվելու և այդկերպ պայքարը շարունակելու հնարավորություն ունենալ։ Հայկական զորքերին հաջողվեց մանր կռիվներով հակառակորդին
քաշել Մասիսի լանջեր և այստեղ՝ Ակոռի գյուղի մոտ, պատրաստվել վճռական ճակատամարտի: 481 թ. այս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական 7000-անոց զորքը պարտություն է կրում, սպանվում է նախկին մարզպանը։ Այս նույն ժամանակ հարևան Վրաստանում ևս ռազմական գործողությունները հաջող էին ընթանում: Վրաց զորքերը Վախթանգի գլխավորությամբ ազատագրում են երկիրը:

Ներսեհապատի ճակատամարտը
Ակոռիի ճակատամարտից հետո պարսկական մի
մեծ բանակ շարժվում է դեպի Հայաստան: 482 թ.գարնանը, սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, հայկական բանակը շարժվում է դեպի Արտազ
գավառ՝ պարսկական զորքի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ Պարսկական բանակը նույնպես ձգտում էր վճռական խոշոր ճակատամարտի՝ հույս ունենալով կործանիչ հարված հասցնել ապստամբներին։ Երկու բանակներն իրար են հանդիպում 482 թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու: Վահան Մամիկոնյանը հայկական զորաբանակը բաժանում է երեք թևի.
ինքը գլխավորելու էր աջ թևը, կենտրոնում Սահակ Բագրատունին էր, իսկ ձախ թևն առաջորդելու էին Կամսարական իշխանները։ Մարտի վայր էր ժամանել նաև հայոց կաթողիկոս Հովհաննես Մանդակունին։ Ճակատամարտը սկսվում է պարսկական զորքի հուժկու հարձակումով, որից հետո հայկական զորքի
շարքերը փոքր-ինչ նահանջում են։ Որպեսզի հայ զինվորների շրջանում խուճապ չսկսվի, Վահան Մամիկոնյանը փորձում է այլ թևերից օգնության կանչել լրացուցիչ զորականների, սակայն նրանք, թեժ մարտի մեջ լինելով, չեն կարողանում օգնել նահանջած թևին։ Այդժամ ինքը՝ Վահան Մամիկոնյանը, համախմբելով իր ջոկատների ուժերը, հարձակվում է առաջ շարժված թշնամու վրա և ջախջախում։ Այնուհետև ամբողջ հայոց զորքն անցնում է հակահարձակման և փայլուն հաղթանակ տանում։ Հայ նախարարների և զինվորների շրջանում մեծ ցնծություն է տիրում։
Վահան Մամիկոնյանը Ներսեհապատի ճակատամարտից հետո իր բանակը տեղափոխում է Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների շրջան, որը
հայկական զորքերի հանգստի համար նախատեսված վայրերից էր: Հայկական բանակին, սակայն, չի հաջողվում այստեղ հանգստանալ. Վրաստանից լուր է
հասնում, որ պարսկական զորքերն Աղվանքից շարժվում են Վրաստան, և Վախթանգը խնդրում է հայերի օգնությունը: Ըստ պայմանավորվածության՝ վրաց ապստամբներին պետք է օգնության հասնեին նաև
հոները:


Ճարմանայի ճակատամարտը
Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շտապում է դեպի Վրաստան: Այստեղ պարզվում է, որ հոները չեն կատարում իրենց խոստումը և օգնության չեն գալու: Հայ-վրացական համատեղ փոքրաթիվ զորքերը, ստիպված, ճակատամարտ են տալիս Ճարմանայի դաշտում: Ճակատամարտը
ավարտվում է հայ-վրացական բանակի պարտությամբ, զոհվում են հայկական զորքի հրամանատարներ Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը,
գերի է ընկնում Հրահատ Կամսարականը: Այս պայմաններում, երբ ապստամբական ուժերի ղեկավարներից շատերը զոհվել էին կամ հայտնվել գերության մեջ, Վահան Մամիկոնյանը կրկին անցնում է մանր
մարտերի մարտավարությանը և հմտորեն խուսափում է մեծ ճակատամարտից: Հանկարծակի հարձակումները պարսից զորքի վրա և փոքր կռիվները ժամանակի ընթացքում ահռելի վնաս են հասցնում պարսկական զորքին:
Վահան Մամիկոնյանը, ինչպես պատմում է Ղազար Փարպեցին, դառնում է առասպելական հերոս. պարսիկները սարսափում էին նրանից, իսկ ժողովուրդը նրա քաջագործությունների մասին էր պատմում:

Հաղթանակների երկար սպասված ամրագրումը
484 թ. Սասանյան Պարսկաստանի թագավոր դարձած Վաղարշը, նկատի ունենալով իր թագավորության ծանր վիճակը, որոշում է զորքերը դուրս բերել Հայաստանից և Վրաստանից: 484 թ. Վաղարշը պատվիրակություն է ուղարկում Հայաստան՝ խաղաղություն կնքելու նպատակով:


Տեքստային աշխատանք

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։ Մեջբերված տեքստում ներկայացված է հատված
պարսից Վաղարշ արքայի կողմից բանակցություններ վարելու նպատակով Հայաստան ուղարկված Նիխոր անունով դեսպանի և Վահան Մամիկոնյանի հանդիպման մասին։ Հայոց աշխարհը գնալով՝ Նիխորը չհամարձակվեց
խորանալ Հայքի գավառները, այլ մնաց Հեր կոչված
գավառի մի գյուղում, որի անունն է Նվարսակ։ Նա Վահան Մամիկոնյանի մոտ դեսպաններ ուղարկեց, որոնց միջոցով հայտնեց իր Հայք գալը և թե «Հրովարտակ ունեմ Վաղարշ թագավորից՝ ուղղված ձեզ, որպեսզի խաղաղությամբ նվաճեմ ձեզ, և Արյաց բոլոր ավագներից էլ պատգամ ունեմ ձեզ հաղորդելու։ Արդ, եկե՛ք, լսեցե՛ք և, ի՜նչը ձեզ հաճելի ու բարի կհամարեք, այն էլ կընտրեք»։ …Այնուհետև հայոց զորավար Վահան Մամիկոնյանը ճանապարհ ընկավ ուխտապահ բոլոր նախարարների և կազմ ու պատրաստ իր զորքերի հետ։ Եվ Մամիկոնյան Վահանը, գալով Արտազ գավառի Եղինդ կոչված գյուղը, հանգիստ առավ իր հետ գնացած բոլոր զորքերով հանդերձ։ Մարդ
ուղարկեց Նիխորի մոտ ու իր գալուստի մասին տեղեկացրեց։ Եվ Վահան Մամիկոնյանը Նիխորին ասում էր. «Արդ,
եթե կարծում ես, որ ես պիտի գամ ու տեսնեմ քեզ, ապա
ինձ ուղարկիր պարսից ավագներ ականավոր տոհմերից,
որպեսզի գան այստեղ, մնան իմ ազատների մոտ, մինչև
ես գամ, քեզ տեսնեմ, և ես ու դու միմյանց հետ խոսելով
լսենք իրար ու կատարենք ինչ որ արժան կհամարենք»։
Նիխորը, լսելով Վահան Մամիկոնյանի գալու և առաջադրած պահանջի մասին, շտապով Շիրակի տեր Ներսեհ Կամսարականին տվեց տանելու Ատրպատականի շահապ Բազեին, Հայոց հազարապետ Վեհ-Վեհնամին, Միհրանի եղբայր Ներսշապուհին և ուրիշ հինգ պարսիկ ավագների։
Վահան Մամիկոնյանն էլ Նիխորի ուղարկած ավագներին
ընդունեց բարեկամաբար և այն օրը խնդությամբ միասին
անց կացնելով, առավոտյան այն ութին էլ թողնելով իր
հավատարիմ մարդկանց մոտ, որոնց կարգադրեց նրանց
պատվել արժանավորապես և զգուշանալ, իսկ ինքը զորքով, կազմ ու պատրաստ գնաց Նիխորի մոտ։ Մոտենալով այն գյուղին, ուր Նիխորն էր, իր հետ եղած զորքին հրամայեց դասավորվել ըստ պատերազմական կարգի։
Եվ նրանք, Վահան Մամիկոնյանի հրամանը լսելուն պես,
ցույց տվին անձնակազմի լիակատար պատրաստությունը։
Վահան Մամիկոնյանը կարգադրեց հնչեցնել պատերազմական փողերը։ Եվ փողերի ձայների սաստկությունից երկիրը թնդաց, որից զարհուրած՝ Նիխորի մարդիկ կարծեցին, թե Վահան Մամիկոնյանը խաբեությամբ եկել է
իրենց ջախջախելու և ոչ թե սիրով ու խաղաղությամբ
դաշն կնքելու։
…Իսկ Վահան Մամիկոնյանը սկսեց խոսել Նիխորի
հետ և ասաց. «Ես և ինձ հետ եղած ուխտապահ նախարարները, ինչ որ քեզանից խնդրեցինք պատգամավորների միջոցով և գրելով, որ և երեկ ու այսօր խոսեցի դեմ հանդիման, և դու, Արյաց տիրոջ հրամանով և ամբողջ
արքունիքի ավագանու հրամանով, գրով ու կնիքով
խոստացար տալ մեզ՝ քրիստոնեական հավատի հաստատություն, Հայոց աշխարհից մոգերի ու ատրուշանների վերացում, մեր եկեղեցու պայծառացումն ու պաշտամունքը՝ ինչպես մենք կկամենանք։ Առանց սրանց
անհնար կլինի, որ մենք ապրենք և ձեզ ծառայենք։
Սրանք, որ կարևոր են մեզ համար և անհրաժեշտաբար պետքական, թագավորի կնիքով հաստատիր մեզ համար, նաև՝ մնացածները, որ գրված են նամակի մեջ,
դու բոլորը գիտես, և պետք չէ, որ քո առաջ շատախոսենք։ Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին, տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք»։ Վահան Մամիկոնյանն ասաց այս բոլորը, և Նիխորն էլ ամեն ինչ սիրով ունկնդրեց ու հաճույքով հանձն առավ։
Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն
1. Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ դեռ չէին
հանդիպել Վահան Մամիկոնյանը և Նիխորը, նրանց
միջև փոխադարձ անվստահություն կար։ Պատճառը, բնականաբար, երկու ժողովուրդների միջև
առկա պատերազմական վիճակն էր։ Փորձեք տեքստում գտնել այն հատվածները, որոնք վկայում են
մինչ հանդիպումը եղած այդ փոխադարձ անվստահության մասին։
2. Բանակցությունների ժամանակ Վահան Մամիկոնյանի այս խոսքերը՝ «Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին,
տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք», վերաբերում են հետևյալ խնդրին. Պարսից արքունիքը հարստություն, պատիվ և պաշտոններ տալիս էր
քրիստոնեությունն ուրացող հայ նախարարներին, իսկ Վահան Մամիկոնյանը պահանջում է, որ պաշտոնների և պատվի արժանանան ոչ թե ուրացողները, այլ նրանք, ովքեր արժանի են։


Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ընդունում է հաշտության առաջարկը և պատվիրակներին հայտնում է իր երեք պայմանները, որոնց հիման վրա պետք է
կնքվեր հաշտությունը: Նախ պահպանվելու էր հայերի
քրիստոնեական հավատը, պարսից արքունիքը հրաժարվելու էր հավատուրացության դիմաց պաշտոններ տալու քաղաքականությունից, վերացվելու էին զրադաշտականության կենտրոնները, դադարեցվելու էին
հայ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները: Ըստ երկրորդ պայմանի՝ վերականգնվելու էին հայ նախարարների ժառանգական իրավունքները: Համաձայն երրորդ պայմանի՝ պարսից արքան առանց միջնորդների պետք է հարաբերություն հաստատեր հայ նախարարների հետ, որպեսզի բացառվեին զրպարտությունն ու խառնակչությունը: Այս պայմանները ընդունվում են
պարսից պատվիրակության կողմից 484 թ. Նվարսակ գյուղում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Նվարսակի պայմանագիրը հայոց պատմության ընթացքում կնքված ամենանշանավոր պայմանագրերից
է։ Դրանով ամփոփվեցին 450-451 թթ. և 481-484 թթ. ապստամբությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքները՝ Հայաստանում քրիստոնեության և ներքին
ինքնավարության պահպանումը։


Հարցեր և առաջադրանքներ


1․ Ի՞նչ փաստեր են խոսում այն մասին, որ Ավարայրի
ճակատամարտից հետո Պարսկաստանը հրաժարվեց
հայերի բռնի կրոնափոխության մտադրությունից,
սակայն շարունակեց այլ միջոցներով (ոչ բռնի) կրոնափոխության քաղաքականությունը։

Պարսից արքան որոշել էր կրոնափոխությունը այլ կերպ շարունակել։ Պաշտոնների էր նշանակում կրոնափոխ հայ նախարարներին։


2. Ի՞նչ փաստերի հիման վրա կարելի է պնդել որ Պարսկաստանը մեծ կարևորություն էր տալիս հայ և վրաց
ժողովուրդների կրոնափոխությանը։


3. Ի՞նչ տարբերություններ կարելի է գտնել Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերի միջև։

Մինչև Ակոռիի ճակատամարտի ժամանկ փոքրաթիվ զորք ունենալու պատճառով անցնում է լեռնային պաշտպանության։ <Հայ զորքերը հաղթանակ են տանում>

Ներսեհապատի ճակատամարտի ժամանակ հայկական զորքը բաժանվում է 3 թևի։ <Հայ զորքերը հաղթանակ են տանում>

Հայ և Վրաց զորքերը պարտություն են կրում։


4. Նշի՛ր անձնային հատկանիշներ, որոնք բնութագրում
են հանուն հավատի նահատակված Վարդենի-Շուշանիկին։ Կամ փորձի՛ր նկարել Վարդենի-Շուշանիկի
դիմանկարը՝ բացատրելով, թե ինչու ես հենց այդպիսի դիմագծերով պատկերել նրան։


5. Ի՞նչ տպավորություններ ունես Նիխորի գործունեության և անձի վերաբերյալ: Կարո՞ղ ես պնդել, որ
թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։
Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկը նահատակվում է չուրանալով իր կրոնը։

6. Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց և Վահանանց պայքարը հայ ժողովրդի համար և ի՞նչ ազատություններ ապահովեց հասարակական կյանքի
տարբեր ոլորտների համար։

Հայաստան ուղարկված Նիխորի միջոցով Վահան մամիկոնյանը պահանջում էր իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին, տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք»։