Рубрика: Մայրենի

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Վիպակը պատմում է Ջուլիո երեխայի մասին, ով գիշերները գաղտնի աշխատելով հոր փոխարեն, օգնում է ընտանիքին ֆինանսականորեն: Երբ հայրը պարզում է իր որդու գործը, նա իրար հետ համբուրվում են

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն


1․ Նախադասությունների կողքը գրի՛րտեսակները։

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին (պարզ ընդարձակ) ։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում(բարդ) Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին (բարդ)։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… (բարդ) Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա (պարզ ընդարձակ) ։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր (պարզ ընդարձակ)

Ամենքը գաղթականներ էին (պարզ համառոտ)։ Նոր էին Թիֆլիս հասել (պարզ ընդարձակ)։ Զանոն էլ նրանց հետ էր (պարզ ընթարձակ)։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ (պարզ ընդարցակ

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ ( բարդ)․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը (պարզ ընդարձակ) Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ (բարդ

2. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք: Այսօր փորձենք հասկանալ մեր ուսուցչի բացատրածը:
            Աղջիկները կպատմեն: Վաղը աղջիկները կպատմեն դասի մասին:
            Մեծերը կլսեն: Վաղը մեծերը կլսեն երաժշտություն:
            Կընտրեք: Վերջապես կընտրեք ով է ավելի խելացի, Գայանեն, թե Լուսինեն:
            Ճամփորդը վերադարձավ: Ճամփորդը վերադարձավ իր անմոռանալի հանգստից:

3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)

Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում:
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)

Փաթեթում գավազան էր, թասակ և թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված:
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)

Մեզնից ոչ հեռու լիանայի վրա:
Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)

Բեռնատարները եկան
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)

Նստաց մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ:
Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)

Բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներ էին:


Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

Հավաքեցինք և ճամփա ընկանք

4. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ  կողմնորոշվեն:

Նախադասությունների ընդգծված բառերը հանդիսանում են կոչականներ:

Նախադասությունները մնում են առանց կոչականների:

5. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
            Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
            Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
            
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
            
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
            Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:

Ցույց են տալիս կոչականներ:

6. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:

Կոչում՝ դիմում արտահայտող բառ (խոսքի մեջ):

7. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

            Դավի՛թ, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
            Սամվե՛լ, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
            Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, չէ՛:
            Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, հ՛ն:
            Գիտե՞ս, Արա՛մ, ռոբոտներին էլ է օդ պետք:
            Ի՜նչ ասես չես մտածի, թե՛ հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

8. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

            Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
            Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն  փիլիսոփա:
            
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ            պետք չէր լինի:
            Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Ա խմբում սովորական կոչականներ են, իսկ Բ խմբում կոչականներին որոշ բառեր են ավելացել:

Рубрика: Մայրենի

Տեքստային աշխատանք

Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.

— Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալա՛ս։

— Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։

— Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։ Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։

— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։

Առաջադրանքներ

1․4-6 նախադասությամբ գրավոր փոխադրի՛ր տեքստը։

Տերյանի հայրը երբ,որ սայլով միրգ էր հավաքում,ասում էր թե ավելի լավ է 1-անգամ կուշտ լինել քան թե 10-անգամ համտեսել։Օրերից մի օր Տերյանն ու իր հայրը,որ սայլով ձմերուկ էր գնում,Տերյանը ուրախությունից սկսում էր ծիծաղել,հայրնել ապտակ եց նրան ու Տերյանը սկսեց լացել։Հայրը նրան հանգստացնելու համար Վանիկին դրեց սայլի մեջ և նա հարց տվեց հորը,ասաց թե ինչու ինձ ապտակեցիր։

2․ Ո՞րն է հատվածի ասելիքը, գրավոր ներկայացրո՛ւ։

— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։ Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։

3․ Ընդգծի՛ր տեքստի ենթականերն ու ստորոգյալները։

Հայր և Որդին դա ենթականերն են,իսկ ստորոգյալները ապտակելն է և մրգերը գնելը

4․ Տեքստից դո՛ւրս գրիր ածականները։

փառավոր

5․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 գոյական՝ նշելով, թիվը, հոլովը

Խոսակիցներից — հոգնակի թիվ, բացառական հոլով

Թաթով — եզակի թիվ, գործիական հոլով

Ուկնդիրներին — հոգնակի թիվ, տրական հոլով

Սիրտ-եզակի թիվ,ուղղական հոլով

Պատմություն-եզակի թիվ,ուղղական հոլով

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

Ենթակա և ստորոգյալ

Նախադասությունն ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորոգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են:

Նախադասության այն անդամը, որը մի բան է անում, լինում կամ դառնում, կոչվում է ենթակա:

Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Ենթական արտահայտվում է՝

  • գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն, օրինակ՝
    • Ուսուցիչը օգնեց նրան:
    • Գիրքը անմիջապես գրավեց իր յուրահատուկ ոճով:
  • այն բոլոր դերանուններով, որոնք ցույց են տալիս անձ կամ իր, օրինակ՝
    • Մենք դա լավ էինք հասկանում:
    • Ամեն ոք գիտեր ճշմարտությունը:
  • փոխանուն ածականով, որը հոդ է ստանում և գործածվում գոյականաբար, օրինակ՝
    • Գեղեցիկը միշտ աչք է շոյում:
    • Սևը նրան դուր չեկավ:
  • փոխանուն թվականով, օրինակ՝
    • Երեքն իմ սիրելի թիվն է:
  • Բայի անդեմ ձևերով՝ անորոշ, ենթակայական, հարակատար դերբայներով, օրինակ՝
    • Երգելը նրա սիրելի զբաղմունքն էր:
    • Օջախդ պահող կա:
    • Երջանկացածը պտտվում էր բոլորի շուրջ:
  • Բառակապակցությամբ, օրինակ՝
    • Երդումը դրժելը մեծագույն հանցանք էր:
    • Նրան օգնեց մարդկանց բուժելը:

Նախադասության այն անդամը, որ արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ, կոչվում է ստորոգյալ:

Ստորոգյալն արտահայտվում է դիմավոր բայաձևով և լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:

Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:

Եթե ստորոգյալն արտահայտված է բաղադրյալ ժամանակաձևով, օրինակ՝ երգում են, ապա հատկանիշն արտահայտում է ձևաբայը (կախյալ դերբայը), իսկ վերագրումը կատարում է օժանդակ բայը: Երգելու հատկանիշն արտահայտում է դերբայը, իսկ վերագրումը կատարվում է են օժանդակ բայով: Իսկ եթե ստորոգյալը պարզ ժամանակաձև է, ապա հատկանիշն արտահայտվում է բայահիմքով՝ երգեց-, իսկ վերագրումը՝ վերջաորությամբ՝ -ին:

Պարզ ստորոգյալն արտահայտվում է՝

  • բայի բոլոր եղանակների բոլոր ժամանակաձևերով,
  • բայի կրկնությամբ, օրինակ՝
    • Գնում է, գնում, հասնում մի երկիր:
    • Լինում է, չի լինում, մի թագավորություն է լինում:
  • հարադրավոր բայերով, օրինակ՝
    • Լող է տալիս ջրերում:
    • Պար է գալիս խնդագին:

Բաղադրյալ ստորոգյալը կազմված է երկու մասից՝ ստորոգելիից և հանգույցից:

Ստորոգելին արտահայտում է հատկանիշ, օրինակ՝ կարմիր, իսկ հանգույցը կատարում է դրա վերագրումը, օրինակ՝ էր:

Նրա հագուստը կարմիր էր:

Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:

  • Այցելուն բժիշկ էր:
  • Մոտեցողները հինգն են:
  • Քո արածը օգնել չէր:

Որպես հանգույց կարող են հանդես գալ լինել, դառնալ, թվալ և վերացական այլ բայեր:

Պարզ ստորոգյալներում է-ն կոչվում է օժանդակ բայ, իսկ բաղադրյալ ստորոգյալներում՝ հանգույց:


 Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները (ենթակա) հացադուլ են հայտարարում  (ստորոգյալ) :

2. Օձի թույնը   (ենթակա) բժշկության մեջ շատ արժեքավոր է  (ստորոգյալ) :

3. Գերմանացի մի կոնստրուկտոր   (ենթակա) մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել  (ստորոգյալ) :

4. Հնդկաստանի բնակիչները  (ենթակա) ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում  (ստորոգյալ) :

5. Աղմուկի միջից մեզ էին հասնում  (ստորոգյալ) օգնության հուսահատ կանչերը  (ենթակա) :

2.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ —շողեր էին—- —երևում——(երևալ)

2. Գարնան արևոտ օրերը- ինձ —հիշեցնում էին-(հիշեցնել), որ մայիսն է:

3.  —Քամին հալածել է——(հալածել) մառախուղի թանձր քուլաները:

4. Ճապոնիայում —թողարկվեցին-(թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող —գրիչներ—։

Քամին, օրեր, շող, գրիչներ

3. Գտիր համաձայնության սխալները:

• Մի մասը լռում են:

Մի մասը լռում է:

• Ընդունվում է պատվերներ:

Ընդունվում են պատվերներ:

• Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն։

Ամեն մի զինվոր ու հրամանատար իր պարտքը պիտի կատարի:

• Պահանջվում է վարորդներ:

Պահանջվում են վարորդներ:

4․ Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

• Լճում ձկների տեսակները շատացել են , և կերի պակաս է նկատվում:

• Մեր Երկրի հետ ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:

• Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:

• Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային , և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:

• Ժամանակին հսկաներ են ապրել , և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

• Դու քաջ ես ,ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:

• Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:

• Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:

• Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

• Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց:

Рубрика: Մայրենի

Բառարանային ֆլեշմոբ՝ նվիրված Սեբաստացու օրվան

Մարմարյա սրահ – Դպրոցի կենտրոնում գտնվող մարմարից պատրաստված շինություն
Մեդիա ուրբաթ – Մեդիա ուրբաթը մեր դպրոցում բոլոր աշակերտները հավաքվում են մարմարյան սրահում և սքսում են երգել և պարել:
Եռօրյա ճամբորդություն – մեր դպրոցում երեխաներին տանում են եռօրյա ճամբորդություն և այդ երք որվա մեջ անում են տարբեր նաղագծեր:
Ճամբար – Ճամբարում երեխաները ընտրում են բոլոր դասավանդողներից մեկն, 2-3 շաբաթվա մեջ այցելում են տարբեր վայրեր, դպրոցում խաղում են տարբեր ինտելեկտուալ և սեղանի խաղեր:
Ընտրություն – Բոլոր սովորողները պարտադիր պետք է ընտրեն իրենց դուր եկող դասաժամ և շաբաթվա մեջ 4 դասաժամ մասնակցեն այդ առարակին:
Բլոգ – Երեխաները բլոգում դնում են իրեց կատարած դասերը:
Ընդհանուր պարապմուն – Երեխաները առավոտյան մասնակցում են ընդանուր պարապմունքի որտեղ երգում, արտասանում տարբեր բանաստեղծություններ և պարում:

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

1․ Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ-աղքատ-ընչաքաղց

Սրընթաց-արագընթաց

Անընկճելի-անկոտրում

Դյուրաթեք-դյուրաբեկ-ճկուն

Դյուցազնական-հերոսական

2. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի հրաշագեղ (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի կերտվածք (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ թախիծը (տխրությունը, թախիծը, վիշտը) փարատելու (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք թագավորական (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր ահարկու (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային գեղեցկություն (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

3․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:

Արամը երջանկությունից մտքի ծովն էր ընկել:

Կարենը ստեղծված իրավիճակում իր լեզուն փակ պահեց:

Աննան այդ տղային հինգ մատի պես գիտեր:

Անին թևերեը ծալած նստել էր:

Էկսկուրսիայի խումբը էժան պրծավ գայլերի հետի բախումից:

Աղջիկը փորձում էր կուլ տար իր արցունքները:

4. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:

Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր:

Միավանկ բառերն իրենց հոգնակին կազմում են եր-ով

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ 

Բազմավանկ բառերն իրենց հոգնակին կազմում են ներ-ով

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ:

Գրաբարում այս բառերը գրվել են ն տառով (օրինակ՝ գառն, դուռն…): Հոգնակին կազմվում է ներ-ով, բայց իրականում եր է

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղեր, արկղներ, վագրեր, անգղներ, սանրեր

Սրանք 1,5 վանկանի բառեր են՝ գաղտնավանկը վերջում, այդ իսկ պատճառով էլ գրվում է եր

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր

Սրանք բաղադրյալ բառեր են, որոնց վերջին վանկը միավանկ գոյական է:

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ

Բաղադրյալ բառեր՝ վերջին վանկը միավանկ բայանուն է (գործիք կամ գործ կատարող) կամ իմաստը կորցրած արմատ

է. Մարդ, կին

Մարդիկ, կանայք

Այս բառերի հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով և կոչվում են այլաձև հոգնակի

5.Բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի´ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:

Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

Հացադուլ են հայտարարում կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները:

Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն:
Դելֆինները ակվարիումից դանդաղ լողում էին դեպի բաց ազատություն:
Դանդաղ դելֆինները բաց ակվարիումից լողում էին դեպի ազատություն:
Դանդաղ դելֆինները ակվարիումից լողում էին դեպի բաց ազատություն:

Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

Մի Գերմանացի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

Մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել մի Գերմանացի կոնստրուկտոր:

Շոտլանդիայի և Նորվեգիայի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:

Նորվեգիայի և Շոտլանդիայի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:

Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

Բնակիչները Հնդկաստանի ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

Բնակիչները Հնդկաստանի բառբառով ու ութ հարյուր լեզվով են խոսում:

Հնդկաստանի բնակիչները բառբառով ու ութ հարյուր լեզվով են խոսում:


Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

Բժշկության մեջ օձի թույնը շատ արժեքավոր է:

Թույնը օձի բժշկության մեջ շատ արժեքավոր է:
Ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ են թողարկվում Ճապոնիայում:

Ճապոնիայիում ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ են թողարկվում :

6.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա, ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:

Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:

Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:

Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ ձայները:

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Հայտնվեցին իրիկնային միանգամայն յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ գվվող ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Արահետը ոչ թե ուղիղ գծով գնում էր դեպի գյուղը, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:

Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք:

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

1.Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,
 բ) որպես դարձվածք:

Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

Բավականաչափ ջուր չօգտագործելու դեպքում հաճախակի լեզուն չորանում է։

Փոքրիկները ծով գնալիս, ջուրը չտեսած բոբիկանում են ուրախությունից։

Ատամի ցավը սաստկանալու դեպքում կարող է ականջին էլ հասնել։

Լեզուն չորանար, որ այդպիսի արտահայտություններ չաներ նրա հասցեին։

Խորհուրդ կտաի շատերին ջուրը չտեսած չբոբիկանլ, ամեն ինչ կշռադատել և վերջում որոշում կայացնել։

նրա ականջին հասել էր այն, ինչը որ պետք է անակնկալ լիներ։
2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից հասկացել էին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը ուշադրություն չդարցնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գիտենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Դարեր առաջ ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. այդ սովորության հետևանքով շատերն էին տուժել։ Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

3.Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):

Հարյուր իննսուներեք-թվական, թե-շաղկապ, դու-դերանուն, անշուշտ-Վերաբերական, դանդաղ-, վրա-մակբայ, թութակ-գոյական, բոլորը-գոյական, վա՜յ-ձայնարկություն, մասին, կամաց-կամաց-ածական, հավանաբար, մտերմանալ-բայ, հովիվ-գոյական, որպեսզի-շաղկապ, արագ, երրորդ-թվական, կացին-գոյական, ա՜խ-ձայնարկություն, դեղին-ածական, ընկերանալ-բայ, երկար-բայ, կարծես-վերաբերական, կրկնել-մակբայ, է՜-ձայնարկություն, բացի-մակբայ, որովհետև-շաղկապ, հինգական-թվական:

4.Հարցական դերանունները փոխարինի՛ր այնպիսի բառերով, որոնք ընդգծված առարկաներին (ենթականերին) ինչ-որ հատկանիշ վերագրեն:

Պարզվեց, որ գաղտագողի մոտեցող մարդը (ինչպիսի՞ն) ճաղատ է:
Քաղաքում պտտվող լուրերը (ինչպիսի՞ն) անսպասելի էին:
Եվրասիա մայրցամաքը (ո՞րն) ամենամեծն է:      
Խորհրդավոր այցելուները (քանի՞սն) յոթն են:
Այդ մրցույթի մասնակիցները (քանի՞սն) տասնվեցն են:
Մեր դպրոցը շրջանում (ո՞րերորդն) առաջատարն է:
Մեր արձակուրդը (ի՞նչ է անում)շատ լավ է անցնում:
Աշունը (ի՞նչ է արել) գունավորել է դաշտերը, այգիներն ու անտառները:

5.Բառակապակցություններ կազմի՛ր` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:

Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, ներքուստ:
Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:
Փոքր-ինչ հանգստանալ,
Շատ մեծ,
Համարյա դեղնել
Հազիվ լաց լինել
Ներքուստ հուզվել

Рубрика: Մայրենի

Ինչպես դարձա սեբաստացի

Դպրոց եմ սկսել հաճախել 6 տարեկանից։ Առաջին, երկրորդ, երրորդ դասարանները սովորել եմ Վայոց ձորի մարզ՝ Վայք քաղաքում։ Այնուհետև տեղափոխվել ենք Երևան ապրելու։ Չորրորդ դասարանը սովորել եմ Փոքրիկ Իշխան կրթահամալիրում։Առաջ եկավ մեզ բոլորիս հայտնի Կովիդ-19 և բոլոր դպրոցներում ուսուցումը դարձավ հեռավար։ Քանի որ ուսուցումը իրականացվում էր էլեկտրոնային տարբերակով, ես հասկացա, որ ինձ ավելի հարազատ էր հենց այդ տեսակի ուսուցումը։ Որոշեցինք, որ ես տեղափոխվեմ Մխիթար սեբաստացի կրթահամալիր։ Արդեն 4 տարի շարունակ սովորում և համարվում եմ Մխիթար սեբաստացու սան։

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի է տառով`

 ա) բառասկզբում, Որովհետև

 բ) բառամիջում, Երևան

 գ) բառավերջում: Արև

2.Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի ե տառով`

ա) բառասկզբում, Այդպիսի բառ չկա

բ) բառամիջում, ավելին

գ) բառավերջում: Գայանե

3․ Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն:

Օրինակ՝ ողորկ — 5տառ, 6հնչյուն

Արև, Երևան, արևմուտք, արևելք, կարևոր, որովհետև, արևմտյան, ոստիկան, ողորկ, որևիցե։

4․ Գրի՛ր տասը այնպիսի բառեր,որոնց գրությունն ու արտասանությունը տարբերվեն:

 Օրինակ՝ ռադիո, եղբայր,

աղբյուր, համակարգ, դարբին, կարգին, աղջիկ, անդադար, առողջ, կարգաորել, առաջնորդ, ավտոբուս։

5․ Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրբազան, ճամփորդ, համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ, խորթ, զվարդ, պարթև, նյարդ, թարթել,երթվել, փարթամ:

6․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզի. Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

7.Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

 Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

1687 տարուն Իսահակ Նյուտոնը բացատրություն է տվել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա հողագունդ մարմինների ձգողություն պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

Рубрика: Մայրենի, Մայրենիի Հաշվետվություն

Մայրենի առարկաի 3 ուսումնական շրջանի ամփոփում

Փետրվար

1 Գործնական քերականություն

2 Գործնական քերականություն

3 Գործնական քերականություն

4 Գործնական քերականություն

Դասարանական

Փարվանա

Դասարանում

Կարդա Թումանյանի «Ահմադը» պատմվածքը

Մարտ

1 Գործնական քերականություն

2 Գործնակա քերականություն

Դիմավոր և անդեմ բայեր

Թարգմանչական աշխատանք կներեք բայց այս դասի պառոլը չեմ հիշում

Ապրիլ

1 Գործնական քերականություն

На Багамах находится самая большая в мире подводная скульптура

2 Գործնական քերականություն

3 Գործնական քերականություն

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Մայիս

Դասարանական աշխատանք

Fortnite պատմություն

Կրակի առասպելը։ Վլադիմիր Հուլպաչ

1 Գործնական աշխատանք

Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։ Գարսիա Մարկես