Рубрика: Без рубрики, Ճամփորդություն, Մայրենի, Ուսումնական նախագծեր

Լոռու մարզ

Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է։ Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով։ Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը։ Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը։

Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը։ Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա։

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը։ Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր ՁորագետՄարցագետ և Փամբակ վտակներով։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։ Հարուստ է հանքային աղբյուրներով։ Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։

Դսեղ, գյուղ ՀայաստանիԼոռու մարզում։ Գյուղն ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների, հիմնադրվել է դեռևս մ.թ.ա., որի վերաբերյալ կան գիտական հիմնավորումներ ունեցող տվյալներ։

1853 թվականին՝ Զաքար քահանա Եգանյանի հովանավորությամբ, Դսեղում բացվել էր երկսեռ դպրոց։ 1859-1864 թվականներին գյուղի դպրոցն սովորոլ են միայն տղաները։ Այնուհետև շուրջ 10 տարի գյուղում դպրոց չի եղել։ 1877 թվականին տիրացու Գրիգոր (Գրիշկա) Թումանյանը՝ բանաստեղծի հորեղբայրը, իր տանը հավաքում է երեխաներին և գրագիտություն է սովորեցնում։ Հովհաննես Թումանյանը գրել-կարդալ սովորել է Գրիշկա բիձու դպրոցում։ 1878 թվականին բանաստեղծի մոր նախաձեռնությամբ գյուղում բացվում է Սահակ վարժապետի դպրոցը։ Սկսած 1891 թվականից՝ գյուղի դպրոցը գործել է առանց ընդհատվելու։ Աշակերտների թվով պայմանավորված 1904 թվականին Թումանյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է դպրոցի նոր շենք։ Այն գոյատևում է մինչև 1970 թվականը։ 1910 թվականին դպրոցի 5 դասարաններում արդեն սովորում էր 50 աշակերտ՝ 40 տղա և 10 աղջիկ։ Դպրոցի առաջին աշխարհիկ դասատուն եղել է Երևանի Գարանյան դպրոցի շրջանավարտ Կատարինա Մամիկոնյանը։

1912-1913 ուսումնական տարում Դսեղի դպրոցում դասավանդվել է 4 առարկա՝ գրաճանաչություն, թվաբանություն, կրոն և ռուսաց լեզու։ 1932-1937 թվականների ընթացքում բարձր դասարանների աշակերտների պարապմունքներն անց են կացվել մասնավոր տներում, որովհետև նույնիսկ երկհերթ աշխատանքի դեպքում անգամ դասասենյակները չեն բավականացրել։ 1932 թվականին մասնավոր տներում պարապել են 11 խումբ։

1937 թվականին Դսեղի դպրոցը տվել է միջնակարգ կրթությամբ իր առաջին շրջանավարտները։ 1938 թվականին հին դպրոցի հարևանությամբ կառուցվում է միջնակարգ դպրոցի գեղեցիկ ու բարեկարգ երկհարկանի նոր շենքը։ Շենքը նախատեսված էր 300 աշակերտի համար և ուներ մարզադահլիճ, գրադարան, ֆիզիկայի և քիմիայի կաբինետներ։ Օժանդակ օբյեկտները՝ պիոներ տունը, փայտամշակման արհեստանոցը և պահեստները, տեղադրված էին «հին շենքում»։ 1963 թվականին դպրոցն ունեցել է 40 ուսուցիչ և 950 աշակերտ։

Դպրոցի նոր մասնաշենքը կառուցվել է 1972 թվականին և նախատեսված էր 660 աշակերտի համար։ Այն հիմնանորոգվել է 2011 թվականին։ Միջնակարգ դպրոցն իր գործունեության ողջ ընթացքում տվել է 32 մեդալակիր շրջանավարտ, որից 13-ը՝ ոսկի, 19-ը՝ արծաթե։

Դպրոցում դասավանդած մաթեմատիկայի ուսուցիչներից առանձնանում են Աշոտ Թումանյանը, Մարուսյա Թումանյանը,Արմենակ Պապոյանը և վերջինիս դուստրը՝ Անահիտ Պապոյանը։

2019-2020 ուստարում դպրոցն ունեցել է 218 աշակերտ և 29 ուսուցիչ։

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

1869 թվականի փետրվարի 19-ին այս տանն է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այստեղ է անցկացրել մանկությունն ու պատանեկությունը։ 18791883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) երկսեռ դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս՝ ուսանելու Ներսիսյան դպրոցում (18831886 թթ.)։ Տունը 19-րդ դարի 60-ական թվականներին կառուցել է բանաստեղծի հայրը՝ գյուղի քահանա տեր Թադևոսը։

Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ, 2002 թվականին՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցով։ Նորացված է նաև ցուցադրությունը։Թանգարանը գտնվում է բարձրադիր գյուղական բնակավայրում՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում։

Ծովեր լիճը

 Լոռվա մարզի բնական տեսարժան վայրերից մեկն է, որը տեղակայված է Դսեղ գյուղի մոտակայքում: Տեղական բնությունը շատ շքեղ է․ բոլոր նրանք, ովքեր փնտրում են հանգիստ, գողտրիկ մի անկյուն բնության գրկում, որը հեռու է քաղաքի անցուդարձից և եռուզեռից, միանշանակ, կգնահատեն այս հրաշալի վայրը։ Ծովեր լիճը հաճախ հիշատակվել է հայ նշանավոր գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի աշխատություններում: Թումանյանը սիրում էր այս վայրը և հաճախ էր գալիս այստեղ իր ոչ պակաս հայտնի ընկերների հետ: 

Рубрика: Մարմնամարզություն, Ուսումնական նախագծեր, Առցանց ուսուցում

Մեր մարզական առորյան

Ես այսոր արեցի երեք տեսակի պռես ենք արել, հետո պլանգա ժիմ ենք արել:Ես մի պահ հոքնեցի և հետո շարունակեցի մարզվել:մեր տանը կան 2-գանտել ես ամեն որ պարապում եմ:Ես շատ եմ սիրում ֆիսկուլտը: