Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 5

Թեմա՝ Թվային արտահայտություններ

Շատ խնդիրներ լուծելիս հարկ է լինում տրված թվերի հետ կատարել թվաբանական գործողություններ՝ գումարում, հանում, բազմապատկում և բաժանում։ Սակայն հաճախ, մինչ այդ գործողությունները մինչև վերջ հասցնելը, անհրաժեշտ է նախապես նշել դրանց կատարման հերթականությունը։ Դա բերում է նրան, որ խնդրի տվյալներից ելնելով և օգտագործելով թվեր, գործողություններ և փակագծեր՝ կազմվում է թվային արտահայտություն։
Թվեր և գործողությունների նշաններ պարունակող
«իմաստալից» արտահայտությունը կոչվում է թվային արտահայտություն:

      Օրինակ`

Մի հացն արժե 100 դրամ, իսկ շոկոլադի մեկ սալիկը՝ 250 դրամ:

Երեք հացը և շոկոլադի երկու սալիկները միասին կարժենան`

3⋅100+2⋅250 դրամ

3⋅100+2⋅250  արտահայտությունը  թվային է:  Կատարելով թվային արտահայտության գործողությունները, գտնում ենք նրա արժեքը: 

3⋅100+2⋅250=300+500=800 

Ստանում ենք  800-ը, որը կլինի արտահայտության արժեքը:

  Այս արտահայտությունը թվային չէ . 

 9+2:4-100×4+)

Ճիշտ է կան թվեր, գործողության նշաններ, բայց իմաստալից չէ, քանի որ փակագիծը փակվում է, բայց չի բացվում և առկա է մեկ ավելորդ գործողության նշան:

Տառային արտահայտություններ:

Փոխենք նախորդ  օրինակներից մեկի պայմանները:

Օրինակ՝

Դիցուք մեկ հացն արժե  a դրամ, իսկ շոկոլադի սալիկը՝  b դրամ:

Երեք հացը և շոկոլադի երկու սալիկները միասին կարժենան 3⋅a+2⋅b դրամ:

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, կոչվում է տառային արտահայտություն:

Առաջադրանքներ:

1.Ի՞նչ է թվային արտահայտությունը, բերեք  մի քանի թվային արտահայտության օրինակներ, հաշվեք նրանց արժեքները: Թվային է այն իմաստալից արտահայտությունը, որը պարունակում է թվեր և գործողության նշաններ։

4×100+600:60=400+10=410

12×7+850=84+850=934

2.Կազմեք  թվային արտահայտություններ, որոնց  արժեքները համապատասխանաբար  հավասար են՝ 
100;  0,2;   -4;     5:

10×6+40=100, 0,1+0,1=0,2, 20-24=-4, 100:4-5=5

3.Գրեք թվային արտահայտության արժեքը՝

ա) -2x(+3)=-6

բ)12×2=24

գ)0,5:4=0,125

դ)5×3=15

ե)(2+3)x(-2,1)=-10,5

զ)-5x(+4)=-20

է)7x2x2=28

ը)(4×2)x(6×2)=96

թ) -4+5×2+20=26

4. Ինչ է տառային արտահայտությունը, բերեք մի քանի օրինակ:

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, կոչվում է տառային արտահայտություն:

a+3=7, ax8+bx9

5.Տրված թվային արտահայտությունում 5 թիվը փոխարինեք  a տառով: Գրեք ստացված տառային արտահայտությունը:

ա)7×5-1=34
7xa-1=34
բ)2×5-5:3=8.3
2xa-a:3=8.3
գ) 15:5-5=-2
15:a-a=-2
դ)1x2x3x4x5=120
1x2x3x4xa=120

Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 5.

Կիսատ թողած աշխատանքը լրացնել տանը:

Թեստի քննարկում, արդյունքները հրապարակել
այստեղ:

Թեմա՝ Թվային արտահայտություններ

Շատ խնդիրներ լուծելիս հարկ է լինում տրված թվերի հետ կատարել թվաբանական գործողություններ՝ գումարում, հանում, բազմապատկում և բաժանում։ Սակայն հաճախ, մինչ այդ գործողությունները մինչև վերջ հասցնելը, անհրաժեշտ է նախապես նշել դրանց կատարման հերթականությունը։ Դա բերում է նրան, որ խնդրի տվյալներից ելնելով և օգտագործելով թվեր, գործողություններ և փակագծեր՝ կազմվում է թվային արտահայտություն։
Թվեր և գործողությունների նշաններ պարունակող
«իմաստալից» արտահայտությունը կոչվում է թվային արտահայտություն:

      Օրինակ`

Մի հացն արժե 100 դրամ, իսկ շոկոլադի մեկ սալիկը՝ 250 դրամ:

Երեք հացը և շոկոլադի երկու սալիկները միասին կարժենան`

3⋅100+2⋅250 դրամ

3⋅100+2⋅250  արտահայտությունը  թվային է:  Կատարելով թվային արտահայտության գործողությունները, գտնում ենք նրա արժեքը: 

3⋅100+2⋅250=300+500=800 

Ստանում ենք  800-ը, որը կլինի արտահայտության արժեքը:

  Այս արտահայտությունը թվային չէ . 

 9+2:4-100×4+)

Ճիշտ է կան թվեր, գործողության նշաններ, բայց իմաստալից չէ, քանի որ փակագիծը փակվում է, բայց չի բացվում և առկա է մեկ ավելորդ գործողության նշան:

Տառային արտահայտություններ:

Փոխենք նախորդ  օրինակներից մեկի պայմանները:

Օրինակ՝

Դիցուք մեկ հացն արժե  a դրամ, իսկ շոկոլադի սալիկը՝  b դրամ:

Երեք հացը և շոկոլադի երկու սալիկները միասին կարժենան 3⋅a+2⋅b դրամ:

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, կոչվում է տառային արտահայտություն:

Առաջադրանքներ:

1.Ի՞նչ է թվային արտահայտությունը, բերեք  մի քանի թվային արտահայտության օրինակներ, հաշվեք նրանց արժեքները:

2.Կազմեք  թվային արտահայտություններ, որոնց  արժեքները համապատասխանաբար  հավասար են՝ 
100;  0,2;   -4;     5:

3.Գրեք թվային արտահայտության արժեքը՝

ա) -2x(+3)

բ)12×2

գ)0,48:4

դ)5×(-13)

ե)(2+3)x(-2,1)

զ)-5x(+4)

է)7x2x2

ը)(4×2)x(6×2)

թ) -4+5×2+20

4. Ինչ է տառային արտահայտությունը, բերեք մի քանի օրինակ:

5.Տրված թվային արտահայտությունում 5 թիվը փոխարինեք  a տառով: Գրեք ստացված տառային արտահայտությունը:

ա)7×5-1

բ)2×5-5:3
գ) 15:5-5
դ)1x2x3x4x5

Խնդիր:
Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ՝ ստացիր ճիշտ հավասարություն:

Подпись отсутствует
Рубрика: Երկրաչափություն

Պարապմունք 1.

Ծանոթություն երկրաչափություն առարկայի հետ:

Երկրաչափական սկզբնական տեղեկություններ՝ կետ, ուղիղ, հատված: Դասը լսի՛ր այստեղ:

Առաջադրանքներ:

1.GEOGEBRA ծրագրով նշիր  A, B,C, D կետերը, նկարը տեղադրիր բլոգում:

2.GEOGEBRA ծրագրով նշիր a ուղիղ, ուղղի վրա նշիր A, B, C, D կետերը, քանի՞ հատված ստացվեց:

3. Աշխատանք դասագրքից, համարներ 1, 2, էջ՝ 8:

Рубрика: Անգլերեն

My summer holidays

Every year the summer holidays seem shorter and shorter
for me.
I played with my friend every day, we often chose entertainment places and spent passionate, positive and super full time without parents. I rested in the city of Jermuk, I visited the beautiful places of Armenia.

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն չկա:

Աղմուկը կարող է հիշողության կորստի պատճառ դառնալ:

Աշխատանքից հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային Երթեվեկության աղմուկը, բարձրաձայն խոսքը :

Կա ենթադրություն, որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի վրա է շատ:

մարդագետները վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորդանիշը եղել և մնում է օձը:

2. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տեզերագնգնաց հեռավոր միջաստղային ճամփորդության մասին: Նրանց աստղաթիռի արագությամբ շատ մոտ է լույսի արագության, և ժամանակը երկրայինի համեմատությամբ շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք  ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից մեկի վրա, ըստ որոշ ենթադրության մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծալի, երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

3.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոքշնորհքմեհյաններողությունխոչընդոտողնրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտող ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր թող Նախօրոք տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

մեհյան մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ շնորհք մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի : Նա  խոստովանում էր,  որ ինքը մեղք է  գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ  իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան ինսուն օր  ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում  նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ  կարդինալի պալատում, կարդում էին  դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկուղով  եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես  լսում  եմ»:

5. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվիպարզապեսգահավիժում էրզմրուխտդեգերում ենվայրըանցնելուանընդհատ,կտրվիկաթիլվառվում ենգնալսքանչացել էին:

6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

Իջնել, խոնարհվել, կռանալ, ծռվել
Սահմանել, կարգել, հաստատել, որոշել
հափշտակել, հոշոտել, խլել, բզկտել, կորզել, ծվատել, պոկել, պատառոտել, շորթել, գզգզել, գողանալ
շռայլել, վատնել, քամուն տալ, ծախսել, մսխել
թեքվել, կքվել, ճկվել, հակվել,

Рубрика: Հանրհաշիվ

 Պարապունք 4

Թեստային աշխատանք:

1.Համեմատե՛ք  ամբողջ  թվերը՝    (1 միավոր)     

        ա) -15 < – 2                                                       
  բ)  -7 <  7

2.  Գտե՛ք   – 15 – ին   հակադիր   թիվը:  (1 միավոր) 
15/ -15

3. Աճման  կարգով  դասավորե՛ք  հետևյալ  թվերը: (1 միավոր)

  

4. Գտե՛ք  տառային  արտահայտության արժեքը: (1 միավոր)

2 · ( a + b),  եթե     a =  – 5 ,  b=  15
10

5.  Կատարե՛ք  գումարումը: (1 միավոր)

ա)  4+(+7) = 11

բ)   4+(-5)  = -1

գ)    6+ ( -4) = +2

դ) -3 + (-8)  = – 11

6. Տրված  թիվը  փոքրացրե՛ք  նշված  տոկոսով: (1 միավոր)

ա)  600-ը  15%-ով=510                          
բ)  70-ը  20%-ով = 56

7.  Հնձվորը  առաջին  օրը  հնձեց   70  ար  մարգագետնի   5/14  մասը:  Որքա՞ն  մնաց  հնձելու: (2 միավոր)

25


 8.  Միրգը  չորացնելիս  կորցնում  է   իր  զանգվածի  80% -ը :  Քանի՞  կգ   չորացած  միրգ   կստացվի  15կգ  թարմ  մրգից:
(2 միավոր)
15 կգ = 15000գ *80% = 15000 * 80/100=12000գ = 12կգ մնաց 3 կգ չիր

Рубрика: Քիմյա

Գործնական աշխատանք N✓1

Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

Սովորել`էջ 12-17

Աշխատելու ընդհանուր կանոնները
1. Ուշադիր լսեք ուսուցչին և կատարեք նրա ցուցումները
2. Քիմիայի կաբինետում պիտի աշխատել արտահագուստով, ձեռնոցներով և ակնոցներով: Արգելվում է սնունդ ընդունել
3. Աշխատանքային սեղանը պիտի մաքուր պահել, չպիտի լինեն ավելորդ առարկաներ, որոնք տվյալ աշխատանքին չեն վերաբերվում
4. Աշխատանքը ավարտելուց հետո մաքրեք և կարգի բերեք աշխատանքային սեղանը
5. Խստիվ արգելվում է կատարել փորձեր, որը չի վերաբերվում տվյալ աշխատանքին, ձեռքերով վերցնել նյութերը, փորձել նյութերի համը:
Քիմիական նյութերի հետ վարվելու կանոնները.Փորձեր կատարելու համար դուք օգտագործելու եք տարբեր նյութեր, որոնք գտնվում են փակ տարաներում, իսկ հեղուկ նյութերը փակ անոթներում:
1. Փորձեր կատարելու համար վերցրեք նյութերի փոքր բաժիններ: Պինդ նյութերից սովորաբար պահանջվում է թեյի գդալի ¼ չափ, իսկ հեղուկներից` 1-2 մլ:
2. Նյութերից վերցնելու ժամանակ ամանների խցանները սեղանի վրա դրեք շրջված, այսինքն այն մասով, որը չի մտնում ամանի մեջ:
3. Մի թողեք նյութերով ամանների բերանը բաց, նյութից նմուշ վերցնելուց հետո ամանի բերանը փակեք և դրեք տեղը
4. Չօգտագործված նյութերը չի կարելի հետ լցնել մաքուր նյութի վրա, այլ լցրեք այդ նպատակների համար հատուկ նախատեսված անոթի մեջ:
5. Օգտվեք միայն այն նյութերից, որոնց վրա գրված են անունները և որոնք դրված են ձեր սեղանի վրա:
6. Պինդ նյութերը ամանից վերցրեք միայն չոր գդալիկով կամ փորձանոթով: Մինչև նյութերը փորձանոթի մեջ յցնելը` ստուգեք կոտրված չէ արդյո՞ք փորձանոթի հատակը կամ ճաքած չէ՞ արդյոք:
7. Փորձեր կատարելիս միշտ օգտագործեք մաքուր լաբորատոր ամանեղեն:
Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս նյութերը չթափեք ձեռքերին և հագուստին, հատկապես հիմքերը և թթուները:
2.Փորձանոթում լուծույթը տաքացնելիս կամ եռացնելիս անհրաժեշտ է օգտվել բռնիչից: Փորձանոթի բերանը չի կարելի պահել ոչ իր և ոչ էլ լաբորատորիայում ներկաների կողմը:
3.Մի թեքվեք դեմքով դեպի փորձանոթի բերանը, որտեղ եռում է լուծույթը, այն կարող է ցայտել ձեր դեմքին:
4.Նյութերի հոտը որոշելու նպատակով չի կարելի անոթը մոտեցնել դեմքին, այլ ձեռքի ափով շարժում կատարեք անոթի բերանից դեպի քիթը:
5.Թթուները ջրով նոսրացնելիս (հատկապես խիտ ծծմբական թթուն) հիշեք հետևյալ կանոնը, պետք է թթուն բարակ շիթով դանդաղ լցնել սառը ջրի մեջ խառնելով:
Առաջին օգնություն. 1. Առաջին օգնությունը ցույց տալ միայն ուսուցչի կամ լաբորանտի մասնակցությամբ:
2. Մաշկի կամ հագուստի վրա թթու թափելիս` այդ տեղը լվացեք ջրի շիթով 2–3 րոպե այնուհետև մշակեք 2–3 %-անոց
նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդայի) կամ ամոնիակի լուծույթով:
3. Մաշկի կամ հագուստի վրա ալկալու թափվելիս անմիջապես այդ տեղը լվացեք մեծ քանակով ջրով, հետո բորաթթվի

կամ քացախաթթվի 1–2%-անոց լուծույթով, վերջում թրջոց դրեք կալիումի պերմանգանատի 1–2%-անոց լուծույթով:

1.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

Սպիրտայրոցի կառուցված է՝

1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
2. սկավառակով խողովակ
3. բամբակե պատրույգ
4. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ
ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը
խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են
թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ
սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի
հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է:

Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի
պատճառ դառնալ:

Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.
պարզապես պետք է ծածկել թասակով:

2.Մետաղյա շտատիվ Բունզենի

Շտատիվը (ամրակալան) կազմված է թուջե կամ պողպատե տակդիրից, դրան
ամրացված մետաղե ձողից, որին սեղմակներով միացված են թաթը և օղը: Թուլացնելիս սեղմակն առանձին կամ թաթի և օղակի հետ միասին կարելի է պտտել ձողի շուրջը, տեղաշարժել վերև կամ ներքև: Այսպիսով, թաթը կամ օղակը ձողին կարելի է ամրացնել տարբեր բարձրությունների վրա և տարբեր անկյունների տակ: Ամրակալը ծառայում է փորձերի ընթացքում սարքերն ամրացնելու և կայուն դիրքով պահելու համար:

3. Փորձանոթներ

Նյութերով աշխատելիս քիմիկոսներն օգտագործում են հատուկ ամանեղեն: Պարզա-
գույն փորձերը կատարում են փորձանոթներում` ապակե խողովակում, որի մի ծայրը փակ է: Եթե անհրաժեշտ է տաքացում, ապա օգտագործվում է հատուկ բռնիչ:

. Քիմիական ամանեղեն, տեսակները, անվանումները

Քիմիական լաբորատորիայում առավել հաճախ օգտագործում են ապակե և հախ-
ճապակե ամանեղեն: Ցանկացած քիմիական փորձասենյակում առկա են
քիմիական բաժակներ և անոթներ` տարբեր չափերի և ձևերի:

Բոցի կառուցվածքի ուսումնասիրումը:

Այրենք մոմը և ուշադիր դիտենք այն: Կնկատենք, որ, ըստ գույնի, բոցը համասեռ չէ:
Բոցը կազմված է երեք գոտուց՝

  1. Բոցի ներքին մասը մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում
    ածխաջրածիններ են:
  2. Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը կազմված է վառելանյութի շիկացած մասնիկներից:
  3. Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գոտում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը: Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:

Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր
են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում: Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Рубрика: Հանրհաշիվ

     Պարապունք 1

Խնդիրների քննարկում:

1.Դավիթը ուզում է 160 դրամանոց մի քանի  պաղպաղակ գնել,  ընդ որում՝  նա ունի  միայն 50 և 200 դրամանոցներ: Ամենաքիչը քանի՞ պաղպաղակ կարող է  գնել Դավիթը, որպեսզի մանր ետ ստանալու կարիք չլինի:
5

2.Նարեն երեք օրը մեկ է գնում  լողավազան, Մարին՝ չորս օրը մեկ, Եվան՝ 5 օրը մեկ: Այս երկուշաբթի նրանք    հանդիպեցին լողավազանում: Քանի՞ օր հետո նրանք նորից կհանդիպեն:
60
3.Գտնելով օրինաչափությունը՝  նշիր հարցականի փոխարեն թաքնված թիվը:

 5, 11, 23, 47 , 95, 191,…

4.Երբ ուղղանկյան  երկարությունը  մեծացրին 14սմ-ով, իսկ լայնությունը փոքրացրին  2սմ-ով,  պարագիծը  90սմ ստացվեց։ Սկզբում որքա՞ն էր  ուղղանկյան  պարագիծը:

58

5.Ներկայացման ժամանակ 260 տեղանոց  դահլիճում    ազատ տեղերը 160-ով ավելի քիչ են զբաղեցված տեղերից: Որքա՞ն է թատրոնի մուտքի տոմսի արժեքը, եթե բոլոր տոմսերը ունեն նույն արժեքը,  իսկ այդ օրվա  վաճառված  տոմսերի ընդհանուր  գումարը կազմել  է 420.000 դրամ:
4200

6.Վերկանգնիր հավասարությունը. եթե միևնույն թվանշանները փոխարինել են  միևնույն տառերով:

 300·600+10=180010
300+600 · 10 =90000

7.Քանի՞տարեկան է եղբայրը և քանի՞ տարեկան է քույրը,  եթե 2 տարի առաջ եղբայրը քրոջից մեծ էր 2 անգամ, իսկ 8  տարի առաջ՝  5  անգամ:

Рубрика: Ռուսերեն

Урок 2

Легенда о кольце царя Соломона. Чтение текста и обсуждение.

Мудрец подарил царю Соломону магическое кольцо. Он надел это кольцо царю на палец и сказал:

“Никогда кольцо не снимать!”

На этом кольце была надпись:

“Всё пройдёт!”

Когда царю было грустно, Соломон смотрел на кольцо и читал надпись:

“Всё пройдёт!”

И магия кольца действовала на царя. Соломон переставал печалиться.

Кольцо всегда помогало царю. Даже когда Соломон сердился, он тоже смотрел на кольцо, и читал:

“Всё пройдёт!”

Он улыбался и успокаивался.

Но однажды случилось сильное горе. Соломон посмотрел на кольцо и прочитал надпись. Но не успокоился, а даже разозлился. Тогда он впервые снял кольцо с пальца и хотел его выбросить. Но он увидел, что внутри кольца тоже есть надпись. Он прочитал:

“И это тоже пройдёт!”

Соломон успокоился и улыбнулся.

Больше он никогда не снимал с руки свое магическое кольцо. А мудрецу сделал дорогой подарок.

Историческая справка о царе Соломоне.

Проблемные вопросы:

Царе Соломон

-Кем являлся Соломон?

Царём

-Какие исторические факты свидетельствуют о существовании Соломона и его правлении?

Соломон — третий еврейский царь, легендарный правитель объединённого Израильского царства в 965-928 до н. э., в период его наивысшего расцвета. Сын царя Давида и Вирсавии (Бат-Шевы), его соправитель в 967-965 до н. э. Во время правления Соломона в Иерусалиме был построен Иерусалимский Храм — главная святыня иудаизма.

4-Объясните смысл и символ кольца Соломона.

У каждого свои проблемы, например, проблема с деньгами, проблема с машиной или проблема с домом, но не плачь и не сердись, ты должен думать, что все это пройдет.

Рубрика: Մայրենի

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին: 

Առաջադրանքներ 

1.  Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

անասելի Որ չի կարելի ասել՝ աննկարագրելի

արմատախիլ Արմատից՝ արմատով խլած՝ պոկած:

2. Բացատրի՛ր այս միտքը՝  Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

?

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

Պետք չէ երբեք հանձնվել։

4. Շարադրի՛ր մտքերդ ՝ «Կկարողանա՞մ»