Рубрика: Հայրենագիտություն

Կարմիր Վանք

Քեսունի Կարմիր վանքԿիլիկիայի Սև լեռան վրա։ Եղել է հայ իշխան Գող Վասիլի` 1082-1112 թվականներին ստեղծած հայկական իշխանության հոգևոր կենտրոնը, 1105-16 թվականներին` կաթողիկոսանիստ։ Հայաստանից արտագաղթած վանականների ուժերով Քեսունի Կարմիր վանքում գործել է բարձրագույն դպրոց։ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը իշխան Գող Վասիլի և նրա կնոջ հրավերով կյանքի վերջին տարիներն անցկացրել է Քեսունի Կարմիր վանքում, որտեղ էլ 1105 թվականին վախճանվել է ու մեծ շուքով թաղվել։ Նրա հաջորդը՝ Բարսեղ Ա Անեցին, իր աթոռը հաստատել է Քեսունի Կարմիր վանքում՝ 1105 թվականին կաթողիկոսարանը Անիից այստեղ տեղափոխելով։ 1112 թվականին Քեսունի Կարմիր վանքում է թաղվել նաև իշխան Գող Վասիլը։ Բարսեղ Ա կաթողիկոսը Քեսունի Կարմիր վանքում ժողով է գումարել և Քեսունի իշխանությունը հանձնել ծագումով Կամսարական Վասիլ Տղա իշխանին։

Церковь Кармир Ванк (Ягикесен, Западная Армения)

Оставьте комментарий