Рубрика: Հայրենագիտություն

Իմ բնակավայրը

  1. Ինչ գիտեք ձեր բնակավայրի մասին. որտե՞ղ է գտնվում,– նախկինում ինչպե՞ս է կոչվել: — Ես ապրում եմ Երևանում: Երևանը շատ հնագույն քաղաք է:
  2. Որտե՞ղ են ծնվել քո ծնողները, պապիկներն ու տատիկները։ — Հայրիկս ծնվել է Երևանում, մայրիկս Վայոց Ձոր մարզի քաղաք Վայքում: Հայրիկիս հայրիկն և մայրիկը ծնվել են Երևանում: Մայրիկիս հայրիկը ծնվել է Վայոց Ձոր մարզի Կարմրաշեն գյուղում, իսկ մայրիկիս մայրիկը Վայոց Ձոր մարզի Վայք քաղաքում:
  3.  Ծագումով որտեղի՞ց ես քեզ համարում, ինչո՞ւ։ — Ես ծագումով ինձ համարում եմ Երևանից, քանի որ ծնվել եմ Երևանում և ապրում եմ Երևանում:
  4. .Քո բնակավայրի անունը որտեղից է առաջացել: — Երևանի անունը առաջացել է ուրարտական Էրեբունի անվանումից:
  5. Ի՞նչ հետաքրքրական, ուրախ պատմություններ գիտեք ձեր ծննդավայրի կամ հարևան բնակավայրերի մարդկանց մասին։ — Ես կարող եմ պատմել իմ մայրիկի ծննդավայրի մասին: Իմ մայրիկը ծնվել է Արմավիրում Վայոց Ձոր մարզի քաղաք Վայքում: Վայք քաղաքի բնակիչների մեծ մասը եկել են արևմտյան Հայաստանից: Վայքի միջով է հոսում Արփա գետը, Արփայի վրա գտնվում է “Պասկևիչի” կամուրջը:
  6. Ուրիշ ո՞ր  բնակավայրի անվան ծագման մասին կարող ես պատմել: — Ապարան Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։ Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան։

Оставьте комментарий