Лента блога

Рубрика: Գրականություն 9.9

Մարտի 7

Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Առաջադրանքներ

1․ Լրացրե՛ք տրված մտքերը.

  • Ուզում եմ մանրավաճառ լինել, քանի որ ուզում եմ սեփական բիզնես ունենալ:
  • Կուզեի ես էլ պարտիզպան լինել, որ ստեղծեմ գեղեցիկ և հարմարավետ միջավայր:
  • Կուզեի ես էլ պահապան լինել, որպեսզի ապահովեմ մարդկանց անվտանգությունը:

    2․ «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի  ասելիքը) հետևյալն է` մարդիկ ուզում են անել այն ինչ սիրում են ու օգնել ուրիշներին:

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ մարդիկ պետք է հետևեն իրենց երազանքներին և օգնեն մյուսներին:

Рубрика: English 9

17 I can talk about diets and cooking

1 Good for you or bad for you? Write G or B.
► healthy food G
1 junk food B
2 fizzy drinks B
3 plenty of water G
4 fattening food B
5 snacks between meals B
6 a balanced diet G
7 plenty of exercise G

2 Complete the sentences.

1. They’re both going on a diet.
2. She’s cut down on chocolate.
3. I tried to diet but couldn’t keep it up.
4. That diet was a waste of time.
5. He’s put on a lot of weight.
6. We’ve got plenty of orange juice.

3 Complete the sentences with a suitable word.
►You shouldn’t eat much cream and cheese: they’re fattening
1) You should drink
2) You should get plenty of One good way is going to the gym
3) It’s difficult to of water about 6 to 8 glasses a day. down on the amount of salt you eat.
4) Doing lots of exercise a better than going on a
5) I think diets are a
of time and money
6) The problem with diets is that most people can’t
them up

5. Which word is being defined?
► Use a special machine to cut meat into very small pieces mince
1) Remove the skin pell
2) Cut into many pieces chop
3) Put something with another thing mix
4) Press and mix until soft and smooth mash
5) Cook in water boil
6) Cook in oil fry
7) Cook in the oven without oil or fat bake
8) Cook in the oven with oil or fat roast

6. Complete the words in each sentence.

1. I’ve got a good recipe for spaghetti Bolognese, so we just need to buy the ingredients.
2. Add the meat to the vegetables and fry it for about 10 minutes.
3. The frying pan is fine, but I need a larger dish to serve the meat on.
4. You have to bake the cake in the oven for about 40 minutes.
5. If you add some flour, it will make the sauce thicker.
6. Add the salt, then stir the rice continuously while it cooks.

Рубрика: Մայրենի 9

Թեստ 12

Մաս 1
1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում միևնույն տառը կամ տառա-կապակցությունը (փակագծերում նշվածներից որևէ մեկը)։
1) ան-անալ, գոմ-շ, հն-աբան (է կամ ե)
2) թիկն-թոց, հ-գուտ, Աման-ը (օ կամ n)
3) մթ-նկա, հոտնկայս, առ-նչվել (ը կամ չի գրվում)
4) ուղ-որ. հ-ասպառ, ագ-ազ (և կամ եվ)

2. Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գրության սխալ չկա:
1) Երկրորդ Համաշխարհային պատերազմի ամենաթեժ օրերին Թեհրանում հանդիպեցին դաշնակից երեք պետությունների ղեկավարները։
2) Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները:
3) «Վերջին ուսուցիչը» ներկայացումը նորովի ներկայացվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
4) Ռուսերենից թարգմանել է նաև Գրիմ եղբայրների հեքիաթները:

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում շեշտը վերջին վանկի ձայնավորի վրա չի դրվում:
1) իհարկե, միթե, քիչ-քիչ
2) որևէ, գրեթե, մոտ գալ
3) ովևէ, որերորդ, հարյուր մեկ
4) միմիայն, նամանավանդ, ֆրանսիական

4. Ո՞ր տարբերակում է բառի իմաստը ճիշտ բացատրված:
1) հապճեպ – շուտափույթ, արագ
2) անհապաղ – անմիջական, առանց միջնորդի
3) հանգրվան – քանդակազարդ սյունագլուխ
4) մահապարտ – մահին պարտության մատնած

5. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:
1) Ըստ գրականագետի՝ գրականության վարկի բարձրանալու միտում է նկատվում:
2) Ներկայացված միջոցները կարող են ապահովել միջոցների հոսք
բանկային վարկի մարման համար:

3) Այդ վարկի գումարն էլ կարելի է ներկայացնել որպես հայրենի իշխանությունների մեծագույն օժանդակություն:
4) Այդուհանդերձ, այս վարկից շահելու են նաև այն շենքերի սեփականատերերը, որոնց առաջարկած բնակարանները այսօր
վաճառվում են բավական բարձր գներով:

6. Ո՞ր շարքի բոլոր բառեր են իրար հոմանիշ։
1) անագորույն, դժխեմ, ժանգ
2) ծածկամիտ, գաղտնապահ, ներամփոփ
3) խարտյաշ, դեղձան, դեղնաթույր
4) զամբյուղ, կողով, ակութ

7. Ո՞ր նախադասության մեջ անկատար ձևաբայ չկա:
1) Մենք չենք ընդունի նաև նրանց, որովհետև չենք հավատում, որ նրանք կարող են ժողովրդի համար լավ բան անել:
2) Եթե այդ մայրուղում խցանում է, և երթևեկությունը մի քանի ժամ ընդհատված է, մենք սովորաբար փորձում ենք բթացնել մեր նյարդերը և իրավիճակն ընդունել այնպես, ինչպես կա:
3) Ի՞նչ խոսք, հեքիաթը կերպարանափոխվում և իր դարաշրջանի իր ժամանակի կնիքն է կրում:
4) Ի վերջո գտել էի մի բան, որ ինձ կապում էր իմ երազանման անցյալին:

8. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:
1) սևամորթներ, գործարքներ, վերջալույսեր
2) ներքնաձիգներ, տարելիցներ, օրհներգեր
3) հոգեառներ, ծխամորճներ, միջադեպեր
4) գիսաստղեր, պահակազորներ, տեսակետեր

9. Ո՞ր նախադասության մեջ հարցական դերանուն կա:
1) Գյուղացիները չգիտեին` ինչպես ազատեն կենդանուն թակարդից:
2) Երբ թագավորը կարդում էր գրածները, պալատականները հիացական բացականչում էին:
3) Մարդն անկեղծորեն ասաց, որ բոլորն էլ անհամ գրվածքներ են:
4) Սրանք հարցեր են, որ կարող են հետաքրքրել յուրաքանչյուրիս:

                  10. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամա-բանորեն ճիշտ նախադասություն կստացվի:
                  Երբ Արա Գեղեցիկն ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, լուրեր հասան __________________:
                  1) որ Շամիրամը ցանկանում է վերակենդանացնել Արային:
                  2) և չէին մարում սիրելի արքային ողջ տեսնելու հույսերը:
                  3) չմոռանալով վրեժ լուծել արքայի մահվան համար։
                  4) թշնամին ուզում է հափշտակել Արայի գահը:

                  11. Պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցը չի գործածվել:
                  Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
                  Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
                  Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
                  Բարեկամական հրճվանքով վսեմ:
                  1) փոխաբերություն 3) համեմատություն
                  2) հանգավորում 4) մակդիր

                      12. Ո՞ր նախադասության մեջ երկու բութ պիտի դրվի (նախա-դասությունները կետադրված չեն)։
                      1) Հավատացնում էին թե այնտեղ մի երկաթե պահարանում Ալիմյանը փայփայելով պահում է այն տրեխները որոնցով գաղթել է իր ծննդավայրից:
                      2) Կուսակալը կարճ խոսեց անիմաստ համարելով բացատրություն տալ մի գործի մասին որի շուրջ կայացրած վճիռն իրեն փորձառու առաջնորդին մոլորության մեջ էր գցել:
                      3) Ձմռանն այդտեղ ձնաթումբ էր լինում մեջը բահ տնկած իսկ ամռանը նույն տեղում մրգավաճառի սայլն էր կանգնում:
                      4) Մարդիկ դժգոհ քրթմնջալով դուրս ու ներս են անում տարակուսած նայելով միմյանց երեսի:

                      13. Նախադասությունները դասավորի՛ր քերականական և տրամա-բանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադա-սությունների համարները:
                      1) Նրա կեռ ու սրածայր մագիլները բնությունը նախատեսել է սպանելու համար։
                      2) Դրանք դյուրամարս չեն:
                      3) Բուն գիշատիչ թռչուն է:
                      4) Փոքր կենդանիներին կուլ է տալիս ամբողջությամբ և քիչ անց դուրս թքում մարմնի ոսկորներն ու մորթու կտորտանքը։

                      3, 1, 4, 2

                      14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղի՛ր:

                      Գրիգոր աղան ինքն էր վարում իր առևտրական գործարքները, ինքն էր վերահաս լինում կալվածքների մշակությանը՝ ուրիշ ոչ ոքի չվստահելով։

                      Պատասխան՝ 1 սխալ է՝ վերահաս լինում
                      2. պետք է լինի՝ հետևում էր

                      Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և
                      ուղղի՛ր:

                      Իր մեղկ բնավորության պատճառով այդ հաղթանդամ մարդն առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանեց հայրենիքը:

                      Պատասխան՝ 1. սխալ է՝
                      2. պետք է լինի՝

                        16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների: Պատասխանում բառերը գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով:

                        ________________________հետո աղջիկը__________________մածուն բերեց և
                        խոնավ________________________մեջ____________________մի կապոց լավաշ։

                        (փաթաթել, սրբիչ, կճուճ, կեսօր)

                        Պատասխան՝ 1. Կեսօրից հետո 2. աղջիկը կճուճով մածուն բերեց

                        3. և խոնավ սրբիչի մեջ 4. փաթաթեց մի կապոց լավաշ։



                        Рубрика: Կենսաբանություն 9

                        Դաս 15(24․02-28․02)

                        Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն  Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

                        Ամփոփիչ հանձնարարություն՝

                        1․Նկարագրել ին՞չ է գենոտիպը, ֆենոտիպը, դոմինատ և ռեցեսիվ գեները,բերել  օրինակներ։


                        Գենոտիպը օրգանիզմի գենային կազմն է, որը որոշում է ֆենոտիպը արտաքին հատկությունները կամ տեսքը: Դոմինատ գենը տիրում է և արտահայտվում է նույնիսկ եթե կա միայն մեկ օրինակ իսկ ռեցեսիվ գենը արտահայտվում է միայն այն դեպքում երբ կա երկու ռեցեսիվ գեն:

                        2․Նկարագրել ժառանգականության և փոփոխականության դերը օրգանիզմների զարգացման պրոցեսում և էվոլյուցիայում։

                        Ժառանգականությունը փոխանցում է գենետիկական հատկությունները սերունդներին իսկ փոփոխականությունը առաջացնում է փոփոխություններ, որոնք օրգանիզմներին օգնում են հարմարվել և նպաստում է էվոլյուցիային։

                        Рубрика: Պատմություն 9

                        Տիգրան Բ մեծ

                        Տիգրան Բ Մեծը Մեծ Հայքի արքան էր մ.թ.ա. 95-55 թվականներին նրա օրոք Հայաստանը դարձավ տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկը նա ընդլայնեց երկրի սահմանները ներառելով Պարթևստանի Սիրիայի Փյունիկիայի Կիլիկիայի և Միջագետքի տարածքները նա հիմնադրեց նոր մայրաքաղաք Տիգրանակերտը որը դարձավ մշակութային և առևտրային կենտրոն մ.թ.ա. 87 թվականին Տիգրան Բ-ը հաղթեց Պարթևներին և միավորեց Մեծ Հայքի հողերը սակայն մ.թ.ա. 69 թվականին Հռոմեական զորահրամանատար Լուկուլլոսի և 66 թվականին Պոմպեոսի զորքերը պարտության մատնեցին նրան որից հետո նա ստիպված եղավ դառնալ Հռոմի վասալ սակայն պահեց իր գահը մինչև կյանքի վերջ նրա կառավարման շրջանը համարվում է հայկական պատմության ոսկե դար քանի որ այդ ժամանակ Հայաստանը հասավ իր երբևէ ունեցած ամենամեծ քաղաքական ռազմական և տնտեսական ուժին

                        Рубрика: Մայրենի 9

                        Փետրվարի 26

                        Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով (-ով, -բ վերջավորություններ) և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։

                        Օրինակ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով։ Ջուրն արյամբ չեն լվանա։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։

                        Ինչպես ցույց է տրված օրինակներում, միջոցի անուղղակի խնդիրը կարող է լրացնել և՛ ներգործական, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայերին։

                        Ներգործող անուղղակի խնդիրը դրվում է հիմնականում բացառական (-ից վերջավորություն) և գործիական (-ով, -բ վերջավորություններ) հոլովներով և ցույց է տալիս այն առարկան, որի ներգործությամբ, ազդեցությամբ կատարվում է տվյալ գործողությունը։

                        Օրինակ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից։ Ուսուցիչը հարգվում է աշակերտներից։ Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով։ Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով։

                        Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորություն) և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։

                        Օրինակ՝ Աշակերտները խոսում էին կինոյից։ Ծերունիները պատմում են պատերազմից։

                        Վերաբերության խնդիրը կարող է կազմվել նաև սեռական հոլովի և կապի միջոցով։

                        Օրինակ՝ Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին։ Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք տնօրենին։

                        Ցուցական մի քանի դերանուններ կարող են վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ դառնալ վերաբերության անուղղակի խնդիր։

                        Օրինակ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։

                        Անջատման խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորությամբ) և ամբողջովին հակադրվում է հանգման խնդրին։ Այս խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից հեռանում կամ անջատվում է ինչ-որ առարկա։

                        Օրինակ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։
                        Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են անջատման խնդիրներ․ դրանք են՝ բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ այլ բայեր։

                        Առաջադրանք
                        1․ Կազմել 3 ական նախադասություն՝ միջոցի, ներգործող, վերաբերության, անջատման անուղղակի խնդիրներով։

                        Նա բացեց պահարանը բանալիով։
                        Գիրքը գրվել է հեղինակի կողմից։
                        Մենք խոսեցինք շրջակա միջավայրի մասին։
                        Նա հեռացավ ընկերներից։


                        Ենթակա

                        2․ Շարահյուսորեն վերլուծել հետևյալ նախադասությունը։
                        Ու ահա Վարդուշի ուղարկած գաթաները իրենց բուրմունքով արդեն արթնացրել էին հուշերի մի աշխարհ, որոնք սկսել էին հստակ բյուրեղացում և ձևավորում ստանալ՝ գույների ու ծավալի նոր հղացումներով։

                        Ենթակա–Թամարի ուղարկած գաթաները
                        Պատմյալ–արթնացրել էին
                        Հավելված–հուշերի մի աշխարհ
                        Հանգամանք–Նա արագ վազեց մենք հանդիպեցինք երեկ։
                        Բարդ նախադասություն–ոնի հարաբերական նախադասություն