Հայոց լեզու
- Ներկայացրու պատրաստածդ գովազդը։
Իմ գովազդը նոր սմարթֆոնի մասին է․ այն ցույց է տալիս արագությունը, լավ տեսախցիկը և ժամանակակից դիզայնը։ - Համեմատիր երկու կտավները բանավոր։
Առաջինում ծաղիկները բնական ու իրական են, երկրորդում՝ ավելի պարզեցված ու ձևափոխված։ - Ուշադրություն դարձրու՝ նկարներից որում ինչն է կարեւորված, ուշադրությունն ինչի վրա է հրավիրած։
Առաջինում ուշադրությունը վառ դեղին արևածաղիկների վրա է, երկրորդում՝ գույների հակադրության և ձևերի վրա։ - Ներկայացրու դրանք գրավոր այնպես, որ դրանք չդիտած մարդիկ լիարժեք պատկերացնեն եւ միմյանց հետ չշփոթեն այս նկարները։
Առաջին նկարում դեղին արևածաղիկներ են բաց գույնի ֆոնին։ Երկրորդում ծաղիկները մուգ ֆոնի վրա են, ձևերը ավելի կտրուկ ու անսովոր են, դրա համար հեշտ է տարբերել։


- Յուրաքանչյուր նկարի համար վերացական վենագիր ընտրիր։
Առաջին նկար — արևի ջերմություն
Երկրորդ նկար — գույների լռություն - Մեկնաբանիր վերնագիրդ գրավոր։
Առաջին նկարում դեղին գույնը հիշեցնում է արև և ջերմություն, դրա համար ընտրեցի այդ վերնագիրը։ Երկրորդում գույները ավելի խառն են ու խոր, ստեղծում են հանգիստ ու մի քիչ տխուր մթնոլորտ, դրա համար: - Տեղեկություններ գտիր նկարների հեղինակների մասին։
Առաջին նկարի հեղինակը Vincent van Gogh է, հոլանդացի նկարիչ
Երկրորդ նկարի հեղինակը Paul Gauguin է, ֆրանսիացի նկարիչ - Ըստ գտածդ տեղեկությունների բնութագրիր այդ հեղինակներին 5-6 նախադասությամբ։
Վինսենթ վան Գոգը շատ զգացմունքային նկարիչ էր, նրա աշխատանքներում գույները շատ վառ են և արտահայտիչ։ Նա հաճախ նկարում էր բնություն և ծաղիկներ։ Նրա կյանքը դժվար էր, բայց արվեստը շատ հայտնի դարձավ։ Պոլ Գոգենը նկարում էր ավելի ազատ և անսովոր ձևերով։ Նա սիրում էր փորձել նոր ոճեր և հեռանալ իրականությունից։ Նրա նկարները հաճախ ունեն խոր իմաստ և խորհրդանիշներ։ Նա կարևոր դեր ունի ժամանակակից արվեստի զարգացման մեջ։