Рубрика: Հասարակագիտություն

Հասարակագիտության առաջադրանքներ

Թեմա՝ Հասարակագիտական քննարկումներ Մերձավոր Արևելքի վերջին պատերազմի շուրջ

Քննարկման հարցեր՝

Ինչպիսի՞ պատճառներ կարող են պետություններին հասցնել ռազմական բախման։

Պետությունների միջև անհամաձայնությունները, պայմանագրի խախտումը, բնական ռեսուրսների պահանջը, տարածքային վեճերը և կրոնի տարբերությունը կարող են առաջացնել պատերազմ։

Ի՞նչ դեր ունեն տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը և դաշնակցային հարաբերությունները։

Ուժային հավասարակշռությունը զսպում է կողմերին, իսկ դաշնակցային հարաբերությունները կամ թույլ չեն տալիս հարձակում, կամ փոքր կոնֆլիկտը դարձնում են մեծ պատերազմ։

Ինչպե՞ս է միջուկային զենքի խնդիրը ազդում միջազգային քաղաքականության վրա։

Միջուկային զենքը կանխում է մեծ տերությունների միջև պատերազմը, բայց ստեղծում է անհավասարություն զենք ունեցող և չունեցող երկրների միջև։

Կարո՞ղ է արդյոք կանխարգելիչ ռազմական հարվածը համարվել արդարացված միջազգային իրավունքի տեսանկյունից։

Արդարացված է միայն, եթե հարձակման վտանգը անմիջական է և ինքնապաշտպանությունը միակ ելքն է։

Ի՞նչ դեր ունի ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները հակամարտությունների կարգավորման մեջ։

Նրանք ստեղծում են կանոններ, միջնորդում են բանակցություններում և կիրառում պատժամիջոցներ՝ ագրեսիան կանխելու համար։

Ինչու՞ տարբեր երկրներում գործող լրատվամիջոցները նույն պատերազմը ներկայացնում են տարբեր ձևերով։

Քանի որ լրատվամիջոցները առաջնորդվում են իրենց երկրի քաղաքական շահերով և ձևավորում հասարակական կարծիք։

Ինչպե՞ս կարելի է տարբերել տեղեկատվությունը քարոզչությունից կամ ապատեղեկատվությունից։

Տեղեկությունը հիմնված է ստուգելի փաստերի վրա, իսկ քարոզչությունը մանիպուլացնում է մարդկանց կարծիքը։

Ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ պատերազմները համաշխարհային տնտեսության վրա։

Պատերազմները բարձրացնում են էներգիայի ու սննդի գները, խզում են առևտրային կապերը և պետություններին ստիպում ծախսել սպառազինության վրա։

Ինչպիսի՞ մարդասիրական խնդիրներ են առաջանում ռազմական գործողությունների հետևանքով։

Մարդկանց զանգվածային տեղահանում, սննդի ու դեղորայքի պակաս, ենթակառուցվածքների ավերում, մարդու իրավունքների խախտումներ, ֆիզիկական և հոգեբանական ճգնաժամեր։

Ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանային պատերազմները փոքր երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի։

Սպառնալիք անվտանգության, տնտեսական խզում, զգուշավոր դիվանագիտություն մեծ տերությունների բախման ժամանակ։

Ձեր կարծիքով ինչպիսի՞ ելքեր կարող են լինել նման հակամարտություններից։

Հակամարտությունները կարող են ավարտվել ռազմական հաղթանակով, բանակցություններով կամ միջազգային միջնորդությամբ, իսկ ամենակայունը բանակցությունների միջոցով լուծումն է, որը հաշվի է առնում կողմերի շահերը։

Հայերեն լեզվով նյութեր

CivilNet – տարածաշրջանային քաղաքականության և Իրանի թեմայով վերլուծություններ
https://www.civilnet.am

Ազատություն ռադիոկայան – միջազգային քաղաքականության և Մերձավոր Արևելքի նորություններ
https://www.azatutyun.am

1in.am – տարածաշրջանային զարգացումների մասին հրապարակումներ
https://www.1in.am

Ռուսերեն լեզվով նյութերի

BBC Russian – Մերձավոր Արևելքի հակամարտությունների մասին վերլուծություններ
https://www.bbc.com/russian

Carnegie Endowment for International Peace – ռուսերեն բաժնում կան վերլուծություններ Իրանի քաղաքականության և տարածաշրջանային անվտանգության մասին
https://carnegieendowment.org

Meduza – միջազգային քաղաքականության թեմայով հոդվածներ
https://meduza.io

Անգլերեն

Council on Foreign Relations – Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների և տարածաշրջանային հակամարտությունների մասին վերլուծություններ
https://www.cfr.org

Atlantic Council – Մերձավոր Արևելքի անվտանգության վերաբերյալ հոդվածներ
https://www.atlanticcouncil.org

Brookings Institution – միջազգային քաղաքականության և պատերազմների հետևանքների վերլուծություններ
https://www.brookings.edu

BBC, The Guardian, Reuters և Al Jazeera լրատվական կայքերը նույնպես պարբերաբար հրապարակում են նորություններ և վերլուծություններ տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական և քաղաքական զարգացումների մասին։