Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 19(14.04-18.04)

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:

  • Ի՞նչ եք հասկանում էվոլյուցիայի շարժիչ ուժ ասելով

    Դրանք գործոններ են որոնք նպաստում են օրգանիզմների փոփոխության և զարգացման
  • Ի՞նչ է արոմորֆոզ, բերել օրինակներ


    Սա էվոլյուցիոն փոփոխություն է որը բերում է կառուցվածքի բարդացման և կենսունակության բարձրացման
  • Ի՞նչ է իդեոադապտացիա, բերել օրինակներ


    Սա փոքր փոփոխություն է որն օգնում է օրգանիզմին հարմարվել միջավայրին առանց կառուցվածքի բարդացման
  • Ի՞նչ է դեգեներացիա , բերել օրինակներ


    Սա օրգանների կամ համակարգերի պարզեցում է որոնք այլևս անհրաժեշտ չեն
  • Նշված շարժիչ ուժերը  օրգանիզմներին տանում են դեպի կենսաբանական առաջադիմության, ինչպե՞ս կբացատրես այդ փաստը։


    Որովհետև դրանք օգնում են օրգանիզմներին լավ հարմարվել միջավայրին և շարունակել գոյատևել
Рубрика: Կենսաբանություն 9

Դաս15(10․03-14․03)

Մենդելի 2-րդ օրենքը:Ոչ լրիվ դոմինանտություն:Գամետների մաքրության վարկած:
Համեմատել լրիվ  և ոչ դոմինատությունը, բացատրել ստացված արդյունքը։

Հիմնական օրենքը նշում է, որ գեները փոխանցվում են անկախ ըստ տարբեր քրոմոսոմների: Ոչ լրիվ դոմինանտության դեպքում երկու գեները ազդեցություն ունեն և ստացված հատկանիշը միջանկյալ է: Գամետները պարունակում են միայն մեկ գեն: Լրիվ դոմինանտության դեպքում դոմինանտ գենը լիովին տիրում է:

Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 20(7.04_11.04)

Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը:Ժառանգական փոփոխություն, գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին :

Պատրաստել ուսումնական նյութ, արտահայտել նաև ձեր տեսակետը, բերել վերջինիս վերաբերյալ փաստարկներ:


Դարվինի էվոլյուցիոն տեսությունը պնդում է, որ օրգանիզմները զարգանում են բնական ընտրության արդյունքում, որտեղ այն օրգանիզմները, որոնք առավել հարմար են շրջակա միջավայրին գոյատևում են և բազմապատիկանում: Էվոլյուցիայի շարժիչ ուժերը ներառում են ժառանգական փոփոխությունը, գոյության կռիվը, բնական ընտրությունը և օրգանիզմների հարմարվողականությունը արտաքին միջավայրին: Այս պրոցեսները նպաստում են օրգանիզմների տարբերակմանը և նրանց հարմարվողականության զարգացմանը: Իմ կարծիքով, էվոլյուցիան կարևոր դեր ունի կենսաբազմազանության պահպանման մեջ բայց պետք է նաև հաշվի առնել, որ օրգանիզմները չունեն անսահման փոփոխվելու հնարավորություն:

Рубрика: Գրականություն 9.9

Ապրիլի 2

1․ Կարդա պատմությունը, վերնագրիր։

2․Նկարագրիր քո զգացումները։
Տխուր ու զղջման զգացում առաջացրեց։ Ցավ ապրեցի, որ որդին այդպես չհասկացավ մոր սերը մինչև նրա մահը։
3․Պատմությունը փոխիր այնպես, ինչպես կուզեիր այն ավարտվեր, հիմնավորիր։

 Մայրս միայն մեկ աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, ամաչում էի նրա պատճառով, որ ստիպված եմ միշտ տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում, խոհարարուհի էր: Մի անգամ մայրս եկավ ինձ դպրոցից տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն: Հաջորդ օրը դասընկերս հարցրեց.
 — Մայրդ մի աչքանի՞ է։
Ես մորս սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի այն, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել: Հետո սկսեցի շատ աշխատել ու գնացի Սինգապուր՝ ուսումս շարունակելու, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները, երջանիկ էի, բայց մի օր էլ մայրս եկավ հետևիցս՝ Սինգապուր: Երեխաներս նրան տեսնելով` վախեցան: Ես նրան դուրս արեցի տնից… Նա անխոս հեռացավ: Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են։ Գնացի… Հետաքրքրության համար այցելեցի հին տունս, հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ։
Նամակում գրված էր. «Տղաս, կներես ամեն ինչի համար, կներես, որ վախեցրեցի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն, շատ կուզեի ողջ լինել, որ գոնե հեռվից տեսնեի քեզ: Ե՞րբ կգաս։ Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք պատահեց` կորցրիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն, և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով…
 Մեծ սիրով՝  քո մայր»…

Եթե ես լինեի հեղինակը, մայրը վերջում կապրեր, ու որդին կհասկանար նրա սերը, կխնդրեր ներել և կմնային միասին։

2․ Կարդա այս երկու առակը, մեկնաբանիր, հիմնավորիր ասելիքդ։

  • Մի մարդու մոտ եկան Աղքատությունն ու Հարստությունը և հարցրին.
     -Ո՞վ է մեզանից ավելի գեղեցիկ։
    Վախեցավ մարդը, մտածեց` «Եթե ասեմ` Աղաքատությունն ավելի գեղեցիկ է, ապա Հարստությունը կբարկանա ու կգնա: Իսկ եթե ասեմ` Հարստությունն ավելի գեղեցիկ է, ապա Աղքատությունը կնեղանա ինձնից ու վրեժ կլուծի»։
     Մտածեց մի քիչ ու ասաց.
     -Քանի դեռ դուք ձեր տեղում կանգնած եք, ես չեմ կարող որոշել, դուք պտտվեք, քայլեք, որ ես նկատեմ գեղեցիկին: Սկսեցին Աղքատությունն ու Հարստությունը շրջել տեղանքով` այս ու այն կողմ անելով: Մարդը մտածեց, ապա պատասխանեց. -Դո’ւ, Աղքատություն, ավելի գեղեցիկ ես թիկունքից, երբ հեռանում ես, իսկ դո’ւ, Հարստություն, ավելի հիասքանչ ես դիմացից, երբ ինձ ես մոտենում…
    Եթե ես լինեի հեղինակը, մայրը վերջում կապրեր, ու որդին կհասկանար նրա սերը, կխնդրեր ներել և կմնային միասին։
  • Մի մարդ տուն է գնում իր համար, որը շատ շքեղ էր ու գեղեցիկ։ Այդտեղ կար նաև այգի։ Նրա կողքին ապրում էր մի նախանձ հարևան, ով միշտ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը՝ աղբ էր դնում դարպասի մոտ և այլն… Մի անգամ մարդը դուրս է գալիս տնից բարձր տրամադրությամբ ու դարպասի մոտ դույլով աղբ է գտնում։ Նա վերցնում է դույլը, դատարկում աղբը ու դրա մեջ լցնում իր այգու ամենահյութալի խնձորները և գնում հարևանի տուն: Հարևանը, երբ լսում է դռան թակոցը, մտածում է. «Վերջապես ես լցրեցի նրա համբերության բաժակը»։
    Նա բացում է դուռը, կռվի հույս ունենալով, բայց մարդը տալիս է նրան խնձորներով լի զամբյուղն ու ասում.
     — Ով ինչով հարուստ է, այդ էլ կիսում է մյուսների հետ։

    Սա ցույց է տալիս, որ բարի մարդիկ անգամ չարությանը բարիությամբ են արձագանքում։ Յուրաքանչյուրն տալիս է այն, ինչ ունի։
Рубрика: Կենսաբանություն 9

Դաս17(31․03-04․04)

Ժառանգական փոփոխություններ։Մուտացիաներ դրանց դասակարգումը՝ գենային, քրոմոսոմային և գենոմային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Էջ 95-99:

Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկել ինձ:


Մուտացիաները ԴՆԹ ում փոփոխություններ են որոնք կարող են լինել գենային քրոմոսոմային կամ գենոմային լինում են մարմնական և սեռական բջիջներում առաջանում են բնական կամ արտաքին գործոններից ուռուցքները առաջանում են մուտացիաների պատճառով իսկ ուռուցքածինները այդ մուտացիաներն առաջացնող գործոններն ենԱմփոփիչ հարցեր՝

Рубрика: Գրականություն 9.9

Ապրիլի 2

1․ Կարդա պատմությունը, վերնագրիր։

2․ Զգացումներ՝
Պատմությունն ինձ շատ տխրեցրեց։ Զգացի մեղավորություն մոր նկատմամբ, կարեկցանք, նաև հիացմունք՝ նրա սիրո ու զոհաբերության համար։

3․ Իմ տարբեր ավարտը՝

Երբ մայրս եկավ Սինգապուր, ես զարմացա, բայց չարտաքսեցի նրան։ Խոսեցի հետը, իմանալով ճշմարտությունը՝ լաց եղա ու ներողություն խնդրեցի։ Մենք սկսեցինք միասին ապրել։ Երեխաներս սկսեցին սիրել նրան, ու ես հասկացա՝ մորս սիրուց մեծ բան չկա։

Հիմնավորում՝ Այդպես պատմությունը կդառնա ավելի լուսավոր, կսովորեցնի՝ երբեք ուշ չէ սխալը ուղղելու և մորը սիրելու։
 Մայրս միայն մեկ աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, ամաչում էի նրա պատճառով, որ ստիպված եմ միշտ տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում, խոհարարուհի էր: Մի անգամ մայրս եկավ ինձ դպրոցից տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն: Հաջորդ օրը դասընկերս հարցրեց.
 — Մայրդ մի աչքանի՞ է։
Ես մորս սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի այն, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել: Հետո սկսեցի շատ աշխատել ու գնացի Սինգապուր՝ ուսումս շարունակելու, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները, երջանիկ էի, բայց մի օր էլ մայրս եկավ հետևիցս՝ Սինգապուր: Երեխաներս նրան տեսնելով` վախեցան: Ես նրան դուրս արեցի տնից… Նա անխոս հեռացավ: Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են։ Գնացի… Հետաքրքրության համար այցելեցի հին տունս, հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ։
Նամակում գրված էր. «Տղաս, կներես ամեն ինչի համար, կներես, որ վախեցրեցի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն, շատ կուզեի ողջ լինել, որ գոնե հեռվից տեսնեի քեզ: Ե՞րբ կգաս։ Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք պատահեց` կորցրիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն, և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով…
 Մեծ սիրով՝  քո մայր»…

*************************************************************************************

2․ Կարդա այս երկու առակը, մեկնաբանիր, հիմնավորիր ասելիքդ։

  • Մի մարդու մոտ եկան Աղքատությունն ու Հարստությունը և հարցրին.
     -Ո՞վ է մեզանից ավելի գեղեցիկ։
    Վախեցավ մարդը, մտածեց` «Եթե ասեմ` Աղաքատությունն ավելի գեղեցիկ է, ապա Հարստությունը կբարկանա ու կգնա: Իսկ եթե ասեմ` Հարստությունն ավելի գեղեցիկ է, ապա Աղքատությունը կնեղանա ինձնից ու վրեժ կլուծի»։
     Մտածեց մի քիչ ու ասաց.
     -Քանի դեռ դուք ձեր տեղում կանգնած եք, ես չեմ կարող որոշել, դուք պտտվեք, քայլեք, որ ես նկատեմ գեղեցիկին: Սկսեցին Աղքատությունն ու Հարստությունը շրջել տեղանքով` այս ու այն կողմ անելով: Մարդը մտածեց, ապա պատասխանեց. -Դո’ւ, Աղքատություն, ավելի գեղեցիկ ես թիկունքից, երբ հեռանում ես, իսկ դո’ւ, Հարստություն, ավելի հիասքանչ ես դիմացից, երբ ինձ ես մոտենում…

    Այս առակը սովորեցնում է, որ աղքատությունը երբ հեռանում է, դա լավ է։ Իսկ երբ հարստությունը մոտենում է, մարդիկ ուրախանում են։ Այսինքն՝ մարդիկ սիրում են հարստություն, բայց ոչ աղքատություն։
  • Մի մարդ տուն է գնում իր համար, որը շատ շքեղ էր ու գեղեցիկ։ Այդտեղ կար նաև այգի։ Նրա կողքին ապրում էր մի նախանձ հարևան, ով միշտ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը՝ աղբ էր դնում դարպասի մոտ և այլն… Մի անգամ մարդը դուրս է գալիս տնից բարձր տրամադրությամբ ու դարպասի մոտ դույլով աղբ է գտնում։ Նա վերցնում է դույլը, դատարկում աղբը ու դրա մեջ լցնում իր այգու ամենահյութալի խնձորները և գնում հարևանի տուն: Հարևանը, երբ լսում է դռան թակոցը, մտածում է. «Վերջապես ես լցրեցի նրա համբերության բաժակը»։
    Նա բացում է դուռը, կռվի հույս ունենալով, բայց մարդը տալիս է նրան խնձորներով լի զամբյուղն ու ասում.
     — Ով ինչով հարուստ է, այդ էլ կիսում է մյուսների հետ։

    Այս պատմությունը ցույց է տալիս, որ բարի մարդիկ նույնիսկ վատությանն են բարիությամբ պատասխան տալիս։ Եթե սիրտդ լավ է, ուրիշներին էլ լավ բաներ կտաս։
Рубрика: Без рубрики

Մարտի 31

Դեմիրճյանի «Հայը» կարդալ, վերլուծել։

Հայը ունի տարօրինակ բնավորություն, մեկ աշխատում է, մեկ չի ուզում։ Նա սիրում է ազատ լինել ավելին, քան ապրել, տխրում է, բայց չի կորցնում հույսը։ Նրա ներսում խոր ցավ կա, բայց նա չի փորձում վրեժ լուծել։ Հայը կարող է պինդ պահել իր հողը, բայց մեկ էլ գնալ ուրիշ տեղ ու կորել։ Նրա հոգին ուժեղ է, բայց տխուր։

Рубрика: Գրականություն 9.9

Մարտի 31

Դեմիրճյանի «Հայը» կարդալ, վերլուծել։


Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» ստեղծագործությունը կարճ, սուր ու խորամանկ բնութագրում է հայ ազգի կերպարը։ Հեղինակը ներկայացնում է հայ մարդուն որպես աշխատասեր, խելացի, համբերատար, սակայն միևնույն ժամանակ՝ ինքն իրեն չգիտակցող, երբեմն՝ իր արժանիքներն անտեսող։ Նա կարծես ուզում է արթնացնել ազգի գիտակցությունը, հպարտությունը, որպեսզի հայը վերջապես հասկանա՝ ով է իրականում և ինչ կարող է անել։ Դեմիրճյանի խոսքը հեգնական է, սակայն այն միաժամանակ հորդոր է՝ դեպի ինքնաճանաչում, վերածնունդ և ուժ։