Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն


1․ Նախադասությունների կողքը գրի՛րտեսակները։

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին (պարզ ընդարձակ) ։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում(բարդ) Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին (բարդ)։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… (բարդ) Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա (պարզ ընդարձակ) ։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր (պարզ ընդարձակ)

Ամենքը գաղթականներ էին (պարզ համառոտ)։ Նոր էին Թիֆլիս հասել (պարզ ընդարձակ)։ Զանոն էլ նրանց հետ էր (պարզ ընթարձակ)։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ (պարզ ընդարցակ

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ ( բարդ)․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը (պարզ ընդարձակ) Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ (բարդ

2. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք: Այսօր փորձենք հասկանալ մեր ուսուցչի բացատրածը:
            Աղջիկները կպատմեն: Վաղը աղջիկները կպատմեն դասի մասին:
            Մեծերը կլսեն: Վաղը մեծերը կլսեն երաժշտություն:
            Կընտրեք: Վերջապես կընտրեք ով է ավելի խելացի, Գայանեն, թե Լուսինեն:
            Ճամփորդը վերադարձավ: Ճամփորդը վերադարձավ իր անմոռանալի հանգստից:

3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)

Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում:
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)

Փաթեթում գավազան էր, թասակ և թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված:
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)

Մեզնից ոչ հեռու լիանայի վրա:
Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)

Բեռնատարները եկան
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)

Նստաց մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ:
Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)

Բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներ էին:


Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

Հավաքեցինք և ճամփա ընկանք

4. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ  կողմնորոշվեն:

Նախադասությունների ընդգծված բառերը հանդիսանում են կոչականներ:

Նախադասությունները մնում են առանց կոչականների:

5. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
            Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
            Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
            
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
            
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
            Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:

Ցույց են տալիս կոչականներ:

6. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:

Կոչում՝ դիմում արտահայտող բառ (խոսքի մեջ):

7. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

            Դավի՛թ, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
            Սամվե՛լ, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
            Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, չէ՛:
            Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, հ՛ն:
            Գիտե՞ս, Արա՛մ, ռոբոտներին էլ է օդ պետք:
            Ի՜նչ ասես չես մտածի, թե՛ հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

8. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

            Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
            Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն  փիլիսոփա:
            
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ            պետք չէր լինի:
            Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Ա խմբում սովորական կոչականներ են, իսկ Բ խմբում կոչականներին որոշ բառեր են ավելացել:

Оставьте комментарий