Առաջադրանք
Թեմա․ Գովազդը և դրա հոգեբանական ազդեցությունը
Պատասխանեք հետևյալ հարցերին (յուրաքանչյուր հարցին 4-6 նախադասություն).
- Ի՞նչ է գովազդը և ինչ նպատակներ է այն հետապնդում հասարակությունում։
Գովազդը տեղեկատվություն է ապրանքների, ծառայությունների կամ գաղափարների մասին, որը նպատակ ունի նրանց ճանաչելիություն և պահանջարկ բարձրացնել: - Ինչպիսի՞ հոգեբանական հնարքներ են հաճախ օգտագործվում գովազդներում (օրինակ՝ հեղինակություն, գեղեցկության իդեալ, վախ, «բոլորը անում են» սկզբունք և այլն)։
Հոգեբանական հնարքներ հեղինակություն (հայտնի մարդկանց մասնակցություն), գեղեցկության իդեալ, վախ, «բոլորը անում են» սկզբունք: - Ինչպե՞ս է գովազդը ազդում մարդկանց որոշումների, սպառման և կենսակերպի վրա։
Գովազդի ազդեցություն ազդում է մարդկանց որոշումների, սպառման և կենսակերպի վրա՝ երբեմն ստիպելով ավելի շատ գնել կամ փոխել վարքագիծը: - Ե՞րբ է գովազդը դառնում մանիպուլյատիվ։ Ներկայացրեք կարծիք և հիմնավորում։
Մանիպուլյատիվ գովազդ այն է, որը հստակ ձևով փորձում է մոլորեցնել կամ ստիպել առանց իրական կարիքների ինչ որ բան գնել: - Տվեք օրինակ գովազդի, որը դրական հոգեբանական ազդեցություն է թողնում, և օրինակ՝ որը բացասական ազդեցություն ունի։ Բացատրեք։
Դրական սպորտային միջոցառում գովազդ, որը ոգեշնչում է առողջ ապրելակերպի; բացասական՝ սննդի անառողջ գովազդ, որը խթանում է չարաշահումը և վնասակար սովորությունները:
Ընտրեք մի գովազդ, որը տեսել եք վերջին 1 շաբաթում․
- այն կարող է լինել հեռուստատեսային, ինտերնետային, սոց․ ցանցի, փողոցային պաստառ կամ նույնիսկ խանութի ցուցանակ,
- դիտարկեք այն և գրավոր պատասխանեք հետևյալ հարցերին․
- Որո՞նք են այս գովազդի հիմնական հաղորդագրությունները։
Գովազդը ցույց է տալիս, որ հեռախոսը արագ, հզոր և հեշտացնում է կյանքը, լավ է լուսանկարների, խաղերի և շփման համար։ - Ինչպիսի՞ պատկերներ, բառեր կամ երաժշտություն են օգտագործվում։
Օգտագործվում են ժամանակակից հեռախոսի պատկերներ, երիտասարդներ, բառեր «արագ», «հզոր», «սուպեր տեսախցիկ», և դինամիկ, հուզիչ երաժշտություն։ - Ի՞նչ հոգեբանական մեթոդ է օգտագործվում (օրինակ՝ հույզեր, հեղինակություն, սոցիալական ճնշում, վախ, թրենդ և այլն)։
Կիրառվում են հույզերը, սոցիալական ճնշումը և հեղինակությունը ցանկություն առաջացնելու համար։ - Ըստ Ձեզ՝ արդյոք գովազդն ազնիվ է և ճի՞շտ է ներկայացնում ապրանքը։
Գովազդը հիմնականում ազնիվ է, բայց գերագնահատում է հեռախոսի ազդեցությունը իրական կյանքում։ - Արդյո՞ք այս գովազդը կազդի Ձեզ վրա։ Ինչու՞։
Այն գրավեց իմ ուշադրությունը երաժշտության և դինամիկ տեսարանների պատճառով, բայց գիտակցում եմ, որ ազդեցությունը հիմնականում էմոցիոնալ է, ուստի անմիջապես գնելը քիչ հավանական է։
Քննարկում
- Արդյո՞ք գովազդը պարզապես տեղեկատվություն է, թե՞ մարդկանց վարքի վրա ազդեցության միջոց։
- Պետք է արդյոք պետությունը սահմանափակի որոշ գովազդներ (օրինակ՝ արագ սնունդ, մազութ, մոլախաղեր, ծխախոտ)։
- Ո՞վ է վերջնական պատասխանատուն՝ գովազդ արտադրողը՞, թե՞ սպառողը։
