Թեմա՝ «Վախեր և ֆոբիաներ»
- Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում
Վախը այն զգացումն է, երբ մարդը վտանգ է զգում։ Այն կարող է առաջանալ նաև, երբ մարդը չգիտի, թե ինչ է իրեն սպասում, օրինակ՝ մութ սենյակում։ - Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ
Վախի ժամանակ մարդը կարող է դողալ, արագ շնչել, սիրտը արագ է բաբախում և ուզում է փախչել։ - Ի՞նչեր են ֆոբիաները
Ֆոբիաները վախեր են, որոնք մարդը չի կարող վերահսկել։ - Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ
Արախնոֆոբիա սարդերից վախ
Ակրոֆոբիա բարձրությունից վախ
Կլաուստրոֆոբիա փակ տեղերից վախ
Աերոֆոբիա թռչելու վախ
Հեմոֆոբիա արյունից վախ
