Նախագծի նպատակը
- Սովորողները կվերլուծեն հանքարդյունաբերության ազդեցությունը բնության, համայնքների և երկրի զարգացման վրա՝ հիմնվելով փաստերի, փաստագրական ֆիլմերի, բանավեճերի և իրենց իսկ հետազոտական աշխատանքի և ճամփորդության վրա։
- Կներկայացնեն համապարփակ դիրքորոշում, առաջարկներ կամ ստեղծագործական նյութեր թեմայի վերաբերյալ։
📽️ Փուլ 1․ Տեսանյութերի դիտում
- «Հայաստանի կոտրվող ողնաշարը»
- Բնության հաշվեհարդար
- Հայկական ոսկու գինը
- « Ամուլսար. պետության բնանտարբերությունը»
- «Ամուլսար.նոր ձեռագիր»
- Ամուլսար. ճշմարտությունն ընդդեմ պատվիրված կեղծիքի
Առաջադրանք 1
Ֆիլմերի վերլուծության համար լրացրեք հարցաթերթը։
Առաջադրանք 2՝ ՀՀ հանքերը
Գրել վերլուծական հոդված՝ ընտրելով հետևյալ վերնագրերից մեկը և հրապարակել բլոգում
-
- Հանքարդյունաբերություն, թե հանքակերություն
Հայաստանում հանքարդյունաբերությունը կարևոր է տնտեսության համար, բայց չափազանց շահագործումը վնասում է բնությանը։ Պետք է պատասխանատու հանքարդյունաբերություն - Հանքարդյունաբերության այլընտրանքը
Այլընտրանք կարող է լինել վերականգնվող էներգիան՝ արևային և քամու, որոնք չեն վնասում բնությանը: - Հանքերը և դրանց հետևանքով վերացող գետերը
Հանքերի պատճառով աղտոտվում և ցամաքում են գետերը, հատկապես Սյունիքի և Լոռու մարզերում - Հանքարդյունաբերության վնասակար հետևանքները շրջակա միջավայրի վրա
Աղտոտվում են հողերը, ջրերը և օդը, ինչը ազդում է մարդկանց առողջության վրա - Հայաստանի հանքերի աշխարհագրական տարածումը
Հանքերը հիմնականում գտնվում են Սյունիքում, Լոռիում, Վայոց ձորում և Արարատում - Հիվանդությունները հանքարդյունաբերության պատճառ
Հանքային փոշին և քիմիական նյութերը առաջացնում են շնչառական և մաշկային հիվանդություններ
- Հանքարդյունաբերություն, թե հանքակերություն
Քննարկում-բանավեճ
- Հանքարդյունաբերություն, թե բնապահպանություն
Մի մասը համարում է, որ հանքարդյունաբերությունը կարևոր է տնտեսության համար, իսկ մյուսը՝ որ բնապահպանությունը պետք է առաջնային լինի։ Պետք է գտնել հավասարակշռություն՝ զարգացնել տնտեսությունը, բայց չվնասել բնությանը։
Առաջադրանք 3՝ Ամուլսար
Գրել վերլուծական հոդված՝ ընտրելով հետևյալ վերնագրերից մեկը և հրապարակել բլոգում
1. Lydian ընկերության գործունեությունը
Lydian Armenia ընկերությունը ղեկավարում էր Ամուլսարի ոսկե հանքի նախագիծը Հայաստանում։ Ընկերությունը պնդում էր, որ նախագիծը ապահովում է ներդրումներ և աշխատատեղեր։
2. Որ օրենքներ են խախտվել
Խախտվել են շրջակա միջավայրի գնահատման և հանրային քննարկումների կանոնները, թույլտվություններ տրվել են առանց լիարժեք անկախ գնահատման։
3. Քաղաքացիական հայացք՝ բնապահպանության տեսանկյունից
Ես կարծում եմ, որ նախ պետք է պահպանել բնությունը, պաշտպանել ջրային և էկոլոգիական համակարգերը, և միայն հետո մտածել հանքի շահագործման մասին։
4. Նախկին և ներկա իշխանությունների դիրքորոշումները
Նախկին իշխանությունները աջակից էին նախագծին՝ որպես տնտեսական հնարավորություն, իսկ ներկայիս իշխանությունները, հանրային ճնշման ազդեցությամբ, ժամանակավորապես կասեցրին աշխատանքները, բայց որոշեցին վերաբացնել հանքը։