-Մեդիակրթություն՝ տեքստ, տեքստի միտումը, տեքստի ենթատեքստերը։
Գործնական՝
1. Կարդա տեքստը, որոշիր՝ ինչ տեղեկություն է պարունակում տեքստը, ինչից է անհանգստացած, ինչ առաջարկներ ունի, ինչ մտավախություններ է արտահայտում։
Տեքստը խոսում է բանակի և հասարակության խնդիրների մասին։ Հեղինակը անհանգստացած է բռնությունից, վատ մշակույթից և զինվորների հոգեբանական վիճակից։
2. Ինչ ես կարծում՝ ինչ դեպքի առիթով կարող է սա գրված լինել։
Գրված է բանակում տեղի ունեցած լուրջ միջադեպի կամ մահվան պատճառով։
3. Համաձայնիր հեղինակի արտահայտած մտքերի հետ կամ հակադրվիրդրանց։
Համաձայն եմ հեղինակի հետ, որովհետև խնդիրները իրական են և լուծում են պահանջում։
4. Փորձիր ձեւակերել խնդիրը ու լուծման քո տարբերակն առաջարկիր («Եթե ես լինեի պաշտպանության նախարարը»)։
Եթե ես լինեի պաշտպանության նախարարը, կուժեղացնեի հոգեբանական աշխատանքը և կբարելավեի զինվորների անվտանգությունը։
Տեքստ
Եթե համարում ենք, որ դրսից բերված մշակույթն է խնդիրը բանակից օր ու մեջ ստացվող էս բոթերի (պնդման ճիշտ ու սխալը հաջորդիվ), ի՞նչ է ձեռնարկում պետությունը, որ մինչև բանակ հասնելը ա. այդ մշակույթը հաղթահարվի, բ.բացառվի այդ մշակույթի գոյությունն իսկ մինչբանակային տարիքի տղաների մոտ։ Կա՞ ռազմավարություն, ծրագիր արդեն դպրոցներում միջանձնային հարաբերությունների հոգեբանություն դասավանդելու, քրեական մշակույթն արմատախիլ անելու, թե՞ էսպես ասելու ենք դրսի մշակույթ է ու սենց ահ ու սարսափով հետևենք, թե լուրերում հերթական բոթը երբ ենք կարդալու։
Եթե կույր չենք ձևանում ու ընդունում ենք, որ բանակի ներսում էլ միջանձնային հարաբերությունների կարգավորման խնդիր կա, ի՞նչ ենք անում սպայական անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու, կանոնադրական հարաբերություններն ամրապնդելու, յուրաքանչյուր մարդու, անհատի արժանապատվության ու կյանքի՝ որպես բարձրագույն արժեքի մասին պատկերացումներն անսասան դարձնելու համար։ Ինչ ենք անում որպես պետություն, որ սպան, ապագա հրամանատարն ու ներկա առաջնորդը ոչ միայն լավ կրթություն ստանա նաև որպես հոգեբան, այլ նաև սոցիալական այնպիսի պայմաններ ունենա, որ հոգեբանորեն չխեղվի ու չխեղի։
Եթե համարում ենք, որ խաղաղության հասնելը մեր «թասիբից» վեր է ու դեռ տարիներ շարունակ 18 տարեկաններին բեղատեղը սևանալուն պես ձեռքները զենք ենք տալու, քանի՞ հետազոտություն ենք արել՝ հասկանալու, թե հոգեբանական ինչ տրավմաների միջով ենք անցկացնում էդպիսով մեր հասարակության մի զգալի մասին, թե՞ սովետը մի բան գիտեր, որ էդպես էր վարվում, էլ վերանայելու կարիք չկա ոչինչ։
Եթե համարում ենք, որ միայն պայմանագրայիններով առաջնագիծ պահել չի լինի, որովհետև համ թանկ է, համ էլ երիտասարները ամենից քաջ են անձնազոհաբար կռվում մինչև վերջ, ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում առաջնագիծն իսկապես այնպիսի վերազինման ենթարկելու, որ առաջնագիծ պահելը անձնազոհություն չենթադրի միայն։
Մենք՝ որպես հասարակություն ու պետություն էս ու բազում այլ հարցերի պիտի շիտակ հայացքով առաերեսվենք ու պատասխաններ փնտրենք, այլապես մարդ մտածում է՝ գուցե ճիշտը ուրիշ քաղաքացիություն ձեռք բերելն ու ֆեյսբուքում «ոչմիթիզիկան» դառնալն է. անհնար է անվերջ ապրել էն գիտակցությամբ, որ ամեն օր քայլ առ քայլ մոտենում ես մի սահմանի, երբ չգիտես քաղաքակիրթ հասրակության, թե վայրի պայմանների համար մարդ դաստիրակես։