Рубрика: Երկրաչափություն 9

05․11․2024թ․

Նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը

Երկու նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

Այսպիսով, եթե ΔABC∼ΔDEF, ապա SABCSDEF=k2

k թիվը, որը հավասար է նման եռանկյունների համապատասխան կողմերի հարաբերությանը, կոչվում է նմանության գործակից:

Lidziba.png

Այս պնդումից, մասնավորապես հետևում է, որ նման եռանկյունների մակերեսները հարաբերում են, ինչպես համապատասխան կողմերի քառակուսիները՝ 

SABCSDEF=(ABDE)2=(BCEF)2=(ACDF)2=k2

Խնդիրներ՝ 188, 189, 190

188.

d=100/4=25 սմ
Պատ`. 25 սմ

189.

Պատ`. Քառանկյունը զուգահեռագիծ է։

190

Պատ՝. Ուղղանկյան կողմերը հավասար են  a=12 սմ և b=5 սմ։

Рубрика: Մայրենի 9

Նոյեմբերի 6

Բայի ժամանակը, դեմքը և թիվըեղանակը

Բայի եղանակ – Անի Կարապետյանի Բլոգ

Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա
առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա ,անցյալ ,
ապառնի։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են բայահիմքով և վերջավորությամբ արտահայտված ժամանակաձևերը
(գրեցի, գրեմ, կարդա և այլն)։
Բաղադրյալ են կախյալ դերբայներով և օժանդակ բայով կազմված ժամանակաձևերը (կարդալու եմ, գրում եմ, կարդացել էի և այլն)։
Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ
առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։
Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայի եղանակը

Եղանակի կարգը բայի միջոցով արտահայտում է ներկայացվող գործողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը։ Օրինակ՝ Ես պետք է գնամ նախադասության մեջ պետք է գնամ բայաձևի միջոցով արտահայտվում է անհրաժեշտության, հարկադրության իմաստ։ Կամ գրի՛ր բայն արտահայտում է հրաման և այլն։
Առանձնացվում է բայի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական
(պայմանական), հարկադրական, հրամայական։
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս քերականորեն ստույգ
կատարված, կատարվող կամ կատարելի գործողություն։ Քերականորեն ենք
ասում, որովհետև իրականում այդ գործողությունը կարող է տեղի ունեցած չլինել,
օրինակ Նա գնաց տուն նախադասության մեջ արտահայտված գնաց գործողությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, սակայն խոսողն այն
քերականորեն ներկայացնում է որպես ստույգ գործողություն։
Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման
իղձ, ցանկություն, օրինակ Գնամ տուն։ Երանի գնայի հանգստանալու։Ենթադրական (կամ պայմանական) եղանակի բայաձևերը ցույց են տալիս
պայմանով, ենթադրաբար կամ էլ հաստատապես կատարելի գործողություն, օրինակ՝ Ես շուտով կգնամ տուն։ Եթե թույլ տան, կգամ։
Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ Ես պետք է գնամ։ Դու պիտի
սովորեիր։
Հրամայական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, հորդոր, խնդրանք, օրինակ՝ Հեռացի՛ր։ Դուռը փակի՛ր։ Հրամայականի բայաձևերի սովորաբար վրա դրվում է շեշտ:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անկատար ներկա                                                            2.Անկատար անցյալ
Եզակի թիվ                    Հոգնակի թիվ                                           Եզակի թիվ          Հոգնակի թիվ
1. գրում եմ խաղում եմ   գրում ենք խաղում ենք                գրում էի խաղում էի գրում էինք խաղում էինք
2.  գրում ես խաղում ես   գրում եք խաղում եք                    գրում էիր խաղում էիր գրում էիք խաղում էիք
3.գրում է խաղում է       գրում են խաղում են                         գրում էր խաղում էր գրում էին խաղում էին
3.Վաղակատար ներկա                                                        4.Վաղակատար անցյալ
Եզակի թիվ               Հոգնակի թիվ                                                    Եզակի թիվ     Հոգնակի թիվ
1. գրել եմ խաղացել եմ գրել ենք խաղացել ենք                       գրել էի խաղացել էի գրել էինք խաղացել էինք
2. գրել ես  խաղացել ես  գրել եք խաղացել եք                          գրել էիր խաղացել էիր գրել էիք խաղացել էիք
3. գրել է  խաղացել է   գրել են խաղացել են                             գրել էր խաղացել էր գրել էին խաղացել էին
5.Ապակատար ներկա                                                              6. Ապակատար անցյալ
Եզակի թիվ                   Հոգնակի թիվ                                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրելու եմ խաղալու եմ գրելու ենք խաղալու ենք գրելուէի խաղալու էի գրելու էինք խաղալու էինք
2. գրելու ես խաղալու ես գրելու եք խաղալու եք                          գրելու էիր խաղալու էիր գրելու էիք խաղալու էիք
3. գրելու է խաղալու է   գրելու են խաղալու են                             գրելու էր խաղալու էր գրելու էին խաղալու էին
7.Անցյալ կատարյալ
Եզակի թիվ                                                                                         Հոգնակի թիվ
1.գրեցի  խաղացի մոտեցրի գտա                                     գրեցիք խաղացինք մոտեցրինք գտանք
2. գրեցիր խաղացիր մոտեցրիր գտար                               գրեցիք խաղացիք մոտեցրիք գտաք
3. գրեց  խաղաց մոտեցրեց գտավ                                      գրեցին խաղացին մոտեցրին գտան

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                     ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                               1.Անցյալ
Եզակի թիվ        Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեի խաղայի գրեինք խաղայինք                   կգրեի կխաղայի կգրեինք կխաղայինք
2. գրեիր խաղայիր  գրեիք խաղայիք                   կգրեիր կխաղայիր կգրեիք կխաղայիք
3.գրեր խաղար գրեին խաղային                          կգրեր կխաղար կգրեին կխաղային
2.Ապառնի                                                                   2.Ապառնի
Եզակի թիվ         Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեմ խաղամ  գրենք խաղանք                          կգրեմ կխաղամ կգրենք կխաղանք
2. գրես խաղաս  գրեք խաղաք                                կգրես կխաղաս կգրեք կխաղաք
3.գրի խաղա      գրեն խաղան                                 կգրի կխաղա կգրեն կխաղան

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                                ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                                                  1.Անցյալ
Եզակի թիվ          Հոգնակի թիվ                                        Եզակի թիվ Հոգնակի թիվ
1.պիտի գրեի պիտի խաղայի
պիտի գրեինք պիտի խաղայինք                                     ——————————————

2.պիտի գրեիր  պիտի խաղայիր
պիտի գրեիք  պիտի խաղայիք

3. պիտի գրեր պիտի խաղար
պիտի գրեին պիտի խաղային                                            ———————————————
— —
2.Ապառնի                                                                                                  2.Ապառնի
Եզակի թիվ Հոգնակի թիվ                                                         Եզակի թիվ                   Հոգնակի թիվ
1. պիտի գրեմ պիտի խաղամ
պիտի գրենք պիտի խաղանք                                                    —————————————

2. պիտի գրես պիտի խաղաս
պիտի գրեք պիտի խաղաք                                                 գրի՛ր, խաղա՛,մոտեցրո՛ւ                                                                                                                        գրեցե՛ք,գրե՛ք, խաղացե՛ք,
մոտեցրե՛ք
3. պիտի գրի պիտի
խաղա
պիտի գրեն պիտի
խաղան
Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձականը, ենթադրականը և հարկադրականը՝ երկուական, իսկ հրամայականը՝ մեկ։

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորում էին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան ստեղծվում էր, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացված էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր, թե մի նախշուն գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում էր մի տուն. նրա բակում արևածաղիկներ աճել էին, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայեցինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռավ դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։ (երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
8.
8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։(անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

1.Շողաց–սանձական, անցյալ, միավոր, երրորդ դեմք, պարզ,
2.Հիշեցի–սանձական, անցյալ, միավոր, առաջին դեմք, պարզ,
3.Խշշաց–սանձական, անցյալ, միավոր, երրորդ դեմք, պարզ,
4.Դողաց–սանձական, անցյալ, միավոր, երրորդ դեմք, պարզ,
5.Փախավ–սանձական, անցյալ, միավոր, երրորդ դեմք, պարզ,
6.Ծածկվեց–սանձական, անցյալ, միավոր, երրորդ դեմք, վերադարձական,

Рубрика: Երկրաչափություն 9

05․11․2024թ․

Նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը

Երկու նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

Այսպիսով, եթե ΔABC∼ΔDEF, ապա SABCSDEF=k2

k թիվը, որը հավասար է նման եռանկյունների համապատասխան կողմերի հարաբերությանը, կոչվում է նմանության գործակից:

Lidziba.png

Այս պնդումից, մասնավորապես հետևում է, որ նման եռանկյունների մակերեսները հարաբերում են, ինչպես համապատասխան կողմերի քառակուսիները՝ 

SABCSDEF=(ABDE)2=(BCEF)2=(ACDF)2=k2

Խնդիրներ՝ 188, 189, 190

Рубрика: Հանրհաշիվ 9

04․11-08․11․2024թ․

Ոչ խիստ ռացիանալ անհավասարումներ

Վարժություն 199
Ոչ խիստ անհավասարումների լուծման համար՝ արմատները ներառում ենք միջակայքներում:

Վարժություն 200

1. x≤3/2

2. x≥7/2 

3. 4≤x≤8 

4. x≤-1-√57/4  կամ  x≥-1+√57/4 

Վարժություն 201

1. x≤-1 

2. -4≤x≤8 

3. x ≤7/2

Վարժություն 202

1. x≥1/2 

2. x≥-3 

3. x≤-4+√84/4

Վարժություն 203

1. x≥-2  կամ  x≤1/3

2. x≤-1  կամ  x≥5/4

Վարժություն 204

1. x≥-3  և  x≤1 

2. x≥4/5

Վարժություն 205

1. x≤-1 

2. x≥8 

3. x≠-3 

Վարժություն 206

1. x≤-3  կամ  x≥3 

2. x≤4 

Վարժություն 207

ա)  x≥2 և x≤-3 

բ)  x<4 

գ)  x≤-2 

դ)  x≥3-/-2

Վարժություն 208

ա)  -2<x<1 

բ)  x>-2 

գ)  x≤3 

դ)  x>4 

Վարժություն 209

ա)  x<2 

բ)  x≥3 

գ)  x<-1/2 

դ)  x≤0 

ե)  x≠4 

զ)  x>3

Վարժություն 210

ա)  -6≤x<4 

բ)  x≥1 

գ)  x≥3/2 

դ)  x>1

Վարժություն 211

ա)  x≠0 

բ)  x≥1 

գ)  x≤4 

դ)  x>-1  

Рубрика: Պատմություն 9

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում։

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում տեղի ունեցավ 1920 թվականին, երբ, արդեն վերացնելով Հայաստանի առաջին հանրապետությունը, երկիրը ներգրավվեց Սովետական Ռուսաստանի ազդեցության գոտի։ 1920 թվականի աշնանը, երբ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը լարված էր, և Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմի արդյունքում հայկական բանակը խոցելի էր, Սովետական Ռուսաստանը սկսեց միջամտել հայկական գործերին։

1920 թվականի հուլիսի 5-ին, Լենինի իշխանության տակ գտնվող Սովետական Ռուսաստանը, որ արդեն զբաղեցրել էր Թուրքեստանը և այլ հարակից տարածքներ, կնքեց Մոսկվայի պայմանագիր Հայաստանի և Ռուսաստանի միջև, որի համաձայն Հայաստանին սպառնում էր ռուսական վերահսկողություն։ Սույն պայմանագիրը պետք է նախանշեր Հայաստանի ապագան սովետական միության կազմում։ Սովետական Ռուսաստանը սկսեց գործել Հայաստանի տարածքում՝ Հայաստանի ղեկավարությանը հրամայելով ընդունել սոցիալիստական կարգեր։

1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի խորհրդային զորքերը ներխուժեցին Երևան, և Հայաստանի կառավարությունը, բախվելով ուժեղ ռազմական ճնշման, հայտարարեց Սովետական իշխանության ընդունման մասին։ Այդ օրը նաև սկսվեց Հայաստանի խորհրդային կարգերի հաստատումը։ Այս իրադարձությունը նշանավորեց Հայաստանի անկախության վերջնական կորուստը և նրա դառնալը Սովետական Միության մաս։

Հայաստանի խորհրդային կարգերի հաստատման առաջին քայլերից էին մեծագույն սոցիալիստական բարեփոխումները՝ ազգային տնտեսության սերտ գրասենյակներ, քաղբռնությունը և կուսակցական ղեկավարությունը, որոնք բեկում դրեցին երկրի քաղաքական ու սոցիալական կյանքի մեջ։

Рубрика: English 9

November 4-8


1. English, Math, Music, Biology, Chemistry, History, Geography,

2.

Interest: Computer Science, English, Biology, Physics, Geography, History, Math, Chemistry, Music,

Difficulty: Chemistry, Physics, Math, Biology, English, Computer Science, Geography, History, Music

Usefulness: English, Math, Physics, Chemistry, Geography, History, Music

Biology,

Рубрика: Без рубрики

9-րդ դաս. նոյեմբերի 4-8 2024

Նախագծի անվանումը՝   <<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>>

Մասնակիցներ. Հետազոտական  վարժարանի  9-րդ դաս. սովորողներ

Բովանդակությունը.  Կենսական տարրերը` մակրո-, միկրո-, ուլտրատարրեր: Կենդանի և անկենդան  աշխարհների  նմանությունները  և  տարբերությունները: Բջջի  բաղադրությունը՝ կենսաբանորեն  ակտիվ  նյութերը  կյանքի  միավորում` բջջում:  Սպիտակուցների, Ճարպերի, ածխաջրերի, նուկլեինաթթուների  և  վիտամինների դերը կենդանի  օրգանիզմում:

Հարցադրումներ.

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը (մակրո-, միկրո-, ուլտրատարրերը
    Մակրոտարրեր՝ C, H, O, N, P, S
    Միկրոտարրեր՝ Fe, Cu, Zn, Mn, Co, Mo, I
    Ուլտրատարրեր՝ Se, U, V, Ra
  • Կենդանի  աշխարհը  քանի՞ <<թագավորության>>  է  բաժանվում
    5 թագավորության
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,  ինչպիսի՞ կենսաբանորեն  ակտիվ  նյութեր  կան  նրա  բաղադրության  մեջ
    Սպիտակուցներ, լիպիդներ, ածխաջրեր, նուկլեինաթթուներ
  • Ինչպիսի՞  օրգանական  և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
    Օրգանական՝ սպիտակուցներ, լիպիդներ, ածխաջրեր, նուկլեինաթթուներ
    Անօրգանական՝ ջուր, աղեր, հանքանյութեր
  • Ինչու՞  են  գիտնականներն  ասում. «Կյանքը սպիտակուցների  գոյության  ձևն  է…»
    Սպիտակուցները մասնակցում են կենսական գործընթացներին
  • Որո՞նք  են  սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները  կենդանի օրգանիզմում:
    Սպիտակուցներ՝ կառուցվածքային նյութեր, մասնակցում են ֆերմենտների, հորմոնների ձևավորմանը
    Ածխաջրեր՝ էներգիայի աղբյուր, կազմում են բջջի կառուցվածքը
    Ճարպեր՝ էներգիայի պահեստ, մասնակցում են բջջի պատերի կազմին
    Նուկլեինաթթուներ՝ տեղեկության փոխանցում, բջջի բաժանում
    Վիտամիններ՝ անհրաժեշտ են նյութափոխանակության համար, հորմոնների և ֆերմենտների գործունեություն

Անհատական  աշխատանքներ՝<<Սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները  կենդանի  օրգանիզմում>>:

Рубрика: Մայրենի 9

Նոյեմբերի 4

Բայ

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:Օրինակ՝ Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:

Բայերը լինում են դիմավոր և անդեմ:

Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:

Բայի կազմությունը

Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր: Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝ Օրինակ՝ երգել, խաղալ: Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով: ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա: բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ-  հիմքերը ածանցավոր են: Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։
Բայածանցներն են՝
սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել),
պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել),
կրավորական ածանց (վ — գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝ պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։

Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա ութ դերբայ։

Դերբայը         ե խոնարհման        ա խոնարհման
անորոշ, -ել, -ալ           նկարել                       կարդալ
ենթակայական, -ող   նկարող                կարդացող
հարակատար, -ած      նկարած               կարդացած
համակատար, իս      նկարելիս              կարդալիս
անկատար, -ում եմ,        նկարում                կարդում
վաղակատար, -ել եմ   նկարել                  կարդացել
ապակատար,- ու եմ    նկարելու               կարդալու
ժխտական, -ի, -ա        նկարի                    կարդա

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։

Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայներըգործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր: 

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

նստած, ներս քաշած, հենած, թողնելու, չարին,

2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։

սուզվելու, քշելիս, փախչում, գիտեն, ընկերացնում, սուզվել, գիտեն, քշում, շարժվում

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, , փոշոտել

1. որոնել
2. հայտնել
3. հորինել
4. մթնել
5. զանազանել
6. ճանաչել
7. շնչել
8. կանաչել
9. ընդհատել
10. ցատկոտել