Рубрика: Ֆիզիկա 9

9-րդ դասարան 28.10-01.11 2024թ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՕՀՄԻ ՕՐԵՆՔ

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:

Screenshot_1 (2)

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:

Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:

Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:

Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R

Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

880,000 ջուլ

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

0.04 Վ 

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:


Վոլտաչափը պետք է միացնել զուգահեռ:

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

2000 Օմ

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

19.35 մԱ

Տանը՝ դաս 11,12, գրել թեմատիկ հարցեր և խնդիրները, հրապարակել անհատական բլոգներում։

  1. Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:

    Էլեկտրական էներգիա
    Մեխանիկական էներգիա
    Ջերմային էներգիա
    Լույսի էներգիա
  2. Ի նչ է հոսանքի աշխատանքը:

    A=U*I*t 
  3. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք լարումը սահմանող մաթեմատիկական բանաձևը:

    Q=I*t
  4. Ինչպե’ս է սահմանվում լարման միավորը’ վոլտը: Լարման
    ի նչ միավորներ են գործածական:


    Լարման միավորը՝ վոլտ (V), սահմանվում է որպես մեկ կուլոնի լիցքի տեղափոխման համար պահանջվող էներգիայի (ջոուլ) միավոր: Գործածական այլ միավորներ են՝ միլիվոլտ (mV) և կիլովոլտ (kV):
  5. Ո’ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:

    Վոլտաչափը սարք է, որը չափում է լարումը շղթայում։
  6. Շղթայի տարրերի ո’ր միացումն են անվանում զուգահեռ: Ինչպե’ս է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:

    Զուգահեռ միացում է այն, երբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի մեկ ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին: Վոլտաչափը պետք է միացվի այսպես, որպեսզի չափի հետազոտվող տեղամասի լարումը:
  7. Ի նչ սխալներ կան պատկերված սխեմայում:

    Վոլտաչափի սեղմակները պետք է միացվեն հետազոտվող տեղամասին զուգահեռ: Եթե սխեմայում դա չի երևում, ապա պետք է ուղղել:
Рубрика: Ռուսերեն 9

Заруби на носу!

  1. Солнце взошло, но прохлада всё ещё держалась.
  2. Но вот опять хлынули играющие лучи, и величаво поднялось могучее светило.
  3. Тучи закрыли небо, и пошёл дождь.
  4. Стало совсем прохладно, поэтому мы пошли домой.
  5. Прошло около часа, и огонь погас, но мы не расходились.
  6. Сверкала молния, гремел гром, и шёл сильный дождь.
  1. Снег сошёл, но трава ещё не зеленеет.
  2. Яблоня отцвела давно, а липа только начала цвести.
  3. Ворона вьёт себе гнездо, а кукушка кладёт свои яйца в чужие гнезда.
  4. Дождь перестал, но туман ещё держался.
  5. Морковь сладкая, а редька горькая.
  6. Я хотел уснуть, но мешали комары.


Солнце пряталось за холодные вершины, и беловатый туман начинал расходиться в долинах. То скрипнет дверь, то тихо откроется калитка. День безветренный, и морозец крепкий. Трудишься ты много, да пользы в этом нет. Не удалась охота, зато исхожены и изучены новые места. Твои мы речи слушать рады, но только ты от нас подальше пой. То осторожные шаги слышны, то чей-то шепот доносится. Еще земли печален вид, и воздух уж восною дышит. Солнце еще не вышло из-за гор, но лучи его уже золотили верхушки деревьев.

5.

  1. То падал туман, то припускал косой крупный дождь
  2. Или я совершенно ошибался в вас, или вы в состоянии выслушать правду
  3. То светило солнце, то шёл дождь
  4. То ветер подует и тронет верхушки, то лягушки зашелестят в прошлогодней траве, то за стеной часы пробьют четверт
  5. Не то туман стелется над лугом, не то мелкий дождик моросит вдали

6.

  1. Друзья идут купаться, нырять, кувыркаться и на пляже загорать.
  2. Наступила весна, и прилетели с юга птицы.
  3. Воробьи, синицы и ласточки кружились, чирикали и щебетали.
  1. В мае прошли первые грозы, и от обильных дождей весело зазеленела земля, а на цветущих ветках распевали птички.
  2. 4. Мы смотрели на яркое солнце и голубое небо, слушали весёлый щебет птиц и чувствовали лёгкий весенний ветерок.
Рубрика: Ֆիզիկա 9

14․10-18․10 2024թ․ Հոսանքի ուժ: Ամպերաչափ: Էլեկտրական լարում: Վոլտաչափ։

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:

Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:

Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով:

Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:

I=q/t (1)

Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 

mediapreview.jpg

Ամպերի սահմանման հիմքում ընկած է հոսանքի մագնիսական ազդեցությունը: 1Ա-ին զուգահեռ հաճախ գործածվում են 1մԱ =10−3Ա և 1մկԱ =10−6Ա  միավորները:

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը.

q=I⋅t (2)

(2) բանաձևը թույլ է տալիս սահմանել էլեկտրական լիցքի միավորը՝ կուլոնը (Կլ).  1Կլ=1Ա⋅1վ=1Ավ

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է: 

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի կամ միլիամպերաչափի միջոցով: 

DOC000697281.jpg
M4250.jpg

Ամպերաչափի պայմանական նշանն է`

el-pr14.gif

Ամպերաչափն այնպես է կառուցված, որ շղթային միացնելիս, հոսանքի ուժը շղթայում գրեթե չի փոխվում: Ամպերաչափը էլեկտրական շղթային միացնելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:

Ընդ որում, ոչ մի նշանակություն չունի ամպերաչափը միացվել է հետազոտվող սպառիչի աջ, թե ձախ կողմում: Հետևաբար, հոսանքի ուժը շղթայի հաջորդաբար միացված տեղամասում նույնն է:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «−» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

Screenshot_4.png

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և  կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով: 

Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q 

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:

1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։

Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին: 

v
54

Թեմատիկ հարցեր և խնդիրներ

1․Ինչու՞ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը։

Հոսանքի քանակական բնութագիրը անհրաժեշտ է, քանի որ այն թույլ է տալիս չափել հոսանքի ուժը և ապահովել էլեկտրական համակարգերի արդյունավետ և անվտանգ աշխատանք:

2․ Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից։

Ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը բնորոշվում է այն հանգամանքով, որ լիցքակիրները շարժվում են միակի ուղղությամբ, ինչի արդյունքում ստեղծվում է էլեկտրական հոսանք, մինչդեռ քաոսային շարժման դեպքում լիցքակիրները շարժվում են պատահական, տարբեր ուղղություններով, ինչը չի առաջացնում հոսանք:

3․ Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն։

Հաստատուն հոսանքը կոչվում է այն հոսանքը, որի ուժը (լիցքակիրների քանակը, որը անցնում է որոշակի կետով) ժամանակի ընթացքում չի փոխվում և մնում է նույն մակարդակում:

4․ Սահմանել հաստատաուն հոսանքի ուժը։ Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը։
Հաստատուն հոսանքի ուժը սահմանվում է որպես էլեկտրական հոսանքի այն ուժը, որը հոսանքի միջոցով անցնում է որոշակի հատվածով: Այն ցույց է տալիս լիցքակիրների (էլեկտրոնների) քանակը, որոնք անցնում են այդ հատվածով մեկ վայրկյանում: Հոսանքի ուժի միավորը՝ Ամպ (Ա):

5․ Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը՝ կուլոնը։
Լիցքի միավորը՝ կուլոնը, սահմանվում է որպես այն լիցքը, որը կայանում է 1 Ամպ հոսանքի միջոցով անցնելով մեկ վայրկյան:

6․ Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ։ Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը։

Ամպերաչափը սարքն է, որը մագնիսական ուժի վրա հիմնված է և օգտագործվում է էլեկտրական հոսանքի ուժը չափելու համար։

7․Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի սանդղակի բաժանման արժեքը :
Ամպերաչափի սանդղակի բաժանման արժեքը կախված է սարքից, պետք է նշել կոնկրետ սարքի սանդղակում։

M4250.jpg

8․Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 30000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 60 Կլ լիցք:
0.002 վրկ

9․Որոշեք ջեռուցման սալիկում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 1000 Կլ լիցք:

pbig_12218.jpg


3.33 Ա

10․ Էլեկտրական սրճեփ շղթայում հոսանքի ուժը 1.4 Ա է:

Որքա՞ն լիցք կանցնի նրա ջեռուցիչ  տարրով 10 րոպեում:

1f24f3886d251eb052bd7da05c853a36.jpg


840 Կլ

11․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

880 Ջ

12․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

40 Վ

Рубрика: Ֆիզիկա 9

23.09-29.09 Դաս 6,7․Էլեկտրական հոսանք։ Հոսանքի ազդեցությունները

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

electron-mobility1

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`

1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,

2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

current (1)

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:

Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:

napryag1
heat1

2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ: 

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g

3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

amper1

4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

tumblr_inline_naumjypHGD1skr4va

Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ

1․Ինչպիսի՞ շարժում են կատարում ազատ էլեկտրոնները մետաղե հաղորդչում, երբ այն անջատված է գալվանական էլեմենտից:

  • չեն շարժվում
  • քաոսային և միաժամանակ ուղղորդված
  • միայն քաոսային
  • միայն ուղղորդված

2․Շիկացման թելիկով հոսանքի անցման ժամանակ հոսանքի  ո՞ր ազդեցությունն է՝ ջերմային, կենսաբանական, քիմիական, թե մագնիսական, նպաստում լուսարձակման  առաջացմանը:

_elektrik_devresi_herodevyapilir_7-20140117-170926.gif


Շիկացման թելիկով հոսանքի անցման ժամանակ հոսանքի ջերմային ազդեցությունն է նպաստում լուսարձակման առաջացմանը:

3․Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:

tumblr_inline_naumjypHGD1skr4va.jpg
  • քիմիական
  • մագնիսական
  • կենսաբանական
  • ջերմային

4․Դրական իոնների ուղղորդված շարժման ժամանակ հոսանք կառաջանա, թե՞ չի առաջանա:

image004.jpg


Դրական իոնների ուղղորդված շարժման ժամանակ հոսանք կառաջանա:

5․Ինչո՞վ (ջրով, սովորական կրակմարիչով, թե չոր ավազով) կարելի է հանգցնել հոսանքի աղբյուրին միացված հաղորդչում առաջացած կրակը:

Մեկից ավելի պատասխանի դեպքում դրանք անջատեք ստորակետով:

1422870101_3c88da41c435292bb58bfd3e542ba43d0e1afdc3_726.jpg


Կարելի է հանգցնել հոսանքի աղբյուրին միացված հաղորդչում առաջացած կրակը ջրով, սովորական կրակմարիչով:

6․Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը աղաջրի լուծույթում:

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g.jpg
  • էլեկտրոնների
  • նեյտրոնների
  • դրական իոնների
  • բացասական իոնների

7․Ո՞րն է/որո՞նք են նախադասոության ճիշտ շարունակություն(ներ)ը:

Հաղորդալարում էլեկտրական հոսանքի ուղղությունը՝

1) դրական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
2) բացասական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
3) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման ուղղությունն է
4) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման հակառակ ուղղությունն է

1.Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցկակիրները՝ ա.մետաղներում բ. էլեկտրոլիտներում:

1.Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցկակիրները՝ ա.մետաղներում բ. էլեկտրոլիտներում:

Ազատ լիցքակիրներ են էլեկտրոնները (մետաղներում) և դրական ու բացասական իոնները (էլեկտրոլիտներում):

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների (բացի այդ, սովորաբար էլեկտրոնների) ուղղորդված շարժումն է որոշակի ուղղությամբ:

3. Բացատրեք, թե 14-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը: Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև:
երբ էլեկտրոնները շարժվում են դեպի այն: Հոսանքը կարճատև է, քանի որ լիցքերի փոխանցումը արագ ավարտվում է:

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:
Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված է էլեկտրոնների և դրական իոնների ուղղորդված շարժմամբ:

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:
Էլեկտրական հոսանքի ուղղությունը սահմանվում է որպես хդրական լիցքակիրների շարժման ուղղություն:

Рубрика: Ֆիզիկա 9

16.09-22.09 Դաս 3, 4, 5 Ատոմների կառուցվածքը: Էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը։Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ: Էլեկտրական դաշտ։

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ.  Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:

Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:

Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն  է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

Screenshot_2.png

Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝

qէլ.=−Z⋅e

Միջուկի լիցքը կլինի՝

qմիջ.=+Z⋅e

Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:

qp=e=1,6⋅10−19կլ

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.

Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին:

Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:

 Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով: 

Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

A=Z+N, որտեղից՝ N=A−Z

A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:

Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:

Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:

p-08a-2.gif

Էլեկտրական դաշտ

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը:

Screenshot_5.png

Նմանատիպ փորձեր կատարելով անօդ տարածության մեջ, երբ պոմպի միջոցով անոթի միջից օդը դուրս էր մղված, գիտնականները համոզվեցին, որ էլեկտրական փոխազդեցություն հաղորդելու գործին օդը չի մասնակցում:

Screenshot_6.png

Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներՄ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը:

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.

1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

zar1.gif
zar2.gif

2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:  

images.jpg

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝Fէլ:

Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ ՆյուտոնիII օրենքի հավասար է a=Fէլ/m, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:

Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ:

Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

silovielinii2.jpg
electric-field.jpg
image002.png

Նկարում պատկերված են կետային լիցքերի և լիցքավորված թիթեղների էլեկտրական դաշտի ուժագծերը:

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

  1. Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
    Արծաթ, բրոնզ, ցինկ, ալյումին
  2. Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ
    Պլաստիկ, ապակու, կերամիկա
  3. Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը
    Չափել պոտենցիալը, հոսանքը, լիցքը
  4. Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։
    Մետաղական շերտերով լիցքի կիսում
  5. Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
    Այո
  6. Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
    Լիցքերի հավասարակշռություն
  7. Ո՞ր լիցքն են անվանում տարրական։
    1.6 × 10^-19 Քլ
  8. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
    Ջոզեֆ Ջոն Թոմսոն, 1897
  9. Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
    Բացասական
  10. Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
    Միջուկի շուրջ
  11. Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
    Դրական
  12. Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
    Պրոտոնների ու էլեկտրոնների հավասարակշռությունը
  13. Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
    Պրոտոնների թվով
  14. Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
    Կորած, ավելացված
  15. Ինչպե՞ս են դրանք առաջանում։
    Էլեկտրոնների կորուստից կամ ավելացումից
  16. Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
    Ուժ, որը գործում է լիցքավորված մարմինների վրա
  17. Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։
    Արդյունավետություն
  18. Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։
    Ուղղություն, մեծություն, նույնականություն
  19. Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։
    Դաշտի ուղղությունը
  20. Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։
    F = ma
  21. Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
    Ուժի ուղղությամբ, հակառակ
  22. Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։
    Ստանում են լիցք

Տանը՝  Գրել էջ 14 հարցեր՝ 1-6, էջ 16 հարցեր՝ 1-5, էջ 20 հարցեր՝ 1-6։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։

  1. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի։
    Ռեզերֆորդի ըստ ատոմը կենտրոնական դրական լիցքով միջուկից և նրա շուրջ պտտվող բացասական լիցքով էլեկտրոններից է:
  2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները։
    Տարբեր քիմիական տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են միջուկի պրոտոնների թվով:
  3. Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը։
    Դիտված քիմիական տարրի գլխավոր բնութագիրը պրոտոնների թիվն է, որը հայտնի է որպես միջուկի թիվ կամ ատոմային թիվ:
  4. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում։
    Միջուկում կան պրոտոններ և նեյտրոններ:
  5. Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը։
    Ջրածնի ատոմը ունի 1 պրոտոն և 1 էլեկտրոն, իսկ նեյտրոններ չունի:
    Հելիումի ատոմը ունի 2 պրոտոն և 2 էլեկտրոն, ինչպես նաև 2 նեյտրոն:
    Բերիլիումի ատոմը ունի 4 պրոտոն, 4 էլեկտրոն և 5 նեյտրոն:
  6. Ինչպե՞ս են առաջանում դրական իոնները, բացասական իոնները
    Դրական իոնները առաջանում են, երբ ատոմը կորցնում է էլեկտրոններ, իսկ բացասական իոնները՝ երբ ատոմը ստանում է ավելորդ էլեկտրոններ:
  1. Ինչու՞ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի։
    Սովորական պայմաններում մարմինը լիցք չունի, քանի որ նրա պրոտոնների և էլեկտրոնների թիվը հավասարակշռված է, ինչը նշանակում է, որ դրական և բացասական լիցքերը մեկ ուրիշի հետ հավասարվում են:
  2. Բացատրեք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը։
    Հպված մարմինների էլեկտրականացումը տեղի է ունենում, երբ մարմինները շփվում են, և էլեկտրոնները մեկից մյուսը անցնում են, resulting in one becoming positively charged and the other negatively charged.
  3. Ինչու՞ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են
    բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր։
    Շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են հավասար, բայց տարանուն լիցքեր, որովհետև մեկ մարմին կորցնում է էլեկտրոններ, իսկ մյուսը ստանում է դրանք, resulting in equal but opposite charges.
  4. Ինչպե՞ս է լիցքը մարմնից հաղորդվում պարկուճին, եթե մարմինը լիցքավորված է՝
    Եթե մարմինը լիցքավորված է, ապա լիցքը հաղորդվում է պարկուճին՝ հպման միջոցով: Երբ լիցքավորված մարմինը մոտեցվում է պարկուճին, նրա էլեկտրոնները կարող են անցնել պարկուճին, և արդյունքում պարկուճը ստանում է նույն լիցքը (դրական կամ բացասական), որը տարբերվում է մարմնից:
  5. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը։
    Էլեկտրական լիցքի պահպանման օրենքը սահմանում է, որ փակ համակարգում ընդհանուր էլեկտրական լիցքը չի փոխվում. այն մնում է մշտական, անկախ նրանից, թե ինչպես են փոխվում լիցքերի բաժանումները կամ տեսակները:

  1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ։
    Էլեկտրականության հաղորդիչներ կոչվում են այն նյութերը, որոնք թույլ են տալիս էլեկտրական հոսանք անցնել իրենց միջոցով: Այդ նյութերը սովորաբար ունենում են ազատ էլեկտրոններ, որոնք կարող են շարժվել։ Օրինակներ են մետաղները, ինչպիսիք են երկաթը, մետաղական ջլերը, պղինձը և արծաթը:
  2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ։
    Մեկուսիչներ կոչվում են այն նյութերը, որոնք դժվարացնում են էլեկտրական հոսանքի անցումը և չունեն ազատ էլեկտրոններ: Դրանք սովորաբար ունեն բարձր դիմադրություն: Օրինակներ են պլաստիկը, ապակի, ծալքավոր նյութերը և մանրաթելերը:
  3. Բերեք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ։
    Հաղորդիչներ՝ պղինձ, արծաթ, երկաթ, ալյումին:
    Մեկուսիչներ՝ պլաստիկ, ապակի, ռետին, ծալքավոր նյութեր:
  4. Նկարագրեք փորձ, որտեղ էլեկտրական փոխազդեցությունը հաղորդվում է ոչ օդի միջոցով։
    Փորձը. Լիցքավորված պլաստիկ ստեղնը մոտեցվում է ջրի հոսքին: Ջրի մոլեկուլները ազդում են լիցքավորված ստեղնի վրա, ցույց տալով, որ էլեկտրական փոխազդեցությունը փոխանցվում է հեղուկի միջոցով, առանց օդի մասնակցության:
  5. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները։
    Էլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունը ունենում է էլեկտրական դաշտ, որը առաջանում է լիցքերի առկայությունից: Այս դաշտը կարող է ազդել այլ մարմինների վրա, որոնք գտնվում են այդ տարածությունում:

    Չէլեկտրականացված մարմինները, այն դեպքում, չեն ունենում էլեկտրական դաշտ, և նրանց շուրջը չկա էլեկտրական փոխազդեցություն: Ուստի, էլեկտրականացված մարմինների շուրջը առկա է էլեկտրական դաշտ, որը բացակայում է չէլեկտրականացված մարմինների դեպքում:
  6. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը։
    Թղթե մետաղալարերով՝ կարող եք օգտագործել կաթվածահար մետաղալար, որը կպցնում եք էլեկտրական լիցքավորված մարմնի շուրջ: Երբ մետաղալարը մոտենում է դաշտին, այն կարող է շարժվել:

    Էլեկտրական տեսանկյունից՝ էլեկտրաչափ կամ այլ սարքեր օգտագործելով, որոնք կարող են հայտնաբերել դաշտի ուժը:

    Քաղաքական մարմիններ՝ օգտագործելով մետաղական խողովակներ կամ մատիտներ, որոնք լիցքավորվում են, երբ անցնում են էլեկտրական դաշտի մոտ:
Рубрика: Ֆիզիկա 9

09․09-15․09 2024թ. Դաս 1,2․ Մարմինների էլեկտրականացումը, էլեկտրական լիցք: Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:

Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:

Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում:  Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։

Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:

Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:

Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրային և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:  F=Kq1q2/R2    որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը: k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2  

Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք:

Տանը՝  դաս 1,2։ Պատասխանել 6-րդ էջի 1- 10 հարցերին, 10-րդ էջի 1-7 հարցերին։ Կատարել մարմինների էլեկտրականացման երևույթը ցուցադրող փորձեր։ Մեկնաբանությունները և եզրակացությունները տեղադրել անհատական բլոգներում, հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։   Ֆիզիկա և աստղագիտություն 9: Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Է.Ղազարյան, Ա.Կիրակոսյան, Գ.Մելիքյան, Ռ.Թոսունյան, Ս.Մաիլյան, Ս.Ներսիսյան, Երևան, Էդիտ Պրինտ, 2015թ․

Դասարանում

1․ Ինչպե՞ս են փոխազդում միմյանց հետ թելից կախված 2 ձողերը

I ձող — մետաքսով շփված ապակե

II ձող — մետաքսով շփված ապակե

  • վանում են
  • չեն փոխազդում
  • ձգում են

2․ Ո՞ր դեպքում լիցքավորված/չլիցքավորված մարմինները միմյանց կվանեն:

  • 1_4.png
  • 1_2.png
  • 1_9.png

3․Լիցաքավորված գնդի մոտ կախված խցանե A և B գնդիկները լիցքավորված են:

Ի՞նչ նշան ունեն գնդիկների լիցքերը:

Screenshot_4.png
  • A բացասական, B դրական
  • A դրական, B դրական
  • A բացասական, B բացասական

4․ Ինչպե՞ս կփոխվի երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը , եթե դրանց հեռավորությունը  և լիցքերից յուրաքանչյուրի արժեքը փոքրացվի 8 անգամ:

01_080-point-charge.png
  • կմեծանա 8 անգամ
  • չի փոխվի
  • կմեծանա 16 անգամ
  • կփոքրանա 8 անգամ

5․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 6 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 36 անգամ:

36 անգամ պակասելու համար 6 մ հեռավորությունը պետք է մեծացվի
30 մ

6․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 2 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 4 անգամ:

Ուժը inversely proportional է հեռավորության քառորդին, ուստի, եթե ուզում ենք, որ ուժը նվազի 4 անգամ, պետք է մեծացնել հեռավորությունը 2 անգամ: Եթե սկզբնական հեռավորությունը 2 մ է, ապա պետք է ավելացնել
2 մ: