Рубрика: Գրականություն

Գործնական քերականություն

.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կարմրել- կարմիր, ածական
ըմպել- ումպ, գոյական
կռվել-կռիվ, գոյական
ոչնչանալ-ոչինչ, դերանուն
սիրել-սեր, գոյական
փափկել-փափուկ, ածական
գրկել-գիրկ, գոյական
կոպտանալ-կոպիտ, ածական
անրջել-անուրջ, գոյական
շիկանալ-շեկ, ածական
վարդագունել-վարդագույն, ածական
ուղղել-ուղիղ, ածական
ապշել-ապուշ, ածական

2.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Զայրույթից նա  գունատ դարձավ:
Տերևները սկսել են դեղնել:
Նրանք միմյանց հանդեպ  ջերմացել են;
Այդ պատմությունից էլ  առաջացավ անվանումը:
Լուսացավ, և նոր օր սկսվեց:
Ուշացար, հյուրերն արդեն գնացել են:
Նա իր փայտիկով քարացրեց քաղաքը:

3.Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:
Գրել, աշխատել, վազել, ներել, սիրել
Ոչնչանալ, բարձրանալ, կոպտանալ, գնալ, ուրախանալ

4.Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:

Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի
կսովորես-երկրորդ դեմք, ապառնի ժամանակ, եզակի թիվ
գրեցինք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
գնալու են-երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
վազել ենք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
կռվեցին-երրորդ դեմք, ներկա ժամանակ, հոգնակի թիվ
հավատում եմ-առաջին դեմք, ներկա ժամանակ, եզակի թիվ
կփայլեն-երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
տխրեցիր-երկրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ

Բայի ժամանակաձևերը

5.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք-ենք ձեռք բերել, ով վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս էինք-ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր-է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին-են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին-են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք-ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր-է մտնում, կապիկն իսկույն դուրս էր-է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր-է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր-չի դիմանում:

6. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ….(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա…(պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ….(խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար…(հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

7. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն: 

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ … (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ…(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա… (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):
բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա…(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն  նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:

Դիմավոր բայեր և դերբայներ

8. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած 
ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվողմեքենա, թունելից դուրս եկողգնացք, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:

Բ. Ընկածգրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնավացած օդ:

9. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա… երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում… հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում … բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝… հեռու մի դաշտում:

10. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի … մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ … այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ … ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ … ուրիշ ելք չունեմ:
Դու երկար … այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

11. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

12․Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը:

Գրել, կարդալ, տեսնել, սառչել, բարձրանալ, մոտենալ, մոտեցնել:
 Անորոշ — ել, ալ-
Համակատար — ելիս, ալիս —
 Հարակատար — ած —
Ենթակայական — ող —
 Անկատար — ում (եմ) —
Կատարելի — ելու, ալու (եմ) —
Վաղակատար — ել (եմ) —
 ժխտական — (չեմ) ի, ա –

13․ Տրված բայերից համակատար դերբայներ /ելիս, ալիս/ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

14.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

…ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար…: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը…թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր…: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա- առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր… մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

15.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը …նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո… հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը… սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ…: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը…: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն…մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ…: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա…նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
…միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

16. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային:
Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

17.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ.  խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:

18.Ընդգծիր բայերը:
Հմայել, անվայել, շահել, առավել, ջերմել, ավել:
Անսխալ, կսկծալ, փսփսալ, ծավալ, ձնհալ, հեկեկալ:


Առաջադրանքների աղբյուրը՝ Կարինե Պետրոսյանի բլոգ, Սուսան Մարկոսյանի «Գործնական քերականություն»

Оставьте комментарий