Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։
Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։
Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։
- Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
անորոշ որոշյալ
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում: Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:
անորոշ որոշյալ
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
անորոշ
Բ. Ծովային թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
որոշյալ
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
որոշյալ
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել:
անորոշ
Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
որոշյալ
2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի թավուտում ծուղակ է դրված:
Ինչ ծուղակ
Բ. Ծուղակն անտառի թավուտում է դրված:
ինչը ծուղակը
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ է ընկել:
ինչ փոս
Բ. Փիղն ընկել է վագրի համար փորված փոսի մեջ:
ինչը փոսը
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար:
ինչեր զեբրեր
Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
ինչերը զեբրերը
Ա. Նա ուսապարկից մի տուփ հանեց: Բ.
ինչ տուփ
Նա ուսապարկից հանեց տուփը:
ինչը տուփը
3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:
նա ինձ ձեռքով արեց
ինչ որ բան իմ աչքը մտավ
դու քո այս լավ արարքով իմ աչքը մտար
նա ինձ ձեռք մեկնեց և բարևեց
նա ինձ ֆինանսապես ձեռք մեկնեց և օգնեց այդ հարցում
իմ շունը մտավ սեղանի տակ
նա պարտքի տակ մտավ։