Рубрика: Մաթեմ

Թեմա՝ Հավասարումներ

Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում:

Լուծել հավասարումը նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ կստանանք ճիշտ հավասարություն:

Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում կամ արմատ:

Հավասարումները լուծելիս օգտագործում ենք հետևյալ հատկությունները:

1) Եթե հավասարության երկու մասերին գումարել կամ նրանցից հանել նույն թիվը, հավասարությունը չի փոխվի:  

2) Եթե հավասարության երկու մասերը բազմապատկենք նույն թվով կամ բաժանենք նույն, զրոյից տարբեր թվի վրա, հավասարությունը չի փոխվի: 

  1. Օրինակ

Լուծենք x−12=6 հավասարումը:

Հավասարման երկու մասերին գումարենք 12: Ստանում ենք՝ 

x−12+12=6+12
x=18

  1. Օրինակ

Լուծենք 4x+3=0 հավասարումը: 

Հավասարման երկու մասերից հանենք 3: Ստանում ենք՝

4x+3−3=−3
4x=−3

Հիմա հավասարման երկու մասերիը բաժանենք 4-ի: Ստանում ենք՝ 

4x /4=−3/4
x=−3/4


1) Լուծե՛ք հավասարումը.

ա) 1006 – 832 = 174,

բ) 1405 – 1513 = 108,

գ) 1714 + 818 = 896,

դ) 330 – 303 = 27,

ե) 84 + 40 = 124,

զ) 2003 + 2558 = 4561։

2) Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

ա) 3 – 3 = 0,

բ) 5 – 5 = 0,

գ) 7 – 7 = 0,

դ) 3 – 3 = 0,

ե) 2 ⋅ 3 = 6

զ) 3 = 6 – 3:

3) Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.

ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19: 

X+4=19

X=19-4

X=15
բ) x թվից հանել են 10 և ստացել են 7: 

X-10=7

X=10+7

X=17
գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5: 

35-X=5

X=35-5

X=30
դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25:

11+X=25

X=25-11

X=14
 ե) x թվի կրկնապատիկին գումարել են 7 և ստացել են 8: 

2x+7=8

2X=8-7

2X=1

X=1/2
զ) 15-ից հանել են x թվի եռապատիկը և ստացել են 3: 

15-3x=3

3X=15-3

3X=12

X=12:3

X=4

4.Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, դրանց քանակը դարձավ 95։ Սկզբում քանի՞ կոճակ կար տուփի մեջ։

X+30=95

X=95-30

X=65

5.ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը

X+26+10=57

X+36=57

X=57-36

X=21

6.Գտե՛ք անհավասարման լուծումը. ամբողջ թվերը միայն նշի՛ր.

ա) 2 < 4 < 8,

բ) 0 < 5 < 10,

գ) –7 < 5 <12,

դ) –2 < 2.5 < 3:

7.Բավարարո՞ւմ է արդյոք 2 թիվը տրված անհավասարմանը.

ա) x < 3 Այո
բ) x > 4  Ոչ

գ) 5x > 0 Այո
դ) 2x <  3 Ոչ

Рубрика: Բնագիտություն

 Բնական համակեցություններԳրականության 

Հարցեր՝

1. Ի՞նչ բնական համակեցություն գիտեք:

Բնական համակեցություններ են` անտառը, լիճը, ճահիճը, մարգագետինը, անապատը, գետը և այլն:

2. Ինչու՞ են բույսերին համարում արտադրողներ:

Բույսերին համարում են արտադրողներ, որովհետև նրանք են միայն արտադրում այն օրգանական նյութերը, որոնց օգտագործում են բոլոր մնացած կենդանի օրգանիզմներ:

3. Թվարկե՛ք էկոհամակարգի երեք հիմնական բաղադրիչներ:

Յուրաքանչյուր էկոլոգիական համակարգ կամ կենսացենոզ կազմված է երեք տեսակի օրգանիզմներից.
1. արտադրողներ
2. սպառողներ
3. քայքայողներ:

Рубрика: Բնագիտություն

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրեր

Հարցեր՝

Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրը:

Ջրային, օդացամաքային և հողային կենսամիջավայրեր։

Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենսամիջավայրի տարացքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմ:

Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:

Շրջակա միջավայրի գործոնները բաժանվում են 3 խմբի:Անկենդան բնության գործոններ են`  լույսը, խոնավությունը, ջերմությունը, քամին, անձրևը, կարկուտը, հողի և ջրի աղային ու գազային կազմը, այլ նաև այն փոխադարձ կապերը, որոնք գոյություն ունեն նրանց միջև:

Ինչպե՞ս է խոնավությունը ազդում կենդանի օրգանիզմների վրա:

Ջուրը շատ կարևոր դեր ունի բույսերի և կենդանիների կյանքում։Ջրի անբավարարությունը կարող է բերել բոլոր կենսական գործընթացների դադարեցման և հանգեցնել մահվան։

Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:

Կանաչ բույսերը միայն լույսի ազդեցությամբ են ստեղծում օրգանական նյութեր, որոնք, օգտագործում են բոլոր կենդանի օրգանիզմները։Ցերեկվա տևողությունից է կախված կենդանիների վարքը, բույսերի և կենդանիների սեզոնային և օրական պարբերականությունը։

Рубрика: Մաթեմ

Պարապմունք 103

Թեմա՝ Հավասարումներ
Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում:

Լուծել հավասարումը նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ կստանանք ճիշտ հավասարություն:

Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում կամ արմատ:

Հավասարումները լուծելիս օգտագործում ենք հետևյալ հատկությունները:

1) Եթե հավասարության երկու մասերին գումարել կամ նրանցից հանել նույն թիվը, հավասարությունը չի փոխվի:  

2) Եթե հավասարության երկու մասերը բազմապատկենք նույն թվով կամ բաժանենք նույն, զրոյից տարբեր թվի վրա, հավասարությունը չի փոխվի: 

  1. Օրինակ

Լուծենք x−12=6 հավասարումը:

Հավասարման երկու մասերին գումարենք 12: Ստանում ենք՝ 

x−12+12=6+12
x=18

  1. Օրինակ

Լուծենք 4x+3=0 հավասարումը: 

Հավասարման երկու մասերից հանենք 3: Ստանում ենք՝

4x+3−3=−3
4x=−3

Հիմա հավասարման երկու մասերիը բաժանենք 4-ի: Ստանում ենք՝ 

4x /4=−3/4
x=−3/4


1) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 832 = 174,

բ) 1405 – x = 108,

գ) x + 818 = 896,

դ) x – 303 = 27,

ե) 84 + x = 124,

զ) 2003 + x = 4561։

2) Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

ա) x – 3 = 0,

բ) x – 5 = 0,

գ) 7 – x = 0,

դ) 3 – x = 0,

ե) 2 ⋅ x = 6

զ) x = 6 – x:

3) Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.

ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19:

բ) x թվից հանել են 10 և ստացել են 7:

գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5:

դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25:

4.Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, դրանց քանակը դարձավ 95։ Սկզբում քանի՞ կոճակ կար տուփի մեջ։

5.ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

6.Գտե՛ք անհավասարման լուծումը. ամբողջ թվերը միայն նշի՛ր.

ա) 2 < x < 8,

բ) 0 < x < 10,

գ) –7 < x <12,

դ) –2 < x < 3:

7.Բավարարո՞ւմ է արդյոք 2 թիվը տրված անհավասարմանը.

ա) x < 3,

բ) x > 4,

գ) 5x > 0,

դ) 2x <  3 :

Рубрика: Մայրենի

Փոքր քայլերի արվեստը։ Սենտ Էքզյուպերի

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը: