Рубрика: Մաթեմ

Պարապմունք 89

Ամփոփում ենք շաբաթը, ինքնուրույն աշխատանք:
1.Դարձրու՛ տասնորդական կոտորակներ

30/300=0,10
4/5=0,8
2/50=0,04
1/4=0,01
4/400=0,0100
6/500=0,012

2.Գրիր անկանոն կոտորակներ /հինգ հատ/, որոնց հայտարարը տաս է:
24/10, 842/100, 7630/1000, 40250/10000, 850000/100000

3.Տասնորդական կոտորակները գրի՛ր դիրքային գրառման տեսքով.

31/10=3,1
4/100=0,04
5456/1000=5,456
68/10=6,8
4/10=0,4
1/10000=0,0001

4.Անվանե՛ք տասնորդական կոտորակի բոլոր կարգերը.

ա) 126, 23     բ) 10,056
Միավոր
տասնավոր
հարյորավոր
տասնորդական
հարյորերորդական
Հազարերորդական

5.Կատարե՛ք գործողությունը՝

ա) 65,103 ⋅ 10=651,03
բ) 7,393 ⋅ 10000=73930
գ) 15,3:10=153       
դ) 13,01:100=1301

6. Կատարեք գործողությունը.
ա)2+3,5=5,5
բ)11, 4+123, 21=134,61
գ)2,3+3, 4=5,7
դ)11,2+11, 24=22,44

7. Համեմատեք տասնորդական կոտոր ակները
3, 24    >   1, 134
12,45   <   12, 46
0,21     <   0, 3
23,45   >  23, 405

8. Թվանշաններով գրե՛ք կոտորակը.

ա) զրո ամբողջ երեք հարյուրերորդական,
0,03

բ) յոթ ամբողջ քսանմեկ հազարերորդական,
7,021

գ) երեսուն ամբողջ տասնմեկ տասհազարերորդական,
30,0011

դ) զրո ամբողջ երկու հարյուր քսանյոթ հազարերորդական:
0,227


9.Հաշվե՛ք

ա) |– 5| + |41|=46
բ) |– 1*3| + |– 40|=43
գ) |– 5| · |– 2|=10

10. Հաշվե՛ք

ա) 4-8=-4
բ)5-17=-12
գ)10+(-18)=-8
դ)-3-6=-3
ե)(-10)+(-12)=-22 
զ)-17- (-5)=-12

Рубрика: Մաթեմ

Պարապմունք 88.

Թեմա՝ Տասնորդական կոտորակների գումարումը
Դիտարկենք մի քանի դեպք:

ա/ Մի գումարելին ամբողջ թիվ է, իսկ մյուսը՝ տասնորդական կոտորակ, օրինակ՝
3+0,1 

Առաջին քայլ․ առանձնացնում ենք  յուրաքանչյուր թվի ամբողջ մասը և կոտորակային մասը.

առաջին գումարելին ունի 3 ամբողջ մաս և չունի  կոտորակային մաս

երկրորդ գումարելին  ունի 0 ամբողջ մաս և 1/10 կոտորակային մաս․

Գումարը գտնելու համար ամբողջ մասերը գումարում ենք իրար, իսկ կոտորակային մասերը իրար և  կստանանք ՝
3+0,1 =3+0+1/10=3.1/10=3, 1
կարդում ենք այսպես՝   երեք ամբողջ մեկ տասնորդական:

բ/ Դիտարկենք այն դեպքը ,երբ բոլոր  գումարելիները տասնորդական կոտորաներ են, օրիանակ՝
3,5+2,1 

Առաջին քայլ․ առանձնացնենք յուրաքանչյուր թվի ամբողջ մասը և կոտորակային մասը ՝

առաջին գումարելին ունի 3 ամբողջ մաս և 5/10  կոտորակային մաս

երկրորդ գումարելին  ունի 2 ամբողջ մաս և 1/10 կոտորակային մաս․

գումարը գտնելու համար ամբողջ մասերը իրար ենք գումարում, իսկ կոտորակային մասերը իրար, կստանանք՝
3.5/10+2.1/10=(3+2)+(5/10+1/10)=5.6/10=5,6
  5,6 ( հինգ ամբողջ վեց տասնորդական)

գ/ Դիտարկենք այս օրինակը՝

 3,6+3,9 =

Առաջին քայլ․ առանձնացնենք յուրաքանչյուր գումարելիի ամբողջ մասը և կոտորակային մասը ՝

առաջին գումարելին  ունի 3 ամբողջ մաս և 6/10 կոտորակային մաս

երկրորդ գումարելին  ունի 3 ամբողջ մաս և 9/10 կոտորակային մաս․

գումարը գտնելու համար գումարենք ամբողջ մասերը իրար, իսկ կոտորակային մասերը իրար և կստանանք ՝

3+3 =6

6/10+9/10=15/10 ստացվեց անկանոն կոտորակ, դարձնում ենք խառը թիվ՝
15/10=1.5/10

նրանում առաջացած ամբողջ մասը կտանք ընդհանուր ամբողջ մասին  և կստանանք

6+1.5/10=7.5/10=7,5 (յոթ ամբողջ 5 տասնորդական)
Առաջադրանքներ

1.Կատարե՛ք գումարում.

ա) 3,2 + 1,5, գ) 8,3 + 2,9, ե) 5,51 + 6,36,

բ) 0,1 + 4,8, դ) 0,32 + 9,24, զ) 0,05 + 0,08

2.Կատարե՛ք գործողությունները.

ա) 2 + 0,38, գ) 100 + 0,96, ե) 0,836 + 10,

բ) 1 + 15,07, դ) 20 + 4,097, զ) 5,1 + 18

3.Կատարե՛ք գործողությունները.

ա) (6,03 + 1,05) ⋅ 10 + (9,234 + 1,25) ⋅ 100,

բ) (9,3 + 5,7) ⋅ 100 + (3,65 + 15,12) ⋅ 10

4.Եռանկյան կողմերի երկարություններն են` 4,11 սմ, 2,65 սմ,

3,18 սմ: Գտե՛ք եռանկյան պարագիծը:

Խնդիրներ ֆլեշմոբից

5. Ինչպե՞ս կփոխվի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 3-ով, իսկ մյուսը փոքրացնենք 6-ով։

6. 3, 4, 5, 6 թվանշաններից յուրաքանչյուրը մեկական անգամ օգտագործելով՝ կազմիր 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ քառանիշ թիվը։

7. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 48 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։

8. Ի՞նչ թվանշանով է վերջանում բոլոր երկնիշ զույգ թվերի արտադրյալի և բոլոր երկնիշ կենտ թվերի արտադրյալի գումարը:

Рубрика: Անգլերեն

Capture the Egg

Get ready for a little friendly competition with this fun take on «Capture the Flag». Divide all your players into two teams. For this game you’ll need eight eggs, four each in two different colors. Have each team choose a color and then line up their eggs on their end of the field. Each team must try to capture the other team’s eggs and bring them to their side of the field without being tagged by a member of the opposing team. If a player is tagged by an opponent, they are out. To win, a team must successfully capture all the other team’s eggs, or must have the last man standing.

Рубрика: Մայրենի

Հնարագետ ջուլհակը

1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի[1] հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք[2] կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը[3] նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
 Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
 Մաքուք — մաքոք

2․ Դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է ժողովրդի վերաբերմունքը դերվիշի արարքների նկատմամբ։

3․ Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ թագավորը․

ա) խելացի է

բ) արհեստասեր է

4․ Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է ջուլհակի հնարամտությունը

ա) գործում

բ) խոսքում

5․ Ի՞նչ վերաբերմունք ունեն դերվիշի նկատմամբ․

ա) ժողովուրդը

բ) գիտնականները

գ) ջուլհակը

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

1.Հոլովի՛ր աթոռ, քույր, մարդ բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) Աթոռը, քույրը, մարդը

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) աթոռի, քրոջ, մարդու

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) աթոռին, քրոջ, մարդուն

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) Աթոռից, քրոջից ,մարդուց

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) Աթոռով, քրոջով, մարդով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) աթոռի մեջ, քրոջ մեջ, մարդու մեջ։

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Աասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լույս-Լուսիկ, լեռ-Լեռնիկ, գառ-Գառնիկ, թագ-Թագուհի, նազ-Նազենի, վարս-Վարսենիկ, վարդ-Վարդուհի, ցող-Ցողիկ, արծիվ-Արծվիկ, սաթ-Սաթիկ, խաչ-Խաչիկ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:
Սարսափ-ահ
Ավարտ-վերջ
գրոհ-հարձակում
տանջանք-տառապանք
որոշում-վճիռ
ծիծաղ-քրքիջ

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:
հոտ-բույր
բողոք-գանգատ
հռչակ-համբավ
ցավ -կսկիծ
վախ-երկյուղ
զայրուտ-ցասում

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:
գրասեղան,

քաղաքապետ,

ծովանկար,

որսագող,

լեռնաշղթա,

զարկերակ

ա․ մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:
պատկերասրահ,

ճակատամարտ,

գինեգործ,

պարատուն,

մայրապետ,

ավազակախումբ

Рубрика: Բնագիտություն

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:
Գրականության հղումը
Հարցեր
1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է նրանով, եթե օրգանիզմում կան բոլոր օրգանները ու նրանք ամպայման աշխատում են:

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Օրգանիզմի աճը դանդաղանում է, խանգարվում է բջիջների վերականգնումը և աճը, նվազում է ակտիվությունը:

Рубрика: Բնագիտություն

Բույսի գեներատիվ օրգանները

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:

Հարցեր՝
1. Ինչի՞ց է առաջանում սերմը:

Ցանկացած բույսի կյանքը սկսվում է սերմից։ Սերմերը առաջանում են բույսի ծաղկից: Սերմերով բույսը տարածվում է բնության մեջ և բազմանում:

2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:

5-638


3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:

Ծաղկից առաջանում են բույսի պտուղները և սերմերը
4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:

Վարսանդը և առէջները համարվում են բույսի գլխավոր մասեր, որովհետև վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, իսկ առէջը՝ արական սեռական օրգանը: 

Рубрика: Մաթեմ

Պարապմունք 87

Դիտարկենք մի քանի դեպք:
Վերցնենք 32,831 և 17,625 տասնորդական կոտորակները։ Ուշադրություն դարձնենք նրանց ամբողջ մասերին՝ 32 և 17  քանի որ 32 >17  հետևաբար՝ 32, 831>17,625

Բերենք ուրիշ օրինակ`

Վերցնենք 165,32 և 168,06  թվերը, քանի որ 165 < 168 հետևաբար 165,32 <168,06:

Այժմ դիտարկենք այն դեպքը, երբ ամբողջ մասերը հավասար են, օրինակ՝
14, 25 և 14, 38


Նայում ենք ստորակետից հետո առաջին թվանշանին

/ տասնորդականների կարգին/, քանի որ 2<3
հետևաբար 14, 25< 14, 38:

Նայենք հաջորդ օրինակը՝ 14, 567 և 14, 59

այս օրիանկում ամբողջ մասերը հավասար են, անցնում ենք տասնորդականների կարգին՝  5=5, այս դեպքում անցնում ենք հարյուրերոդականնների կարգին՝ 6<9 հետևաբար՝ 
14, 567 < 14, 59:

Առաջադրանքներ գրքից՝

753. ա)1,24 3,51
բ)0,232 0,123
գ)0,64 3,02
դ)7,12574 0,48007
ե)6,23 7,52
զ)8,20011 9,00007

754. ա) 1,235-2տասնորդական,3հարյուրերորդական
,5հազարերոդական
բ) 1,27-2տասնորդական,7հարյուրերորդական

գ) 3,51-5տասնորդական,1հարյուրերորդական

դ) 0,5-5տասնորդական


755․ ա) 6,35 > 5,19
բ) 7,48 < 7,51
գ) 2,52 < 2,53
դ) 17,49 < 17,5

757.
ա)3,59 < 7,1
բ) 6,28 < 6,9
գ) 0,4 < 0,51
դ) 72,7 > 7,27
ե) 4,1234 > 4,1231
զ) 12,39 > 1,2399

758.
ա)2,078 < 2,780
բ) 3,205 > 3,025
գ) 7,250 > 7,205
դ) 4,290 < 4,295
ե) 12,4 < 12,41
զ) 15,129 > 15,1

759.
ա) 6,92 > 6,9
բ) 1,2 < 1,999
գ) 72,39 > 7,239
դ) 0,48 > 0,4711

Рубрика: Պատմություն

Մարտի 28-ի ապրիլի 3-ը, առաջադրանք 6-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1.

Հին Հռոմ

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:

Դիտել տեսանյութը. Древний Рим за 20 минут, պատասխանել հարցերին

ա.պատմել նոր բացահայտումների մասին

բ.ամենահետաքրքիր հատվածը

գ. նոր բառերի բացահայտում

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, էջ 105-109, համացանց

Առաջադրանք 2

Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարեր

Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:

Տուր «հանրապետություն» հասկացության բացատրությունը:

Պատմիր հռոմեական բանակի կառուցվածքի մասին:

Աղբյուրները’ Համաշխարհային պատմություն, էջ 110-114, համացանց

   Հին Հռոմի պատմության արշալույսը․

Լրացուցիչ աշխատանք/թարգմանություն ապրիլի 8-30-ը/

АРМИЯ ДРЕВНЕГО РИМА: Интересные факты

Римская империя. Древний Рим/

Реконструкция древнего города Рим/դիտել/

«Ցիցերոնի 20 իմաստուն մտքերը»-թարգմանություն

Рубрика: Բնագիտություն

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը
Գրականության հղումը 105, 106 էջերը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Ցողունը իր տերևներով և բողբեջներով կոչվում է ընձյուղ

Ընձյուղի գլխավոր գործառույթն նրանում է որ, այն ապահովում է բույսը օդային սնուցումը:


2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևների մեջ սինթեզվում են նյութերը և մանր խողովակների միջոցով դեպի ծաղիկը, պտուղը և  սերմը, Տերևի հիմնական ֆունկցիաներն են օրգանական
նյութերի սինթեզը, ջրիգոլորշացումը:


3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունը հանքային աղերը ջրի մեջ ներծծված տեղափոխում է դեպի տերևները դա կոչվում է փոխադրական ֆունկցիա: