Рубрика: Մայրենի

Գործնական Քերականություն

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս – փոս

կոչնակ – Եկեղեցի հրավիրող կոչնազանգ

գյուղակ – Փոքրիկ գյուղ

բերրիություն – առատություն, պտղաբերություն

ցող – Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի, գետնի և այլ առարկաների վրա՝ գիշերը և վաղ առավոտյան

օրհներգություն – Օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր

գերանդի – Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար

ամբար – պահեստ

բերկրություն – 1 Նույնն Է՝ Բերկրանք։ 2 Բերկրելը:

հորդել – Հորդությամբ հոսել, հորդանալ, վարարել

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։

Հեղինակը մաղթում է երկրի տարբեր կողմերին բարի մաղթանքներ։ Նա ասում է, որ թող արյուն չհոսի և խաղաղություն լինի։ Ամեն տեղ հացի պակաս չլինի, այլ բերրի լինի, որ մարդիկ իրար սիրեն ու չվիճեն իրար հետ։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:

Խաղաղ ու առանց սովի հայրենիք։

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):

Ես կավելացնեի այս հատավածին

5․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):

Դանիել Վարուժանը ամենը ներկայացրել է լավագույն կերպով, պակասեցնելու ոչինչ չունեմ, ավելացնելու համար էլ կուզեի Դանիել Վարուժանը ապրեր մեր օրերում և բանաստեղծություններ գրեր մեր երկրի մասին։ Հետաքրքիր կլիներ կարդալ իր գրած բանաստեղծություններ մեր երկրում կատարվող վատ իրադարձությունների մասին։

6․ Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:

Ընտրում եմ <<խաղաղություն>> վերնագիրը, որովհետև հեղինակը ուզում էր խաղաղություն տիրեր ողջ աշխարհում։

7․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։

Оставить комментарий