День: 11 ноября 2021
Արևելյան կողմն աշխարհի
Մխիթար Սեբաստացի
Ամենակարևոր փաստերը․ 1676 թվականի փետրվարի 7-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը։
Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա։
Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ։
1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավագի աստիճան։ Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար։
Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը։
Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով։
Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում։
Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։
Պարապմունք 32
Վերցնենք մի ուղիղ և նրա վրա նշենք որևէ O կետ։ O
կետն ուղիղը բաժանում է երկու ճառագայթների, որոնցից մեկն ուղղված է Օ կետից դեպի աջ (դրական ուղղություն), մյուսը` Օ կետից դեպի ձախ (բացասական ուղղություն):
Այժմ ընտրենք մի հատված (միավոր հատված) և այդ ճառագայթների վրա նշենք այն կետերը, որոնց հեռավորությունները O կետից միավոր հատվածի երկարության բազմապատիկներն են։ O կետը
կոչվում է հաշվարկման սկիզբ (կամ սկզբնակետ) և համապատասխանում է զրոյին։ Այդ պատճառով այդ կետի դիմաց գրում ենք 0 թիվը:
Բացասական թվերը ուղղի վրա ներկայացվում են այն կետերով, որոնք գտնվում են O կետից ձախ, դրական թվերը` այն կետերով, որոնք գտնվում են Օ-ից աջ:
Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ (կամ կոորդինատային առանցք )։
Նշենք, որ հաշվարկման սկզբնակետը կոչում են նաև կոորդինատների սկիզբ։ Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ և գրվում է կետը նշանակող տառի կողքին` փակագծերի մեջ։
1. Ի՞նչ է կոորդինատային ուղիղը։
Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ
2. Ի՞նչ է կետի կոորդինատը։
Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ
3. Ի՞նչ կոորդինատ ունի կոորդինատների սկիզբը։
0
4. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝
ա) կոորդինատների սկզբից աջ,
դրական
բ) կոորդինատների սկզբից ձախ։
բացասական
5. Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.
A (–7), B (+8), C (–4), D (+21), E (–50), F (–100)։
փակագծերի մեջ նշվածեն տվյան կերի կորդինատները
6. Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝
ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,
+3
բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական
ուղղությամբ։
-5
6. Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր.
7.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3),
B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1սմ է:Կորդինատային ուղիղСКАЧАТЬ
8. Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն ունի՞ արդյոք ամենափոքրը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
ոչ չունի, որովհետև թվերը անվերջ են
9. Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։
-1
10. Որո՞նք են ամենամեծ և ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։
-10 -99