Рубрика: Без рубрики

Առողջ սնունդ: Խորհուրդներ

Պատրաստի կամ կիսաֆաբրիկատ սննդի շնորհիվ այսօր  խոհանոցում երկար ժամանակ անցկացնելու անհրաժեշտություն չկա: Սակայն այս դեպքում խոսք չի կարող գնալ առողջ ապրելակերպի մասին:

առողջ

Ահա 5 խորհուրդ, թե ինչպես առողջ սնվել խելամիտ գներով.

  • Գնե՛ք վիտամիններով և ածխաջրերով հարուստ մատչելի սննդամթերք, այդ թվում՝ ձիթապտուղ, ոսպ, լոբի, վարսակ, մակարոն, բրինձ, քունջութ և դդում:
  • Գնե՛ք այնքան, որքան կուտեք. Գուցե մեծ քանակով գնումը ավելի ձեռնտու է, սակայն դա անիմաստ է, եթե ի վերջո սառնարանում փչանալու է:
  • Խանութ գնացե՛ք ցուցակով. Որպես կանոն, ցուցակով խանութ գնալու դեպքում գնորդը այդքան շատ չի շեղվում կողմնակի գնումներով: Նախընտրելի է, որ ունենաք նաև գնումների հստակ օր:
  • Գնեք միայն սեզոնային մրգեր և բանջարեղեն. Բացի նրանից, որ սեզոնային մրգերը շատ ավելի մատչելի են, նաև ավելի շատ վիտամիններ են պարունակում:
  • ‹‹Արտակարգ իրավիճակների›› կերակուր. Կան օրեր, երբ պլաններ են ի հայտ գալիս և չեք հասցնում Ձեր պլանավորած կերակուրը պատրաստել: Նման իրավիճակների համար տանը ունեցեք պաստա, բրինձ և նման հեշտ պատրաստվող սննդամթերքներ:

Առողջ սնունդ. Ի՞նչ պատրաստել

Համեմունքներ

Աղը առողջարար չէ, եթե շատ եք օգտագործում, քանի որ օրական պետք է օգտագործել առավելագույնը 5գր չափաբաժնով: Դա թեյի գդալի չափ է: Չափից դուրս օգտագործումը ազդում է արյան ճնշման վրա և կարող է ի հայտ բերել սրտանոթային հիվանդություններ: Պանիրը, երշիկը և այլ պատրաստի մթերքներ շատ աղ են պարունակում: Դա նշանակում է, որ խոզապուխտով մեկ սենդվիչ ուտելու արդյունքում Դուք սպառում եք օրական աղի պաշարի ուղիղ կեսը:

Խորհուրդ ենք տալիս մինիմիզացնել աղի քանակը և այն փոխարինել քիմքին հաճելի այլ համեմունքներով:

Ճարպեր

Առողջ սնունդը պետք է ճարպեր պարունակի, քանի որ վերջինս էներգիայի կարևոր աղբյուր է: Որոշ վիտամիններ կլանվում են մարմնի կողմից միայն այն դեպքում, երբ լուծարվում են ճարպի մեջ: Օրական պետք է ուտել 60-80 գրամ ճարպ:  Խորհուրդ ենք տալիս ուտել գետնանուշ և օգտագործել ձիթապտղի յուղ, քանի որ վերջիններս օրգանիզմում շաքարի մակարդակը կայուն են պահում:

Կերակուրների շոգեխաշում

Միսը, ձուկը և բանջարեղենը պարտադիր չէ, որ խաշեք յուղի և ձեթի մեջ: Շոգեխաշելու դեպքում Դուք խնայում եք մոտ մեկ ճաշի գդալ ավելորդ ճարպ: Բացի դրանից, շոգեխաշելու պարագայում պահպանվում են վիտամինները: Օրինակ՝ արագ և համեղ է սամիթով և գազարով շոգեխաշած հավի կրծքամիսը:

Գուցե՞ Ձեզ հետաքրքրի նաև մեր գրառումը այն մասին, թե ինչպե՞ս ձեռք բերել վիտամիններ:

Оставить комментарий