Աշոտ Երկաթ
Защищено: Թարգմանչական աշխատանք
Դիմավոր և անդեմ բայեր
Բայի տեսակները
Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։
Դերբայներ
Արդի արևելահայ գրական լեզվում դերբայներն ութն են՝
- Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
- Ենթակայական — ող, ացող
- Համակատար — ելիս, ալիս
- Հարակատար — ած, ացած
- Անկատար — ում
- Վաղակատար — ել, ալ
- Ապակատար — ելու, ալու
- Ժխտական — ի, ա
Առաջին չորս դերբայները կոչվում են անկախ դերբայներ, քանի որ խոսքում կարող են գործածվել առանց օժանդակ բայի։
Վերջին չորս դերբայները կոչվում են կախյալ դերբայներ, քանի որ առանց օժանդակ բայի չեն կարող գործածվել։
Առաջադրանքներ
- Կազմի՛ր կարդալ, խաղալ, վազել, լողալ բայերի դերբայական համակարգերը։
Կարդացող, վազող, խաղացող, լողացող
Կարդալիս, խաղալիս, վազելիս, լողալիս
Կարդացած, խաղացած, վազած, լողացած
Կարդում է, խաղում է, վազում է, լողում է
Կարդալ, խաղալ, վազել, լողալ
Կարդալու է, խաղալու է, վազելու է, լողալու է
Կարդա, խաղա, վազի, լողա։
2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:
4. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձել անձրևը-անձրևը, որ դարձել է վտանգավոր ցանքերրի համար, մառախուղով պատվել էին լեռնագագաթները-լեռնագագաթները, որ մառախուղով էին պատվել, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ-ճանապարհորդ, որ նկարագրում է ջրվեժը, դժվարին կացության մեջ ընկել էր մարդը-մարդը, որ դժվարին կացության մեջ էր ընկել, գիշերները մեր այգին այցելեց չորքոտանին-չորքոտանին, որ գիշերները այցելել էր մեր այգին, անտառից սկիզբ առնող վտակ-վտակ, որ սկիզբ է առնում անտառից։
5. Ընդգծված ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:
Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի-չորքոտանի, որ այցելում էր մեր այգի գիշերները-անկատար, անտառից սկիզբ առնող վտակ-վտակ, որ սկիզբ է առնում անտառից-անկատար, դժվարին կացության մեջ գտնվող մարդ-մարդ, որ գտնվում է դժվարին կացության մեջ-անկատար, ցանքերի համար վտանգավոր դարձող անձրև-անձրև, որ ցանքերի համար վտանգավոր է դարձել-վաղակատառ մառախուղով պատվող լեռնագագաթներ-լեռնագագաթներ, որ պատված են մառախուղով-հարակատար, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ-ճանապարհորդ, որ նկարագրում է ջրվեժը-անկատար:
6. Ընդգծված անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:
Օրինակ`Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:
Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի քանի քայլ հեռանալով` հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին:
7.Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:
ա) Անհյուրընկալ-հյուր ընդունել չցանկացող, զրուցընկեր-զրուցակից, դյուրընկալ-հեշտ ընկալող, գահընկեց-Գահից ընկած՝ տապալված, անընդհատ-անդադար, համընթաց-Միասին ընթացող՝ շարժվող, զուգընթաց:
բ) Միջօրե-կեսօր, հանապազօրյա-ամեն օրվա, ոսկեզօծ-ոսկով օծված, ապօրինի-օրենքի սահմանից դուրս, առօրյա-ամենօրյա, առօրեական-ամեն օր տեղի ունեցող, բացօթյա-բաց երկնքի տակ, բարօրություն-բարի արարք, զօրուգիշեր-գիշեր-ցերեկ:
գ) Մանրէ-մանրադիտակով տեսանելի, վայրէջք-վայր իջնելը, հնէաբան-ՀնԷաբանության մասնագետ, որևէ-Հնարավոր, երբևէ-Երբ էլ լինի։
Защищено: Մաթեմատիկա առանձ բանաձև
Անասնապահություն

- Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները։ Անասնապահության զարգազման նախադրյալներն են արոտավայրերը, ֆերմաները, կերային բազայով, կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով։
- Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է միս, կաթ, կենդանական յուղ, ձու, իսկ թեթև արդյունաբերությանը` բնական հումքի որոշ տեսակներ (օրինակ` բուրդ և մորթի):
- Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել այն երկները, որոնք առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերով՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձկնորսություն:
Ոչխարաբուծության հիմնական
արտադրանքը միսն ու բուրդն են: Այդ երկու մթերքի արտադրությունը զուգակցող մսաբրդատու ուղղության ոչխարաբուծությունը բնորոշ է բավարար խոնավություն և համեմատաբար մեղմ կլիմա ունեցող շրջաններին (Եվրոպա, Նոր Զելանդիա, Արգենտինա)։
Խոզերի գլխաքանակի մեծ մասը կենտրոնացված է Ասիայում: Առաջին տեղում Չինաստանն է: Խոզաբուծությունը զարգացած է նաև Եվրոպայում (Գերմանիա, Ռուսաստան, Լեհաստան, ֆրանսիա, Ուկրաինա), Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ) և Հարավային Ամերիկայում (Բրազիլիա)։
Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով աշխարհում առաջին տեղում է
Հնդկաստանը: Նրան հաջորդում են Բրազիլիան, Չինաստանը, ԱՄՆ-ը:

Защищено: Պարապմունք 46
Գործնակա քերականություն
1.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կարմրել- կարմիր, ածական
ըմպել- ումպ, գոյական
կռվել- կռիվ գոյական
ոչնչանալ- ոչինչ գոյական
սիրել- սեր գոյական
փափկել- փափուկ ածական
գրկել-գիրկ գոյական
կոպտանալ- կոպիտ ածական
անրջել-անուրջ գոյական
շիկանալ- շեկ ածական
վարդագունել-վարդագույն ածական
ուղղել-ուղղիղ ածական
ապշել-ապուշ ածական
2.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:
Զայրույթից նա գունատվեց
Տերևները սկսել են դեղնել
Նրանք միմյանց հանդեպ ջերմացել են
Այդ պատմությունից էլ առաջ եկավ անվանումը:
Լուսացավ, և նոր օր սկսվեց:
Ուշացար, հյուրերն արդեն գնացել են:
Նա իր փայտիկով քարացրեց քաղաքը:
3.Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:
Գրել, պարել, գրկել, սիրել, ապշել
Զայրանալ, բարկանալ, ուրախանալ, կարդալ, լողալ
4.Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:
Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց-երրորդ դեմք, եզակի, անցյալ
կսովորես- երկրորդ դեմք, եզակի, ապագա
գրեցինք- առաջին դեմք, հոգնակի, անցյալ
գնալու են- երրորդ դեմք, հոգնակի, ապագա
վազել ենք-առաջին դեմք, հոգնակի, անցյալ
կռվեցին-երրորդ դեմք, անցյալ, հոգնակի
հավատում եմ- առաջին դեմք, եզակի, հիմա
կփայլեն-երրորդ դեմք, հոգնակի, ապագա
տխրեցիր-երկորդ դեմք, եզակի, հիմա
Բայի ժամանակաձևերը
5.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:
Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էր որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:
6. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ…պիտի պահեր.(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ(պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ…խրվում էին.(խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարել էր…(հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:
7. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել էին (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն ուներ (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ կշռում էր (կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակել էին (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):
բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկել էր (ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն նրանք …թափառել էին( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:
Դիմավոր բայեր և դերբայներ
8. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա-մեքենա որը սլանում է, արևի շուրջը պտտվող մեքենա-մեքենա որը արևի շուրջն է պտտվում, թունելից դուրս եկող գնացք-գնաց, որը թունելից դուրս , փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-մարդիկ որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ:
Բ. Ընկած գրիչ-գրիչ որը ընկել է, մոռացված երգ,-երգ որը մոռացվել է, թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա որը ընկել է թիթեռի հետևից, արձակված ու կախված վարագույր-վարագույր որը կախված է, լուծված խնդիր-խնդիր որը լուծված է, գիշերվա անձրևից խոնավացած օդ-օդ, որը խոնովացել է գիշերվա անձրևից:
9. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
10. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրել է մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
Կարդա նյութը՝ Դերբայներ
11. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:
12․Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը ՝գրել, կարդալ
Անորոշ — ել, ալ-գրել, կարդալ
Համակատար — ելիս, ալիս —գրելիս, կարդալիս
Հարակատար — ած —գրած, կարդացած
Ենթակայական — ող —գրող, կարդացող
Անկատար — ում (եմ) —գրում, կարդում
Կատարելի — ելու, ալու (եմ) —գրելու , կարդալու
Վաղակատար — ել (եմ) —գրել , կարդացել ,
ժխտական — (չեմ) ի, ա –գրի, կարդա
13.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
Երգելուց ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախից: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելուց թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղր լցնելուց մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
Լրացուցիչ աշխատանք
1.Ընդգծիր բայերը:
Հմայել, անվայել, շահել, առավել, ջերմել, ավել:
Անսխալ, կսկծալ, փսփսալ, ծավալ, ձնհալ, հեկեկալ:
2.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ. խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:
գերել-կախարդել, կազդուրվել-առողջանալ, փայլել-ցոլալ, գոռոզանալ-մեծամտանալ, չքանալ-անհետանալ, ընկղմվել-սուզվել
ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:
ննջել-նիրհել, գողանալ-հափշտակել, դժգոհել-փնթփնթալ, ուղղել-շտկել, մտորել-խորհել, անարգել-ստորացնել, մարտնչել-պայքարել
3․Շարքերում առանձնացրու եզակի և հոգնակի թվով բայաձևերը.
ա. երդվեի, հասե՛ք, ուշանա, չափեցին, մի՛ թող, չափեիք
բ. ուզեն, մոլեգնեց, միացրո՛ւ, մի՛ կարդացեք, համոզելու
ես, կտանք
4․Ընդգծիր ներկա ժամանակով 3 բայաձև:
ա. գրում է, տալիս ենք, մտցրել է, սովորելու են, ասում եք, չգաս
բ. պարում են, չունեի, կնկարեմ, չքվում է, մի՛ տար, գալիս եք
5. Ընդգծիր անցյալ ժամանակով 3 բայաձև:
ա. չի լալիս, կար, մի՛ տեսեք, լալիս էր, պարել է, կտա
բ. խաղացինք, չի կարելի, դարձել ես, վերցնենք, եկել եմ, կընկնեմ
6. Ընդգծիր ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.
ա. չեմ հասկանում, գնացել եմ, կլինես, կտրտմեմ, հատում եմ,
կարելու եք
բ. համեղացրո՛ւ, աշխատել են, արշավեմ, կհատեմ, գնացինք, սովորում են:
7. Ընդգծիր առաջին դեմքի 3 բայաձև.
ա. չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
բ. հասանք, մոռացաք, գրվելու եմ, սովորի, իմանայի, չեն խոսել
8. Ընդգծիր երկրորդ դեմքի 3 բայաձև.
ա. հասկացար, ասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք
բ. տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛։
9. Ընդգծիր երրորդ դեմքի 3 բայաձև.
ա. եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
բ. հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տո՛ւր
գ. կանչեր, դնչեր, կարածի, կտարածի, մնամ, ենթամնա
Պարապունք 40 (ամփոփում)
- Պնդումներից յուրաքանչյուրի դիմաց նշել ճիշտ է, թե՞ սխալ. (1 միավոր)
- եթե ∠B = ∠C, ապա AB = AC Ճիշտ է
- եթե ∠C < ∠A, ապա AB < BC Ճիշտ է
- եթե AC > BC, ապա ∠A > ∠B Սխալ է
- AC< AB+BC Ճիշտ է
2. 18 սմ պարագծով եռանկյան մեջ AB= 7սմ, AC = 6սմ։
Նշվածներից որն է ճիշտ.
(1 միավոր)
- ∠A= ∠C > ∠B Սխալ է
- ∠C < ∠B< ∠A Սխալ է
- ∠A > ∠B > ∠C Սխալ է
- ∠A > ∠C> ∠B Սխալ է
3. Ո ՞ր տվյալներով ABC եռանկյուն գոյություն ունի. (1 միավոր)
- ∠A = 92Օ, ∠C = 88° Գոյություն չունի
- ∠A = 32°, ∠B=97°, ∠C = 41°Գոյություն չունի
- AB = 6, AC =11, BC= 5 Գոյություն չունի
- AB= 4, AC = 11, BC= 14 Գոյություն ունի
4. Հավասարասրուն եռանկյան պարագիծը 29 սմ է, իսկ մի կողմը՝ 7 սմ։ Գտնել եռանկյան անհայտ կաղմերը։
(1 միավոր)
Պատ․՝11,11,7
5.ABC հավասարակողմ եռանկյան AC կողմի վրա նշված է М միջնակետը։ Գտեք АBM եռանկյան ամենամեծ կողմը։
(1 միավոր)
Պատ․՝AB
6. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 22 աստիճան է։ Համեմատեք ուղղանկյուն եռանկյան կողմերը։
(1 միավոր)
180-90=90
90-22=68
90>68>22
7.ABC եռանկյան AE կիսորդը և BH բարձրությունը հատվում են Օ կետում։ Գտնել AOH եռանկյան բոլոր անկյունները նշել AOH եռանկյան ամենափոքր կողմը, եթե ∠A= 52°
(1 միավոր)
Քանի որ բարձրությունը ուղղահայց է տարված, հետևաբար կստանանք ուղղանկյուն եռանկյուն, հետևաբար անկյուններից մեկը 90օ է։
180-90=90
90-52=38
Պատ․՝90օ,38օ,52օ, ամենափոքր կողմը AH
Պարապմունք 39
Թեմա՝ Եռանկյան անհավասարությունը
Եռանկյան յուրաքանչյուր կողմ փոքր է մյուս երկու կողմերի գումարից:
AB<AC+CB,
AC<AB+BC,
BC<AB+AC
Ապացույց։
Դիտարկենք ABC եռանկյունը և ապացուցենք, որ օրինակ AB<AC+BC
Շարունակենք AC կողմը և տեղադրենք հատված CD=BC
BCD եռանկյունը հավասարասրուն է, հետևաբար ∡1=∡2
ABD եռանկյան մեջ, ակնհայտորեն ∡ABD>∡1, ինչը նշանակում է, որ ∡ABD>∡2
Քանի որ ավելի մեծ անկյան դիմաց ընկած է ավելի մեծ կողմ, ապա AB<AD, և AD=AC+BC:
Հետևաբար, AB<AC+BC
Առաջադրանքներ
174․
Այո
175․
Ոչ
176․
Այդպիսի հավասարասրուն եռանկյուն չի կարող լինել։
177․
Մենք գիտենք որ պետք է երկու կողմերի գումարը մեծ լինի երրորդ կողմից, այդ իսկ պատճառով երրորդ կողմը 23 է, իսկ պարագիծը՝ 23+23+11=57

