Рубрика: Քիմյա 9

9-րդ դաս. սեպտեմբերի 23 -27

7,8- րդ  դաս. անցածի  կրկնողություն. Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ: Քիմիական  ռեակցիաների  հատկանիշները: Քիմիական  ռեակցիաների  տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, կատալիտիկ, օքսիդավերականգնման:

Լաբորատոր  փորձեր` <<Քիմիական  ռեակցիաների տեսակները՚ >>

Տեղակալման   և  միացման  ռեակցիաներ՝ ջրածնի  ստացումը  և  այրումը: Փոխանակման   ռեակցիա՝ պղնձի (II) հիդրօքսիդի  ստացումը: Քայքայման  ռեակցիա՝ ամոնիումի  երկքրոմատի  քայքայումը:

Առաջադրանք. Գրեք  կատարած  ռեակցիաների  քիմիական  հավասարումները, հավասարեցրեք  և  նշեք  ռեակցիայի  տեսակը:

Քիմիական երևույթները ֆիզիկական երևույթներից տարբերվում են որոշակի հատկանիշներով: Չնայած դրանց մեծ թվին, այստեղ կներկայացնենք ամենահիմնարարները:

  1. Գույնի փոփոխությունը:
  2. Հոտի ի հայտ գալը կամ անհետացումը:
  3. Գազի անջատում:
  4. Նստվածքի առաջացում կամ լուծում:
  5. Ջերմության (կամ լույսի) անջատում:

Միացման ռեակցիա է կոչվում այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

2Mg + O₂ → 2MgO
3Mg + N₂ → Mg₃N₂

Рубрика: Մայրենի 9

Սեպտեմբերի 20

Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։ 

Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։

Իրանի՞շ — հասարակ
Անձնանիշ — հատուկ
Հատո՞ւկ — հատուկ
Հասարակ — հասարակ
Թիվը — հատուկ
Հոլով հոլովում — հասարակ
Առում — հասարակ

Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։

Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։


Մթնաձոր, արահետ, ձյուն, մարդ, անտառ, թավուտ, ծառ, ստվեր, արջ, սուլոց, գայլ, դունչ, լուսին, վարազ, հող, փտած, կաղին, աշխարհ, կուսական, մոռացված, օրյա, քարածուխ

Рубрика: Գրականություն 9.9

Սեպտեմբերի 19

Վերլուծել Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» հետևյալ հատվածները:

  •  «Ամենահուզիչ բանը այս քնած Փոքրիկ իշխանի մեջ ծաղկի նկատմամբ նրա հավատարմությունն է, այն վարդի կերպարը, որը կանթեղի նման շողում է նրա մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է»: Եվ ես հասկացա, որ նա ավելի փխրուն է, քան թվում է: Կանթեղը պետք է պահպանել. քամու պոռթկումից այն կարող է հանգչել:
  • – Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում, – ասաց Փոքրիկ իշխանը: – Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում… 
  • Ես վախենում էի, թե նա կհոգնի:
    – Ջուրը ես ինքս կհանեմ, – ասացի, – քեզ համար դժվար կլինի:
    Ես դանդաղ դուրս քաշեցի դույլը և զգուշորեն դրեցի ջրհորի քարե եզրին: Իմ ականջներում հնչում էր չարխի ճռճռան երգը, դույլի մեջ ջուրը դեռ ծփում էր, և նրա մեջ թրթռում էին արևի շողքերը:
    – Ես ուզում եմ այդ ջրից մի կում անել, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Տուր մի քիչ խմեմ…
    Եվ ես հասկացա, թե նա ինչ էր փնտրում:
    Ես դույլը մոտեցրի նրա շրթունքներին: Նա խմում էր աչքերը փակ: Նրա համար դա ոնց որ ամենագեղեցիկ խնջույքը լիներ: Դա հասարակ ջուր չէր:
    Այդ ջուրը ծնվել էր աստեղրի տակով անցնող երկար ճանապարհից, չարխի ճռճռոցից և իմ ձեռքերի ճիգից: Դա կարծես նվեր էր սրտի համար:


Այս հատվածում ցուցադրում է հավատարմություն և սեր իր վարդի նկատմամբ, ինչը խորհրդանշում է մարդու ներսի խորը զգացմունքները: Ջուրը, որը նա խմում է, ներկայացնում է սիրո և ջանքերի արդյունքը, ընդգծելով, որ պարզ բաներն էլ կարող են մեծ արժեք ունենալ, երբ դրանք գալիս են սրտի խորքից:

Рубрика: Ռուսերեն 9

5 фразеологизмов на армянском языке которые есть в русском

“Tsavd tanem (Ցավդ տանեմ). Дословно эта фраза переводится как “Я возьму на себя твою боль”. Эта фраза может использоваться в разных контекстах. Иногда она выражает очень сильную любовь, а иногда – сочувствие.

Mernem janid” (Մեռնեմ ջանիդ), что дословно переводится как “Я умру на твоём теле”, или “Jigyard utem” (Ջիգյարդ ուտեմ) Я съем твою печень”. Эти фразеологизмы часто используют родители, бабушки и дедушки, чтобы выразить те жертвы, на которые они готовы пойти ради вас, или любовь настолько сильную, что они готовы скушать вас заживо.

«Hors/Mors arev” (Солнце моего отца/моей матери). Люди используют эту фразу, когда дают клятву, обещание, которое они не нарушат. Они клянутся жизнью матери или отца. Эта фраза также используется, когда человек раздражён или расстроен.

Eshi akanjin qnats (Էշի ականջին քնած). Дословный перевод – “Спящий на ухе осла”. Эта фраза используется для описания неосведомлённого, беспечного человека.

Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 2 (16.09-20.09)

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:
Լրացուցիչ աշխատանք
Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Ածխաջրերը էներգիայի աղբյուր են, սպիտակուցները կառուցվածքային միացություններ են, ճարպերը պահեստային էներգիա: Սպիտակուցները բնափոխվում են ջերմության, թթվայնության, քիմիական նյութերի ազդեցությամբ

Рубрика: Երկրաչափություն 9

17․09․2024թ․

Շրջանագծի հավասարումը

Դուրս բերենք տրված կենտրոնով և տրված շառավղով շրջանագծի հավասարումը:

1. Շրջանագծի բոլոր կետերը գտնվում են միևնույն կետից (կենտրոն) միևնույն հեռավորության վրա (շառավիղ):

2. Մենք ունենք երկու կետերի միջև հեռավորության հաշվման բանաձևը՝ |AB|=√(xA−xB)^2+(yA−yB)^2

Բարձրացնելով քառակուսի՝ ստանում ենք՝ AB^2=(xA−xB)^2+(yA−yB)^2

Rl_vdj.png

Դիցուք շրջանագծի կենտրոնը C(xC;yC) կետն է, իսկ շառավիղը՝ R-ն է: 

Շրջանագծի ցանկացած P(x;y) կետ գտնվում է C կենտրոնից R հեռավորության վրա:

Հետևաբար, տեղի ունի հետևյալ հավասարությունը՝ (x−xC)^2+(y−yC)^2=R^2

Սա հենց C կենտրոնով և R շառավղով շրջանագծի հավասարումն է:

Եթե շրջանագծի կենտրոնը կոորդինատների (0;0) սկզբնակետն է, ապա հավասարումը ստանում է հետևյալ տեսքը՝ x^2+y^2=R^2

Օրինակ

Կազմենք այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է կոորդինատների սկզբնակետով, իսկ կենտրոնը (−3;4) կետն է:

Լուծում: Շրջանագծի կենտրոնը տրված է, ուրեմն, մնում է գտնել նրա շառավիղը:

Շրջանագիծն անցնում է (0;0) կետով, ուրեմն, շառավիղը հավասար է հեռավորությանը (−3;4) և (0;0) կետերի միջև:

Հաշվենք այն՝ d=√(−3−0)2+(4−0)2=√9+16=5

Այսպիսով, պահանջվող շրջանագծի կենտրոնը (−3;4) կետն է, իսկ շառավիղը՝ R=5

Ըստ վերևում բերված բանաձևի, կազմում ենք շրջանագծի հավասարումը՝

(x+3)^2+(y−4)^2=25

Առաջադրանքներ

Դասարանական առաջադրանքներ՝ 25, 26

Լրացուցիչ առաջդրանքներ՝ 24 ա-ե

Ուղղի հավասարումը

Տրված ուղղի հավասարումը դուրս բերելու համար, այդ ուղիղը տանենք որպես տրված ծայրակետերով որևէ հատվածի միջնուղղահայաց:

Օգտվենք միջնուղղահայացի հիմնական հատկությունից:

Միջնուղղահայացի բոլոր կետերը հավասարահեռ են հատվածի ծայրակետերից:

Taisnes_vdj.png

Հատվածի ծայրակետերը A(xA;yA) և B(xB;yB) կետերն են: Միջնուղղահայացի ցանկացած P(x;y) կետի համար PA=PB, հետևաբար՝ PA2=PB2, և ուրեմն, տեղի ունի հետևյալ հավասարությունը՝ (x−xA)2+(y−yA)2=(x−xB)2+(y−yB)2:

Սա հենց ուղղի հավասարումն է: Կատարելով պարզ ձևափոխություններ՝

x^2−2⋅x⋅xA+(xA)2+y^2−2⋅y⋅yA+(yA)^2=x^2−2⋅x⋅xB+(xB)^2+y^2−2⋅y⋅yB+(yB)^2

2⋅x⋅xB−2⋅x⋅xA+2⋅y⋅yB−2⋅y⋅yA+(xA)^2−(xB)^2+(yA)^2−(yB)^2=0

(2xB−2xA)⋅x+(2yB−2yA)⋅y+((xA)^2−(xB)^2+(yA)^2−(yB)^2)=0

ուղղի հավասարումը գրում ենք հետևյալ տեսքով՝

ax+by+c=0

a=2(xB−xA)

b=2(yB−yA)

c=(xA)^2−(xB)^2+(yA)^2−(yB)^2

Դիտարկենք հատուկ ուղիղներ:

Taisnes_vert_horz_vdj.png

1. Ուղիղը զուգահեռ է Oy առանցքին և անցնում է A(xA;0) կետով:

Այդ ուղղի հավասարումն է՝ x=xA: Մասնավորապես,

Oy առանցքի հավասարումն է՝ x=0

2. Ուղիղը զուգահեռ է Ox առանցքին և անցնում է B(0;yB) կետով:

Այդ ուղղի հավասարումն է՝ y=yB: Մասնավորապես,

Ox առանցքի հավասարումն է՝ y=0

Առաջադրանքներ

Դասարանական առաջադրանքներ՝ 36, 37

Լրացուցուչ առաջադրանքներ՝ 38, 39

Рубрика: Մայրենի 9

Սեպտեմբերի 17

Ընտրել հեռուստատեսային որևէ նյութ, դիտել, գտնել լեզվական, ոճական սխալները։

Երեկ ես նայեցի նոր հեռուստաշոու։ Հաղորդավարը հաճախ շփոթում էր բառերը և օգտագործում էր անհաջող արտահայտություններ։ Օրինակ՝ նա ասում էր. «Այսօր մենք քննարկելու ենք կարևոր թեմաներ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրին»: Լավ կլիներ ասել. «Այսօր մենք քննարկելու ենք կարևոր թեմաներ, որոնք վերաբերում են բոլորին»: Որպեսզի տեղեկությունները ավելի լավ ընկալվեն, հաղորդավարի արտասանությունը ևintonացիան նույնպես պետք է լինի ճիշտ։

Գոյականի հոլովը

Խոսքում գործածվելիս տարբեր բառերի կապակցվելու համար
գոյականները որոշակի ձևերով փոփոխվում են. օրինակ՝ պատրաստել մետաղ բառերն իրար չեն կապակցվում, բայց պատրաստել մետաղից բառերը կապակցվում են, որովհետև մետաղ բառը ձևով փոխվել է՝ մետաղից։ Գոյականիկապակցական այսպիսի փոփոխությունների համակարգը կոչվում է հոլովում, իսկ փոփոխման ամեն մի ձևը՝ հոլով։ Այս համակարգում անշուշտ ընդգրկվում է նաև գոյականի ուղիղ՝ չփոխված ձևը, այսինքն՝ հոլովման համակարգը ձևավորվում է գոյականի ուղիղ և թեքված ձևերի ամբողջությամբ։ Ժամանակակից հայերենում
կա 7 հոլով։

ՀՈԼՈՎԸ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒՂՂԱԿԱՆ Գոյականի ուղիղ ձևն է. հոլովական վերջավորություն չի
ստանում՝գիրք, այգի, օր, շարժում, Արամենք, տուն, հայր։
ՍԵՌԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով՝
գրքի, այգու, օրվա, լեռան, ընկերոջ, Արամենց, տան, հոր։
ՏՐԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով,
այսինքն՝ ձևով նման է սեռականին, սակայն տրական հոլովով
բառերը կարող են որոշիչ հոդ ստանալ՝ գրքի(ն), այգու(ն),
օրվա(ն), լեռան(ը), ընկերոջ(ը), Արամենց20, տան(ը), հոր(ը)։
ՀԱՅՑԱԿԱՆ Ոչ անձ ցույց տվող գոյականների հայցականը ձևով հիմնականում նման է ուղղականին, անձ ցույց տվողներինը՝
տրականին, օրինակ՝ գիրքը, աշակերտին։ Հայցականով բառերը ուղղականից և տրականից տարբերվում են շարահյուսական կիրառությամբ։
ԲԱՑԱՌԱԿԱՆ Կազմվում է -ից կամ -ուց մասնիկներով՝ գրքից, այգուց։ -Ուց վերջավորությունը ստանում են սեռականում -ու մասնիկը
ստացող գոյականները:
ԳՈՐԾԻԱԿԱՆ Կազմվում է -ով կամ -բ վերջավորություններով՝ գրքով, ուրախությամբ, շարժմամբ։ -Բ մասնիկով կարող է կազմվել -ում և —
ություն վերջածանցներով գոյականների գործիականը: Բառավերջի –ն հնչյունը –բ-ից առաջ փոխվում է մ-ի՝ մեծությունմեծությամբ։
ՆԵՐԳՈՅԱԿԱՆ Կազմվում է -ում վերջավորությամբ՝ քաղաքում, գրքում։ Մի
շարք բառեր ներգոյական չունեն։
Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ելակետային ձևն է և ցույց է տալիս
առարկան իր ողջ ծավալով։ Ուղղական հոլովով դրվում են ենթական (Աշակերտը նկարեց), որոշիչը (Աշակերտ Արամը վերադարձավ), ստորոգելին (Աշոտը աշակերտ է), կոչականը (-Աշակերտնե՛ր, գնացե՛ք դասարան). կոչականը որոշիչ հոդ չի ստանում։
Սեռական հոլովը ցույց է տալիս վերաբերություն, պատկանելություն։ Այս
հոլովով են դրվում հատկացուցիչը (Աշակերտի գրավոր աշխատանքն անսխալ էր), որոշիչը (Խանութում վաճառվում էր պատի ժամացույց), դերբային կապվող կողմնակի ենթական (Մինչև արևի ծագելը ճամփա ընկանք)։
Տրական հոլովը ցույց է տալիս հանգում։ Տրականով են դրվում հանգման
խնդիրը (Նրանք մոտեցան քաղաքին), տարբեր պարագաներ (Նա կվերադառնա գարնանը)։
Հայցական հոլովը հիմնականում ցույց է տալիս կրող առարկա։ Այս հոլովով են դրվում ուղիղ խնդիրը (Շինարարները նոր շենք կառուցեցին), տարբեր պարագաներ (Նա գնաց տուն)։ Անձ ցույց տվող բառերի հայցականը սովորաբար ձևով նման է տրականին, ոչ անձ ցույց տվողներինը՝ ուղղականին, ինչպես՝ Տեսա տղային։ Տեսա նկարը։
Բացառական հոլովը ցույց է տալիս ծագում, բխում, սերում։ Այս հոլովով են
դրվում անջատման խնդիրը (Տերևը պոկվեց ծառից), ներգործող խնդիրը (Դուռը բացվեց քամուց), վերաբերության խնդիրը (Նրանք խոսում էին գործերից), տեղի պարագան (Վարպետը ելավ արհեստանոցից), պատճառի պարագան (Նա կարմրեց զայրույթից), որոշիչը (Տեսանք մի քարից տուն) և այլն։
Գործիական հոլովը ցույց է տալիս միջոց, տեղ, ժամանակ։ Այս հոլովով
դրվում են միջոցի խնդիրը (Այգեպանը փորում էր բահով), տեղի պարագան (Շարասյունը անցավ փողոցով), ժամանակի պարագան (Փրկարարները վերադարձան գիշերով), ձևի պարագան (Նա ուրախությամբ համաձայնեց առաջարկին), որոշիչը (Խանութում խնձորով կարկանդակ էին վաճառում) և այլն։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս տեղ, ժամանակ, չափ։ Այս հոլովով
դրվում են տեղի պարագան (Նա ապրում է քաղաքում), ժամանակի պարագան (Ընթացքում պարզվեց), չափի պարագան (Հասանք մի գիշերում) և այլն։ Անձեր և ընդհանրապես շնչավորներ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով չունեն։ Այդ իմաստն արտահայտվում է սեռական+մեջ կապակցությամբ՝ մարդու մեջ, արջի մեջ։
Այս բոլոր հոլովներով դրված բառերը կարող են ստանալ –ս, -դ հոդերը, իսկ
–ը, -ն հոդերը կարող են ստանալ միայն ուղղական, տրական և հայցական
հոլովներով բառերը։
Գործնական աշխատանք
 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280 թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է հորինել ու երգել դարեդար։

Ներկա հոլով
լորը, թռչուն, մագաղաթյա, գրքերի, լուսանցք, գլխազարդերի
Հանցավոր հոլով
լորեր, թռչնակի, տաղեր, երգեր
Ուշագրավ հոլով
ժողովուրդ, Պողոս, Ավետարանի, ծաղկազարդ, խոտեր, տերևներ
Վերացական հոլով
լորեր, կանչելիս
Ուժեղ հոլով
դարեդար

2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։

Քաղաք
Եզակի: քաղաք
Հոգնակի: քաղաքներ
Սենյակ
Եզակի: սենյակ
Հոգնակի: սենյակներ
Ծառուղի
Եզակի: ծառուղի
Հոգնակի: ծառուղիներ
Թերակղզի
Եզակի: թերակղզի
Հոգնակի: թերակղզիներ
 3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։

31. Սարի գագաթը երևում էին մոտակա գյուղերի բոլոր տները, իսկ ճերմակ
մշուշի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ
2. Ասֆալտապատ ճամփեզրից սլացող մեքենան կանգ առավ ցայտաղբյուրի մոտ, և վարորդը ելավ՝ մի ալեհեր մարդ
3. Մեր շուրջը սփռված հայացքները երևում էին աշխատող մարդկանց, որոնք երբեմն ուղղում էին մեր կողմը
4. Այդ հինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովի մասնակցող մասնագետներին
5. Ամբողջ օրը աշխատած վարապետը գործն ավարտել էր, և հիմա
գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեսն խումբ-խումբ ելնում էին դահլիճից
7. Նրա աշխատանքի վայրը մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է
բացվել, որտեղ վաճառվում են բազմազան հետքի
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը
քամին, և լիճը, թեթև ծփանքով, արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից
9. Երկրորդ քննության ավագը բերել էր հաջորդ դասագրքի հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների

Рубрика: Գրականություն 9.9

Սեպտեմբերի 16

«Պայքար առանց կատաղության» Օշո
Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:
Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության:
Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի
պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ:
Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:
Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:
Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:
Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:
Առաջադրանքներ
Ա․ Քննարկե՛ք հետևյալ հատվածները.

Պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Հաղթանակի համար պետք է հեռացնել անձնական զգացմունքները: Անձնավորված պայքարն անջատում է մեր ուժը և արդյունավետությունը:

Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:

Օմարը չի սպանել թշնամուն, քանի որ նրա պայքարը անձնական չէր, և նա միշտ մարտնչել էր առանց զայրույթի: Երբ թշնամին վիրավորեց նրան, դա առաջացրեց անձնական զգացմունքներ, ինչը հակասում էր իր սկզբունքներին:
Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը։

«Պայքար առանց կատաղության» վերնագիրը ցույց է տալիս, որ իրական հաղթանակը հասնում է, երբ պայքարը կատարում ենք առանց անձնական զգացմունքների, որը թույլ է տալիս կենտրոնանալ նպատակին:

Рубрика: Պատմություն 9

Հայաստանի Հանրապետություն, Բաթումի պայմանագիր

Բաթումի պայմանագիրը ստորագրվել է 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրության և Հայաստանի առաջին հանրապետության միջև՝ ծանր ռազմական և քաղաքական պայմաններում։ Հայաստանն, appena proklasnerog իր անկախությունը, հարկադրված էր գնալ պայմանագրի ստորագրմանը՝ դիմակայելու օսմանյան բանակի ներխուժման սպառնալիքին։ Պայմանագրով Հայաստանը կորցրեց զգալի տարածքներ, մասնավորապես՝ Կարսի, Արդահանի և Սուրմալուի շրջանները։ Չնայած պայմանագրի դժվարին բնույթին՝ այն թույլ տվեց Հայաստանի Հանրապետությանը պահպանել իր պետականությունը և դառնալ միջազգային ճանաչում ստացած պետություն։

Рубрика: English 9

Homework

1. Replace the words in italics with a single word that has the same meaning.

1. I understood the general meaning of the text.

passage

2. We couldn’t recognize and decide what language they were speaking.

identify

3. The way you use words together to make a sentence in German is different.

phrases

4. He is from another country.

nation

5. You can guess the meaning from the words before and after the new word.

infer

6. There was a text which I had to change from one language into another.

document

2. Complete the dialogues.

1. Is ‘How do you do’? ~ Yes, we usually just say hello.

2. Did you know the answer? ~ No, I had to look it up.

3. Did you understand everything? ~ No, but I got the gist of it.

4. Did you know everyone? – There were one or two people I didn’t know.

No, all the people were from this country.

5. Were there many people? ~ No, all the people were from this country.

6. Did you understand the text? ~ Yes, but can we go through it again?

7. Do you make a list of new words? ~ Yes, I keep a record in my notebook.