Գործողության հատկանիշ ցույց տվաղ բառերը կոչվում են մակբայներ։
Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝ ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝ արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ, քառակի։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ, օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝ -բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), —որեն(օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), —ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝ ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), —վարի (օրինակ՝ մարդավարի), —ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։
Գործնական աշխատանք
1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ միոչ մի
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
Նա հերոսաբար պայքարեց մարտի դաշտում։
Ճամփորդները մասամբ հաջողեցին հասնել նպատակակետին։
Աղեղնավորի կրակոցը փոքր-ինչ սխալ էր։
Նրան ամենուրեք ճանաչում են որպես լիդեր։
Մեկ օրում նա լիովին լրացրեց աշխատանքը։
3.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։
Հանկարծակի — լրջորեն
Գյուղեգյուղ — հաճախակի
Դեսուդեն — արագ-արագ
Լրջորեն — մեն-մենակ
Մեն-մենակ — միաձայն
Միաձայն — ամբողջովին
Ամբողջովին — տարեցտարի
Տարեցտարի — անմիջապես
Անմիջապես — հոտնկայս
Աղահաբար — խումբ-խումբ
Հաճախակի — նյութապես
Խումբ-խումբ — գյուղեգյուղ
Արագ-արագ — դեսուդեն
Վերջիվերջո — հանկարծակի
Հոտնկայս — ներքուստ
Ներքուստ — լրջորեն
Նյութապես — վերջիվերջո
4.Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։
Քննքուշ — քնքուշորեն
Չար — չարաբար
Համեստ — համեստորեն
Դաժան — դաժանաբար
Վայրագ — վայրագաբար
Մեղմ — մեղմորեն
Խիզախ — խիզախաբար
Քաջ — քաջաբար
Վեհ — վեհորեն
Անշեղ — անշեղորեն
Խոնարհ — խոնարհաբար
Մարդկային — մարդկայնորեն
Լուրջ — լրջորեն
Աղահ — աղահաբար
5.Գտնել մակբայները, որոշել տեսակը։
Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։
Այստեղ — վայր
Վայրկենաբար — ժամանակ
Կամացուկ — աստիճան
Մենակ — եղանակ
Վաղուց — ժամանակ
Շատ վաղուց — ժամանակ
Հավիտյան — ժամանակ