Рубрика: Մայրենի 9

Փետրվարի 5

Նախադասության գլխավոր անդամներստորոգյալ։ Ընդգծել ենթակաները, դուրս գրել ստորոգյալները:


Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին զարթնում քնից և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շները հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շները անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը էր նրա համար հարազատ տարերք։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէրտալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնումէր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շներըպիտիհարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդըկարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Рубрика: English 9

Talking a bout a photo

  1. Look at the table and put the words in the correct order. Is anybody in the class wearing one of these items?
    1. new Nike trainersa
    2. patterned cotton shirt
    3. fashionable skinny blue jeans
    4. black high-heeled leather boots
    5. a big striped woollen jumper
  2. In pairs, take turns to describe clothes students in your class are wearing. Use at least two adjectives to describe each item. Guess who your partner is describing.
    1. He is wearing grey trousers, a white long-sleeved T-shirt, and a black jacket.
    2. He is wearing black street-style jeans, wide and distressed, a black T-shirt, and a sleeveless jacket.
    3. He is wearing black wide jeans, an oversized black T-shirt, and a black jacket.
  3. In pairs, take turns to describe clothes you have at home. Talk about something you wear:
    Summer: T-shirts, shorts, and light sneakers.
    Winter: Warm jackets, thick blouses, boots, and gloves.
    Spring: Hoodies, jeans, and a light jacket.
    Sport: Tracksuits, sneakers, and sports T-shirts.
    Formal occasions: A suit, dress shoes, and a shirt.
  4. Look at photo A. Describe the clothes the people are wearing.
    The woman is wearing a red and white patterned sleeveless top and blue jeans.
    The man in the background is wearing a red long-sleeved shirt and dark jeans.
  5. How would you describe the situations in photos A and B? What’s similar and what’s different about them? Think of an adjective to describe how the woman and boy are feeling.
    A
    The woman looks bored or uninterested while sitting in a chair. The man is choosing clothes and seems focused or indecisive.
    B
    The two girls look excited and happy while trying on dresses. The boy sitting on the floor with shopping bags looks tired or bored.
  6. Read the SPEAKING FOCUS and complete the description with one word in each gap. Then listen and check.

    The photos both show people in clothes shops. In the first photo, a woman is waiting for someone to choose a shirt. Maybe he’s her boyfriend or her husband. She looks bored. In the second photo, its some people, maybe sisters or friends. We see a boy. He’s waiting too, but perhaps they’re his family. Both photos show people waiting, and they look very bored. The main difference between the photos is that the woman looks more comfortable than the boy. He has to sit on the floor!
  7. In pairs, choose two photos and discuss the questions.
    1 Compare the photos. How do you think the people are feeling?
    2 Do you enjoy shopping for clothes?
  8. In pairs, ask and answer the questions.
    1 How often do you go shopping?
    2 Who do you usually go with? Why?
    3 What are your favourite or least favourite shops? Why?
Рубрика: Մայրենի 9

Փետրվարի 3

Նախադասության գլխավոր անդամներ, ենթակա

1.Դուրս գրել ենթականները, որոշել՝ որ խոսքի մասով են արտահայտված: Վերականգնել զեղչված ենթակաները։

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:

Նա Ասյայի մոտով անցնելիս տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ նա երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

2.Կազմել նախադասություններ, որոնցում ենթակաները արտահայտված լինեն գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայովներով։

գոյականով–երկինքը մուգ կապույտ էր երեկոյան:
ածականով–ազնիվը միշտ կհաղթի:
թվականով–յոթը մասնակցեց մրցույթին և հաղթեց:
դերանունով–նրանք վերադարձան տուն ուշ երեկոյան:
դերբայով–ուսումնասիրելը օգնում է զարգացնել միտքը:

Рубрика: Մայրենի 9

Դեկտեմբերի 18

Պտտել անիվը և պատասխանել 10 հարցի։

1. Որն է կոչվում կապ,քանի տեսակ են լինում կապերն ըստ դիրքի:

Կապը կոչվում է բառերի կամ մասերի փոխհարաբերություն։ Դիրքի համաձայն լինում են հետևյալ տեսակները՝

2. Ստորադասական շաղկապներ: Դրանց կիրառությունը: Օրինակներ

Ստորադասական շաղկապները կապում են ստորադաս նախադասությունը գլխավորին: Օրինակներ որ, եթե, եթե:

3. Որն է կոչվում մակբայ:Մակբայների ինչ տեսակներ կան:

Գործողության հատկանիշ ցույց տվաղ բառերը կոչվում են մակբայներ։
Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։

4. Ստորադասական շաղկապներ: Դրանց կիրառությունը: Օրինակներայ: Մակբայների ինչ տեսակներ կան:

Պատճառի շաղկապներ Նպատակի շաղկապներ Պայմանի շաղկապներ Ժամանակի շաղկապներ Հետևանքի շաղկապներՀակադրության շաղկապներ

5. Ինչ գիտեք կապերի հոլովառության մասին:

Կապերի հոլովառությունը ցույց է տալիս բառի ձևերի փոփոխությունները նախադասության մեջ կապակցման կամ հոլովման միջոցով։

6. Ինչ է շաղկապը: Քանի տեսակ են լինում շաղկապները:

Շաղկապը խոսքի մաս է, որը կապում է բառերը կամ նախադասությունները։ Տեսակներ՝ համադասական, ստորադասական։

7. Ինչ առնչություններ ունեն կապերն ու շաղկապները:

Կապերը խոսքի կառուցվածքային հարաբերություններ են, իսկ շաղկապները այդ հարաբերությունները արտահայտող բառեր են։

8. Քանի տեսակ են լինում կապերն ըստ կազմության:

Պարզ, Բարդ, Կրկնակի, Բաղադրյալ, Հոդակապ, Շաղկապ, Նորամուտ, Տարաբաշխական, Վերջավորություն։

9. Որ վերաբերականներն են տրոհվում:

որ, որտեղ, երբ, որքան, ինչքան, ինչու

10. Ըստ կազմության քանի տեսակ շաղկապները: են լինում

Պարզ, Բարդ, Կրկնակի, Բաղադրյալ

Рубрика: Ռուսերեն 9

Дополнительное задание

Делать из мухи слона-сильно преувеличивать что либо

Լուն ուղտ շինել-անհնարին բան անել

Держи карман шире-не рассчитывай что либо получить

Գրպանը լայն բաց արա-Մի սպասիր, որ ինչ-որ բան կստանաս

Гроша ломаного не стоит-не имеет никакой ценности

Մի մատնոց թան չարժե-Չի ունեցել ոչ մի արժեք

Рыба гниет с головы-главные проблемы начинаются с верхушки

Ձուկը գլխից է հոտում-Լուրջ խնդիրները սկսվում են վերևից

Между Сциллой и Харибдой-когда опасность угрожает с двух сторон

Սցիլլայի եւ Խարիբդայի արանքում-Երբ վտանգը սպառնում է երկու կողմից

Рубрика: Կենսաբանություն 9

Դասը 12 (16.12-20.12)

 Բջջի բաժանումը ՝մեյոզ  1:
Լրացուցիչ աշխատանք

1.Ի՞նչ է բջջային ցիկլը, նշել փուլերը։

Բջջային ցիկլը բջջի աճելու ու բաժանվելու ճանապարհն է։ Մասերն են G₁, S, G₂, M, ցիտոկինեզ։

2.Ին՞չ է միթոզը, նշել փուլերը, որ բջիջներին է այն բնորոշ։

Միթոզը բջջի բաժանում է երբ ստացվում են նույն գեներով 2 բջիջ։ Բնորոշ է էուկարիոտ մարմնի բջիջներին։ Մասերն են պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ, ցիտոկինեզ։

3.Ո՞րն է միթոզի կենսաբանական նշանակությունը։

Միթոզի նշանակությունն է աճը, վնասված բջիջների վերականգնումը և մարմնի բջիջների բազմացումը։

Рубрика: Ֆիզիկա 9

Ինքնաստուգում 9

Գրել Ջոուլ-Լենցի օրենքի մաթեմատիկական արտահայտությունը:

iStock_000019129839_Small.jpg

Q=I2Rt

Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում:

hot_electric_hob.jpg
images.jpg
7cafe0adbff60a65bc8b63e185697658.jpg
1377342770.gif_big.jpg
myasorubka-mirta-mgr315r!Large.jpg

Ջերմաքանակը հաշվարկելու համար անհրաժեշտ է իմանալ hhh (ջերմահաղորդության գործակիցը), A (մակերեսը), ΔT (ջերմաստիճանների տարբերությունը) և t (ժամանակը):

Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

b3.jpg

A=U*I*t

Рубрика: Գրականություն 9.9

Դոնալդ Բիսեթ «Ցանկությունների ծառը»

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկությունցանկությու՜ն պահիր»:

1․ Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրե՛ք:

Անհասկանալի բառեր չկար։

կեռնեխ-Սև փետուրներով ու ոսկեգույն կտուցով երգող թռչուն


2․Վերլուծե՛ք պատմվածքը: Ո՞րն է արտահայտված գաղափարը:

Պատմությունը ցույց է տալիս, որ բարիությունը և սիրո ուժը կարող են փոխել մարդկանց։ Կախարդական ծառի շնորհիվ Ուիլիամ Քեդոգան Սմիթը դառնում է բարի, հասկանում երեխաների կարևորությունն ու նոր կյանք սկսում։
3. Համացանցից ձեռք բերել տեղեկություններ հեղինակի մասին:
Նա հայտնի է իր հեքիաթային և մանկական պատմություններով, որոնք լի են կախարդական տարրերով և բարության կարևորության մասին ուղերձներով։ Բիսեթի գործերը հաճախ ընդգծում են մարդկային արժեքները՝ ներկայացված պարզ ու հուզիչ ձևով։

4. 
Ցանկություն-Ես ցանկանում եմ որ իմ ընտանիքի բոլոր անդամները առողջ լինեն։