Рубрика: Մայրենի 9

Թեստ 12

Մաս 1
1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում միևնույն տառը կամ տառա-կապակցությունը (փակագծերում նշվածներից որևէ մեկը)։
1) ան-անալ, գոմ-շ, հն-աբան (է կամ ե)
2) թիկն-թոց, հ-գուտ, Աման-ը (օ կամ n)
3) մթ-նկա, հոտնկայս, առ-նչվել (ը կամ չի գրվում)
4) ուղ-որ. հ-ասպառ, ագ-ազ (և կամ եվ)

2. Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գրության սխալ չկա:
1) Երկրորդ Համաշխարհային պատերազմի ամենաթեժ օրերին Թեհրանում հանդիպեցին դաշնակից երեք պետությունների ղեկավարները։
2) Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները:
3) «Վերջին ուսուցիչը» ներկայացումը նորովի ներկայացվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
4) Ռուսերենից թարգմանել է նաև Գրիմ եղբայրների հեքիաթները:

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում շեշտը վերջին վանկի ձայնավորի վրա չի դրվում:
1) իհարկե, միթե, քիչ-քիչ
2) որևէ, գրեթե, մոտ գալ
3) ովևէ, որերորդ, հարյուր մեկ
4) միմիայն, նամանավանդ, ֆրանսիական

4. Ո՞ր տարբերակում է բառի իմաստը ճիշտ բացատրված:
1) հապճեպ – շուտափույթ, արագ
2) անհապաղ – անմիջական, առանց միջնորդի
3) հանգրվան – քանդակազարդ սյունագլուխ
4) մահապարտ – մահին պարտության մատնած

5. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:
1) Ըստ գրականագետի՝ գրականության վարկի բարձրանալու միտում է նկատվում:
2) Ներկայացված միջոցները կարող են ապահովել միջոցների հոսք
բանկային վարկի մարման համար:

3) Այդ վարկի գումարն էլ կարելի է ներկայացնել որպես հայրենի իշխանությունների մեծագույն օժանդակություն:
4) Այդուհանդերձ, այս վարկից շահելու են նաև այն շենքերի սեփականատերերը, որոնց առաջարկած բնակարանները այսօր
վաճառվում են բավական բարձր գներով:

6. Ո՞ր շարքի բոլոր բառեր են իրար հոմանիշ։
1) անագորույն, դժխեմ, ժանգ
2) ծածկամիտ, գաղտնապահ, ներամփոփ
3) խարտյաշ, դեղձան, դեղնաթույր
4) զամբյուղ, կողով, ակութ

7. Ո՞ր նախադասության մեջ անկատար ձևաբայ չկա:
1) Մենք չենք ընդունի նաև նրանց, որովհետև չենք հավատում, որ նրանք կարող են ժողովրդի համար լավ բան անել:
2) Եթե այդ մայրուղում խցանում է, և երթևեկությունը մի քանի ժամ ընդհատված է, մենք սովորաբար փորձում ենք բթացնել մեր նյարդերը և իրավիճակն ընդունել այնպես, ինչպես կա:
3) Ի՞նչ խոսք, հեքիաթը կերպարանափոխվում և իր դարաշրջանի իր ժամանակի կնիքն է կրում:
4) Ի վերջո գտել էի մի բան, որ ինձ կապում էր իմ երազանման անցյալին:

8. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:
1) սևամորթներ, գործարքներ, վերջալույսեր
2) ներքնաձիգներ, տարելիցներ, օրհներգեր
3) հոգեառներ, ծխամորճներ, միջադեպեր
4) գիսաստղեր, պահակազորներ, տեսակետեր

9. Ո՞ր նախադասության մեջ հարցական դերանուն կա:
1) Գյուղացիները չգիտեին` ինչպես ազատեն կենդանուն թակարդից:
2) Երբ թագավորը կարդում էր գրածները, պալատականները հիացական բացականչում էին:
3) Մարդն անկեղծորեն ասաց, որ բոլորն էլ անհամ գրվածքներ են:
4) Սրանք հարցեր են, որ կարող են հետաքրքրել յուրաքանչյուրիս:

                  10. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամա-բանորեն ճիշտ նախադասություն կստացվի:
                  Երբ Արա Գեղեցիկն ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, լուրեր հասան __________________:
                  1) որ Շամիրամը ցանկանում է վերակենդանացնել Արային:
                  2) և չէին մարում սիրելի արքային ողջ տեսնելու հույսերը:
                  3) չմոռանալով վրեժ լուծել արքայի մահվան համար։
                  4) թշնամին ուզում է հափշտակել Արայի գահը:

                  11. Պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցը չի գործածվել:
                  Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
                  Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
                  Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
                  Բարեկամական հրճվանքով վսեմ:
                  1) փոխաբերություն 3) համեմատություն
                  2) հանգավորում 4) մակդիր

                      12. Ո՞ր նախադասության մեջ երկու բութ պիտի դրվի (նախա-դասությունները կետադրված չեն)։
                      1) Հավատացնում էին թե այնտեղ մի երկաթե պահարանում Ալիմյանը փայփայելով պահում է այն տրեխները որոնցով գաղթել է իր ծննդավայրից:
                      2) Կուսակալը կարճ խոսեց անիմաստ համարելով բացատրություն տալ մի գործի մասին որի շուրջ կայացրած վճիռն իրեն փորձառու առաջնորդին մոլորության մեջ էր գցել:
                      3) Ձմռանն այդտեղ ձնաթումբ էր լինում մեջը բահ տնկած իսկ ամռանը նույն տեղում մրգավաճառի սայլն էր կանգնում:
                      4) Մարդիկ դժգոհ քրթմնջալով դուրս ու ներս են անում տարակուսած նայելով միմյանց երեսի:

                      13. Նախադասությունները դասավորի՛ր քերականական և տրամա-բանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադա-սությունների համարները:
                      1) Նրա կեռ ու սրածայր մագիլները բնությունը նախատեսել է սպանելու համար։
                      2) Դրանք դյուրամարս չեն:
                      3) Բուն գիշատիչ թռչուն է:
                      4) Փոքր կենդանիներին կուլ է տալիս ամբողջությամբ և քիչ անց դուրս թքում մարմնի ոսկորներն ու մորթու կտորտանքը։

                      3, 1, 4, 2

                      14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղի՛ր:

                      Գրիգոր աղան ինքն էր վարում իր առևտրական գործարքները, ինքն էր վերահաս լինում կալվածքների մշակությանը՝ ուրիշ ոչ ոքի չվստահելով։

                      Պատասխան՝ 1 սխալ է՝ վերահաս լինում
                      2. պետք է լինի՝ հետևում էր

                      Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և
                      ուղղի՛ր:

                      Իր մեղկ բնավորության պատճառով այդ հաղթանդամ մարդն առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանեց հայրենիքը:

                      Պատասխան՝ 1. սխալ է՝
                      2. պետք է լինի՝

                        16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների: Պատասխանում բառերը գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով:

                        ________________________հետո աղջիկը__________________մածուն բերեց և
                        խոնավ________________________մեջ____________________մի կապոց լավաշ։

                        (փաթաթել, սրբիչ, կճուճ, կեսօր)

                        Պատասխան՝ 1. Կեսօրից հետո 2. աղջիկը կճուճով մածուն բերեց

                        3. և խոնավ սրբիչի մեջ 4. փաթաթեց մի կապոց լավաշ։



                        Рубрика: Կենսաբանություն 9

                        Դաս 15(24․02-28․02)

                        Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն  Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

                        Ամփոփիչ հանձնարարություն՝

                        1․Նկարագրել ին՞չ է գենոտիպը, ֆենոտիպը, դոմինատ և ռեցեսիվ գեները,բերել  օրինակներ։


                        Գենոտիպը օրգանիզմի գենային կազմն է, որը որոշում է ֆենոտիպը արտաքին հատկությունները կամ տեսքը: Դոմինատ գենը տիրում է և արտահայտվում է նույնիսկ եթե կա միայն մեկ օրինակ իսկ ռեցեսիվ գենը արտահայտվում է միայն այն դեպքում երբ կա երկու ռեցեսիվ գեն:

                        2․Նկարագրել ժառանգականության և փոփոխականության դերը օրգանիզմների զարգացման պրոցեսում և էվոլյուցիայում։

                        Ժառանգականությունը փոխանցում է գենետիկական հատկությունները սերունդներին իսկ փոփոխականությունը առաջացնում է փոփոխություններ, որոնք օրգանիզմներին օգնում են հարմարվել և նպաստում է էվոլյուցիային։

                        Рубрика: Պատմություն 9

                        Տիգրան Բ մեծ

                        Տիգրան Բ Մեծը Մեծ Հայքի արքան էր մ.թ.ա. 95-55 թվականներին նրա օրոք Հայաստանը դարձավ տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկը նա ընդլայնեց երկրի սահմանները ներառելով Պարթևստանի Սիրիայի Փյունիկիայի Կիլիկիայի և Միջագետքի տարածքները նա հիմնադրեց նոր մայրաքաղաք Տիգրանակերտը որը դարձավ մշակութային և առևտրային կենտրոն մ.թ.ա. 87 թվականին Տիգրան Բ-ը հաղթեց Պարթևներին և միավորեց Մեծ Հայքի հողերը սակայն մ.թ.ա. 69 թվականին Հռոմեական զորահրամանատար Լուկուլլոսի և 66 թվականին Պոմպեոսի զորքերը պարտության մատնեցին նրան որից հետո նա ստիպված եղավ դառնալ Հռոմի վասալ սակայն պահեց իր գահը մինչև կյանքի վերջ նրա կառավարման շրջանը համարվում է հայկական պատմության ոսկե դար քանի որ այդ ժամանակ Հայաստանը հասավ իր երբևէ ունեցած ամենամեծ քաղաքական ռազմական և տնտեսական ուժին

                        Рубрика: Մայրենի 9

                        Փետրվարի 26

                        Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով (-ով, -բ վերջավորություններ) և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։

                        Օրինակ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով։ Ջուրն արյամբ չեն լվանա։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։

                        Ինչպես ցույց է տրված օրինակներում, միջոցի անուղղակի խնդիրը կարող է լրացնել և՛ ներգործական, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայերին։

                        Ներգործող անուղղակի խնդիրը դրվում է հիմնականում բացառական (-ից վերջավորություն) և գործիական (-ով, -բ վերջավորություններ) հոլովներով և ցույց է տալիս այն առարկան, որի ներգործությամբ, ազդեցությամբ կատարվում է տվյալ գործողությունը։

                        Օրինակ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից։ Ուսուցիչը հարգվում է աշակերտներից։ Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով։ Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով։

                        Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորություն) և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։

                        Օրինակ՝ Աշակերտները խոսում էին կինոյից։ Ծերունիները պատմում են պատերազմից։

                        Վերաբերության խնդիրը կարող է կազմվել նաև սեռական հոլովի և կապի միջոցով։

                        Օրինակ՝ Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին։ Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք տնօրենին։

                        Ցուցական մի քանի դերանուններ կարող են վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ դառնալ վերաբերության անուղղակի խնդիր։

                        Օրինակ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։

                        Անջատման խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորությամբ) և ամբողջովին հակադրվում է հանգման խնդրին։ Այս խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից հեռանում կամ անջատվում է ինչ-որ առարկա։

                        Օրինակ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։
                        Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են անջատման խնդիրներ․ դրանք են՝ բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ այլ բայեր։

                        Առաջադրանք
                        1․ Կազմել 3 ական նախադասություն՝ միջոցի, ներգործող, վերաբերության, անջատման անուղղակի խնդիրներով։

                        Նա բացեց պահարանը բանալիով։
                        Գիրքը գրվել է հեղինակի կողմից։
                        Մենք խոսեցինք շրջակա միջավայրի մասին։
                        Նա հեռացավ ընկերներից։


                        Ենթակա

                        2․ Շարահյուսորեն վերլուծել հետևյալ նախադասությունը։
                        Ու ահա Վարդուշի ուղարկած գաթաները իրենց բուրմունքով արդեն արթնացրել էին հուշերի մի աշխարհ, որոնք սկսել էին հստակ բյուրեղացում և ձևավորում ստանալ՝ գույների ու ծավալի նոր հղացումներով։

                        Ենթակա–Թամարի ուղարկած գաթաները
                        Պատմյալ–արթնացրել էին
                        Հավելված–հուշերի մի աշխարհ
                        Հանգամանք–Նա արագ վազեց մենք հանդիպեցինք երեկ։
                        Բարդ նախադասություն–ոնի հարաբերական նախադասություն
                        Рубрика: Ռուսերեն 9

                        Азбука Морзе

                        Цель урока:

                        • Познакомить учащихся с историей создания азбуки Морзе.
                        • Развить у школьников навыки анализа текста.
                        • Подготовить учащихся к решению проблемных ситуаций, связанных с историей телеграфии и созданием кодов.

                        Азбука Морзе, или код Морзе — способ кодирования букв алфавита, цифр, знаков препинания и других символов при помощи длинных и коротких сигналов, так называемых «тире» и «точек» (а также пауз, разделяющих буквы) . За единицу времени принимается длительность одной точки. Длительность тире равна трeм точкам. Пауза между элементами одного знака — одна точка, между знаками в слове — 3 точки, между словами — 7 точек.

                        История создания азбуки Морзе

                        Азбука Морзе была создана Самюэлом Финли Бризом Морзе, который родился 27 апреля 1791 года в семье проповедника, в штате Массачусетс. Сэмюэль Морзе не имел никакого специального технического образования. Он был вполне успешным художником, основателем и президентом Национальной академии рисунка в Нью-Йорке. Возвращаясь из путешествия по Европе на корабле, Морзе увидел фокусы с применением электромагнитной индукции, которыми развлекали скучающую публику. Провод под электрическим напряжением подносили к компасу, стрелка которого начинала бешено крутиться.

                        Именно после этого Морзе пришла идея создания специальной азбуки, способной передавать по проводам определенные сигналы. Он тут же набросал схему прообраза телеграфа. Прибор состоял из рычага на пружине, к концу которого был прикреплен карандаш. Подавался ток и карандаш опускался на движущуюся бумажную ленту, оставляя линию за собой. При отключении тока карандаш поднимался и получался пробел.

                        Лишь через три года Морзе смог реализовать свой замысел, всё же сказывалось отсутствие технического образования. Первый аппарат смог принять и зафиксировать сигнал по проводу, длиной 500 метров. Но тогда данное изобретение не стало популярным, так как не имело коммерческой выгоды. Однако, один человек всё же заинтересовался изобретением. Это был американский промышленник Стив Вэйл, который профинансировал дальнейшие исследования художника и приставил к нему помощником своего сына Альфреда. В итоге прибор удалось усовершенствовать – длина провода возросла во много раз и сигнал получался более точный. В 1843 году Конгресс США постановил провести первую телеграфную линию между Балтимором и Вашингтоном. И через год по этой линии была передана первая телеграмма со словами «Чудны дела твои, Господи».

                        Тем не менее, аппарат не мог передавать буквы, только лишь линии определенной длины. Различные комбинации линий и точек обозначали собой знаки алфавита и цифры. Историки не могут сказать наверняка, был ли этот код изобретением Морзе или его партнера Вейла.

                        Первоначально азбука Морзе состояла из трёх сигналов разной длительности. За единицу времени принималась точка. Знак тире состоял из трёх точек. Пауза между буквами в слове — три точки, между словами — семь точек. Но такое количество знаков создавало путаницу и усложняло весь процесс передачи телеграммы. Поэтому азбука была доработана конкурентами Морзе. Для самых популярных букв и слов были разработаны наиболее простые комбинации букв или цифр.

                        В наше время, как правило, используют более современные средства связи. Азбука Морзе очень популярна среди радиолюбителей. Иногда также ее применяют на флоте и в МЧС.

                        Пример азбуки Морзе:

                        • A — .-
                        • B — -…
                        • C — -.-.
                        • S — …

                        Первая телеграфная линия, использующая этот код, была построена в 1844 году в США, и она продемонстрировала всю эффективность нового способа передачи информации. С помощью азбуки Морзе люди смогли быстро передавать важные сообщения, что было особенно полезно в экстренных ситуациях, например, во время военных конфликтов.

                        Впоследствии азбука Морзе была адаптирована и использована во всем мире, и до сих пор применяется в некоторых областях связи, например, в авиации и на флоте.


                        Часть 2. Проблемные вопросы к тексту

                        1. Почему Самуэль Морзе не ограничился только созданием телеграфа, а также разработал систему кода для передачи сообщений?

                          Чтобы передавать сообщения эффективно, быстро и без ошибок через телеграф.
                          • Как вы думаете, почему было необходимо создать систему кодирования для передачи информации?

                            Для точной, быстрой и безопасной передачи информации, особенно на расстоянии и в сложных условиях.
                        2. Какие преимущества и недостатки были у азбуки Морзе по сравнению с другими методами передачи сообщений того времени?

                          Азбука Морзе была быстрой и универсальной, но требовала обучения и зависела от телеграфа.
                        3. Как вы думаете, каковы были бы последствия, если бы азбука Морзе не была создана?

                          Передача сообщений была бы медленнее, сложнее и менее доступной на расстоянии.
                        4. Какую роль сыграла азбука Морзе в военных конфликтах того времени?

                          Азбука Морзе обеспечила оперативную связь, координацию войск и передачу секретных сообщений.

                          Почему коды и шифры так важны для успешной связи в условиях войны?

                          Они защищают информацию от врага, обеспечивают надежную и точную передачу команд.
                        5. Как современные технологии, такие как мобильные телефоны или интернет, изменили способы передачи информации по сравнению с использованием азбуки Морзе?

                          Современные технологии сделали связь мгновенной, удобной, массовой и защищенной, исключив необходимость ручного кодирования.

                          Какие особенности современной связи вы бы хотели сохранить, чтобы улучшить коммуникацию?

                          Скорость, безопасность, надежность и доступность связи в любых условиях.
                        6. Какие другие способы шифрования сообщений, кроме азбуки Морзе, использовались в истории?

                          Цезарева шифра
                          Шифр Атбаш
                          Шифр Виженера
                          Шифр Плейфера
                          Шифр Вернама одноразовый блокнот
                          Полибианский квадрат
                          Праславянская криптография руны, глаголица
                          Транспозиционные шифры

                        Домашнее задание:

                        Найти эквиваленты данных фразеологизмов в армянском языке․

                        • Белая ворона – Не такой, как все
                        • Ворон ворону глаз не выклюет – Свои своих не выдают
                        • Вступить в петушиный бой – Начать яростную ссору
                        • За двумя зайцами погонишься, ни одного не поймаешь –Одновременно за всё хвататься – ничего не добиться
                        • Заблудшая овца – Сбившийся с пути человек
                        • И волки сыты, и овцы целы – И то, и другое сохранить
                        • Как рыба в воде – Чувствовать себя комфортно
                        • Курам на смех – Смешно и нелепо
                        • Лебединая песня – Последнее значительное дело перед уходом
                        • Лить крокодиловы слезы – Лицемерно плакать
                        • Ловить мух – Быть рассеянным, невнимательным
                        • Ловить рыбу в мутной воде – Извлекать выгоду из хаоса
                        • Львиная доля – Самая большая часть
                        • Медвежья услуга – Непрошеная помощь, которая только вредит
                        • Мокрая курица – Бесхарактерный, слабый человек
                        • Нем как рыба – Молчать, ничего не говорить
                        • Ни рыба ни мясо – Неопределённый, безхарактерный человек
                        • Одним ударом двух зайцев убить – Достичь сразу двух целей
                        • Отогреть змею на груди – Помочь неблагодарному человеку
                        • Паршивая овца всё стадо портит – Один плохой человек может испортить коллектив
                        • Первая ласточка – Первый признак чего-то нового
                        • Протащить верблюда в игольное ушко – Сделать невозможное
                        • Хитрый лис – Очень хитрый человек
                        • Пуганая ворона куста боится – Тот, кто пережил неприятности, боится всего
                        • Троянский конь – Обманный подарок, способ проникнуть к врагу
                        • Собаку съесть, а хвостом подавиться – Почти добиться успеха, но всё испортить в конце
                        • Собаку на чем-то съесть – Стать профессионалом в чём-тоЗаячья душонка – Трус
                        • Собачий нюх – Очень хорошая интуиция или чутьё
                        Рубрика: 9-րդ енглиш кнутюн, English 9

                        School trips

                        School trips are organized visits outside the school for educational or recreational purposes. They can include trips to museums, historical sites, nature parks, or even other countries. Some trips last multiple days, allowing students to stay overnight in hotels, camps, or dormitories, making the experience more immersive and memorable.

                        Рубрика: Մայրենի 9

                        Փետրվարի 24


                        9. Հայրը, ընդհատելով խոսքը, հարցական հայացքը սարսափ որդու աչքերին, որ ներքին մի բևեռել պղտորվել էին։
                        10. Ով ես երկնքից ձեր մարդ միշտ խնդրել ոտքերին տակ է, — մրմնջաց բանաստեղծը։
                        11. Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչելով պատերին, խոնարհ գլուխ տալով ընկրկելով փողոցով անցնում էին քաղաքապետի առջև։
                        12. Մենք խուսափում էինք նրա գործած արարքի մասին որևէ հարց տալուց, թեև ինքը պահանջ էր զգում արտահայտվել մտքերում ինքը։
                        13. Հաճախ նա գիշերները սարսափածի պես, գալարվում էր անկողնում, ճչում վեր թռչելով նման, հետո լռում այրվածի պես:
                        14. Հո չես հիվանդացել, սրտագին ձայնով հարցրեց նա ինձ և մոտենալով ուշադիր նայեց, գույնդ տեղն է, միայն տխուր ես երևում։
                        15. Անթարթ հայացքով Լիլիթը շարունակ դիմանում էր սղունին, սակայն օձը, ի վերջո, չդիմացավ նրա հայացքի ակնթարթին, սուլեց և մի կայծակնային անհետացավ:
                        16. Զարմանում էր, որ Լիլիթը տեսնելու էր։ Վայրկյանից սիրտը լցվել էր մի քաղցր զգացմունքով, և այդ օրվանից սկսեց դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ դառնալ։
                        17. Ադամը, խելքը բոլորովին ապշած, իսկույն տեղավորեց Լիլիթը դիմաց և կորչելով սկսեց դիտել, թե ինչպես է նա քնքուշ մատներով խաղում գոհարների հետ։
                        18. Նա տարակուսանքով նայեց ինձ և ապա խոսեց զանազան բաների մասին, որոնք բնավ չէին առնչվում իմ ասածին։
                        19. Ադամը, բեռնավորված ծանր զամբյուղով, վերջալույսին հասավ լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր սիրելիին։

                        Рубрика: Ֆիզիկա 9

                        Ուսումնական նախագիծ` «Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա»

                        Տևողությունը` շուրջտարյա

                        Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9-12 րդ դասարանի սովորողներ

                        Նպատակը՝

                        1. Իմանալ, թե ինչպես է մագնիսական դաշտն ազդում Երկրի կենսաբանական օբյեկտների վրա
                        2. Սովորել աշխատել տեղեկատվության հետ
                        3. Բացահայտել մագնիսական դաշտերի հատկությունները և վերլուծել ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա

                        Խնդիրները՝

                        1. Ուսումնասիրել մագնիսական դաշտերի ազդեցությունը բուսական և կենդանական օրգանիզմների վրա
                        2. Ուսումնասիրել մագնիսական դաշտի ազդեցության աստիճանը մարդու առողջության վրա
                        3. Բացահայտել մագնիսական դաշտերի դրական և բացասական կողմերը
                        4. Գտնել արդյունավետ միջոց՝ լուծելու մագնիսական դաշտերի ազդեցության խնդիրը

                        Ընթացքը՝

                        1. Մագնիսական դաշտը և դրա հատկությունները

                          Մագնիսական դաշտը տարածություն է, որտեղ մագնիսները կամ հոսանքը ուժ են գործադրում։
                          Հատկությունները՝ ունի ուղղություն, ուժային գծեր և ազդում է մետաղների ու լիցքերի վրա։

                        2. Մագնիսական դաշտի ազդեցությունը բույսերի վրա

                          Մագնիսական դաշտը կարող է արագացնել բույսերի աճը, օգնել սերմերին ծլել և ամրացնել արմատները։ Շատ ուժեղ դաշտը երբեմն կարող է վնասել բույսերին։
                        3. Մագնիսական դաշտ և ջուր

                          Մագնիսական դաշտը կարող է փոխել ջրի հատկությունները և ազդել կենդանի օրգանիզմների վրա։
                        4. Մագնիսական դաշտի ազդեցությունը մարդու վրա

                          Մագնիսական դաշտը կարող է ազդել մարդու նյարդային համակարգի, արյան շրջանառության և ինքնազգացողության վրա։
                        5. Մագնիսական փոթորիկներ

                          Մագնիսական փոթորիկները Արեգակի ազդեցությամբ առաջացած խանգարումներ են Երկրի մագնիսական դաշտում, որոնք կարող են ազդել կապի, տեխնիկայի և մարդու վրա։
                        6. Ինչ՞ տեղի կունենա, եթե Երկրի մագնիսական դաշտն անհետանա:

                          Եթե Երկրի մագնիսական դաշտը անհետանա, մթնոլորտը կվտանգվի, ճառագայթումը կավելանա, և տեխնոլոգիաները կխանգարվեն։
                        7. Մագնիսների կիրառումը մարդու կյանքում

                          Մագնիսները կիրառվում են տեխնիկայում, բժշկության մեջ, արդյունաբերությունում և կենցաղում՝ էլեկտրաշարժիչներում, կապի սարքերում, բժշկական սարքերում և ամրակներում։
                        8. Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանիների վրա

                        Մագնիսական դաշտը օգնում է կենդանիներին կողմնորոշվել տարածքում, միգրացիայի ժամանակ գտնել ուղին և ազդում է նրանց կենսաբանական գործընթացների վրա։