Հայ դասական գրականություն
Դերենիկ Դեմիրճյան — «Ավելորդը»
Հարցաշար
1․ Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է Հաճի աղան տագնապի պահին։
Վախեցած ու շփոթված էր։
2․ «Հաճի աղան՝ բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով» արտահայտությունը բացատրիր։
Մորուքը բահի պես երկար ու բարակ էր, աչքերը՝ մեծ, ինչպես ընկույզ։
3․ Ովքե՞ր էին ընտանիքի անդամները, էլ ո՞վքեր էին Հաճի աղայի տան բնակիչները։
Կինը, որդին, անդամալույծ եղբայրը, նաև սպասավորը։
4․ Մեկնաբանիր նախադասությունը՝ «Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան»։
Նայեց, բայց ուշադրություն չդարձրեց, անտեսեց։
5․ Պատմվածքում անընդհատ շեշտադրվում է՝ «ամենապետքական իրերը» արտահայտությունը, իսկ ո՞րն է «անպետքը»։
Ամենակարևոր իրերը՝ իրենց համար։ Անպետքը՝ անդամալույծ մարդը։
6․ Բացատրիր անդամալույծի անձնազոհությունը։
Նա գիտակցեց, որ խանգարում է ու ինքը չխանգարելու համար մնաց տունը։
7․ Բացատրիր «Քաղաքը տեղից վեր կացել, գնում էր» փոխաբերությունը։
Մարդիկ խուճապահար փախչում էին քաղաքից։
8․ Ինչո՞ւ է անդամալույծի ճակատագիրը մնում անհայտ։
Որովհետև բոլորն իրեն մոռացան ու թողեցին։
9․ Հաճի աղայի զղջման պատճառը։
Նա ուշ հասկացավ, որ թողել է եղբորը մահվան մեջ։
10․ Ի՞նչ է նշանակում «Ավելորդ մարդ չկա․ Աստծու աջև հոգին հոգի է» նախադասությունը։
Ամեն մարդ արժեք ունի՝ անկախ վիճակից։
11․ Դուրս գրել ժողովրդական արտահայտությունները, դարձվածքները, համեմատությունները։
Առանցնացրել եմ։
12․ Դուրս գրել բարբառային բառերը և բացատրել։
Առանցնացրել եմ։
13․ Դուրս գրել օտարաբանությունները և բացատրել։
Առանցնացրել եմ։














