Рубрика: Հասարակագիտություն

Հասարակագիտության առաջադրանքներ․ փետրվարի 8-15

Առաջադրանք 1․ Համեմատական վերլուծություն

Ընտրեք երկու տարբեր մշակույթ (օրինակ՝ հայկական և ճապոնական, եվրոպական և աֆրիկյան) և լրացրեք աղյուսակը․

ՀարցՄշակույթ 1Մշակույթ 2
Ի՞նչն է համարվում գեղեցիկ բնության մեջԼեռներ, գետեր, ծաղկող բնությունբնություն
Գագաթները, ծաղիկներ, այգիներ
Ի՞նչն է համարվում գեղեցիկ մարդու արտաքինումԹարմ և խնամված տեսք, ավանդական հագուստԼայն ժպիտ, պարզ հագուստ, նուրբ դիմագծեր
Գեղեցիկի օրինակ արվեստումՆկարներ, երաժշտություն, դաջվածքներԿիոտո պատկերներ, սակուրայի նկարչություն, կիմոնո ոճ
Ո՞ր արժեքների հետ է կապվում գեղեցիկըԸնտանիք, հարգանք, ավանդույթՀարմոնիա, պարզություն, ներքին հանգստություն

Քննարկում․

  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ նկատեցիք։
  • Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված այդ տարբերությունները։

Առաջադրանք 2․ «Գեղեցիկի քարտեզ»

Սովորողները բաժանվում են խմբերի։ Յուրաքանչյուր խումբ ընտրում է որևէ տարածաշրջան (Արևելյան Ասիա, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Լատինական Ամերիկա և այլն) և պատրաստում փոքր սլայդ, որտեղ ներկայացնում է․

  • գեղեցկության իդեալները

    Նուրբ և ներդաշնակ դեմքի գծեր, բաց և մաքուր կաշի, պարզությունը և հարմոնիան ներքին և արտաքինում
  • ավանդական հագուստի առանձնահատկությունները

    Կիմոնո, վարպետորեն ընտրված գույներ և նմուշներ, թեթև կտորներ, խիստ համաչափություն
  • արվեստի օրինակներ

    Սակուրայի նկարչություն, իկեբանա (ծաղկային կոմպոզիցիա), կերամիկա, շոգե կրակ պատկերներ
  • հետաքրքիր փաստ

    Ասիայում գեղեցկության չափանիշներն են փոխվել պատմության ընթացքում, բայց միշտ կարևոր է եղել ներքին հարմոնիան և համաչափությունը

Ներկայացման վերջում պատասխանել հարցին․
Գեղեցիկը համընդհանուր հասկացությո՞ւն է, թե՞ մշակույթից կախված։

Գեղեցիկը մշակույթից կախված է, ոչ համընդհանուր, քանի որ յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր յուրահատուկ չափանիշները

Առաջադրանք 3․ Քննարկում (դասարանական բանավեճ)

Թեզ․ «Գեղեցկության չափանիշները ձևավորվում են հասարակության կողմից»

Դասարանը կբաժանվի երկու մասի․

  • կողմ
  • դեմ

Սովորողները պետք է բերեն առնվազն 2 փաստարկ և 1 օրինակ իրական կյանքից կամ արվեստից։

Առաջադրանք 4․ Վերլուծական հարցեր

Պատասխանել կարճ շարադրանքով (8–10 նախադասություն)․

  1. Կարո՞ղ է այն, ինչ գեղեցիկ է մեկ մշակույթում, համարվել անսովոր կամ նույնիսկ անընդունելի մեկ այլ մշակույթում։ Բերեք օրինակ։
  2. Ինչպե՞ս է գլոբալացումը ազդում գեղեցկության չափանիշների վրա։
  3. Սոցիալական ցանցերը նպաստո՞ւմ են նույնական գեղեցկության իդեալների տարածմանը։

Առաջադրանք 5․ Ստեղծագործական աշխատանք

Գրեք փոքր էսսե
Թեմա՝ «Ի՞նչ է գեղեցիկը իմ մշակութային միջավայրում»
(12–15 նախադասություն)

Ուշադրություն դարձրեք՝

  • ընտանեկան ավանդույթներին
  • շրջապատին
  • արվեստին կամ ճարտարապետությանը
  • անձնական ընկալմանը

Գեղեցիկը իմ կյանքում կապվում է ընտանեկան ավանդույթների հետ. երբ մենք միասին պատրաստում ենք ուտեստներ կամ նշում տոները, այն ինձ ուրախություն է տալիս: Շրջապատի բնությունը նույնպես գեղեցիկ է, հատկապես այգիները և ծաղկած ծառերը: Ես սիրում եմ արվեստը և ճարտարապետությունը. մեր քաղաքի հին շենքերն ու պատկերասրահները ինձ համար գեղեցիկ են: Գեղեցիկ է, երբ մարդիկ լինում են սիրալիր և հոգատար միմյանց նկատմամբ: Անձնական ընկալմամբ, գեղեցիկը ոչ միայն արտաքին տեսքն է, այլև զգացմունքները, որոնք առաջանում են սիրո և հանգստության միջավայրում: Մեր մշակույթում գեղեցիկը նաև ներառում է հյուրասիրությունը և օգնությունը մեկմեկու: Այս ամենը միասին ստեղծում է միջավայր, որը ինձ ոգեշնչում է և ուրախացնում: