Շառլ Բոդլեր․ Ծեծենք աղքատներին
1. Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։
Ոչ, չեմ համաձայն պատմողի վարվելակերպի հետ, որովհետև բռնությունը երբեք չի կարող լինել լուծում։ Աղքատ մարդուն ծեծելը ոչ արդար է, ոչ էլ մարդկային։
2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։
Եթե ես լինեի մուրացկանի տեղը, կհեռանայի լռությամբ կամ կփորձեի խոսքերով բացատրել, որ բռնությամբ ոչինչ չի փոխվում։
3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։
Հեղինակը ուզում է ցույց տալ, որ իրական օգնությունը չի գալիս ուժով կամ նվաստացմամբ, այլ կարեկցանքով և մարդկային վերաբերմունքով։
4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։
Այո, որովհետև պատմությունը հեգնանքով ցույց է տալիս, որ բռնությամբ մարդուն օգնել չի կարելի։
5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։
Նշանակում է, որ ազատ լինելը պահանջում է պայքար, ջանք ու պատրաստակամություն, ոչ թե ողորմություն ստանալ։