Рубрика: Գրականություն 9.9

Ապրիլի 14

Վրացական գրականություն

«Փիսոները»․ Բեսիկ Խարանաուլի

  1. Ո՞րն է ստեղծագործության հիմնական թեման։

    Մարդու հոգևոր փնտրտուքը, մեղքի գիտակցումը և ինքնաճանաչումը։
  2. Ինչի՞ց է պատմողը որոշում, որ մարագը պետք է քանդել։

    Որովհետև Գաբրիելի կենդանանալուց հետո մարագը դառնում է վախեցնող և խորհրդավոր վայր՝ կապված նրա «մահվան» ու «մեղքի» հետ։
  3. Ի՞նչն է փոխում պատմողի վերաբերմունքը մարագի նկատմամբ:
    Գաբրիելի վերադարձը մահից և նրա առեղծվածային պահվածքը փոխում են պատմողի վերաբերմունքը մարագի նկատմամբ՝ այն դարձնելով վախի ու անհանգստության աղբյուր։
  4. Ինչպե՞ս են ձագերի հայտնվելը ազդում տանտերերի մտածողության վրա։
    Ինչպե՞ս են ձագերի հայտնվելը ազդում տանտերերի մտածողության վրա։
  5. Ո՞րն է մարագի փոխաբերական իմաստը ստեղծագործության մեջ։
    Մարագը խորհրդանշում է հինն ու մոռացվածը, մարդկային հիշողությունը կամ անցյալը, որը մարդիկ փորձում են կործանել, երբ այն դառնում է անհասկանալի կամ վախեցնող։
  6. Ինչպե՞ս է հեղինակը ցուցադրում մոր կերպարը։ Ինչպիսի՞ն է նրա բնավորությունը։
    Հեղինակը մորը ներկայացնում է որպես խիստ, որոշումներ կայացնող և ընտանիքի անվտանգության համար մտահոգված կին։ Նա հաստատակամ է, բայց ներքուստ հոգատար։
  7. Ինչու՞ են փիսիկները համարում «ապօրինի ծնունդներ»։ Որովհետև նրանք ծնվել են տանտերերի կամքից անկախ, մարագում՝ թաքուն։
  8. Ի՞նչ են խորհրդանշում կատուներն այս պատմության մեջ։ Նրանք խորհրդանշում են անսպասելի կյանք, հույս ու սեր՝ անգամ դժվար պայմաններում։
  9. Ինչպիսի՞ զարգացում է տեղի ունենում պատմողի վերաբերմունքի մեջ կատուների նկատմամբ։ Սկզբում նա անտարբեր է, բայց հետո սկսում է սիրել և խղճալ նրանց։
  10. Ի՞նչ կարող ենք իմանալ հեղինակի կամ պատմողի ընտանիքի սոցիալական վիճակի մասին։ Ընտանիքը համեստ է ապրում, ունի նյութական դժվարություններ։
  11. Ինչպե՞ս կավարտեիր պատմությունը, եթե դու լինեիր հեղինակը։ Կավարտեի նրանով, որ ընտանիքը պահում է կատուներին և գտնում է ուրախություն նրանց մեջ։
  12. Ո՞ր հատվածն էր քեզ համար ամենահուզիչը և ինչու։ Երբ ձագերին որոշում են ոչնչացնել, որովհետև դա ցույց է տալիս մարդկանց դաժան ու անզոր կողմը։
  13. Կարծում ես՝ կարելի՞ է այս պատմության մեջ «մարագը» ընկալել որպես կյանքի այլ խորհրդանիշ։ Ի՞նչ կլինի դա։ Այո, մարագը կարելի է տեսնել որպես մոռացված հույսի, թաքուն կյանքի և վերածննդի խորհրդանիշ։
Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 19(14.04-18.04)

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:

  • Ի՞նչ եք հասկանում էվոլյուցիայի շարժիչ ուժ ասելով

    Դրանք գործոններ են որոնք նպաստում են օրգանիզմների փոփոխության և զարգացման
  • Ի՞նչ է արոմորֆոզ, բերել օրինակներ


    Սա էվոլյուցիոն փոփոխություն է որը բերում է կառուցվածքի բարդացման և կենսունակության բարձրացման
  • Ի՞նչ է իդեոադապտացիա, բերել օրինակներ


    Սա փոքր փոփոխություն է որն օգնում է օրգանիզմին հարմարվել միջավայրին առանց կառուցվածքի բարդացման
  • Ի՞նչ է դեգեներացիա , բերել օրինակներ


    Սա օրգանների կամ համակարգերի պարզեցում է որոնք այլևս անհրաժեշտ չեն
  • Նշված շարժիչ ուժերը  օրգանիզմներին տանում են դեպի կենսաբանական առաջադիմության, ինչպե՞ս կբացատրես այդ փաստը։


    Որովհետև դրանք օգնում են օրգանիզմներին լավ հարմարվել միջավայրին և շարունակել գոյատևել