Մաս 1
1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում միևնույն տառը կամ տառա-կապակցությունը (փակագծերում նշվածներից որևէ մեկը)։
1) ան-անալ, գոմ-շ, հն-աբան (է կամ ե)
2) թիկն-թոց, հ-գուտ, Աման-ը (օ կամ n)
3) մթ-նկա, հոտնկայս, առ-նչվել (ը կամ չի գրվում)
4) ուղ-որ. հ-ասպառ, ագ-ազ (և կամ եվ)
2. Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գրության սխալ չկա:
1) Երկրորդ Համաշխարհային պատերազմի ամենաթեժ օրերին Թեհրանում հանդիպեցին դաշնակից երեք պետությունների ղեկավարները։
2) Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները:
3) «Վերջին ուսուցիչը» ներկայացումը նորովի ներկայացվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
4) Ռուսերենից թարգմանել է նաև Գրիմ եղբայրների հեքիաթները:
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում շեշտը վերջին վանկի ձայնավորի վրա չի դրվում:
1) իհարկե, միթե, քիչ-քիչ
2) որևէ, գրեթե, մոտ գալ
3) ովևէ, որերորդ, հարյուր մեկ
4) միմիայն, նամանավանդ, ֆրանսիական
4. Ո՞ր տարբերակում է բառի իմաստը ճիշտ բացատրված:
1) հապճեպ – շուտափույթ, արագ
2) անհապաղ – անմիջական, առանց միջնորդի
3) հանգրվան – քանդակազարդ սյունագլուխ
4) մահապարտ – մահին պարտության մատնած
5. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:
1) Ըստ գրականագետի՝ գրականության վարկի բարձրանալու միտում է նկատվում:
2) Ներկայացված միջոցները կարող են ապահովել միջոցների հոսք
բանկային վարկի մարման համար:
3) Այդ վարկի գումարն էլ կարելի է ներկայացնել որպես հայրենի իշխանությունների մեծագույն օժանդակություն:
4) Այդուհանդերձ, այս վարկից շահելու են նաև այն շենքերի սեփականատերերը, որոնց առաջարկած բնակարանները այսօր
վաճառվում են բավական բարձր գներով:
6. Ո՞ր շարքի բոլոր բառեր են իրար հոմանիշ։
1) անագորույն, դժխեմ, ժանգ
2) ծածկամիտ, գաղտնապահ, ներամփոփ
3) խարտյաշ, դեղձան, դեղնաթույր
4) զամբյուղ, կողով, ակութ
7. Ո՞ր նախադասության մեջ անկատար ձևաբայ չկա:
1) Մենք չենք ընդունի նաև նրանց, որովհետև չենք հավատում, որ նրանք կարող են ժողովրդի համար լավ բան անել:
2) Եթե այդ մայրուղում խցանում է, և երթևեկությունը մի քանի ժամ ընդհատված է, մենք սովորաբար փորձում ենք բթացնել մեր նյարդերը և իրավիճակն ընդունել այնպես, ինչպես կա:
3) Ի՞նչ խոսք, հեքիաթը կերպարանափոխվում և իր դարաշրջանի իր ժամանակի կնիքն է կրում:
4) Ի վերջո գտել էի մի բան, որ ինձ կապում էր իմ երազանման անցյալին:
8. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:
1) սևամորթներ, գործարքներ, վերջալույսեր
2) ներքնաձիգներ, տարելիցներ, օրհներգեր
3) հոգեառներ, ծխամորճներ, միջադեպեր
4) գիսաստղեր, պահակազորներ, տեսակետեր
9. Ո՞ր նախադասության մեջ հարցական դերանուն կա:
1) Գյուղացիները չգիտեին` ինչպես ազատեն կենդանուն թակարդից:
2) Երբ թագավորը կարդում էր գրածները, պալատականները հիացական բացականչում էին:
3) Մարդն անկեղծորեն ասաց, որ բոլորն էլ անհամ գրվածքներ են:
4) Սրանք հարցեր են, որ կարող են հետաքրքրել յուրաքանչյուրիս:
10. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամա-բանորեն ճիշտ նախադասություն կստացվի:
Երբ Արա Գեղեցիկն ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, լուրեր հասան __________________:
1) որ Շամիրամը ցանկանում է վերակենդանացնել Արային:
2) և չէին մարում սիրելի արքային ողջ տեսնելու հույսերը:
3) չմոռանալով վրեժ լուծել արքայի մահվան համար։
4) թշնամին ուզում է հափշտակել Արայի գահը:
11. Պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցը չի գործածվել:
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
1) փոխաբերություն 3) համեմատություն
2) հանգավորում 4) մակդիր
12. Ո՞ր նախադասության մեջ երկու բութ պիտի դրվի (նախա-դասությունները կետադրված չեն)։
1) Հավատացնում էին թե այնտեղ մի երկաթե պահարանում Ալիմյանը փայփայելով պահում է այն տրեխները որոնցով գաղթել է իր ծննդավայրից:
2) Կուսակալը կարճ խոսեց անիմաստ համարելով բացատրություն տալ մի գործի մասին որի շուրջ կայացրած վճիռն իրեն փորձառու առաջնորդին մոլորության մեջ էր գցել:
3) Ձմռանն այդտեղ ձնաթումբ էր լինում մեջը բահ տնկած իսկ ամռանը նույն տեղում մրգավաճառի սայլն էր կանգնում:
4) Մարդիկ դժգոհ քրթմնջալով դուրս ու ներս են անում տարակուսած նայելով միմյանց երեսի:
13. Նախադասությունները դասավորի՛ր քերականական և տրամա-բանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադա-սությունների համարները:
1) Նրա կեռ ու սրածայր մագիլները բնությունը նախատեսել է սպանելու համար։
2) Դրանք դյուրամարս չեն:
3) Բուն գիշատիչ թռչուն է:
4) Փոքր կենդանիներին կուլ է տալիս ամբողջությամբ և քիչ անց դուրս թքում մարմնի ոսկորներն ու մորթու կտորտանքը։
3, 1, 4, 2
14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղի՛ր:
Գրիգոր աղան ինքն էր վարում իր առևտրական գործարքները, ինքն էր վերահաս լինում կալվածքների մշակությանը՝ ուրիշ ոչ ոքի չվստահելով։
Պատասխան՝ 1 սխալ է՝ վերահաս լինում
2. պետք է լինի՝ հետևում էր
Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և
ուղղի՛ր:
Իր մեղկ բնավորության պատճառով այդ հաղթանդամ մարդն առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանեց հայրենիքը:
Պատասխան՝ 1. սխալ է՝
2. պետք է լինի՝
16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների: Պատասխանում բառերը գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով:
________________________հետո աղջիկը__________________մածուն բերեց և
խոնավ________________________մեջ____________________մի կապոց լավաշ։
(փաթաթել, սրբիչ, կճուճ, կեսօր)
Պատասխան՝ 1. Կեսօրից հետո 2. աղջիկը կճուճով մածուն բերեց
3. և խոնավ սրբիչի մեջ 4. փաթաթեց մի կապոց լավաշ։

