Рубрика: Գրականություն 9.9

Մարտի 10

Հյուսնի պատմությունը։ Վիլյամ Սարոյան

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:


Առաջադրանքներ

1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարին։ Հիմնավորի՛ր։

  • Ամեն ինչ անցողիկ է, ոչինչ կայուն չկա — Ստեղծագործության մեջ սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հետո ամեն բան փոխվեց, ինչը ցույց է տալիս, որ կյանքում ոչինչ կայուն չէ։
  • Անքննելի են Աստծու գործերը։
  • Միշտ վստահիր ընկերոջդ։
  • Հույսդ երբեք մի կորցրու։
  • Դժբախտությունը միշտ անսպասելի է գալիս — Դժբախտությունն եկավ անսպասելի պահին, երբ ոչ ոք չէր սպասում նման դեպքի։

2․ Ի՞նչ կերպարներ կան ստեղծագործության մեջ: Ո՞ր կերպարի (կերպարների) բացակայության դեպքում ստեղծագործության ասելիքը չէր տուժի:

Կան մայր, հայր, երեխա, բժիշկ.
Եթե բժիշկը չլիներ, ստեղծագործության միտքը շատ չէր փոխվի։