Рубрика: Գրականություն 9.9

Փետրվարի 19

Թումանյանի ծննդյան օրը

Կազմել փաթեթ՝

1.Ներկայացնել հետաքրքրիր փաստեր Թումանյանի մասին` կազմելով սահիկաշար։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ. Լոռու Դսեղ գյուղում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, բայց չի ավարտել։ Գրել է Գիքորը, Անուշ, Թմկաբերդի առումը և այլ հայտնի գործեր։ Մասնակցել է հայ հասարակական կյանքին, փորձել հաշտեցնել հակամարտող կողմերին։ Ունեցել է 10 երեխա։ 1921 թ. մեկնել է Մոսկվա բուժվելու, սակայն մահացել է այնտեղ։

2. Գտնել Թումանյանի այն բանաստեղծությունները, որոնք վերածվել են երգերի։

Ախ ինչ լավ է
Լոռեցի Սաքո
Ծիրանի ծառ
Կաքավիկ
Արագած
Ամպի տակից
Շունն ու Կատուն

3.Գտնել Թումանյանի այն հեքիաթները, որոնց հիման վրա նկարահանվել են մուլտիֆլմեր և ֆիլմեր։

Քաջ Նազար
Շունն ու Կատուն
Սուտասանը
Անխելք մարդը
Թմկաբերդի առումը

4. Ո՞րն է Թումանյանի քո ամենասիրելի ստեղծագործությունը և ինչու՞։

Իմ ամենասիրելի ստեղծագործությունը Քաջ Նազարն է, քանի որ այն ուսուցանում է, թե ինչպես ճակատագիրը կարող է փոխվել անսպասելի հանգամանքների ազդեցությամբ։ Հեքիաթը նաև հումորով է լցված և ծաղրում է անարդար իշխանությունը։

5. Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ է Թումանյանը «ամենայն հայոց բանաստեղծ»։


Թումանյանին կոչում են ամենայն հայոց բանաստեղծ, քանի որ նրա ստեղծագործությունները պատկերում են հայ ժողովրդի կյանքը, արժեքները և հոգևոր աշխարհը։ Նա գրել է բոլորի համար՝ երեխաների, մեծահասակների, հասարակ ժողովրդի ու մտավորականների։ Նրա գործերը դարձել են ազգային ինքնության մաս և սերունդներ են դաստիարակել։