Рубрика: Ռուսերեն 9

Задания для 9-х классов на 04.12.2024

Проверка дополнительных заданий по теме «Социальное неравенство»․

Работа по сборнику стр․ 10 упражнения 12, 13;

Упражнение 12.
Спишите, расставляя знаки препинания. Назовите, какими союзами соединены простые предложения.

  1. Ни облака на туманном беловатoм небе, ни малейшего ветра на снежных равнинах.
  2. Люди сильно проголодались, а лошади тоже нуждались в отдыхе.
  3. В полях уже тает, а в лесу ещё снег лежит нетронутый, и деревья стоят в снежном плену.
  4. Среди дня от жаркого ветра стало очень тепло, и зацвела ранняя ива и запел полным голосом певчий дрозд и заволновалась поверхность прудов от лягушек и наполнился вечерний воздух их разнообразными голосами.
  5. То в полосе лунного света показывался непроницаемо-чёрный силуэт громадной ели, то вдруг в отдалении появились белые колонны берёз.
  6. Над лугами шёл холодный дождь, и ветер налетал косыми ударами.

Упражнение 13.
Допишите сложносочиненные предложения.

  1. Удары грома всё приближались, и небо затянуло темными тучами.
  2. Ещё только светает, а птицы уже начали свою утреннюю песню.
  3. Прошёл дождик, однако земля осталась сухой благодаря сильному ветру.

стр․ 11 упражнение14


Упражнение 14.

а) Сложносочинённые предложения с разделительными союзами:

  1. Моросил холодный и частый дождь, или шёл мокрый снег.
  2. Гром прогремел, или в воздухе со страшной силой разорвалась ракета.
  3. Капитан взял неправильный курс, или корабль был раздавлен льдами.
  4. Скорее приезжай, или я сам за тобой приеду.

б) Сложносочинённые предложения с соединительными союзами:

  1. Облака бежали низко и быстро, и скоро они, точно дым, затуманили солнце.
  2. К вечеру в саду становилось пустынно и сыро, и дождь начинал моросить снова.
  3. Потёмки между тем всё более сгущались, и предметы теряли свои контуры.
  4. Опасности нас не пугали, и трудности нас не останавливали.

в) Сложносочинённые предложения с противительными союзами:

  1. Солнце ещё за горами, но верхушки лесов уже зажигаются золотом от его первых лучей.
  2. Корень учёный горек, но плод его сладок.
  3. Снег ещё не выпал, но прихваченная морозом травка похрустывает под ногами.
  4. Месяц светит, но свет его не греет.
Рубрика: Գրականություն 9.9

Դեկտեմբերի 5

Խորության որոնումը։ Կոստատնտին Շերեմետև

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
Արթուր Շոպենհաուեր

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։
Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։
Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։
Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։
Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։
Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։
Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

Առաջադրանքներ

Ա) Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված Հնարավոր է երջանիկ լինել, եթե գնահատես այն, ինչ ունես։
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ կանգ առնես ու զգաս ներկան։
Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ուրիշի կյանքը քնարկելը։
Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ կսկսի իրագործել իր առջև դրված նպատակները:

Բ)Ի՞նչ կապ ունեն հեղինակի մտքերը բնաբանի՝ Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ: Հեղինակի մտքերը ավելի մանրամասն են բացատրում Արթուր Շոպենհաուերի արտահայտած միտքը, որ պետք է մարդ ապրի իր նպատակներով, չհետևելով մյուսների կյանքերին և շրջապատի իրեն բանիմաց և նպատակասլաց մարդկանցով:

Рубрика: Պատմություն 9

Խորհրդային Հայաստանը 1920-91թթ․

Խորհրդային Հայաստանը ձևավորվեց 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Այդ ժամանակաշրջանը բնութագրվում էր սոցիալիստական քաղաքականության ներդրմամբ, արդյունաբերության զարգացման փորձերով և կրթական ու մշակութային առաջընթացով։ Երկիրը դարձավ Խորհրդային Միության մաս, ինչը բերեց լայնածավալ փոփոխություններ տնտեսության, հասարակության և կառավարման համակարգերում։

Արդյունաբերությունը դարձավ տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, և Հայաստանում կառուցվեցին մի շարք գործարաններ ու արդյունաբերական համալիրներ։ Գյուղատնտեսությունը կոլեկտիվացվեց, սակայն դա ուղեկցվեց լուրջ սոցիալական դժվարություններով։ Կրթության և գիտության ոլորտում մեծ առաջընթաց գրանցվեց, ստեղծվեցին բազմաթիվ դպրոցներ, համալսարաններ և գիտական հաստատություններ։

Մշակույթը նույնպես զգալի զարգացում ապրեց․ գրվեցին հայտնի գրքեր, ստեղծվեցին նոր ֆիլմեր, թատրոններ և արվեստի գործեր։ Սակայն այս ամենը ուղեկցվեց գաղափարական վերահսկողությամբ, ինչը սահմանափակում էր ազատ մտածողությունը։

Խորհրդային տարիները նշանավորվեցին նաև ստալինյան ռեպրեսիաներով, որոնց հետևանքով շատ հայ մտավորականներ և գործիչներ բռնադատվեցին։ Չնայած դժվարություններին, Խորհրդային Հայաստանը նաև դարձավ գիտության և մշակույթի զարգացման կարևոր կենտրոն։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը հռչակեց իր անկախությունը։

Рубрика: Без рубрики

Դասը 12 (02.12-06.12)

Կրկնում եք վիրուսները, նախակորիզավորները, բջջի օրգանոիդները, կարգի եք բերում բլոգները և պատրաստվում բանավոր հարցման։


Բջջի բաժամումը՝միթոզ2 քրոմոսոմի կառուցվածքը:Էջ44-46:
Լրացուցիչ աշխատանք


Թարգմանել հղումներով նշված   նյութը և պատրաստել ուսումնական նյութեր:

Рубрика: Գրականություն 9.9

Դեկտեմբերի 3

«Ուլտարի կատուները», կարդալ պատմվածքը, գրել վերլուծություն։

Ուլտար անունով փոքրիկ քաղաքում բոլորը վախենում էին տարեց ամուսիններից, որոնք դաժանությամբ սպանում էին կատուներին։ Քաղաքի բնակիչները ատելությամբ էին նայում նրանց բայց վախից ոչ ոք չէր համարձակվում խոսել։

Մի օր քաղաք եկավ տարօրինակ քարավան։ Նրանց մեջ կար Մենես անունով մի տղա իր փոքր սև կատուով։ Քիչ անց կատուն անհետացավ։ Տղան, վշտացած, ամբողջ գիշեր աղոթում էր աստվածներին։ Առավոտյան կատուները, որոնք նախկինում անհետացել էին վերադարձան։ Սակայն տարեց ամուսիններին գտան իրենց տանը մերկ կմախքներ դարձած՝ անբացատրելի ու սարսափելի մահվան մեջ։

Այս դեպքից հետո Ուլտարում ընդունվեց օրենք, որը հավիտյան արգելում էր սպանել կատուներին։ Այդ օրենքը դարձավ քաղաքի խորհրդանիշը իսկ կատուներին սրբազան պաշտպաններ։

Ներկայացնել կատվի սիմվոլիկան տարբեր մշակույթներում։

1. Հին Եգիպտոս-պաշտպանության, մայրության և սրբության խորհրդանիշ (կապված Բաստետ աստվածուհու հետ)։

2. Միջնադարյան Եվրոպա-ասոցացվում է կախարդության և միստիկ ուժերի հետ։

3. Ճապոնիա-Մանեկի-Նեկո լապիկն առաջ քաշող կատու խորհրդանշոմ է հաջողություն և բարեկեցություն։

4. Իսլամ-մաքրության և բարոյականության խորհրդանիշ։

5. Կելտական լեգենդներ-կապված է գաղտնիքների և գերբնական աշխարհի հետ։

6. Չինաստան-համարվում է տան պաշտպան և հաջողության բերող։

Рубрика: Գրականություն 9.9

Նոյեմբերի 29

Կորսված օրեր։ Դինո Բուցատի

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Առաջադրանքներ

Ա․  Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.

  • այդ օրերը բոլորն էլ անցած էին,
  • երեք օրերում էլ սիրելի էակներ էին,
  • երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
  • բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

Բ․  Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:
Այգեպանին պետք չէր ոչմի առաջարկված հարստություն իր կորցրած ամենաթանկ օրերի դիմաց։
Գ․ Մեկ նախադասությամբ գրեք մեկ այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի պատմվածքին։
Կորցրած օրերը այլևս հետ բերել չէր լինի, բայց կյանքը շարունակվում է և պարտավոր ենք բոլորս ապրել մեր հետագա տարիները սովորելով, ստեղծագործելով, սիրելով։

Рубрика: Պատմություն 9

Հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին

Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին նշանակալի էր ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում: Մոտ 600,000 հայեր պայքարել են Խորհրդային Միության բանակի կազմում, որոնցից շատերը դարձել են հերոսներ՝ ցույց տալով բացառիկ քաջություն։ Հայկական ռազմական ստորաբաժանումներից առանձնանում էին 89-րդ «Թամանյան» դիվիզիան, որը նշանավորվեց Բեռլինի ճակատամարտում, ինչպես նաև 76 հայ մարտիկներ պարգևատրվել են Խորհրդային Միության հերոսի կոչմամբ։

Թիկունքում հայ ժողովուրդը նույնպես մեծ աջակցություն ցուցաբերեց՝ կազմակերպելով զինամթերքի արտադրություն, հավաքելով նյութական օգնություն և աջակցելով ռազմաճակատին։ Հայաստանը ռազմավարական կարևորություն ուներ որպես տրանսպորտային ուղիների հանգույց և զինվորական վերապատրաստման կենտրոն։

Հայ գրողները, նկարիչները և երաժիշտները ևս իրենց ներդրումն ունեցան՝ բարձրացնելով ժողովրդի և զինվորների մարտական ոգին։ Պատերազմը մեծ կորուստներ պատճառեց, բայց հայ ժողովուրդը կարևոր դեր խաղաց ֆաշիզմի դեմ ընդհանուր հաղթանակի գործում։