Նման եռանկյունների հատկությունները












«Ուլտարի կատուները», կարդալ պատմվածքը, գրել վերլուծություն։
Ուլտար անունով փոքրիկ քաղաքում բոլորը վախենում էին տարեց ամուսիններից, որոնք դաժանությամբ սպանում էին կատուներին։ Քաղաքի բնակիչները ատելությամբ էին նայում նրանց բայց վախից ոչ ոք չէր համարձակվում խոսել։
Մի օր քաղաք եկավ տարօրինակ քարավան։ Նրանց մեջ կար Մենես անունով մի տղա իր փոքր սև կատուով։ Քիչ անց կատուն անհետացավ։ Տղան, վշտացած, ամբողջ գիշեր աղոթում էր աստվածներին։ Առավոտյան կատուները, որոնք նախկինում անհետացել էին վերադարձան։ Սակայն տարեց ամուսիններին գտան իրենց տանը մերկ կմախքներ դարձած՝ անբացատրելի ու սարսափելի մահվան մեջ։
Այս դեպքից հետո Ուլտարում ընդունվեց օրենք, որը հավիտյան արգելում էր սպանել կատուներին։ Այդ օրենքը դարձավ քաղաքի խորհրդանիշը իսկ կատուներին սրբազան պաշտպաններ։
Ներկայացնել կատվի սիմվոլիկան տարբեր մշակույթներում։
1. Հին Եգիպտոս-պաշտպանության, մայրության և սրբության խորհրդանիշ (կապված Բաստետ աստվածուհու հետ)։
2. Միջնադարյան Եվրոպա-ասոցացվում է կախարդության և միստիկ ուժերի հետ։
3. Ճապոնիա-Մանեկի-Նեկո լապիկն առաջ քաշող կատու խորհրդանշոմ է հաջողություն և բարեկեցություն։
4. Իսլամ-մաքրության և բարոյականության խորհրդանիշ։
5. Կելտական լեգենդներ-կապված է գաղտնիքների և գերբնական աշխարհի հետ։
6. Չինաստան-համարվում է տան պաշտպան և հաջողության բերող։