Рубрика: Քիմյա 9

9-րդ դաս. հոկտեմբերի 7-11

Բնութագրեք  հետևյալ  տարրերը ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին, քլոր, ալյումին, նատրիում, կալիում, կալցիում, սիլիցիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, մանգան, պղինձ, արծաթ:

  1. գրեք  քիմիական  տարրի  նշանը…, կարգաթիվը…,  միջուկի  լիցքը՝Z- ը…,  հարաբերական ատոմային զանգվածը` Ar,  մեկ  ատոմի  զանգվածը` mօ
    1. Ջրածին (H)
    Քիմիական նշան: H
    Կարգաթիվ: 1
    Միջուկի լիցքը՝ Z: 1
    Հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar: 1.008
    Մեկ ատոմի զանգվածը՝ mօ: 1.67×10⁻²⁷ կգ
    2. Ածխածին (C)
    Քիմիական նշան: C
    Կարգաթիվ: 6
    Միջուկի լիցքը՝ Z: 6
    Հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar: 12.011
    Մեկ ատոմի զանգվածը՝ mօ: 1.99×10⁻²⁶ կգ
    3. Ազոտ (N)
    Քիմիական նշան: N
    Կարգաթիվ: 7
    Միջուկի լիցքը՝ Z: 7
    Հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar: 14.007
    Մեկ ատոմի զանգվածը՝ mօ: 2.32×10⁻²⁶ կգ
    4. Թթվածին (O)
    Քիմիական նշան: O
    Կարգաթիվ: 8
    Միջուկի լիցքը՝ Z: 8
    Հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar: 15.999
    Մեկ ատոմի զանգվածը՝ mօ: 2.66×10⁻²⁶ կգ
    5. Քլոր (Cl)
    Քիմիական նշան: Cl
    Կարգաթիվ: 17
    Միջուկի լիցքը՝ Z: 17
    Հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar: 35.45
    Մեկ ատոմի զանգվածը՝ mօ: 5.89×10⁻²⁶ կգ
  2. ատոմի  բաղադրությունը ՝պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  քանակը
    1. Ջրածին (H)
    Պրոտոններ: 1
    Նեյտրոններ: 0
    Էլեկտրոններ: 1
    2. Ածխածին (C)
    Պրոտոններ: 6
    Նեյտրոններ: 6
    Էլեկտրոններ: 6
    3. Ազոտ (N)
    Պրոտոններ: 7
    Նեյտրոններ: 7
    Էլեկտրոններ: 7
    4. Թթվածին (O)
    Պրոտոններ: 8
    Նեյտրոններ: 8
    Էլեկտրոններ: 8
    5. Քլոր (Cl)
    Պրոտոններ: 17
    Նեյտրոններ: 18
    Էլեկտրոններ: 17
  3. ո՞ր  պարբերության տարր  է …
    1. Ջրածին (H)
    Պարբերություն: 1
    2. Ածխածին (C)
    Պարբերություն: 2
    3. Ազոտ (N)
    Պարբերություն: 2
    4. Թթվածին (O)
    Պարբերություն: 2
    5. Քլոր (Cl)
    Պարբերություն: 3
  4. ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է …
    1. Ջրածին (H)
    Խումբ: 1
    Ենթախումբ: գլխավոր
    2. Ածխածին (C)
    Խումբ: 14
    Ենթախումբ: 4A
    3. Ազոտ (N)
    Խումբ: 15
    Ենթախումբ: 5A
    4. Թթվածին (O)
    Խումբ: 16
    Ենթախումբ: 6A
    5. Քլոր (Cl)
    Խումբ: 17
    Ենթախումբ: 7A
  5. ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը, էլեկտրոնային բանաձևը, նաև քվանտային  բջիջներով
    ?
  6. մետաղ է՞,  թե ոչմետաղ
  7. Ինչպիսի՞  պարզ  և   բարդ նյութերի օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության մեջ  առկա  են  այդ  տարրի  ատոմներ` գրեք  տարբեր   տարրեր  հետ  առաջացրած միացությունների  բանաձևերը  և  որոշեք նյութերի  հարաբերական  մոլեկուլային զանգվածները՝Mr, տարրերի  զանգվածային  բաժինները՝w,  զանգվածային  հարաբերությունները, տարրերի  մոլային  բաժինները  բարդ  նյութերում:
Рубрика: Երկրաչափություն 9

04․10․2024թ․

Վեկտորի տեղադրումը տրված կետից

Հիշենք վեկտորների հավասարության սահմանումը:

Վեկտորները կոչվում են հավասար, եթե նրանք համուղղված են, և նրանց երկարությունները հավասար են:

Սահմանումից երևում է, որ վեկտորների հավասարությունը կախված է վեկտորների երկարություններից և ուղղություններից, իսկ սկզբնակետերն ու վերջնակետերը դեր չեն խաղում:

Մասնավորապես, եթե վեկտորների մոդուլները և ուղղությունները համընկնում են, ապա նրանց սկզբնակետերը կարող են ցանկացած կետեր լինել:

Եթե A կետը a→ վեկտորի սկիզբն է, ապա ասում են, որ a→ վեկտորը տեղադրված է A կետում:

Ցանկացած A կետից կարելի է տեղադրել տրված a→ վեկտորին հավասար միակ վեկտորը:

Այսպիսով, վեկտորների հավասարության համար նրանց սկզբնակետերը դեր չեն խաղում, ուրեմն մենք կարող ենք տրված վեկտորի սկզբնակետը ընտրել առավել հարմար ձևով՝ տեղադրելով վեկտորը մեզ հարմար կետում:

Տարբեր կետերից տեղադրված հավասար վեկտորները նշանակում են նույն տառով և չեն տարբերում իրարից:

Բազմաթիվ հարցերում հարմար է վեկտորի սկզբնակետը տեղադրել O(0;0) կետում:

Այդ դեդեպքում վեկտորի մոդուլն ու ուղղությունը որոշվում են միայն նրա վերջնակետի կոորդինատներով՝ B(x;y) (տես ներքևի նկարը):

векторы-модуль-формула.png

a→վեկտորի կոորդինատներ անվանում են a→ վեկտորը O(0;0) կետում տեղադրելուց առաջացած B(x;y) վերջնակետի  (x;y) կոորդինատները և գրում՝  a→{x;y}

Եթե գտնված են a→ վեկտորի կոորդինատները՝ a→{x;y}, ապա շատ հարցեր հեշտանում են: Մասնավորապես, ըստ Պյութագորասի թեորեմի, գտնում ենք a→ վեկտորի մոդուլը՝  

∣a→∣=∣AB−→∣=√x^2+y^2

Ուշադրություն

Այսպիսով, վեկտորի կոորդինատները գտնելու համար պետք է այն տեղադրել O(0;0) կետում և որոշել առաջացած վեկտորի վերջնակետի կոորդինատները:

Դիցուք տրված է A(x1;y1) սկզբնակետով և B(x^2;y^2) վերջնակետով a→=AB−→ վեկտորը:

Տեղադրենք a→ վեկտորը O(0;0) կետում և որոշենք առաջացած վեկտորի վերջնակետի կոորդինատները:

Եթե նշանակենք x=x2−x1 և y=y2−y1, ապա հենց այս թվերը կլինեն a→ վեկտորի կոորդինատները՝ a→{x;y}

Այսպիսով՝  A(x1;y1) սկզբնակետով և B(x2;y2) վերջնակետով  a→=AB−→− վեկտորի կոորդինատները հավասար են վերջնակետի և սկզբնակետի կոորդինատների տարբերություններին՝  a→{x2−x1;y2−y1}

Рубрика: Գրականություն 9.9

Հոկտեմբերի 4

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:  Նադեր  Էբրահիմի 

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Առաջադրանքներ


Ա) Մեկնաբնե՛ք հետևյալ մտքերը․

  • Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
  • Երբ  հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
  • Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց
  • Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
  • Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…

    Այս մտքերը ցույց են տալիս, որ սիրտը կարող է ընդունել շատ մարդկանց, թե լավ, թե վատ, և թույլ է տալիս, որ նրանք հանգիստ ապրեն։ Մնացած մասը նվիրելու որոշումը ընդգծում է սերն ու երախտագիտությունը հայրենիքի պաշտպանության համար։

Բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
  • Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։
  • Սրտում կարող է իշխել միայն սերը։



Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ և սրտը կարող է տեղավորել նաև վատ մարդկանց մտքերը ցույց են տալիս սրտի ընդունողականությունը և սիրո ունակությունը։ Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց մտքը ընդգծում է սրտի դրականությունը։

Рубрика: Մայրենի 9

Հոկտեմբերի 2

1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։

Տոն (ձայնաստիճան)

Տոն (տոնախմբություն)

Հանդերձ (հագուստ)

Հանդերձ (միասին)

Մարտ (կռիվ)

Մարտ (ամիս)

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Հրավեր — Հրավերք

Ցուցում — Ցուցմունք

Զգացում — Զգացմունք

Այգաբաց — Այգեբաց

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
Ձայն (բառ): խոսքի ձայն
Ձայն (ճյուղ): ձայնի իրադարձություն
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
Կոտրել (գործիք): բանն իրագործելու համար:
Կոտրել (սեփականություն): վնասել ինչ-որ բան
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
Խոսք (խոսել): խոսելու գործողություն
Խոսք (մտք): մտածելու կամ արտահայտելու միջոց
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
Կառավարել (համակարգ): կառավարել համակարգը
Կառավարել (մարդ): ղեկավարել մարդկանց
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
Սեր (զգացում): սիրո զգացում
Սեր (ապրում): բարեկամական կապ
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
Հարկ (բաժին): հարկերի համակարգ:
Հարկ (պարտավորություն): հարկային պարտավորություն
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
Գիծ (գծանշել): գիծ քաշել
Գիծ (սահման): սահմանագիծ
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
Ունենալ (տիրապետել): ինչ-որ բան ունենալ
Ունենալ (հանդիպել): ունենալ հանդիպում
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
Հարմար (ընդունել): հեշտություն կամ հարմարավետություն
Հարմար (տեխնիկական): տեխնիկական պայմաններ
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
Խաղ (վերարտադրություն): խաղային գործընթաց
Խաղ
(սոցիալական): ընկերական խաղ

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ
Հարկ (լուսավորություն): Վերևի հարկ
Հարկ (ֆիզիկական): Լուսավորություն
2. ավել գնել
Գնել (առևտուր): Ավելի շատ բան գնել
Գնել (տեխնիկական): Ավելորդ բան գնել
3. ոչխարի հոտ
Հոտ (ճարպիկ): Ոչխարների խումբ
Հոտ (բռնում): Միանգամյա բաներ վերցնել
4. մետաքսի կտոր
Կտոր (տեքստիլ): Մետաքսից կտոր
Կտոր (հեղինակային): Հեղինակային բան
5. Նա ջրում է։
Ջրում է (գործողություն): Ջրի մեջ աշխատել
Ջրում է (խաղ): Ջրի վրա լինել
6. Նա գնում է։
Գնում է (ուղևորություն): Գնալ որևէ տեղ
Գնում է (ծառայություն): Ծառայություններ մատուցել
7. Խավարում է։
Խավարում է (ճնշում): Թեթև ճնշում
Խավարում է (բնական): Հանդիպել մթության հետ

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Սերը ոգևորում է, իսկ կաթի սերը կաթնաշոռում է։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Կետի մեծությունն հետաքրքիր է, կետանիշը՝ կարևոր։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք)
Քանոնի սկզբունքները կարևոր են երաժշտության և կողմնորոշման համար։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Դողը մարմնում սարսուռ է, իսկ դողը օգտակար է խաղում։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Տոնը տևում է մեկ օր, երաժշտության տոնը՝ ձայնային աստիճան։

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ հրատարակությունը.
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
Այդ հրատարակությունը լույս է ընծայել գրքի վերջին հատորը.
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
Նա այդ գործում մեծ երախտիք ունի.
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների տեղիք տվեց.
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
Ամենուրեք փտում էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները.
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
Բակում խաղացող երեխան հովհարով գլխարկ էր դրել.
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
Զարմացած երեխան թոթովեց ուսերը.
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
Մարզիկները մրցույթին մասնակցելու հրավար էին ստացել.
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
Ջրատար խողովակի փականը նորոգեցին.
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։
Վարպետը պատրաստակամությամբ օգնեց մեզ.

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Рубрика: English 9

Classwork

Classwork activities — Macmillan English grammar in context. Present simple. exercises on page 7

a. I drive but my sister cycles.
b. The Sun rises in the east and sets in the west.
c. The Prime Minister travels abroad in his own private aeroplane.
d. It costs $ 20 million to be a space tourist for one week in the International Space Station.
e. The European Commission meets in Brussels.
f. My dad reads two books every week.
g. I understand geography more than science.
h. My favourite TV programme starts at half past ten.
i. The teachers at our school give us lots of homework.
j. We (like swimming because it’s fun and good exercise.

a. You don’t any of the cooking
b. My brother doesn’t play  tennis because he likes it.
c. I don’t think  that’s a good idea.
d. Teachers don’t work at weekends.
e. The government doesn’t agree  with the new EU laws.
f. We don’t want to see that film because it looks boring.
g. His mum doesn’t drive  a fast car.
h. Those new mp3 players aren’t very expensive.
i. These birds don’t stay  in the country during winter.
j. He doesn’t sing very well, does he?

a The plane (leaves)in half an hour but Nick (is not) at the airport yet.
b My best friend (loves) science fiction films but they (do not interest) me.
c I (do not study) chemistry because it (is) difficult.
d I (do not dance) because I (look) stupid.
e The Sun (does not go) round the Earth, the Earth (goes) round the Sun!
f My new computer (does) lots more things than my old one, and it (does not  crash)
g My dad (does not have) any qualifications but he (has) got a really good job.
h Fire (needs) oxygen to burn. It (does not burn) without oxygen.
i My teacher (does not own) a mobile phone because some people think they (are) bad for your health. 
j According to scientists, animals (live) longer if they (do not eat)  too much.

Рубрика: English 9

Focus 3 page 4-7 ex.

4. CD-1.2 MP3-2 Complete the sentences with the teenagers’ names from Exercise. Then listen again and check.

1. Michael’s father is a teacher.

2. Jason often meets interesting people.

3. Michael has never been late for class.

4. Jason has lived in the same place since he was born.

5. Eli is living on a boat at the moment.

6. Jason doesn’t have to make his bed.


6 Choose the correct options. Then, in pairs, tell each other which sentences are true for you.5q 4RK


Correct Options

1. I know my best friend since I was a child.

2. I ’m not wearing jeans today.

3. I ’ve had the same phone for more than a year.

4. I don’t like fish.

5. I ’ve been abroad several times.

6. I go jogging every Sunday.

Complete the Questions

1. Where do your parents come from?

2. Who lives in your house, apart from you?

3. Who usually does the cooking in your family?

4. How long have you been at your current address?

5. Has your family ever moved house?

6. How long does it take you to get to school?

7. Have you ever been to a really good house party?

8. Why are you learning English?