Рубрика: Գրականություն 9.9

Հոկտեմբերի 31

Կարդալ «Համբերանքի չիբուխը»պատմվածքը: 
Համբերանքի չիբուխը

Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում: Վագոնի լուսամուտից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավար մանկությունը։ Ահա՛ և Օհան-ամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխկչխկում Օհան-ամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա, ջաղացը ավերվել է վաղուց, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծառուտից, որ տնկել էր Օհան-ամին ջաղացի շուրջը։

Ինչքա՜ն անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհան-ամու հետ և զրույց արել։

Այն օրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ՝ անկրկնելի և անվերադարձ. և Օհան-ամին էլ չկա, վաղուց մեռել է նա և թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն։

Եվ հիշում եմ քո իմաստուն խոսքը, Օհան-ամի. «Մարդը կէրթա, աշխարհքը կմնա» ։

Մեր ջաղացից կես ժամ հեռու, Ախուրյանի զառիթափի վրա էր գտնվում Օհան-ամու փոքրիկ ջաղացը մի աղորիքով, որ դառնում էր Ախուրյանի մեջ թափվող մի կարկաչուն առվակի ջրով։ Իր ձեռքով էր շինել Օհան-ամին ջաղացը և նրան կիպ տնակը, և իր ձեռքով էլ մշակում էր ոչ մեծ բոստանը, որ փռված էր ջաղացի շուրջը մինչև գետի եզերքը։

Երբ մեր ջաղացն էի լինում՝ հաճախ այցի էի գնում Օհան-ամուն։ Թեյ ու շաքար էի նվեր տանում նրան, որ միասին թեյ խմեինք և լսեի նրա զրույցները։

Շա՜տ վաղուց է այդ։ Շա՜տ տարիներ առաջ, այն պարզասիրտ և միամիտ ժամանակները, երբ Օհան-ամու ծերունի ընկերները, գյուղից գյուղ, ցուպերը շավիղների քարերին ծեծկելով, քթերի տակ մի հին բան թոնթնալով, կորամեջք ու տնկտնկալով գալիս էին ջաղացը հատկապես Օհան-ամու ընտիր թյությունից մի չիբուխ քաշելու և հնությունից մի– երկու խոսք իրար հետ սրտանց խոսելու համար, և նորից տնկտնկալով վերադառնում էին իրենց գյուղերը։

Պատանի երևակայությանս համար երևում էր լուրջ, մենակյաց Օհան-ամին, իբրև նահապետական դարերի մի իմաստուն, որ վաթսուն տարիների գագաթից նայում է աշխարհին, միտք է անում աշխարհի բանը՝ ծխելով իր «համբերանքի չիբուխը» ։

Իմ թարմ զգայության վրա խորհրդավոր տպավորություն էր թողնում նրա անցրած ու ապրած կյանքը և իր ապրումներից գումարած մտքերը։

Մինչև քառասուն տարին Օհան-ամին ապրել էր իրեն պապերի գյուղում, աշխատել էր օր ու գիշեր, ցանել ու հնձել, Կողբ ու արանները քիրա-քյարվանի գնացել, ծնողներին խնամել ու պատվով թաղել, քույրերին ամուսնացրել, ինքն էլ ամուսնացել և որդիներ հասցրել։

Քառասուն տարեկան հասակում գյուղում հողաբաժին եղավ։ Հարուստներն իրենց մեջ բաժանեցին բերրի հողերը և ստերջ հողերը տվին թույլերին, խեղճերին։

Օհանը զայրացավ։ Վառեց ու բորբոքեց հողազուրկների արդար վրեժը։ Գյուղի զրկված մասը ըմբոստացավ։ Հարձակվեցին, ծեծեցին ռեսին ու մի քանի հարուստների։

Գանգատը հասավ քաղաք։ Եկավ կաշառված պրիստավը մի քանի յասավուլներով (ոստիկան), հավաքեց ըմբոստներին, բարկացավ, ոտները գետին զարկեց ու քաշեց նրանց մտրակի տակ։

Արյունը կոխեց Օհանի աչքը. ձեռքը ձգեց պատահած քարին և նետեց պրիստավի կրծքին։ Ծեծվողները թև առան, հարձակվեցին յասավուլների վրա, զինաթափեցին նրանց, քարահալած արին պրիստավին ու ոստիկաններին և գյուղից քշեցին։

Երրորդ օրը, երբ կազակները եկան նրանց ձերբակալելու՝ նրանք գյուղից փախել էին արդեն, ելել էին սարերը, «ղաչաղ» էին ընկել։

Կարճ ժամանակի ընթացքում փախստական գյուղացիները մեկ-մեկ իջան գյուղը, ընկան հարուստների ոտները, ներում խնդրեցին և ներվեցին։

Օհանը մնաց չորս ընկերքով փախստական։ Մի ժամանակ հետո, չորս ընկերն էլ եկան, վզները դրին հարուստների շեմին, ներում ստացան։ Բայց Օհանը մնաց մենակ և անսասան։ Նա չզիջեց։ Մերժեց հարուստների պատգամը, որ ուղարկել էին նրանք հանձնվել, զղջալ և թողություն ստանալ։

Մի օր էլ, մատնությամբ, մի գյուղում բռնվեց նա։ Ձեռները կապեցին հետևը, տարան Գյումրի քաղաքը, դատեցին և չորս տարվա բանտարկություն վճռեցին։

Երբ Օհանը բանտից ազատվեց, գյուղն եկավ, որդիները հասել էին արդեն, ուժովցել և հարստացել, բայց իրեն մենակ զգաց գյուղում, չուզեց տեսնել իր դավաճան, փոքրոգի ընկերների երեսն անգամ։ Չուզեց մնալ գյուղում, որպեսզի ստիպված չլինի պատահելու իր թշնամի հարուստներին։

Արդեն բանտում երազել էր մեկուսանալ «աշխարհաթող» լինել։ Եվ հիմա, բանտից ելնելով՝ վճռեց և վերջնականապես տեղափոխվեց ջաղացը։ Եվ միայն շատ անհրաժեշտ դեպքերումն էր գյուղ գնում։

Անզոր եղան կնռջ և որդիների թախանձանքները՝ բեկանելու փայփայած նրա իղձը։

«Քանի ողջ եմ, այսպես ասաց ու այսպես կտակեց իր որդիներին. էստեղ կաշխատեմ կապրեմ, երբ մեռա, էստեղ թաղեցեք ինձի՝ իմ ծառներիս տակը» ։

Եվ այսպես «աշխարհաթող» եղավ Օհան-ամին։

Այսօրվա պես հիշում եմ իմ այցելած օրերից մեկը։

Ամառ էր։ Ախուրյանում լողանալուց հետո գնացի Օհան–ամու մոտ զրույց անելու։

Օհան-ամին թիկն էր տվել ծառերի տակ։ Մի փոքրիկ արախճին մասնակի ծածկում էր «նրա գլխի նոսր, ճերմակ մազերը։ Ճակատը շա՜տ կնճռոտված էր էրևում։ Ահագին ձյունափայլ մորուքը խառնվել էր բաց կրծքի ալեխառն մազերին։ Ինքնամփոփ ծխում էր չիբուխը։ Ոտների տակ մրափում էր Ասլանը, Օհան-ամու հավատարիմ, հսկա գամփռը։

Բարև տվի և թեյ-շաքարը դրի կողքին։ Խորշոմների մեջ կորած խոհուն աչքերով նայեց ինձ։

Գալդ բարի, աղախպորս տղա, այսպես էր նա միշտ կոչում ինձ։

Միջօրեի ճպուռներն արևաբորբոք ճռռում էին, կարծես արևի ձայնն էր այդ, կամ ուղղակի, արևի ճառագայթներն էին ճռռում այսպես բարկ ու բորբոք։

Ջաղացը ծուլորեն չխկչխկում էր։ Ջաղացի դռանը կապած կար մի խղճուկ էշ, որ եռանդով քսում էր մեջքը պատի անկյունին։ Հավերը քջուջ էին անում այս ու այն կողմ։

Ինձ տեսնելով մոտեցավ Օհան-ամու պառավը, որ եկել էր ամուսնուն այցի։

Ես՝ չէ, թող աղեն ըսե, դիմեց ինձ, հայը էսօր քեֆ չունի, կըսե՝ մեջքս կցավի։ Էս չոլում հերիք մնա, ինչի՞ համար։ Թող տուն գա, առոք–փառոք ապրի. ջարդվելիք հարսներն ինչի՞ համար են, թող շահեն։ Էս օր-ծերաթյանը դադար չունի, մեկ գլուխ կդատի ու կաշխատի։ Ի՞նչ պիտի տանի աշխարհքեն։

Կնի՛կ, հերիք փնթփնթաս. քանի հազար անգամ ասել եմ քեզի ես աշխարհաթող եմ եղել. ես էլ գեղն եկողը չեմ։ Խոսքս խոսք է։ Աշխատե՜լ։ Քանի ձեռքս բերանս կհասնի, պտի աշխատեմ։ Հո հարստության համար չե՞մ դատում, իմ աչքս կուշտ է։ Տղերքս իրանց համար, ես ինձ համար։ Իմ հացս իմ քրտինքովս պիտի ուտեմ։ Ես քեզնից լավ գիտեմ, որ աշխարհքից բան տանող չի եղել, բայց մենակ թե՝ մարդս էս աշխարհքն եկել է աշխատանքի համար։ Ձեռքս բան, ոտքս՝ գերեզման։ Պրծա՞նք։

Դե՛հ, էս չայ-շաքարն առ, սեղան բաց, չայդանն էլ դիր, աղախպորս տղի հետ հաց ուտենք, չայ խմենք։ Երբ պաոավը գնաց, ես հարցրի.

Օհան-ամի, հիվա՞նդ ես։

Չէ՛, ջանըմ, մեջքիս ցավը հո նոր չէ, հին բան է, բանտից եմ հետս բերել։ Հիմի հո դպա ջահելություն չե՞նք երթա. տվողը ինչ որ տվել է, հիմի քիչ-քիչ ետ կառնի։ Էդպես է աշխարհքիս բանը։ Ես էլ կամաց-կամաց ճամփա կիստկեմ դպա հորս քովը։

Ու չիբուխը խրելով գոտկի ծալքը՝ թեթև շարժումով ոտքի ելավ։

Էրթանք բոստանը, մեկ քիչ սոխ, թարխուն քաղենք: Էսօր կնիկս ինձի համար գառով փլավ է բերել, ուտենք իրար հետ։

Մարգերի նեղ արահետով քայլում էր Օհան-ամին՝ առանց գավազանի, նա տակավին գավազան չէր գործածում: Ասլանը կրկնկակոխ՝ լեզուն դուրս ձգած՝ հետևում էր նրան։

Ես գնում էի նրանց հետևից։

Օհան-ամին կորաքամակ էր արդեն, գլուխը բավական թաղվել էր ուսերի մեջ. հաստ, բայց կարճ ոտները դեռ տոկուն էին ու ամուր։

Ասլանը՝ կապտավուն մազերով աժդահա գաւմփռը, իր տոհմի երրորդն էր, որ ապրում էր այստեղ։ Նրա եղբայրներն ու քույրերն ապրում էին գյուղում, Օհան-ամու տանը:

Այս Ասլանից առաջ երկու Ասլան ապրել էին այստեղ՝ իրար հաջորդելով և նրանց թաղել էր Օհան-ամին բոստանի ծայրում ու վրաները քար ձգել։

Օհան-ամին թարմ կսկիծով մեկ-մեկ հիշատակում էր նախորդ Ասլանների բարեմասնությունները, նրանց հետ կապված դեպքերը, նրանց անձնազոհ քաջությունները։

Ասլանը Օհան-ամուց մի վայրկյան չէր բաժանվում, երբ իրար չէին տեսնում՝ անհանգիստ ու ջղայնացած որոնում էին իրար։

Իրար հետ սեղան էին նստում։ Օհան-ամին ուտում էր իր ճաշը, Ասլանը՝ իր լափը։

Ձմռան երեկոները, Օհան-ամին բուխարիկի կողքին նստած՝ լուռ, իր չիբուխն էր ծխում, Ասլանը նրա ոտների տակ, գլուխը թաթերի վրա դրած, լուռ, չիբուխի ծուխի պարույկներին էր հետևում։

Երբ մեկը Ասլանի մոտ «Օհան-ամի» արտասաներ, նա աչքերը կբանար լայնորեն, ականջները կսրեր, պոչը կշարժեր։ Օհան-ամու անունը թինդ էր հանում Ասլանի հոգին։

Վա՜յ թե մեկը Օհան-ամու բացակայության ժամանակ ձեռք դիպցներ նրա որևէ իրին՝ Ասլանի զայրույթին չափ չէր լինում, կհաչեր ու կգազազեր մինչև տերը գար. սակայն ինքը սիրում էր խաղալ Օհան-ամու իրերի հետ։ Հաճախ այսպիսի հանաքներ էր անում։ Թաքցնում էր Օհան-ամու թյությունի քսակը կամ թաշկինակը, և սուտ-քուն մտած, ներքին հրճվանքով նայում էր՝ թե ինչպե՞ս իր տերը քրքրում է ամեն մի անկյուն՝ կորցրածը գտնելու, և հետո, ինքը քնած տեղից ելնում էր, որոնում, գտնում իրը և ուրախ-ուրախ բերում հանձնում Օհան-ամուն:

Մի օր, եղբորս երեխաներն Ասլանին բռնել էին դաշտում, ուժով տարել էին մեր տուն, փակել մի սենյակում, առատ միս դրել առաջը, որպեսզի այս կերպով սովորեցնեին մեր տան վրա։ Բայց երկու օր Ասլանը գրեթե ոչինչ չէր կերել, անընդհատ ոռնացել էր՝ մինչև որ մայրս արձակել էր նրան։

Եվ Ասլանն իսկույն, խելակորույս, սլացել էր Օհան-ամու մոտ։

Երբ ես մի օր Օհան-ամուն պատմեցի Ասլանի կրած տանջանքը մեր տանը, նա հանգիստ սրտով ասաց.

Թագավորի պալատն էլ տանես ու ամեն օր հավ ու լոր տաս, էլի պտի պրծնի, գա։

Եվ ավելացրեց.

Էս շուն է. հալա մեկ ասա՝ շուո՜ւն։ Էս մարդ արարած չէ։ Էս՝ կնիկարմատ չէ։ Էս շուն է հավատարմություն։ Մարդու բնույթն իսկի չի կրնա հասկանա շան բնույթը։ Մարդը սուտ է, հավատարմությունը մարդու համար անհասկանալի բան է։

Նստեցինք ծառերի ստվերում։ Ասլանը սեղանակից էր մեզ՝ մի փոքր հեռու պպզած։ Մենք գառի ոսկորները նետում էինք նրան, նա էլ ճարպկորեն այնպես էր դիրքավորում գլուխը, որ ոսկորներն ուղղակի ընկնում էին երախի մեջ և մի ակնթարթում հզոր ատաւմներով փշրում էր ոսկորները։ Օհաւն-ամին մի բաժակ օղի խմեց, մի բաժակ էլ ինձ մատուցեց.

Խմե՛, աղախպորս տղա, խմե, որ ուրախանանք։ Էս աշխարհքւում գլխավոր բանը ուրախասիրտ ըլնելն է։ Ուրախությունը բախտավորության կեսն է։ Ինչ որ ըլնելու է՝ պտի ըլնի. էս գլխեն ի՞նչ տալացուք ունենք տխուր ըլնելու։ Էս սհաթն է մեր ձեռքը, քանի էս սհաթը մեր ձեռքն է՝ ուրախ ըլնենք, մեկէլ սհաթի տերը մենք չենք, կարելի է կանք, կարելի է չկանք։

Օհան-ամին բաժակը կրկնեց։

Ես չար բան սիրող չեմ, կռիվ ուզող էլ մարդ չեմ. ու վիճակիցս էլ շա՜տ գոհ եմ։ Էս ջաղացը, էս կտոր հողը շատ է ինձի համար։ Աշխարհքը որ բաժնեն, կարելի է էսքանն էլ ինձի չհասնի։ Էնքա՜ն մարդիկ կան–անտուն, անհող, ետնյալ աղքատ…

Է՜յ գիտի, Միրզա Մեհդի, ականջդ կանչե՝ թե որ ողջ ես. թե էն է՝ պառկել ես հողի տակ, տղերքդ ողջ ըլնեն։ Էսպես մեկ տաղ կերգեր բանտի մեջ, երկու տարի միալար։ Էդ տաղի խոսքերը մտքիս մեջ տպվել են։ Քսան տարի է՝ ամեն օր կըսեմ ինձ ու ինձ։

Կանաչ դաշտի պարզ հոլիկը
Շահի ոսկե քյոշքից լավ է,
Քրտինքովդ կերած հացը
Սուլթանների ճաշից լավ է։
Շահիրների մուղամներից
Քամու ազատ շունչը լավ է։
Հարուստ, հպարտ ախպորիցդ
Սրտամոտ օտարը լավ է։

Լավ խոսքեր են, ասացի ես, բայց ո՞վ էր Միրզա Մեհդին։

Էն աճամ էր։ Իմ տարիքիս մարդ էր։ Կեղծ փող էին գտել քովը, բերել կոխել էին բանտը։ Երկու տարի իրար հետ շա՜տ սիրով ապրանք, կողք-կողքի, մեկ ամանից էինք ուտում։ Իմ ու քու չունեինք։ Չգիտեմ՝ մեղավոր էր, թե փորձանքի մեջ ընկած. բանտում բռնված մեկը չկա, որ իրան մեղավոր հաշվե, ամեն մարդ իրան արդար, անմեղ է հաշվում. բայց ազնիվ, պատվական մարդ էր, իմաստուն մարդ էր, խելքի ծով. շա՜տ երևելի խոսքեր ուներ։

Կնստեր թախտի վրա, չիբուխը կքաշեր միալար ու կըսեր. «քաշենք համբերանքի չիբուխը մինչև ազատության դուռը բացվի»։ Ես էլ նրանից սովորեցի էդ խոսքը, ես էլ կքաշեմ հիմի համբերանքի չիբուխը՝ մինչև…

Կնի՛կ, մեկ հատ էլ լից, ընդհատելով իր խոսքը՝ Օհան–ամին դիմեց կնոջը, և լիքը բաժակը վերցնելով, կարծես, մի վայրկյան մեզնից անջատվելով՝ հայացքը հառեց հեռուն։

Կենա՛ցդ, Միրզա Մեհդի, ախպեր ջան, ասաց և բերանը սրբելով դարձավ ինձ.

Հա՛, էն կուզեի ասել՝ աշխարհքը էն գլխից համբերանք է եղել ու կա…

Շա՜տ տեսակի մարդիկ կային բանտը եփված, աշխարհատես։ Հայ ասես, թուրք ասես, էլ քուրդ, ըռուս։ Վարժապետ կար, վաճառական, գրել-կարդալ գիտցող մարդիկ։ Շա՜տ բան սորվեցի էդ մարդկանցից։ Վաստակածդ փողը քուկը չէ, կրնա ուրիշը գողնա տանի, բայց ինչ որ սորվեցիր՝ էն քուկդ է։

Մեկ լավ ջահել տղա կար՝ անունը Սարգիս։ Հարազատ ախպերը քառասուն տեսակ զրկել էր նրան, վերջն էլ հողը ձեռքից ուզեցել էր խլե։ Սարգիսը կրակ էր բացել վրեն, վիրավոր էր արել, բայց չէր սպանել։ Բանտ էին քցել մեկ տարով։ Բանն աջողի, անուշ տղա էր, գառի պես, պատվով։

Էդ ագահ ախպոր վրա Միրզա Մեհդին ըսավ։

Ժամանակով աճամի հողը մեկ մարդ կուգա, կիջնի մեկ գեղ ու կխնդրվի՝ իրան դրկից շինեն, հող տան, ապրի։ Գեղի մեծերը կըսեն. էս հողը քեզի. կըսե՝ քիչ է։ Կըսեն.– էն մեկն էլ քեզի. կըսե. նորեն քիչ է. էն ժամանակ գեղի մեծերը կըսեն. Է՜յ դու ծակաչք մարդ, ահան մեր հանդը առաջդ է, վազե՛, ինչքան ոտքդ կտրեց՝ էն քեզի։ Էս մարդն էլ էնքա՜ն կվազե, էնքան կվազե, որ վերջը շունչը կկտրի, սիրտը կպատռի, կընկնի, կմեռնի… Հիմի քու ախպերն է. պատիժն առավ, մահը մոտիկուց տեսավ։ Էդքանն էլ բավական է։

Մեկ հատ էլ խմենք ու ըսենք՝ հերիք է։

Իմ մերժումիս վրա՝ ինքը խմեց։

Բանտի մեջ մեկ կոտր ընկած վաճառական կար, շատերի փողը կերել էր։ Ծիծաղու բան էր։ Ում փողը որ կերել էր, նրանց շատերից ամեն օր ուտելիք ու խմելիք կստանար։ Էդ բանի վրա ինքը կըսեր թե՝ ես Նոյ նահապետի պարտապանն եմ։ Ըսել է թե՝ ջրհեղեղի ժամա՛նակ, երբ որ տապանը ջրերի վրա էր, մեկ մարդ լող է տալիս դպա տապանն ու գոռում. Նո՛յ ջան, ճոպանը քցե, տապանդ ելնեմ։ Մի՛տքդ չէ՞, որ դու եղ չունեիր, քեզի մի տիկ եղ տվի։ Նոյ նահապետը չլսելու տվավ ու մտքի մեջ ըսավ. Ազատեմ, հետև պտի կանգնի, եղը պահանջե։ Թող ջրի տակն անցնի։

Մեկ ուրիշ մարդ մոտեցավ, թե՝ Նո՛յ, ազատի ինձի, դու լավ մարդ ես։ Էն տարին ալյուր չունեի, մեկ ջվալ ալյուր փոխ տվիր… Նոյ նահապետը տղոցը, թե՝ ազատեցեք, խեղճ է: Ու մտքի մեջ ըսավ, որ խեղդվի, ալուրս պտի կորի. ազատեմ, կելնի, կաշխատի, պարտքը կուտա։

Հիմի էլ էս իմ պարտատերերն են։

Օհան-ամին չիբուխը լցրեց և մի կում ծուխ, առնելով ու արձակելով, շարունակեց.

Էսպես, բանտ ըսածդ մեկ հավաք աշխարհք է։ Մենակ էն զանազանությունը կա, որ աշխարհքում չբռնված գողերն ու արունքտերերն են ապրում, իսկ բանտի մեջ՝ բռնված գողերն ու արունքտերերը։

Բանտի մեջ հասկացա բանի ուղն ու ծուծը. էն թե՝ ամեն, ամեն գեշ բաների պատճառն իմ ու քուն է։ Գեղ ու քաղաք իրար գզում են փողի, հարստության համար, ուրիշի աշխատանքը տանելու համար։

Ու քանի որ փողը կա, մարդ չկա, քանի իմ ու քու կա, սեր ու խիղճ չկա։ Էդտեղից էլ հարուստ ու աղքատ, զրկող ու զրկվող, բանտ արունհեղություն։

Թուրքը կըսե. «Կուիվն ուրտեղի՞ց է։ Մեկը կուտե, մեկէլը կաշե. կռիվն էդտեղից է» ։ Ես իմ մասիս. հաշիվս իստկել եմ աշխարհքի հետ։ Ուրիշ ի՜նչ կրնայի անել։ Կռվեցի, բա՛նտ դրին, մենակ մնացի։ Մենակ մարդն ի՞նչ կարող է անել աշխարհքի սարքի դեմ։ Զարկես–զարկվես, օգուտն ի՞նչ։ Գեղ պիտի կանգնի, որ գերան կոտրի։ Հիմի՝ իմ ձեռքս առանց ուրիշի բերնից հաց փախցնելու՝ իմ բերնիս հացը կվաստակե, և էլ արդար հացս միշտ կիսել եմ ուրիշի հետ, ծանոթ-աւնծանոթի հետ:

Ուրախ աղմուկով թևերը թափ տալով եկավ խելառ Մխոն։

Մխո ջան, ասաց Օհան-ամին, նստի հաց կեր։

Մխոն էնքան ուրախասիրտ է, դարձավ Օհան-ամին ինձ, գիտես թե ո՛չ պառավանալ կա, ո՛չ մեռնել։ Աշխարհքը իրան վրա ծախես, մեկ կոպեկի չի առնի։ Ամենեն հարուստ մարդն է, ինչու որ ամենեն գոհ ու կուշտ մարդն է։ Ամեն բանի հաղթել է։

Մխոն Օհան-ամու քրոջ որդին էր՝ մանուկ հասակից որբացած։ Մեծացել էր քեռու տանը, իբրև նրա որդիներից մեկը։ Մոտ երեսուն տարեկան կլիներ, նեղ ճակատով, մեծ քթով և բարձրահասակ։

«Խելառշունչի մեկն է», գյուղացիները այսպես էին բնորոշել նրան։ Խելառ-խելոք։ Խոսում էր անկապ, տակից-վրայից, սարից-ձորից։ Սակայն մշտական զվարթ տրամադրության մեջ էր այդ մարդը։ Թվում էր, թե՝ երբեք տխրություն զգացած չէր կարող լինել նա։ Աշխարհի չար իրերը նրան բարի դեմքով էին երևում։ Ամեն բան ծիծաղի առիթ էր նրա համար մահն էլ, մահի բոլոր տարրերն էլ ցավ, հիվանդություն, ծերություն:

Մխոն ապրում էր Օհան-ամու հետ, թեև նրա մի ոտը ջաղացումն էր, մյուս ոտը՝ գյուղում։ Միասին վարում էին իրենց փոքր տնտեսությունը՝ բաղկացած մի-երկու տասնյակ հավերից ու բադերից և մի կթան կովից։ Միասին կռանում էին ջաղացաքարը և սարքի գցում։

Մխոն անչափ նվիրված էր Օհան քեռուն, նրա խոսքին՝ հլու-հնազանդ։ Եվ միայն Օհան-քեռու հարցերին էր լուրջ պատասխանում։

Մխոն գդակ չէր դնում, գարուն-ձմեռ։ Մազերը թաղիքի պես կպել էին գլխի մաշկին։ Միայն սաստիկ ցրտերին բաշլուղ էր փաթաթում գլխին։

Երբ գդակ էին տալիս՝ նա մի կողմ էր նետում, ասելով. «Իմ փափախս գտեք, տվեք՝ դնեմ, ուրիշը չեմ ուզե։ Իմ փափախս վեցը հատ աբասի արժեր» ։

Գյուղի երիտասարդները, յուրաքանչյուր անգամ նրան տեսնելիս՝ հարցնում էին.

Մխո՛ ջան, փափախդ ո՞ւր է։

Եվ Մխոն ամեն անգամ, օրական հարյուր անգամ իսկ, միևնույն պատասխանն էր տալիս.

Ի՞նչը։

Փափախդ ո՞ւր է։

Ո՞ւմ։

Քու փափախդ ո՞ւր է։

Փափա՞խս, հա՛։ Քամին տարավ փափախս։ Չգիտեմ, խոլեռի տարին էր, թե քեռուս ձիու կորած տարին, մեկ սատանի քամի ելավ, աշխարհք առավ մեջ, ջաղցի քարի պես պտտցուց, ֆռռացրեց։ Ես մե մենձ քարի տակ մտա, քարը բռնի, տափ եղա։ Մենակ փափախս տարավ, էդ տանելն է, որ տարավ։ Հիմի վո՜վ գիտե, փափախս ո՞ր սարի գլուխն է կորել, ո՞ր ծովերու վրեն կտմբտմբա։

Ի՜նչ փափախ, ի՜նչ փափախ, վեցը հատ աբասի արժեր։

Մխոն սեղանի ափին ծունկի եկած՝ ձեռքին ընկածը խոթում էր բերանը և խնդումերես նայում Օհան-ամուն։

Մխ՜ո, գե՞ղն էիր, հարցրեց Օհան-ամին։

Վո՞վ։

Դու գե՞ղն էիր։

Չէ, քեռի ջան, գնացել ճամփու վրեն կայնել էի էկող–էրթացողի հետ մե-քիչ խորաթա էնելու։

Քեռի ջան, բարձր ծիծաղով ավելացրեց, ըսին թե՝ հոռոմցի Բաթո աղեն մեռել է, հա՛, հա՛, հա՛, մեռել է։

Եվ ծիծաղից դողում էր ողջ մարմնով։ Օհան-ամին աչքերը մի պահ գոցեց, ձախ ձեռքով տրորեց ճակատը և ապա աչքերը վրաս հառելով՝ ասաց.

Գռող-գռփողի մեկն էր, աղքատի շապիկը վրայից հանող։ Տեղովը որ արև-արեգակ ըլներ էդ Բաթո աղեն, էլի մեկ մարդու չէր կրնա տաքացնե։

Ողորմի՜ կողքի մեռելներին…

Եվ մի երկու ումպ թեյից հետո՝ շարունակեց։

Լավ կճանչնայի, ինչքան որ ագահ էր, էնքան էլ կծծի էր։ Աշխարհքը իրան տայիր՝ աչքը էլի մրջյունի տարած մեկ գարի հատիկի վրա կըլներ։ Ագահ մարդու փորը կրնա կուշտ ըլնի, բայց աչքը միշտ անոթի կըլնի։

Էս մարդը բան էլ չէր ուտում, միալար կդիզեր ու կդիզեր։ Տղա զավակ էլ չուներ, դիզածը մնաց փեսաներին։ Էդպես է աշխարհքիս բանը՝ կծծի մարդու վիզը ոջիլը կուտե, փողը՝ ուրիշը։

Մարդը գնացական է, ամփոփեց իր մտքերը Օհան–ամին, նրա լավ գործը՝ մնացական, ըսել է՝ ինքն է մնացական։ Ա՛յ, խոսքի օրինակ, էս շաքարը գցեցիր չայի մեջ, հալավ, կորավ, չկա. բայց չայն անուշցավ։ Էնպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարհքը կանուշցնե։ Թե չէ աոանց լավ մարդու աշխարհքը շա՜տ դառն է՝ օձի լեղի…

Վո՞վ, հարցրեց Մխոն։

Բաթո աղի վրա է խոսքս, Մխո ջան։

Որ մեկ բրդուճ հաց տար ուրիշին, ի՞նչը կծռվեր, ասաց Մխոն քրքջալով։

Ղուրբան եմ եղել էդ ճակատիդ, Մխո՛ ջան, խրախուսեց Օհաւն-քեոին մի մեծ կտոր շաքար Մխոյին տալով, որը ղռթ-ղռթ աղմուկով մանրեց ատամների տակ։

Քայլ առ քայլ երեկոյանում էր։ Լեռները ծփում էին մանուշակի գույների մեջ, արևածաղիկները ոսկե գլուխները կախում էին։ Դաշտերից ու արտերից դանդաղ-դանդաղ տուն էին դառնում շինականները։

Ես վեր կացա գնալու։ Օհան-ամին ուղեկցեց ինձ մինչև բոստանի ծայրը՝ ճանապարհին մի քանի մատղաշ վարունգներ քաղելով ինձ համար։

Բոստանի ծայրին կանգնեցինք։ Օհան-ամին ծանրությամբ նայեց շուրջը դաշտերին ու գետի փայլփլան ոլորներին, դաշտերի մեջ ձգվող շավիղներին, նայեց հեռավոր լեռներին, որոնց նայել է տասնյակ տարիների ընթացքում, և մայր մտնող արևին նայեց, ու չիբուխը վառելով ներս տարավ մի ումպ ծուխ, և ապա ծուխ ու հոգոց իրար խառնելով, ասաց.

Է՜ է՜հ, ծերացա՜նք, ըսել է՝ եկանք հասանք ծերին։ Ամեն բանի ծերին, կյանքի ծերին, աշխարհքի ծերին… Վնաս չունի։ Մեկ խնդրանք ունիմ քանի ողջ եմ, ոտ ու ձեռով մնամ, գետնին գերի չըլնիմ, աշխատեմ, ու էստեղ, ջաղացիս դուռը նստած, համբերանքի չիբուխս քաշեմ, ու ամեն օր լսեմ բարի, ուրախ լուրեր աշխարհքիս չորս դիերից, ամեն կողմերից։ Էլ ուրիշ բան չեմ ուզի…

Իմ սիրելի՜ Օհան-ամի։

Շա՜տ և շա՜տ տարիներ են անցել այն օրերից, շա՜տ բան է խավարել իմ հիշողության մեջ, սակայն անջնջելի է մնացել քո նահապետական պատկերը իմ հոգում։

Եվ հիշում եմ միշտ քո անմոոաց զրույցները, և քո համբերանքի չիբուխի խաղաղ ծուխը աչքիս առջևն է դեռ, և քո հանգիստ, հնամենի ձայնը ականջումս է տակավին…
1928, Երևան


1. Գնահատի՛ր Օհանի վարքը՝ ըմբոստություն պետական աշխատողների դեմ։
Օհանի վարքը ցույց է տալիս ըմբոստություն, քանի որ նա չի վախենում արտահայտել իր կարծիքը պետական համակարգի դեմ։
2. Գնահատիր Օհանի ընկերների վարքը՝ հաշտությունը։
Օհանի ընկերները հակադրվում են նրա ըմբոստությանը, նրանք ընտրում են հաշտություն, ինչը ավելի հարմար է նրանց համար։

3. Ինչո՞ւ Օհանը չհետևեց ընկերներին։
Օհանը չհետևեց ընկերներին, քանի որ նա հավատում էր իր սկզբունքներին և չէր ցանկանում զիջել իր արժանապատվությունը։
4.Ինչո՞ւ էր Օհան ամին գյուղից հեռու ապրում։ Ինչպե՞ս էր ապրում առանց մարդկանց ու առանց նրանց օգնության։
Օհան ապրել էր գյուղից հեռու, որովհետև ցանկանում էր հեռու մնալ հասարակությունից, ապրելով միայն իր մտածողության և հույսի հիման վրա։
5. Դուրս բեր այն տողերը, որտեղ երևում է Օհան ամու առօրյան (ի՞նչ օրենքով էր ապրում)։

Օհան Ամին ապրում էր սոցիալական արդարության, իրավունքների պաշտպանության և պատասխանատվության սկզբունքներով։ Նա պայքարում էր անարդարությունների դեմ, խթանում էր համայնքի բարեկեցությունը և չէր հանդուրժում սոցիալական անարդարությունները:
6.Ի՞նչ է նշանակում «համբերանքի չիբուխ»:
«Համբերանքի չիբուխ» նշանակում է համբերության կորուստ կամ այլևս համբերություն չունենալ։

7. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Ըմբոստություն
Հաշտություն
Առօրյա
Ինքնաբավություն
Արժանապատվություն
Վճռական
Հույս
Սահման
8..Բնութագրիր Օհան ամուն:
Օհան ամուն ինքնուրույն, վճռական և ազատ մարդ է։
9..Ո՞րն է պատմվածքի ասելիքը:
Պատմվածքի ասելիքը վերաբերում է մարդկային հարաբերություններին, համբերության կարևորությանը և իշխանության նկատմամբ դիմադրությանը։ Այն բացահայտում է, թե ինչպես են մարդիկ իրենց իրավունքների և արժանապատվության համար պայքարում, ինչպես նաև համբերության սահմանները և արդարության պահանջը։
10.Ինչու ՞է վերնագրված  «Համբերանքի չիբուխը»:
«Համբերանքի չիբուխը» վերնագիրը նշանակում է համբերության խորհրդանիշ։ Այն ցույց է տալիս, որ մարդիկ կարող են դիմակայել դժվարություններին ու անարդարությանը, բայց երբեմն նրանց համբերությունը սպառվում է։

Рубрика: Գրականություն 9.9

Հոկտեմբերի 30

Կարմիր գլխարկը մարսեցու տեսանկյունից: Էրիկ Բերն

Մի անգամ մայրը Կարմիր Գլխարկին ուղարկեց անտառում ապրող տատիկին կարկանդակներ տանելու։ Ճանապարհին աղջիկը գայլի հանդիպեց։ Հարց․ այդ որ մայրը կուղարկեր փոքրիկ աղջկան անտառ, ուր գայլեր են ապրում։ Ինչու՞ նա ինքը չտարավ ուտելիքը, կամ չգնաց աղջկա հետ։ Եթե տատիկն այդքան անօգնական էր, ինչու՞ էր մայրը թողել նրան միայնակ ապրել հեռավոր խրճիթում։ և եթե աղջիկն այնուամենայնիվ պետք է գնար, ինչու՞ մայրը նրան չի արգելում խոսել գայլերի հետ։ Այս պատմությունից կարելի է ենթադրել, որ Կարմիր Գլխարկին ոչ ոք հավանական վտանգի մասին չէր զգուշացրել։
Ոչ մի մայր իրական կյանքում այսքան անհոգ չէր լինի, այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ աղջիկը բացարձակ չէր հետաքրքրում նրան կամ որ մայրը ցանկանում էր նրանից ազատվել։
Միևնույն ժամանակ դժվար թե երբևէ գտնվի մեկ այլ այսքան հիմար փոքրիկ աղջիկ։ Ինչպե՞ս կարող էր նա, տեսնելով գայլի աչքերը, ականջները, թաթերն ու ժանիքները, մտածել, որ դիմացն իր տատիկն է։ Ինչու՞ միանգամից չփախչել։ Եվ այդ ի՞նչ փոքրիկ աղջիկ էր, որ հետո օգնում էր գայլի փորը քարերով լցնել։ Համենայն դեպս, ցանկացած լավ աղջիկ գայլի հետ զրուցելուց հետո ծաղիկներ չէր հավաքի և կմտածեր․ «սա հաստատ իմ տատիկին ուզում է ուտել, արագ վազեմ օգնության հետևից»։
Նույնիսկ տատիկն ու որսորդը զերծ չեն կասկածանքներից։ Եթե այս պատմությանը նայենք որպես իրական հերոսներով դրամայի, ապա կնկատենք, թե ինչպիսի կոկիկությամբ են նրանց անհատականությունները միմյանց հետ կապվում։

ա․ մայր, ով հավանաբար ձգտում է ազատվել աղջկանից «դժբախտ պատահարի» միջոցով, որպեսզի պատմության վերջում կարողանա բողոքել․ «միթե ահավոր չէ՞, նույնիսկ անտառ չես կարող գնալ, առանց մտածելու, որ ինչ֊որ մի գայլ․․․»

բ․ գայլ, ով նապաստակներ և այլ կենդանիներ ուտելու փոխարեն միանշանակ իր հնարավորություններից բարձր է ապրում։ Նա կարող էր գուշակել, որ ինքն իր գլխին փորձանք է բերում և որ վերջը վատ է լինելու։ Նա հավանաբար երիտասարդ ժամանակ Նիցշե էր կարդացել (եթե նա կարողանում է խոսել և գլխարկ գործել, ինչու՞ չկարդալ)։ Գայլի կարգախոսն է․ ապրիր վտանգներով լի և մահացիր փառքով։

գ․ տատիկ, ով ապրում է մենակ, սակայն չգիտես ինչու դուռը փակ չի պահում։ Նա հավանաբար ինչ֊որ արկածների հույս ունի, այնպիսի մի բանի, ինչ չէր կարող լինել, եթե նա բարեկամների հետ ապրեր։ Գուցե հենց այդ պատճառով էլ նա չի ցանկանում միասին կամ նրանց հարևանությամբ ապրել։ Տատիկը բավականին երիտասարդ կին է թվում, չէ որ նա այդքան փոքր թոռնուհի ունի։ Իսկ ինչու՞ արկածներ չփնտրել։

դ․ որսորդ, ով, հավանաբար, այն փրկարարներից է, ում դուր է գալիս փոքրիկ աղջիկների հետ միասին պարտված հակառակորդին պատժել։ Մեր դիմաց ակհայտ դեռահասական պատկեր է։

ե․ Կարմիր Գլխարկ․ գայլին հայտնում է, թե որտեղ կարող են նորից հանդիպել, և անգամ նրա ծոցն է մտնում։ Նա բացահայտ խաղեր է խաղում գայլի հետ։ Նրա համար այդ խաղն այս անգամ հաջող ավարտ է ունենում։

Այս հեքիաթում յուրաքանչյուր հերոս ձգտում է գործողության ամեն գնով։ Եթե արդյունքը վերցնենք այնպիսին, ինչպես իրականում է, ապա ընդհանուր առմամբ այս ամենը բանսարկություն է, որի ծուղակն ընկնում է դժբախտ գայլը։ Նրան թողել են երևակայել, որ շատ խորամանկ է և կարող է բոլորին ֆռռացնել։ Եվ այդ դեպքում, հեքիաթը իմաստը գուցե նրանում չէ, որ փոքրիկ աղջիկները պետք է հեռու մնան անտառներից, որտեղ գայլեր են ապրում, այլ այն, որ գուցե գայլերին է պետք հեռու մնալ անմեղ թվացող փոքրիկ աղջնակներից և նրանց տատիկներց։ Կարճ ասած՝ գայլին չի կարելի անտառով մենակ զբոսնել։ Եվ ևս մեկ հետաքրքիր հարց, որ առաջանում է․ ի՞նչ էր անում մայրը աղջկան մի ամբողջ օրով տատիկի տուն ուղարկելով։
Եթե ընթերցողն այս վերլուծությունը ցինիզմ համարի, ապա խորհուրդ կտանք նրան պատկերացնել Կարմիր Գլխարկին իրական կյանքում։ Գլխավոր պատասխանն այս հարցի մեջ է․ ի՞նչ է դառնալու Կարմիր Գլխարկն ապագայում այսպիսի մորով և նման փորձով։

Առաջադրանքներ

Ա) Լրացրե’ք մտքերն ըստ ստեղծագործության.
Կարմիր գլխարկի մայրը անհոգի էր, որովհետև
չէր ընկալել անտառի վտանգները:
Աղջիկը հիմար էր, որովհետև
չհետևեց մոր խորհուրդներին:
Գայլը երիտասարդ տարիներին Նիցշե է կարդացել, քանի որ
ցանկացել էր կյանքի խորքը հասկանալ:
Տատիկը արկածների հույս ուներ, քանի որ
ինքնաթիռի մեջ չէր ցանկացել մնալ:
Գայլին պետք է հեռու մնալ աղջիկներից և նրանց տատիկներից, որովհետև
նրանք կարող են նրան բացահայտել ու վտանգի ենթարկել:

Բ) Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում․
հումորը,
ենթատեքստային արտահայտությունները,
հարցադրումների անսպասելիությունը,
հարցադրումների տրամաբանվածությունը,
հեքիաթի քննարկման նոր մոտեցումը։

Рубрика: Մայրենի 9

Հոկտեմբերի 29

Դերանունների հատկանիշները

Դերանունների թիվը 

Դերանուններից հոգնակի թիվ են ունենում առարկա ցույց տվողները և նրանք, որոնք կարող են գործածվել գոյականաբար: Դրանք են՝  

                                                   Եզակի                       Հոգնակի                                                    
Անձնականես, դու, նա, ինքըմենք, դուք, նրանք, իրենք
Ցուցականսա, դա, նա, մյուսըսրանք, դրանք, նրանք, մյուսները
Հարցական-հարաբերականով, ինչ, որըովքեր, ինչեր, որոնք
Անորոշոմն, ուրիշը, այլոմանք, ուրիշներ, այլք

Դերանունների հոլովումը 

Որոշ դերանուններ հոլովվում են գոյականի նման, որոշ դերանուններ՝ գոյականից տարբեր ձևով, այսինքն՝ սեռական հոլովում հոլովական վերջավորություն չեն ստանում, այլ ունենում են մի ուրիշ հիմք: Դա կոչվում է դերանվանական հոլովում:  Ստորև բերված են դերանվանական հոլովում ունեցողները՝

                                                 Ուղղական                              Սեռական                         
Անձնականես, դու, նա, ինքը, մենք, դուքիմ, քո, նրա, իր, մեր, ձեր
Ցուցականսա, դա, նասրա, դրա, նրա
Հարցական-հարաբերական ով ում

Մյուս դերանուններից գոյականաբար գործածվողները հիմնականում ենթարկվում են գոյականական ի հոլովման, նրանք, իրենք, սրանք, դրանք դերանունները՝ ց հոլովման, երբ-ը՝ վա հոլովման: Հոլովման յուրահատկություններ ունեն հետևյալ դերանունները:

  • Փոխադարձ դերանունները ուղղական չունեն: Դրանց սկզբնաձևը սեռական հոլովն է:
  • Ով դերանվան միայն եզակի թիվն է հոլովվում:
  • Ոմն դերանունը հոլովվում է միայն հոգնակի թվում՝ ոմանք-ոմանց

Առաջադրանքներ՝

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Ես
դեմք 1-ին
թիվ միակ
հոլով հոգնակի
դու
դեմք 2-րդ
թիվ միակ
հոլով հոգնակի
Մենք
դեմք 1-ին
թիվ բազմ.
հոլով հոգնակի
դուք
դեմք 2-րդ
թիվ բազմ.
հոլով հոգնակի
նա
դեմք 3-րդ
թիվ՝ միակ
հոլով հոգնակի
նրանք
դեմք 3-րդ
թիվ՝ բազմ.
հոլով հոգնակի
2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:

3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…

Ուղղական հոլովի անձնական դերանուններ
Ես
Իմ
Ես
Սեռական հոլովի անձնական դերանուններ
Ես, դու
Ես, նա
Ես
Տրական հոլովի անձնական դերանուններ
Ինձ
Ինձ
Քեզ
 3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։


այս
թիվ միակ
հոլով հոգնակի
այն
թիվ միակ
հոլով հոգնակի
այդ
թիվ միակ
հոլով հոգնակի
հիմա
չհոլովվող
այսօր
չհոլովվող
նրանք
թիվ բազմ.
հոլով հոգնակի

Рубрика: Մայրենի 9

հոկտեմբերի 28

Դերանուն

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու: Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու: Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու: Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի: Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու: Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու: Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու: Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

1․ Ի՞նչ է դերանունը։

Դերանունը բառ է, որն օգտագործվում է անունների փոխարեն՝ ցույց տալով անձանց, առարկաների կամ գաղափարների։ Դերանունները փոխարինում են գոյականներին և օգնում են խուսափել կրկնություններից։

2․ Քանի՞ տեսակի են լինում դերանունները, թվի’ր դրանք։
անձնային
երրորդական
սեփական
հարցական
նվազագույն
խմբային
հաստատող

3․Թվի’ր անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները։
անձնական — ես, դու, նա, մենք, դուք, նրանք
ցուցական — այս, այն, այդ
փոխադարձ — իրար, միմյանց
հարցական — ով, ինչ, որտեղ, երբ
համարական — որը, ինչ-որ
անորոշ — ոմանք, մի քանիս
ժխտական — ոչ մեկը, ոչինչ

4․Գրի’ր պատում՝ օգտագործեկով հնարավորինս շատ դերանուններ։

Երեկ ես ու դու գնացինք զբոսանքի: Մենք տեսանք երեխաներին, ովքեր խաղում էին գնդակով, և նրանց շուրջ էր ուրախ շուն: Դու հարցրեցիր, թե ինչու է շունը այդքան ուրախ, իսկ ես ասացի, որ այն իր տիրոջը սպասում է:
Մենք մոտեցանք, որպեսզի խաղանք, իսկ հետո նստեցինք նստարանին ու խոսեցինք: Այդ օրը շատ հաճելի էր, և որոշեցինք, որ հաջորդ անգամ էլ պետք է զբոսանք անենք:

Рубрика: Պատմություն 9

Առաջին Հանրապետությանը վերաբերող միջազգային փաստաթղթեր

Հայաստանի առաջին հանրապետությանը վերաբերող միջազգային փաստաթղթերը կարևոր դեր ունեցան պետականության ձևավորման և միջազգային ճանաչման գործում։ 1918-1920 թվականների ընթացքում հայկական ղեկավարությունը փորձեց միջազգային մակարդակում ամրապնդել Հայաստանի անկախությունը, ուստի մի շարք կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին տարբեր պետությունների հետ։

Առաջինը, Բաթումի պայմանագիրը (1918) ստորագրվեց Օսմանյան կայսրության հետ, որտեղ Հայաստանը պարտավորվում էր ընդունել որոշ տարածքային զիջումներ, բայց փաստաթուղթը ճանաչեց Հայաստանի պետականությունը և թույլ տվեց պահպանել անկախություն։

Դրանից հետո 1919-1920 թվականներին Հայաստանի ղեկավարները մասնակցեցին Փարիզի խաղաղության խորհրդաժողովին, որտեղ քննարկվեցին Օսմանյան կայսրության փլուզումից հետո առաջացած խնդիրները։ Այս խորհրդաժողովում հայկական հարցը ներկայացվեց միջազգային հանրությանը, ինչը հանգեցրեց Սևրի պայմանագրի ստորագրմանը (1920)։ Սևրի պայմանագրով Հայաստանը ճանաչվեց որպես անկախ պետություն, իսկ մի շարք տարածքներ, այդ թվում՝ Կիլիկիան և Մեծ Հայք, նախատեսված էին փոխանցել Հայաստանին։

Ավելին, Հայաստանի ղեկավարությունը հաստատեց հարաբերություններ Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ, որոնք հաստատեցին Հայաստանի անկախությունը դիվանագիտական փաստաթղթերում։ Սակայն, למרות Սևրի պայմանագրի դրական դրույթները, այն երբեք չկատարվեց՝ թուրքական հեղափոխության արդյունքում պայմանագիրը չեղարկվեց Լոզանի պայմանագրով 1923 թվականին։

Այս փաստաթղթերը կարևոր էին Հայաստանի միջազգային իրավունքի ճանաչման և գոյության համար, սակայն քաղաքական իրավիճակի արագ փոփոխությունները չհաջողեցին ապահովել երկրի լիակատար անկախությունը։

4o mini

Рубрика: Կենսաբանություն 9

Դաս7(28.10_01.11)

Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։

Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։

Գլիկոլիզ գլյուկոզի քայքայում, ավտոտրոֆ ինքնուրույն սնունդ, հետերոտրոֆ ուտում է ուրիշներին, ֆոտոսինթեզ լույսից սնունդ։

Рубрика: Գրականություն 9.9

Հոկտեմբերի 18

Գավառական  նամականի:  Ակսել  Բակունց

Խաղաղ  և  իր  քեֆին  ապրում  է  փոքրիկ  քաղաքը,  որ  գրպանի  քարտեզի  վրա  չի  էլ  նշանակված  թեկուզ  որպես  միջակետ:  Կարծես  դիտմամբ  հեռացել  է  այս  անկյունը  խուլ,  որ  իրեն չխանգարեն,  շատ  եռ  ու  զեռով,  ժխորի  աղմուկով  իրեն  չնեղացնեն:

Ապրում  է  իր  քեֆին,  կատարում  է  այն  ամենը,  ինչ  հարկ  է,  աշխատում  է  նմանվել  մեծ  քաղաքներին  և  օրինակ  դառնալ  շրջակա  գյուղերի  համար:  Փոքրիկ  այդ  քաղաքը  գավառի  կենտրոնն  է,  նրան  են  նայում  հարյուրավոր  գյուղեր՝  թառած  լեռան  կատարին,  խոր  ձորերի  մեջ  ընկած  գյուղեր:

Դրսի  աշխարհի  հետ  ունեցած  կապը  փոստն  է,  որ  գալիս  է  անկանոն,  բեռը  կես  ճամփին  թողնում,  որ  հետո  վերադառնա  բերի.  կապը  ծուռ  ու  մուռ  խճուղին  է,  որ  լղար  եզան  պես  կողքի  ճաղերն  է ցցել,  կապը՝  հեռագրի  մի  բարակ  թելն  է,  որ  անցնում  է  տասնյակ  վերստեր  անմարդաբնակ  սարերով,  կտրում  հավիտյան  ձյունապատ  լեռների  կատարներ,  իջնում  անդնդախոր  ձորեր  և  հասնում հեռավոր  երկաթուղուն:  Շատ  հաճախ  է  գիծը  կտրվում.  ձյան  հյուսեր,  սարի  քամի,  փոթորիկ  պոկում  են  սյունը  տեղից:  Սարերով  անցնելիս  մեկ  էլ  հանկարծ  հանդիպում  ես  հեռագրասյուների ուղիղ  շարքին  ու  բարակ  երկաթալարին,  որ  կանչում  է  ասես  հուսակտուր  ու  խեղճ՝  մեծ  քաղաքին  հաղորդում,  որ  այնտեղ,  երկաթուղուց  հարյուրավոր  վերստեր  հեռու,  լեռներով  փակված  մի գետահովտի  վրա  անհոգ  ընկած  գավառական  փոքրիկ  քաղաքում  ևս  կա  մոլեկուլյար  աշխատանք,  այնտեղ  էլ  են  շինում,  այնտեղ  էլ  է  բաբախում  թեկուզ  մի  երակ,  որ  տանում  է  դեպի  սիրտը՝  լայնարձակ  Միությունը  Խորհրդային:  Մարդ  այնպես  խղճահարվում  է,  երբ  ձյունապատ  լեռան  գլխին՝  ժխորից  հեռու,  հանկարծ  լսում  է,  թե  ինչպես  նվվում  են  երկաթի  թելերը  հեռագրի,  ինքդ  էլ ուզում  ես  կանչես,  որ  մեծ  ճամփով  անցնող  գնացքը  մի  օր  էլ  շուռ  տա  ուղին  իր  և  մխրճվի  քնած  լեռնապարն  այս,  լեռները  վախենան,  բազմանան  գործարանները,  խաղաղ  ու  հանդարտ գետահովիտում  այս  վառվեն  հսկա  լապտերները  քաղաքի:

Ամեն  ինչ  դանդաղ  է,  խաղաղ  գավառական  այս  խուլ  անկյունում:  Շտապելու  հարկ  չկա.  կենտրոնից  հեռու  լինելը,  մարդաշատ  քաղաքի  կարիքներին  անհաղորդ  լինելը  ստեղծում  է  անհրաժեշտ միջավայր,  ուր  առատորեն  զարգանում  է  գավառացու  մտավոր  կարճությունը,  նրա  մեղկ  և  կենդանական  կյանքը,  որկրամոլ  և  թուլամորթ  լինելը:  Կատարյալ  քաղքենի,  օրինապաշտ,  պինդ փարած  հնօրյա  ադաթին՝  նավասարդին  ու  ձմռան  երկար  գիշերների  զրույցներին:

Առաջադրանքներ


Ա) Քաղաքին տրված են բնորոշումներ: Տեքստից ընտրեք արտահայտություններ և նախադասություններ, որոնք հաստատում են տվյալ բնորոշումը:

  • Քաղաքն օրինակ է շրջակա գյուղերի համար։
  • Անշտապ է ամեն ինչ այս քաղաքում ու դանդաղ։
  • Քաղաքը շատ է փոքրիկ ու աննկատ։
  • Հեռու է աշխարհի անցուդարձից այս քաղաքը
  • Քաղաքն անկյուն է մտել, որ իրեն աղմուկը չխանգարի։

Բ) Ըստ ձեր ընթերցած  հատվածի՝ ներկայացրեք այս գավառական քաղաքի բնակչին:


Բնակիչը խաղաղ, անշտապ է, հեռու աշխարհից: Նա ապրում է պարզ կյանքով, գնահատում սովորությունները, ու որոշակի նպատակներ ունի՝ զարգացնել քաղաքը, սակայն ենթարկվում է գյուղական կյանքի սահմանափակումներին:

Рубрика: English 9

5 Cover Me

Situation:
Your co-worker often asks you to ‘cover’ for him. For example, yesterday
he took an extra half-hour for lunch and he asked you to tell the boss that
he was in a meeting.

Student A: Your co-worker wants you to cover for him again. You are
becoming fed up with his behaviour and you are worried that the boss will
catch both of you out.

Student B: You need to take an extra half hour on your lunch break to pick

up some medicine for your daughter from the pharmacy. Ask your co-
worker to cover for you if the boss is around.

Suggested phrases:
“You’re going to get both of us in trouble.”
“The boss is very suspicious.”
“I really need you to do me a favour.”
“This is an emergency.”
Student A: You want me to cover for you again? We’re both going to get into trouble. The boss is already suspicious.
Student B: I know, but I really need an extra half-hour. It’s urgent—I have to pick up some medicine for my daughter from the pharmacy.
Student A: But if he finds out, we’ll both get fired. Are you seriously risking it
again?
Student B: I understand, but this is an emergency. Can you please help me out just this once?
Student A: Alright, but this is the last time. Don’t ask me to do this again.

Рубрика: Գրականություն 9.9

Հոկտեմբերի 16

Հոկտեմբերի 16

Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման։ Սերգեյ Դովլաթով

Անիմաստ է սեխի բուրմունքի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով ծամել է իր կոշիկի քուղերը: 

Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման: Մարդը բարի է… Մարդը սրիկա է… Մարդը մարդու բարեկամն է, ընկերը և եղբայրը․․․ Մարդը մարդու համար գայլ է… Եվ այլն․․․

Մարդը մարդու համար ամեն ինչ է, ամեն ինչ, ինչ կկամենաք: Կախված հանգամանքների խաչաձևումից: Մարդն ընդունակ է ամեն ինչի՝ և՛ լավի, և՛ վատի: Ես տխուր եմ, որ այդպես է: Թող Աստված մեզ ամրություն ու խիզախություն տա: Իսկ ավելի լավ կլինի՝ ժամանակ ու վայրեր, որոնք կհանգեցնեն բարուն․․․

«Գլխավորը գրքում և կնոջ մեջ ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը». անգամ հիմա՝ կյանքի անհամար հիասթափություններից հետո, այս մտահանգումը ինձ թվում է տաղտկալի: Եվ առաջվա պես ինձ դուր են գալիս գեղեցիկ կանայք: 

Իսկական խիզախությունն այն է, որ սիրես կյանքը՝ իմանալով նրա մասին ողջ ճշմարտությունը։ 

Քննադատում են ֆիլմը, նշանակում է՝ պետք է այն դիտել: Պարսավում են գիրքը, նշանակում է՝ արժե այն կարդալ: Ինչ-որ մեկին անհատապես վրա են տվել, նշանակում է՝ արժանավոր մարդ է…

Մենք անվերջ մեղադրում ենք ընկեր Ստալինին, մինչդեռ, այնուամենայնիվ, կուզենայի հարցնել՝ իսկ ովքե՞ր են գրել այն չորս միլիոն մատնագրերը:

Ընտրություն կատարելով սրիկայի ու հիմարի միջև՝ անկախ քեզնից մտատանջվում ես։ Մտածում ես, մտածում ու նախընտրում սրիկային։ Սրիկայի արարքներում ինքնօրինակ հիմնավորում կա։ Կա շահախնդիր ու այլանդակ տրամաբանություն։ Առկա է ողջամտություն։ Նրա գործողությունները կանխատեսելի են։ Հասկանում ես, որ իր դեմ հնարավոր է ու հարկավոր է պայքարել։ Հիմարի դեպքում լրիվ այլ է։ Նրա քայլերն անկանխատեսելի են, խառնիխուռն, անտրամաբանական։ Հիմարները բնակվում են մշուշոտ, խրթին քաոսում։ Ենթակա չեն տիեզերական ձգողականության օրենքներին։ Ունեն սեփական կենսաբանությունը, սեփական հանրահաշիվը։ Ու ամեն ինչը նրանց տրվում է չնչին գնով։ Նրանք անմահ են։

Առաջադրանքներ

Ա․ Համաձա՞յն եք հերոսի արտահայտած բոլոր մտքերի հետ։ Հիմնավորե՛ք։

Մասամբ համաձայն եմ, քանի որ հերոսը չափազանց ցինիկ է

Բ․Ո՞ր մտքերն են Ձեր կարծիքով ճիշտ բնութագրում այս մտքերի հեղինակին․

  • բարեհամբույր և համակերպվող է
  • փորձում է նմանվել հասարակությանը
  • ըմբոստ է, սիրում է հակադրվել
  • նախընտրում է հիմար լինել, քան սրիկա
  • Ուզում է ընդունված բոլոր բարոյական նորմերը կոտրել։