Рубрика: Մայրենի 9

Սեպտեմբերի 12

Գոյականի առումները

Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է:

 ՕրինակՆա երգ է լսում: Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով: Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ: Հայերենում որոշիչ հոդերն են  ը— ն և  ն -ն: ՕրինակԵրգը Երևանի մասին է: Այս նախադասության մեջ  երգ  բառը որոշյալ առումով է:  Ն  հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝ կղզի-կղզին:Ը  հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝ միրգ-միրգը: Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են ն  հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ Օրինակ՝ Միրգն ամանի մեջ է: Ուշադրություն Եևո  տառերը բառասկզբում մեկից ավելի հնչյունի գրային նշան են՝ յէ, յէվ, վօ:  Դա նշանակում է, որ բառասկզբում ե, և, ո  ունեցող բառերը սկսվում են բաղաձայնով: Ուստի այդպիսի բառերից առաջ դրված որոշյալ առման գոյականը ստանում է միայն  ը  հոդը: Այսպես՝ սխալ է՝գարունն եկավ, առյուծն որսի դուրս եկավ:  Ուշադրություն Սպ, սկ, ստ, շտ  տառակապակցություններից առաջ հաճախ լինում է  ը  հնչյունը: Այդպիսի բառերից առաջ բառը կարող է դրվել ն  հոդով, Օրինակ՝ Ներկայացումն սկսվեց:Հայերենում գոյականը կարող է հանդես գալ և՛ որոշյալ, և՛ անորոշ առումներով, եթե դրված է ուղղական, տրական կամ հայցական հոլովով: Մյուս հոլովաձևերը առում չունեն: Առում չունեն նաև այլաձև հոգնակիները, ինչպես, օրինակ՝ տիկնայք բառը տիկնայքը ձևը չունի, հետևաբար առում չունի:

Առաջադրանքներ

1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից

Անորոշ
հանքանյութեր
տեղեկություններ
բույսեր
լեզու
ծառ
թուփ
խոտ
լաբորատորիա
նյութեր
տերևներ
ցողուններ
մետաղներ
պաշարներ
մետաղ
բույսերի
նմուշներ
մոխիր
հյութեր
հողաշերտ
Որոշյալ
գետնի
հանելուկային
բարդ
արմատներ
պոմպեր
խորքեր
այրում
հավաքած
քնության
կանաչ
հետախույզներ
հանքավայր

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

Рубрика: Մայրենի 9

Սեպտեմբերի 11

Գոյական

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:Առարկա ասելով հասկանում ենք՝  1.իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա, 3 .երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն, 4.անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝  Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ո՞վ հարցերին` ի՞նչ՝ պատուհան, ձի, ընկերություն, կարկուտ, ո՞վ — բժիշկ:

Ուշադրություն Ություն, ում ածանցով բառերը գոյականներ են: Գոյականները լինում են հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ, կարող են լինել որոշյալ և անորոշ, եզակի և հոգնակի: Գոյականը կարող է հոլովվել:

Գոյականի թիվը

Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:Գոյականի թիվը  ցույց է տալիս առարկաների քանակ: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ գիրք, լիճ, աղջիկ

Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ: Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով: Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներՆեր վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ:Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ: 

ՈւշադրությունՖիդայի բառը վերջում ն չունի, իսկ պատճեն բառը ունի: Սա կանոնն է, բայց կան այս կանոնից շեղումներ: 

1. Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով:  Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս: Դրանք գրաբարում ունեցել են այսպիսի տեսք՝ բեռն, լեռն, դուռն: Հոգնակին կազմելիս այդ բառերը վերականգնում են գրաբարյան ն -ն: Այդ ն -ն վերականգնվում է նաև բառակազմության մեջ, ինչպես՝ բեռնատար, լեռնային, դռնապան:Ռուս բառը չի պատկանում այս բառերի շարքին, սակայն, թեև միավանկ է, բայց ստանում է ներվերջավորություն: Սա բացառություն է: 

2. Սրան հակառակ՝ որոշ բազմավանկ բառեր էլ ստանում են երվերջավորություն: Դա լինում է այն դեպքում, երբ բառը բարդ է, և նրա վերջին բաղադրիչը միավանկ է: ՕրինակՋրափոս բառի վերջին բաղադրիչն է փոս, որը միավանկ է: Այդ պատճառով էլ ջրափոս բառի հոգնակին լինում է ոչ թե ջրափոսներ, ինչպես հատուկ է բազմավանկ բառերին, այլ ջրափոսեր: Վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բառերի հոգնակին, սակայն, միշտ չէ, որ կազմվում է եր —ով: Պետք է նկատի ունենալ հետևյալ կանոնը. եթե այդ միավանկ բաղադրիչը պահպանում է իր իմաստը, ինչպես մեր օրինակում՝ ջրափոս  նշանակում է ջրի փոս, ապա հոգնակին կազմվում է եր -ով: Բայց կան բառեր, որոնց իմաստը, երբ փորձում ենք արտահայտել բառակապակցությամբ, վերջին  միավանկ բաղադրիչը ավելի լայն իմաստ է արտահայտում, օրինակ՝ ժամացույց նշանակում է ոչ թե ժամի ցույց, այլ ժամ ցույց տվող: Այս դեպքերում հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ՝ ժամացույցներ: Որոշ դեպքերում էլ բառի իմաստը իր բաղադրիչների իմաստների գումարը չէ, այլ նշանակում է մի այլ բան, ինչպես՝ նրբանցք  նշանակում է ոչ թե նուրբ անցք, այլ նեղ փողոց, այդ պատճառով էլ հոգնակին կազմվում է ներ-ով՝ նրբանցքներ

3. Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ արկ/ը/ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե արկղներ, այլ արկղեր: Սա չի վերաբերում այն բառերին, որոնցում գաղտնավանկը առաջին վանկն է, ինչպես՝ բ/ը/ժիշկ Այս բառերի հոգնակին սովորական բազմավանկ բառերի նման կազմվում է ներ -ով՝ բժիշկներ: Կան այնպիսի մեկուկեսվանկանի բառեր, որոնք սկսվում են սպ, սկ, շտ, սկ հնչյունակապակցություններով: Այս բառերում գաղտնավանկի ը ն բառասկզբում է՝  /ը/սպա:Սրանց հոգնակին նույնպես կազմվում է ներ -ով՝ սպաներ Կան բառեր, որոնցում եր-ը արմատի մասն է, oրինակ՝ սուսերԴրանք հոգնակի թվով չեն, քանի որ չեն կարող այդ եր-ը կորցնել:   Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով (այլաձև հոգնակի): Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ նախամարդ-նախամարդիկՏիկին, պարոն և անձ  բառերի հոգնակին կազմվում է երկու ձևով, oրինակ՝ տիկնայք և տիկիններ, պարոնայք և պարոններ, անձինք և անձեր: Հոգնակիի այլ վերջավորություններ չկան. մասնավորապես՝ ք -ն ածանց է, ոչ թե հոգնակիի վերջավորություն, oրինակ՝ բերքՈչ բոլոր բառերը ունեն և՛ եզակի, և՛ հոգնակի թիվ:Որոշ բառեր, հիմնականում օտար աշխարհագրական անունները միայն հոգնակի են, oրինակ՝ Ալպեր, Ֆիլիպիններ:Սրանք կոչվում են անեզական, այսինքն՝ եզակի թիվ չունեցող բառեր:Որոշ բառեր էլ, հակառակը, հոգնակի թիվ չեն ստանում, ինչպես՝

  • զգացական իմաստ ունեցող որոշ գոյականներ, oրինակ՝ թախիծ, կամք,
  • ություն, եղեն  ածանցներով որոշ գոյականներ՝ զարդեղեն, աշակերտություն,
  • որոշ այլ բառեր՝ ֆիզիկա, դարվինիզմ:

Սրանք կոչվում են անհոգնական գոյականներ: Հոգնակի թիվ չունեն նաև հատուկ անունները իրենց հատկանշական գործածության մեջ: Բացառություն են կազմում որոշ մասնակի դեպքեր հիմնականում խոսակցական լեզվում կամ փոխաբերական գործածության դեպքում: Օրինակ՝ Մեր դասարանի Արմենները եկան: Հայ ժողովուրդը ունեցել է և՛ վասակներ, և՛վարդաններ: Վերջին օրինակում անունները վերաիմաստավորված են և փոխաբերաբար նշանակում են դավաճաններև հերոսներ, այդ պատճառով էլ գրվում են փոքրատառով: Հոգնակիի կազմման ժամանակ կարող է տեղի ունենալ վերջին վանկի ձայնավորի հնչյունափոխություն: Առավել հաճախ հնչյունափոխվում են  ի, ու, ը  ձայնավորները: Ի -ն հաճախ դառնում է ը, փակ վանկի  ու-ն դառնում է ը բաց վանկի ու —ն՝ ըվ-ն սղվում է՝ տուն-տներ, միրգ-մրգեր, աստղ-աստղեր:

Առաջադրանքներ


 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Կող — Կողեր
Բեռ — Բեռներ
Գառ — Գառներ
Դուռ — Դռներ
Մաս — Մասեր
Թոռ — Թոռներ
Լեռ — Լեռներ
Ծունկ — Ծունկեր
Ծոռ — Ծոռներ
Հարս — Հարսներ
Սերմ — Սերմեր
Ձուկ — Ձուկներ
Մուկ — Մուկներ
Նուռ — Նռներ
 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի գոյականներ
Արագած, դարեր, ժայռեր, հողմեր, անդունդներ, արև, բուրմունք, ծաղիկ
Հոգնակի գոյականներ
սար, ձյուն, կատար, վշտեր, ծեծեր, խավար, լանջեր, առներ, թևեր, կակաչներ, մութ

3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։

1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ


4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։

1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Рубрика: Գրականություն 9.9

Գրականություն

English translate

Dan Brown is a bestselling author known for his thrilling novels that blend history, art, and science. His most famous book, «The Da Vinci Code,» was published in 2003 and became an international sensation. Brown’s works often revolve around secret societies, ancient mysteries, and codes waiting to be solved. Before becoming a full-time writer, he worked as a teacher. Today, his books have been translated into more than 50 languages, capturing the imagination of millions around the world.

Armenian translate

Դեն Բրաունը ամենավաճառվող հեղինակ է, որը հայտնի է իր հուզիչ վեպերով, որոնք համադրում են պատմությունը, արվեստը և գիտությունը: Նրա ամենահայտնի գիրքը՝ «Դա Վինչիի կոդը», լույս է տեսել 2003 թվականին և դարձել միջազգային սենսացիա: Բրաունի աշխատանքները հաճախ կենտրոնանում են գաղտնի ընկերությունների, հնագույն գաղտնիքների և լուծման սպասող կոդերի շուրջ: Մինչև գրող դառնալը, նա աշխատել է որպես ուսուցիչ: Այսօր նրա գրքերը թարգմանվել են ավելի քան 50 լեզուներով՝ գրավելով միլիոնավոր ընթերցողների ուշադրությունը ամբողջ աշխարհում:

Рубрика: Գրականություն 9.9

Սեպտեմբերի 9

Տեղեկություններ հավաքիր հայերենի զարգացման փուլերի վերաբերյալ, պատրաստվիր ներկայացնելու։

Հայերենը շատ երկար պատմություն ունի: Սկզբում, 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերեն այբուբենը: Սկզբում մարդիկ գրում և կարդում էին հին հայերենով: Հետո, ժամանակի ընթացքում, հայերենը փոխվեց և դարձավ միջին հայերեն 18-րդ դարից սկսվեց նոր հայերենը, որը մենք օգտագործում ենք հիմա

Рубрика: Երկրաչափություն 9

10․09․2024թ․

Հատվածի միջնակետի կոորդինատները

mijj.png

Դիտարկենք վերևի նկարի O(0;0) և C(2;4) կետերը միացնող OC հատվածը:

Նկարից երևում է, որ OC հատվածը 2 և 4 կողմերով ուղղանկյան անկյունագիծն է, և նրա միջնակետը B(1;2) կետն է. ուղղանկյան անկյունագծերը հատվելիս կիսվում են:

Նկատում ենք, որ B(1;2) կետի կոորդինատները O(0;0) և C(2;4) կետերի կոորդինատների միջոցով արտահայտվում են հետևյալ կերպ՝

1=0+2/2=0+4/2

Այս օրինաչափությունը տեղի ունի նաև ընդհանուր դեպքում:

Եթե կոորդինատային հարթության վրա վերցված են երկու կետեր՝ K(x0;y0)  և  L(x1;y1), ապա KL հատվածի  M(x;y) միջնակետի կոորդինատները հավասար են՝

x=x0+x1/2

y=y0+y1/2

Այսպիսով, հարթության վրա տրված երկու կետերը միացնող հատվածի միջնակետի կոորդինատները հավասար են ծայրակետերի համապատասխան կոորդինատների միջին թվաբանականներին՝

x=x0+x1/2

y=y0+y1/2

Առաջադրանքներ

Դասարանական առաջադրանքներ՝ 1, 2, 3
1․
ա) Օ (0,0) A (5,0) B (0,3)
բ) O (0,0) A (a,0) B (0,b)

2.
ա) O (0,0) A (6.5,0) B (0,3)
բ) O (0,0) A (a,0) B (0,b)

Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 1  (09.09-13.09)

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:

Լրացուցիչ աշխատանք`

1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։

Ամենափոքր միավորը բջիջն է

2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։

Օրգանական-գլյուկոզա, օսլա
Անօրգանական-ջուր, աղ

3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։


Հիդրոֆիլ-աղ, շաքար
Հիդրոֆոբ-յուղ, ճարպ

Рубрика: Պատմություն 9

Հայաստանի Հանրապետություն, Բաթումի պայմանագիրը

Բաթումի պայմանագիրը ստորագրվեց 1918 թվականի հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև՝ հայ-թուրքական պատերազմի արդյունքում։ Այն կայսրության թելադրանքով պարտադրված պայմանագիր էր, որը ստորագրվեց Հայաստանի համար ծանր պայմաններում։ Պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը վերապահվեց ընդամենը մոտ 12,000 քառակուսի կիլոմետր տարածք, ներառյալ Երևանը, Էջմիածինը և հարակից շրջանները, ինչը դարձավ Հայաստանի պետականության համար պատմական նվազագույն տարածք։ Պայմանագիրը նախատեսում էր Օսմանյան կայսրության ռազմական և քաղաքական գերիշխանություն, ինչը դժվարացրեց Հայաստանի անկախության հետագա զարգացումը։