Рубрика: Պատմություն

Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը

1․Դեսպանություններ

2․Վրաստանի հետ հարաբերություններ

Հայաստանն ու Վրաստանն ստեղծում են իրենց անկախ պետությունները փոխադարձ տարակարծության, անվստահության մթնոլորտի և հակասությունների հիման վրա։ Այդ հակասությունները սկզբնավորվել էին դեռևս ռուսական տիրապետության տարիներին՝ աշխարհաքաղաքական ուժերի, տարածքային հավակնությունների և այլ գործոնների ազդեցությամբ։ Հայ-վրացական հարաբերությունների վատթարացմանը նպաստել է նաև Անդրկովկասյան սեյմի կառավարական կաբինետի անհավասար տեղաբաշխումը՝ հօգուտ Վրաստանի և Ադրբեջանի։ Բաթումի բանակցությունների տապալման մեջ հայկական ուժերն ու մամուլը սկսում են մեղադրել Վրաստանի կառավարությանը՝ վերջիններիս մեղադրելով դավաճանության մեջ։ Հայերի շրջանում մեծ ծավալներ էր ընդունում նաև այն համոզմունքը, որ նախքան Բաթումի վեհաժողովը թուրքերի և վրացիների միջև եղել է պայմանավորվածություն։ Նման մեղադրանքներն իրատեսական էին դարձնում Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու, իսկ հետո էլ անդրկովկասյան առանձին հանրապետությունների ստեղծելու գործում վրացի գործիչների ջանքերը։ Տրապիզոնի և Բաթումի բանակցությունների ժամանակ թուրքերին հաջողվում էր վրացական ազդեցիկ ներկայացուցչությունն օգտագործել հանդիպումն իրենց նախատեսած ելքով ավարտելու համար։ 

3․Ադրբեջանի հետ հարաբերություններ

Հայ-ադրբեջանական պետական հարաբերությունները սկիզբ են առնում 1918-ի մայիսից, երբ հիմնադրվեցին Հայաստանը և Ադրբեջանը։ Հայաստան-Ադրբեջան, հայ-թաթարական հարաբերությունները եղել են բարդ, հակասական, հաճախ՝ արյունալի։

Թեև երկու հարևան պետությունները ունեին տարածքային վեճեր, Ադրբեջանի տարբեր վայրերում հայերը ենթարկվեցին ջարդերի ու էթնիկ զտումների, ինչպես Հայաստանի տարբեր մասերում մուսուլմանները (մինչև 1939 թվականի ԽՍՀՄ մարդահամարը ադրբեջանցիները կրում էին թաթար, կովկասյան թաթար, թուրք կամ մուսուլման անունը), այդուհանդերձ, Երևանի և Բաքվի միջև հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ, գործում էին դեսպանատներ։

1919թ. մարտին Ադրբեջանի վարչապետ Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռն ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն: Դաստակյանը, որը ծնվել էր Շուշիում, զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի: Համասփյուռը եղել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր։

Ադրբեջանի խորհրդարանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը կազմում էին հայերը՝ 12 պատգամավոր՝ մի մասը անկուսակցական, մյուս մասը՝ ՀՅԴ-ական։

Հայաստանի խորհրդում՝ առաջին խորհրդարանում, 46 պատգամավորներից 6-ը մուսուլման էին, այն է՝ ադրբեջանցի։ 1919 թվականի խորհրդարանում, որը ձևավորվեց ընտրությունների արդյունքում, մուսուլման էր 3 պատգամավոր։

Ի տարբերություն Ադրբեջանի, որի կառավարության կազմում եղել են 2 հայ նախարարներ, Հայաստանի որևէ կառավարության կազմում՝ 1918-1920 թվականներին, մուսուլման նախարար չի եղել, թեև ծրագրվում էր ունենալ։ ՀՅԴ «Հորիզոն» թերթը 1918թ․ հուլիսի 6-ի համարում գրեց, որ Քաջազնունու կառավարության կազմում նախարարական պորտֆելներից երկուսը տրվելու են թուրքի։

Հայաստանի և Ադրբեջանի հիմնադրման առաջին օրերին երկու ժողովուրդների և քաղաքական էլիտաների միջև եղել են փոխըմբռնման վրա հիմնված շփումներ։ Այսպես, երբ Վրաստանը առաջինը հռչակեց իր անկախությունը, անմիջապես պահանջեց, որ հայ ու մուսուլման գործիչները հեռանան Թիֆլիսից և հաստատվեն իրենց մայրաքաղաքներում։ Վրացիները հայերից և մուսուլմաններից՝ ադրբեջանցիներից, պահանջեցին անհապաղ լքել Անդրկովկասի Դաշնային Հանրապետության ղեկավարության նստավայր նախկին փոխարքայի պալատը։ Հայ գործիչները անմիջապես հեռացան, ադրբեջանցիները համառեցին, և վրացիները նրանց ուժով դուրս արեցին։ Չնայած դրան, 1918-ի հունիսի 2-ին Թիֆլիսի Հայոց և Մուսուլմանական ազգային խորհուրդները համատեղ նիստում որոշում կայացրեցին, որ «յուրաքանչյուր խորհուրդ կշարունակի մնալ Թիֆլիսում այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի հանգամանքների բերումով»։

Եթե վրացիները Երևան մեկնող Հայաստանի ապագա ղեկավարներին անգամ ճանապարհելու չէին եկել Թիֆլիսի կայարան, ապա ադրբեջանցիները ջերմ ընդունելություն ցույց տվեցին հայ նախարարներին՝ վարչապետ Քաջազնունու գլխավորությամբ, երբ վերջիններս հասան Աղստաֆա կայարան։

Рубрика: Ռուսերեն 9

Исследовательский проект <<Трансформация образа дракона от древних мифов и легенд до современной литературы и кинематографа>>

Цель исследовательской работы: Определить и проанализировать, как образ дракона изменялся от древних мифов до современных произведений.

Задачи исследования:

Исследовать мифологические корни образа дракона.

Проанализировать образ дракона в современной литературе и кино.

Сравнить и выявить изменения и сохраняющиеся элементы в изображении дракона.

Теоретическая основа исследования

  • Определение и роль мифологических драконов:
    • Примеры мифологических драконов (драконы в мифах Древнего Востока, Европы, Скандинавии и т.д.).
    • Символика драконов в разных культурах.
  • Историческое развитие образа дракона:
    • Как изменялась роль дракона в мифах и сказаниях на протяжении веков.
    • Влияние культурных обменов на образ дракона.

Ход работ։

  • Найти информацию относительно образа дракона и его трансормации по нижепривледенным пунктам.

Образ дракона в мифологии

  • Древнегреческая и римская мифология:
    • Примеры драконов, таких как Ладон и Тифон.
    • Символика и значение.
  • Древнеегипетская мифология:
    • Образ змеи-дракона и его функции.
  • Древнекитайская и японская мифология:
    • Роль дракона в восточной мифологии.
    • Символика и культурные особенности.
  • Славянская мифология:
    • Дракон в славянских сказаниях и легендах.

Образ дракона в современной литературе

  • Фэнтези и научная фантастика:
    • Анализ драконов в произведениях Толкина, К. С. Льюиса, Дж. Р. Р. Мартина и других авторов.
  • Роль дракона в детской литературе:
    • Примеры и их символическое значение.
  • Сравнительный анализ:
    • Как современные авторы изменили традиционный образ дракона.

Образ дракона в современном кино

  • Современный кинематограф :
    • Анализ драконов в таких фильмах, как «Хоббит», «Как приручить дракона» и др.
  • Анимационные и мультфильмы:
    • Примеры драконов в анимации (например, студия Гибли).
  • Роль и символика:
    • Как визуальные эффекты и сюжетные элементы влияют на восприятие образа дракона.

Сравнительный анализ

  • Сравнение мифологических и современных образов дракона:
    • Какие черты сохраняются, а какие изменяются.
  • Выводы о трансформации образа дракона:
    • Как меняется символика дракона в зависимости от культурного контекста и времени.

7. Заключение

  • Основные выводы: Краткий обзор основных результатов исследования.
  • Рекомендации для дальнейших исследований: Какие аспекты можно изучить глубже в будущем.
  • Практическое значение работы: Как знания о трансформации образа дракона могут быть применены в области культурологии, литературы и медиа.

В качестве результата учащиеся представляют։

  • список использованной литературы
  • к исследовательской работе прикрепляют визуальные материалы, которые могут помочь в понимании образа дракона (PowerPoint, 3DMAX и другие анимационные файлы).

Таким образом, исследование образа дракона в мифологии и современной культуре не только углубит ваше понимание культурных и литературных процессов, но и позволит сделать значимый вклад в изучение символики и её изменений на протяжении времени.

Ладон в греческой мифологии — это многоголовый дракон, охранявший сад Гесперид с золотыми яблоками, которые давали бессмертие. Геракл победил его в одном из своих двенадцати подвигов, чтобы добыть яблоки для богов.

Тифон был гигантским чудовищем с множеством змеиных голов, которое считалось самым ужасным существом в греческой мифологии. Он пытался свергнуть богов Олимпа, но Зевс победил его в великой битве, сбросив Тифона в подземный мир.

Рубрика: Գրականություն 9.9

Սեպտեմբերի 26

Հետազոտական աշխատանք՝

Համացանցում փնտրել Վահագն Դավթյանի՝ հայրենիքի մասին բանաստեղծություններ, ուսումնասիրել, ընտրել մի քանիսը, ձայնագրել, տեղադրել բլոգում և պատճառաբանել ընտրությունը՝ վերլուծելով։ 

Ձեր նախընտրությամբ որևէ մեկը սովորե՛ք անգիր։

Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան  հնդկացիների  հեքիաթներից)

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ


Ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

Բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Рубрика: Без рубрики

Հանրապետության ներքին դրությունը

1918 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո երկիրը հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում։ Ներքին իրավիճակի հիմնական ասպեկտները ներառում էին.

Տնտեսական դժվարություններ. Առաջին համաշխարհային պատերազմի և Ռուսական կայսրության փլուզման հետևանքով երկրի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ էր։ Ոչնչացվել են ենթակառուցվածքները, արդյունաբերությունը բացակայում էր, իսկ գյուղատնտեսությունը քանդված էր: Առևտրի նորմալ ուղիների և ռեսուրսների բացակայությունը հանգեցրեց բնակչության սովի և աղքատության:

Սոցիալական խնդիրներ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից հետո (1915-1916 թթ.) տասնյակ հազարավոր փախստականներ եկան Հայաստան: Սա լրացուցիչ սթրես ստեղծեց տնտեսության և սոցիալական ենթակառուցվածքների վրա, որոնք առանց այն էլ ծանրաբեռնված էին։ Սովի և համաճարակների պայմաններում փախստականների և տեղի բնակիչների վիճակը ծայրահեղ ծանր էր։

Քաղաքական անկայունություն. Հայկական երիտասարդ պետությունը բախվեց ներքաղաքական հակասությունների. Իշխանությունը կենտրոնացած էր Դաշնակցության ձեռքում, սակայն երկրի ներսում կային այլ քաղաքական ուժեր, որոնք քննադատում էին դաշնակցականներին տնտեսական և սոցիալական խնդիրները լուծելու անկարողության համար։ Եղան նաև ներքին հակամարտություններ՝ հիմնված տարածաշրջանային տարբերությունների վրա, որոնք բարդացնում էին պետության կոնսոլիդացման փորձերը։

Ռազմական մոբիլիզացիա և հակամարտություններ. չնայած ներքին լուրջ խնդիրներին, Հայաստանը ստիպված էր մոբիլիզացված բանակ պահել արտաքին սպառնալիքները ետ մղելու համար։ Հանրապետությունը մշտական ​​ռազմական գործողությունների մեջ էր հիմնականում հարեւան Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև Թուրքիայի հետ։ Այս պատերազմները զգալիորեն թուլացրին երկիրը՝ սպառելով ռեսուրսները և սրելով ներքին ճգնաժամերը։

Արտաքին ուժերի ազդեցությունը. Հայաստանը ենթարկվել է արտաքին խոշոր ուժերի ազդեցությանը. Առաջին հերթին դրանք էին Թուրքիան, որը ձգտում էր ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում, և Խորհրդային Ռուսաստանը, որը վարում էր կոմունիստական ​​գաղափարախոսության տարածման և Ռուսական կայսրության նախկին տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ակտիվ քաղաքականություն։ Հայաստանը գտնվում էր խորհրդայնացման վտանգի տակ, ինչը, ի վերջո, տեղի ունեցավ 1920 թվականին, երբ երկիրը մտավ Խորհրդային Միության կազմում։

Рубрика: Մայրենի 9

Սեպտեմբերի 24

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
Հսկայական — Վիթխարի

ԴյութիչՀմայիչ
ԴրվատելԳովել
ՍտերջԱնպտուղ
ԴատարկելՊարպել
ՀավաքելԺողովել
Համեստ Սնապարծ
ԽրթինԴժվար
ՏամուկԽոնավ
ՈղորկՀարթ

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր:
Փութաջան — Ծույլ
Օրինական — Ապօրինի
Ուսյալ — Տգետ
Գագաթ — Ստորոտ
Հմուտ — Անհմուտ
Հեռավոր — Մոտավոր
Ջրարբի — Անջրդի
Ողորկ — Խորդուբորդ
Համարձակ — Երկչոտ
Ջինջ — Ամպոտ
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

1. Մոտ — Հեռու
Նա ապրում է հեռու գյուղում։

2. Շոգ — Ցուրտ
Ցուրտ ձմեռը եկել է մեր քաղաք։

3. Սառը — Տաք
Այս սառը օրերին տաք թեյն ամենահաճելին է։

4. Մաքուր — Կեղտոտ
Մաքուր սենյակում ապրելն ավելի հաճելի է։

5. Ամառ — Ձմեռ
Ամռանը մենք հաճախ ենք լողում գետում։

6. Թեք — Ուղիղ
Ուղիղ ճանապարհը տանում է դեպի տուն։

Рубрика: Պատմություն 9

Հայաստանի Հանրապետություն, Ներքին կյանքը

Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմից ու Հայոց ցեղասպանությունից հետո, երբ երկիրը հայտնվել էր շատ ծանր տնտեսական, քաղաքական ու սոցիալական վիճակում։ Ներքին կյանքում կառավարության առաջնային խնդիրները եղել են պետական կառավարման համակարգի կազմակերպումը, բանակի ձևավորումը, ինչպես նաև բնակչության վերակառուցումը։ Համաշխարհային պատերազմի և ցեղասպանության հետևանքով Հայաստանը կորցրել էր մեծ մասը իր տարածքների ու բնակչության, ինչը բարդացրել էր երկրի զարգացման հնարավորությունները։

Հանրապետությունն սկսեց կազմավորվել սահմանադրական հիմունքներով, սակայն տնտեսական ճգնաժամը, աշխատանքային ձեռքբերումների պակասը և ուռճացված պետբյուջեն զգալի խնդիրներ էին առաջացնում։ Շատ ոլորտներում, ներառյալ կրթությունը, առողջապահությունը ու գյուղատնտեսությունը, լուրջ բարեփոխումներ պետք էր իրականացնել, բայց պատերազմի և էկոնոմիկայի թուլացման պատճառով դա իրականացվեց դժվարությամբ։

Այդ պայմաններում Հայաստանը կանգնած էր արտաքին սպառնալիքների առաջ՝ հատկապես Օսմանյան կայսրության հետ հարաբերություններում։ Շատ կարճ ժամանակում ստեղծվեցին ու կազմակերպվեցին զինված ուժեր, բայց երկրի դիրքերը շարունակում էին մնալ նուրբ և խոցելի։

Рубрика: Քիմյա 9

9-րդ դաս. սեպտեմբերի 23 -27

7,8- րդ  դաս. անցածի  կրկնողություն. Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ: Քիմիական  ռեակցիաների  հատկանիշները: Քիմիական  ռեակցիաների  տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, կատալիտիկ, օքսիդավերականգնման:

Լաբորատոր  փորձեր` <<Քիմիական  ռեակցիաների տեսակները՚ >>

Տեղակալման   և  միացման  ռեակցիաներ՝ ջրածնի  ստացումը  և  այրումը: Փոխանակման   ռեակցիա՝ պղնձի (II) հիդրօքսիդի  ստացումը: Քայքայման  ռեակցիա՝ ամոնիումի  երկքրոմատի  քայքայումը:

Առաջադրանք. Գրեք  կատարած  ռեակցիաների  քիմիական  հավասարումները, հավասարեցրեք  և  նշեք  ռեակցիայի  տեսակը:

Քիմիական երևույթները ֆիզիկական երևույթներից տարբերվում են որոշակի հատկանիշներով: Չնայած դրանց մեծ թվին, այստեղ կներկայացնենք ամենահիմնարարները:

  1. Գույնի փոփոխությունը:
  2. Հոտի ի հայտ գալը կամ անհետացումը:
  3. Գազի անջատում:
  4. Նստվածքի առաջացում կամ լուծում:
  5. Ջերմության (կամ լույսի) անջատում:

Միացման ռեակցիա է կոչվում այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

2Mg + O₂ → 2MgO
3Mg + N₂ → Mg₃N₂

Рубрика: Մայրենի 9

Սեպտեմբերի 20

Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։ 

Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։

Իրանի՞շ — հասարակ
Անձնանիշ — հատուկ
Հատո՞ւկ — հատուկ
Հասարակ — հասարակ
Թիվը — հատուկ
Հոլով հոլովում — հասարակ
Առում — հասարակ

Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։

Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։


Մթնաձոր, արահետ, ձյուն, մարդ, անտառ, թավուտ, ծառ, ստվեր, արջ, սուլոց, գայլ, դունչ, լուսին, վարազ, հող, փտած, կաղին, աշխարհ, կուսական, մոռացված, օրյա, քարածուխ