Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.
— Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալա՛ս։
— Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։
— Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։
Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։ Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։
— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։
Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։
Առաջադրանքներ
1․4-6 նախադասությամբ գրավոր փոխադրի՛ր տեքստը։
Տերյանի հայրը երբ,որ սայլով միրգ էր հավաքում,ասում էր թե ավելի լավ է 1-անգամ կուշտ լինել քան թե 10-անգամ համտեսել։Օրերից մի օր Տերյանն ու իր հայրը,որ սայլով ձմերուկ էր գնում,Տերյանը ուրախությունից սկսում էր ծիծաղել,հայրնել ապտակ եց նրան ու Տերյանը սկսեց լացել։Հայրը նրան հանգստացնելու համար Վանիկին դրեց սայլի մեջ և նա հարց տվեց հորը,ասաց թե ինչու ինձ ապտակեցիր։
2․ Ո՞րն է հատվածի ասելիքը, գրավոր ներկայացրո՛ւ։
— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։ Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։
3․ Ընդգծի՛ր տեքստի ենթականերն ու ստորոգյալները։
Հայր և Որդին դա ենթականերն են,իսկ ստորոգյալները ապտակելն է և մրգերը գնելը
4․ Տեքստից դո՛ւրս գրիր ածականները։
փառավոր
5․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 գոյական՝ նշելով, թիվը, հոլովը
Խոսակիցներից — հոգնակի թիվ, բացառական հոլով
Թաթով — եզակի թիվ, գործիական հոլով
Ուկնդիրներին — հոգնակի թիվ, տրական հոլով
Սիրտ-եզակի թիվ,ուղղական հոլով
Պատմություն-եզակի թիվ,ուղղական հոլով