Առաջադրանքներ
1․4-6 նախադասությամբ գրավոր փոխադրի՛ր տեքստը։
Տերյանի հայրը սիրում էր մրգերը սայլով առնել, քանի որ կարծում էր, որ լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել։ Մի անգամ էլ, երբ նորից սայլով էր միրգը գնել, Տերյանը սկսեց ծիծաղել։ Հայրը նրան ապտակեց, որից հետո, համբուրելով, նստացրեց որդուն ձմերուկների կույտի վրա և սկսեց բացատրել՝ նրան հարվածեց, որ այդքան ծիծաղելիս սիրտը չպատռվեր։
2․ Ո՞րն է հատվածի ասելիքը, գրավոր ներկայացրո՛ւ։
Ըստ իս՝ այս հատվածի ասելիքը շատ պարզ է։ Փոքրերի հետ միշտ պետք է զգույշ և ուշադիր լինել, քանի որ նրանք ընդօրինակում են մեծերի արարքները։ Երբ փոքրերի ներկայությամբ ինչ-որ բան ես անում կամ որևէ թեմայից խոսում, պետք է հիշել, որ նրանք դա ֆիքսում են իրենց մոտ և, մեր արարքները ճիշտ ընդունելով, սկսում են դրանք կրկնօրինակել։ Նման մի դեպք էլ տեղի ունեցավ այս պատմվածքում։
3․ Ընդգծի՛ր տեքստի ենթականերն ու ստորոգյալները։
4․ Տեքստից դո՛ւրս գրիր ածականները։
Լավ
կուշտ
շատ
ծիծաղելի
փափլիկ
փառավոր
5․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 գոյական՝ նշելով, թիվը, հոլովը։
Հայրը-հասարակ, եզակի, ուղղական հոլով
Ձմերուկների-հասարակ, հոգնակի, սեռական հոլով
Ուրախությունից-հասարակ, եզակի, բացառական հոլով
Ուժով-հասարակ, եզակի, գործիական հոլով
Ունկնդիրներին-հասարակ, հոգնակի, տրական հոլով