Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

1․ Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ-աղքատ-ընչաքաղց

Սրընթաց-արագընթաց

Անընկճելի-անկոտրում

Դյուրաթեք-դյուրաբեկ-ճկուն

Դյուցազնական-հերոսական

2. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի հրաշագեղ (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի կերտվածք (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ թախիծը (տխրությունը, թախիծը, վիշտը) փարատելու (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք թագավորական (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր ահարկու (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային գեղեցկություն (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

3․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:

Արամը երջանկությունից մտքի ծովն էր ընկել:

Կարենը ստեղծված իրավիճակում իր լեզուն փակ պահեց:

Աննան այդ տղային հինգ մատի պես գիտեր:

Անին թևերեը ծալած նստել էր:

Էկսկուրսիայի խումբը էժան պրծավ գայլերի հետի բախումից:

Աղջիկը փորձում էր կուլ տար իր արցունքները:

4. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:

Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր:

Միավանկ բառերն իրենց հոգնակին կազմում են եր-ով

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ 

Բազմավանկ բառերն իրենց հոգնակին կազմում են ներ-ով

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ:

Գրաբարում այս բառերը գրվել են ն տառով (օրինակ՝ գառն, դուռն…): Հոգնակին կազմվում է ներ-ով, բայց իրականում եր է

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղեր, արկղներ, վագրեր, անգղներ, սանրեր

Սրանք 1,5 վանկանի բառեր են՝ գաղտնավանկը վերջում, այդ իսկ պատճառով էլ գրվում է եր

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր

Սրանք բաղադրյալ բառեր են, որոնց վերջին վանկը միավանկ գոյական է:

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ

Բաղադրյալ բառեր՝ վերջին վանկը միավանկ բայանուն է (գործիք կամ գործ կատարող) կամ իմաստը կորցրած արմատ

է. Մարդ, կին

Մարդիկ, կանայք

Այս բառերի հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով և կոչվում են այլաձև հոգնակի

5.Բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի´ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:

Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

Հացադուլ են հայտարարում կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները:

Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն:
Դելֆինները ակվարիումից դանդաղ լողում էին դեպի բաց ազատություն:
Դանդաղ դելֆինները բաց ակվարիումից լողում էին դեպի ազատություն:
Դանդաղ դելֆինները ակվարիումից լողում էին դեպի բաց ազատություն:

Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

Մի Գերմանացի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

Մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել մի Գերմանացի կոնստրուկտոր:

Շոտլանդիայի և Նորվեգիայի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:

Նորվեգիայի և Շոտլանդիայի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:

Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

Բնակիչները Հնդկաստանի ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

Բնակիչները Հնդկաստանի բառբառով ու ութ հարյուր լեզվով են խոսում:

Հնդկաստանի բնակիչները բառբառով ու ութ հարյուր լեզվով են խոսում:


Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

Բժշկության մեջ օձի թույնը շատ արժեքավոր է:

Թույնը օձի բժշկության մեջ շատ արժեքավոր է:
Ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ են թողարկվում Ճապոնիայում:

Ճապոնիայիում ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ են թողարկվում :

6.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա, ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:

Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:

Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:

Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ ձայները:

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Հայտնվեցին իրիկնային միանգամայն յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ գվվող ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Արահետը ոչ թե ուղիղ գծով գնում էր դեպի գյուղը, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:

Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք: