Рубрика: Երկրաչափություն

Պարապմունք 15

Ուղղանկյունը այն զուգահեռագիծն է, որի բոլոր անկյունները ուղիղ են։ Նկատենք, որ ուղղանկյունը կարող է դիտվել որպես զուգահեռագիծ, այսնինքն՝ այն օժտված է զուգահեռագծի բոլոր հատկություններով։
Ուղղանկյան անկյունագծերը հավասար են։

Ուղղանկյան հատկությունները․

Քանի որ ուղղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:

1. Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=CD, BC=AD

taisnstūris 1.JPG

2. Ուղղանկյան յուրաքանչյուր անկյուն 90° է:

Հետևաբար, հանդիպակաց անկյունները հավասար են և կողմին առընթեր անկյունների գումարը 180° է:

taisnstūris 2.JPG

3. Ուղղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD AO=OC

Նաև՝ BO=OD=AO=OC

taisnstūris 3.JPG

4. Անկյունագիծը ուղղանկյունը բաժանում է երկու հավասար ուղղանկյուն եռանկյունների:

taisnstūris 4.JPG

5. Անկյունագծին առընթեր խաչադիր անկյունները հավասար են:

taisnstūris 6.JPG

6. Ուղղանկյան անկյունագծերը հավասար են՝ BD=AC

taisnstūris 3.JPG

Ուղղանկյան չորս գագաթները լատիներեն մեծատառերով են նշանակում։  Կարելի է սկսել ցանկացած գագաթի տառից, բայց գագաթների հերթականությունը պետք է պահպանել:

Հարցեր և առաջադրանքներ։
1.
Ո՞ր պատկերն է կոչվում ուղղանկյուն։
Ուղղանկյունը այն զուգահեռագիծն է, որի բոլոր անկյունները ուղիղ են։

2.GEOGEBRA ծրագրով գծեք ABCD ուղղանկյուն, նշեք ուղղանկյան  հավասար կողմերը։
AB=CD
AD=BC

3. GEOGEBRA ծրագրով գծեք ABCD ուղղանկյուն, գծեք անկյունագծերը, նշեք չորս կողմերը։
Ուղղանկյան կողմերն են ՝ AB, BC, CD, AD

4. Գտեք  ուղղանկյան բոլոր անկյունների աստիճանային գումարը։ Ո՞րa հաշվեցիր։
(n-2)180
(4-2)180=360

5. Նշեք ոււղղանկյան մի կողմին առընթեր անկյունների գումարի աստիճանային չափը։
180o

6. Նշեք ուղղանկյանը բնորոշ որևէ հատկություն։

7. Ապացուցեք, որ այն զուգահեռագիծը, որի մի անկյուը ուղիղ է, ապա այն ուղղանկյուն է։
<A=90o հետևաբար <B-ն նույնպես 90o է, քանի որ կից անկյունների գումարը 180 է, անկյուն C-ն 90 է քանի որ հանդիպակած է <A-ին, իսկ <D կից է <C-ին հետևաբար նույնպես 90 է, ստացանք այնպիսի պատկեր, որի բլոր անկյունները 90 են, հետևաբար դա ուղղանկյուն է

8. Գտեք ABCD ուղղանկյան պարագիծը, եթե նրա կից կողմերը 12սմ, 50մմ են։
50 mm=5 sm
12+5=17
17×2=34

9. Ուղղանկյան լայնությունը 84սմ է, իսկ երկարությունը 6 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտեք ուղղանկյան պարագիծը։
84+6=90
(90+84)*2=348

10. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 46սմ  է։
46*2=92

11. Ուղղանկյան երկարությունը 26 սմ է, որը 6սմ -ով մեծ է լայնությունից։ Գտեք ուղղանկյան պարագիծը։
26-6=20
(26+20)*2=92